Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի
Հանրապետության
Կառավարության
¨ Ռուսաստանյան
Դաշնության Կառավարության
միջ¨
կամավոր վերաբնակեցման
գործընթացի
կարգավորման
մասին
Հայաստանի
Հանրապետության
կառավարությունը
¨ Ռուսաստանյան
Դաշնության կառավարությունը,
որոնք այսուհետ
կանվանվեն §Կողմեր¦.
ղեկավարվելով
ՄԱԿ-ի մարդու
իրավունքների
փաստաթղթերում
սահմանված սկզբունքներով,
Հելսինկյան եզրափակիչ
ակտի դրույթներով,
ինչպես նա¨ Եվրոպայում
անվտանգության
¨ համագործակցության
Խորհրդակցության
հետագա փաստաթղթերով,
ելնելով
համաձայնեցված
միգրացիոն քաղաքականությունը
անցկացնելու
ձգտումից,
համաձայնեցին
ներքոհիշյալի
մասին.
Հ Ո Դ Վ Ա Ծ 1
Սույն
Համաձայնագիրը
տարածվում է
Ռուսաստանյան
Դաշնության ¨
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների
վրա, որոնք վերաբնակվում
են Ռուսաստանյան
Դաշնությունից
Հայաստանի Հանրապետություն
¨ Հայաստանի Հանրապետությունից
Ռուսաստանյան
Դաշնություն:
Սույն
Համաձայնագիրը
յուրաքանչյուր
կոնկրետ անձի
նկատմամբ կիրառվում
է մեկ անգամ:
Կողմերը անթույլատրելի
են համարում
անձանց վերաբնակման
ցանկացած հարկադրում:
Հ Ո Դ Վ Ա Ծ 2
Սույն
Համաձայնագրում
կիրառվող տերմիններն
ունեն հետ¨յալ
նշանակությունը.
Հ Ո Դ Վ Ա Ծ 3
Վերաբնակներին տեղափոխման թույլտվությունը տալիս է մուտքի պետությունըտ ելքի պետության հետ համաձայնեցմամբ, միջազգային իրավական նորմերին ¨ ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հ Ո Դ Վ Ա Ծ 4
Վերաբնակներն
ու նրանց ընտանիքի
անդամներն Կողմերի
միգրացիոն ծառայություններից
իրավունք ունեն
ստանալու ազատ
¨ անվճար տեղեկություններտ
-սույն Համաձայնագրի
բովանդակության
մասին,
-վերաբնակեցման
պայմանների մասին
-ելքի ու մուտքի
պետություններում
իրենց իրավունքների
¨ պարտականությունների
մասին:
Հ Ո Դ Վ Ա Ծ 5
Վերաբնակներն
ու նրանց ընտանիքների
անդամներն իրավունք
ունեն.
ա) ելքի պետությունից
դուրս բերելու
մեկնելուց առաջ
հայտարարված
իրենց սեփականությունը
հանդիսացող շարժական
գույքը, հաշվի
առնելով ելքի
պետության ներքին
օրենսդրությանը
համապատասխան
նրա ազգային սեփականությունը
հանդիսացող մշակութային
արժեքների նկատմամբ
եղած սահմանափակումները,
բ) վաճառել
կամ այլ կերպ տնօրինել
իրենց անձնական
սեփականությունը
հանդիսացող ունեցվածքը
¨ հայտարարված
կարգով դուրս
բերել ստացված
դրամական միջոցները
ելքի պետության
արժույթով, կամ
փոխանակել այն
մուտքի պետության
արժույթով, կամ
ազատ փոխանակման
արժույթովտ ելքի
պետության ներքին
արժույթային
շուկայում ձ¨ավորվող
կուրսով:
Դուրս
բերվող արժույթի
տեսակը որոշում
են վերաբնակները
¨ նրանց ընտանիքների
անդամները: Ելքի
պետությունը
վերաբնակների
¨ նրանց ընտանիքների
անդամների համար
ապահովում է
պայմաններ ելքի
պետության կանխիկ
ազգային արժույթը,
մուտքի պետության
դրամանիշներով
կամ ազատ փոխանակման
արժույթներով
անարգել փոխանակման
համար,
գ) դրամական
ավանդներն ու
ակտիվները ելքի
պետության բանկային
հիմնարկություններից
փոխադրելու մուտքի
պետության բանկային
հիմնարկություններ
ռուսական ¨ հայկական
լիազորված բանկերի
թղթակցային հաշիվների
միջոցով:
Ելքի
պետությունը
պարտավորվում
է ապահովել պայմաններ,
վերաբնակների
¨ նրանց ընտանիքների
անդամների ընտրությամբ,
ելքի պետության
արժույթային
շուկայում ձ¨ավորվող
կուրսով ելքի
պետության արժույթը
մուտքի պետության
արժույթով կամ
ազատ փոխանակվող
արժույթներով
անարգել փոխանակման
համար,
դ) ելքի պետության
տարածքում թողնել
սեփականության
իրավունքով
իրենց պատկանող
շարժական ու անշարժ
գույքը, դրամական
ավանդներն ու
ակտիվենրըտ դրանց
նկատմամբ իրականացնելով
տիրապետելու,
օգտագործելու
¨ տնօրինելու
իրենց իրավունքը:
Ելքի
պետության իշխանությունները
չեն կարող վերաբնակվողին
պատկանող շարժական
¨ անշարժ գույքը
օտարել այն բանի
հիման վրա, որ
նրա սեփականատերը
հանդիսանում
է այդ պետության
սահմաններից
դուրս վերաբնակվող
անձ:
Հ Ո Դ Վ Ա Ծ 6
Կողմերը
ճանաչում են
բնակարանային,
բնակ-շինարարական,
ամառանոցային,
ավտոշինարարական
կոոպերատիվների,
այգեգործական-բանջարաբուծական
ընկերության
կամ այլ կոոպերատիվի
անդամ-վերաբնակների
այդ գույքի նկատմամբ
սեփականության
իրավունքը, եթե
նրանք լրիվ մուծել
են բնակարանի,
ամառանոցի, այգետան,
ավտոտնակի կամ
իրենց օգտագործմանը
տրամադրված մեկ
այլ շենքի կամ
կառույցի փայավճարը:
Վերաբնակներին
իրավունք է վերապահվում
վաղաժամկետ մուծելու
իրենց օգտագործմանը
տրամադրված գույքի
փայավճարը ¨ ձ¨ակերպելու
այդ գույքի սեփականության
իրավունքը:
Տունը,
ամառանոցը, այգետնակը
կամ այլ շինությունը,
ֆիզիկական կամ
իրավաբանական
անձին վաճառելու
կամ այլ տնօրինման
դեպքում, հողամասից
օգտվելու իրավունքը
ամբողջությամբ
անցնում է նոր
տիրոջը:
Հ Ո Դ Վ Ա Ծ 7
Վերաբնակների
¨ նրանց ընտանիքների
անդամների սեփականությունը
հանդիսացող գույքի
տիրապետումը,
օգտագործումը
¨ տնօրինումը
նրանց կողմից
իրականացվում
է ամբողջությամբ:
Ելքի
պետության տարածքում
գտնվող սեփականության
նկատմամբ վերաբնակների
ու նրանց ընտանիքների
անդամներիտ մի
կողմից, ¨ շահագրգիռ
անձանց միջ¨ մյուս
կողմից ծագած
քաղաքացիական
իրավական վեճերը
լուծվում են
դատական կարգովտ
ելքի պետության
տարածքում նրա
օրենսդրության
¨ սույն Համաձայնագրին
համապատասխան:
Մուտքի պետության
իրավասու իշխանությունները
ճանաչում են
օրինական ուժի
մեջ մտած ելքի
պետության դատարանների
որոշումները
նշված վեճերի
նկատմամբ, այդ
թվում մուտքի
պետությունների
տարածքում դրանք
կատարման նպատակներով:
Հ Ո Դ Վ Ա Ծ 8
Փոխադարձ
համաձայնությամբ,
Կողմերը ապահովում
են վերաբնակների
¨ նրանց ընտանիքների
անդամների անձնական
գույքի Կողմերի
տարածք ներկրելու
¨ այնտեղից դուրս
բերելու ազատումը
սահմանափակումներից,
մաքսային տուրքերի
վճարումներից,
հարկերից ¨ դրա
հետ կապված գանձումներից:
Դուրս
բերվող դրամական
միջոցները ¨
փոխանցվող դրամական
ավանդներն ու
ակտիվները ազատվում
են վճարումներից
¨ մաքսատուրքերից,
բացառությամբ
նրանցից, որոնք
վարձատրություն
են պահանջում
փոխանցման մատուցված
ծառայությունների
համար:
Հ Ո Դ Վ Ա Ծ 9
Ելքի
պետությունը
աջակցում է վերաբնակներին
ու նրանց ընտանիքների
անդամներին իրենց
սեփականությունը
հանդիսացող տունը
¨ մնացած գույքը
վաճառելու կամ
այլ ձ¨ով տնօրինելու
գործում:
Ելքի
պետությունը
աջակցում է վերաբնակներին
ու նրանց ընտանիքների
անդամներին ձեռք
բերելու ինքնաթիռային
չվերթի ¨ երկաթուղային
տոմսեր, իսկ անձնական
գույքը մուտքի
պետություն
տեղափոխելու
համարտ կոնտեյներներ
հատկացնելու
գործում:
Մուտքի
պետությունը
աջակցում է վերաբնակներին
¨ նրանց ընտանքիքների
անդամներին բնակարան
վարձելու, ձեռք
բերելու ¨ կառուցելու
գործում:
Հ Ո Դ Վ Ա Ծ 10
Կողմերի
մարմիններ, այսուհետ¨տ
§լիազորված մարմիններ¦,
որոնց իրավասության
մեջ է գտնվում
սույն Համաձայնագրի
իրականացումը,
համապատասխանաբար
հանդիսանում
են
Ռուսաստանյան
բնակչության
տեղաշարժի Դաշնության
ծառայությունը,
Հայաստանի
Հանրապետության
սոցիալական ապահովության
նախարարությունը:
Հ Ո Դ Վ Ա Ծ 11
Կողմերը կարող են ստեղծել լիազորված մարմինների ներկայացուցչություններ, Ռուսաստանյան Դաշնությունում ¨ Հայաստանի Հանրապետությունում համապատասխանաբար:
Հ Ո Դ Վ Ա Ծ 12
Այն դեպքում, երբ Ռուսաստանյան Դաշնության օրենսդրությամբ ¨ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան է նախատեսված, գործում են սույն Համաձայնագրի նորմերը:
Հ Ո Դ Վ Ա Ծ 13
Սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում ծագող վիճելի լիազորված մարմինների կողմից չկարգավորվող հարցերը Կողմերի միջ¨ կլուծվեն դիվանագիտական ուղիներով:
Հ Ո Դ Վ Ա Ծ 14
Սույն
Համաձայնագիրը
ենթական է վավերացման,
ուժի մեջ է մտնում
վավերագրերի
փոխանակման օրվանից
¨ գործում է 5 տարվա
ընթացքում: Կողմերը
փոխադարձ պայմանավորվածությամբ
իրավասու են երկարացնելու
սույն համաձայնագրի
ժամկետը:
Կատարված
է Մոսկվայում
1997թ. օգոստոսի 29-ին
երկու բնօրինակից,
յուրաքանչյուրը
հայերեն ¨ ռուսերեն
լեզուներով,
ընդ որում բոլոր
տեքստերը հավասարազոր
են:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ