ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 



ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ - ՀԱՄԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

 

          Մասնատված Հայրենիքի վերամիավորման, հայ ժողովրդի աշխարհասփյուռ բեկորները մեկ ծածկի տակ հավաքելու գաղափարները ոչ մի անգամ չեն լքել հայությանը: Վերջին հիսուն տարիներին առավել իրատեսական էր դիտվում Ղարաբաղի վերամիավորման հարցը, որի իրականացման հիմքերը դրվեցին 1988 թ. իսկ հարցի վերջնական լուծումը էապես կախված է մեզանից` թե հանուն այդ վեհ նպատակի իրականացման ինչքանով կկարողանանք համախմբվել ¨ կենտրոնացնել ազգի ողջ ներուժը:
          Արցախ աշխարհը փաստացի հայեցի պահելու ամենառեալ ¨ կարճ ճանապարհը Հայաստանի տնտեսության հետ ինտեգրման հենքի վրա նրա տնտեսության արագ զարգացումն ու հայ բնակչության թվի կտրուկ ավելացումն է:
          Կարճ ժամանակում Արցախի բնակչության թվի կտրուկ ավելացում հնարավոր է իրականացնել միայն վերաբնակեցման լայնածավալ ծրագրերի իրականացման միջոցով: Արցախի իշխանությունները հրադադարի հաստատումից հետո իրենց համեստ հնարավորությունների սահմաններում ¨ առանձին հայրենասիրական կազմակերպությունների ¨ նվիրյալ անհատների աջակցությամբ իրականացնում են պատերազմի հետ¨անքով Արցախից հեռացած բնակիչների վերադարձի կազմակերպման ծրագրեր, որից կարող են օգտվել նա¨ այլ քաղաքացիներ: Այդ ծրագրերին աջակցում է նա¨ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչությունը իր վրա վերցնելով վերաբնակվելու ցանկություն ունեցող անձանց հայտնաբերումը, հաշվառումը ¨ Արցախի իշխանությունների հետ նրանց կապերի ստեղծումը: Նախորդ երկու տարիներին մեր միջոցով Արցախ են տեղափոխվել շուրջ 115 ընտանիքներ, որոնք հիմնականում եղել են բազմազավակ ընտանիքներ` 3 ¨ ավելի երեխաներ ունեցողներ, մասնագետներ` ուսուցիչներ, բուժաշխատողներ, գյուղատնտեսներ, անասնաբույժեր ¨ այլն: Ծրագրի նկատմամբ ազգաբնակչության կողմից մեծ հետաքրքրություն է դրս¨որվում: Առանց որ¨է քարոզչություն ծավալելու շուրջ 1000 ընտանիքներ հաշվառվել են Արցախ տեղափոխվելու համար: Առկա է մեկնելու պատրաստակամ քաղաքացիների մշտական հոսք: Սակայն, վերաբնակեցման ներկայիս տեմպերը հեռու են ընթացող գործընթացների վրա առաջիկա տարիներին լուրջ ազդեցություն ունենալուց: Իսկ լայնածավալ ծրագրերի իրականացման համար նախադրյալներն առկա են:
          Վերաբնակեցում իրականացնելու նախապայմաններն են տարածքի, վերաբնակվելու ցանկություն ունեցողների ¨ ֆինանսական միջոցների առկայությունը:

Տարածքը`

          Ղարաբաղի Հանրապետությունը փաստացի անկախ պետություն է ¨ իր տարածքում ինքն է իրականացնում պետությանը բնորոշ բոլոր ֆունկցիաները, այդ թվում նա¨` տարածքի տնօրինման: աղափարներ կան, որ հաճախակի գործածելուց արժեզրկվում են, սակայն դարերով եկել ¨ այսօր էլ արդիական է այն պնդումը, որ հողը նրան է, ով նրա վրա ապրում ¨ արարում է: Մենք ոչ մի կերպ չպետք է համակերպվենք այն տխուր իրողության հետ, որ Ղարաբաղում մեկ քառակուսի կիլոմետրի վրա բնակչության թիվը մոտ 6 անգամ պակաս է քան Հայաստանում, այն էլ այն դեպքում, երբ Արցախի հողն ավելի բարեբեր է, իսկ կլիման Հայաստանի տարածքի շատ շրջանների հետ համեմատած ավելի մեղմ է: Եթե համեմատենք թեկուզ Իսրայելի հետ, ապա կտեսնենք, որ այնտեղ համարյա նույնչափ անապատային տարածքը վերաբնակեցման միջոցով դարձավ բուրաստան, որտեղ այժմ բնակվում են 6 միլիոնից ավելի մարդ: Ղարաբաղի տարածքը հնարավորություն ունի անհրաժեշտ պայմաններով ապահովելու ավելի քան 100 հազար գյուղացիական տնտեսությունների: Արցախը մեր պատմական հայրենիքի մաս լինելուց բացի Հայաստան պետության անվտանգության երաշխավորն ու հետագա զարգացման գրավականն է: Դա այն նվազագույն կենսատարածքն է, որի վրա հայ էթնոսը կկարողանա գոյատ¨ման խնդիրները լուծել: Վերաբնակեցման ենթակա տարածքների ընտրությունը կատարված է, իսկ իրականացումը կախված է ֆինանսական միջոցների քանակից: Դրանցից ելնելով ամեն տարի որոշվում են վերաբնակեցման առաջնահերթությունները:

Վերաբնակիչների խմբերը

          Խորհրդային Միության փլուզումն ուղեկցվեց նրա ողջ տարածքում բնակչության լայնածավալ տեղաշարժերով, որից անմասն չմնաց նա¨ Հայաստանի Հանրապետությունը: 1988-1992 թվականներին Ադրբեջանի իրականացրած հայահալած քաղաքականության ¨ ԼՂԻՄ-ի ու Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանում հայտնվեցին շուրջ շուրջ կես միլիոն փախստականներ ու ներքին տեղահանված անձինք ¨ համալրեցին երկրաշարժի հետ¨անքով անտուն մնացած նույնքան աղետյալների շարքերը: Երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը հնարավորություն չի ընձեռել լուծելու բնակարանի կարիք ունեցողների ծածկի հարցերը ¨ հազարավոր ընտանիքներ առ այսօր բնակվում են ժամանակավոր կացարաններում: Երկրում շարունակվում է բարձր տոկոս կազմել գործազրկությունը, մանավանդ նախկին արդյունաբերական կենտրոններում: Դրանց բնակիչների զգալի մասը ծագումով լինելով գյուղական բնակավայրերից պատրաստակամ են գյուղացիական տնտեսություններ ստեղծել նոր վայրերում: Բնակչության միգրացիոն տրամադրությունների վրա ազդում են նա¨ այլ գործոններ: Կատարված ուսումնասիրությունները ¨ դիտարկումները ցույց են տալիս, որ վերաբնակվելու ցանկություն ունեցողներից կարելի է նշել հետ¨յալ հիմնական խմբերը.

Վերաբնակիչների համար նախատեսվող նվազագույն արտոնություններ

Ֆինանսավորումը

          Այդ ծրագրերի ընդլայնմանը խոչընդոտող հիմնական գործոնը ֆինանսական միջոցների սակավությունն է: Ըստ հաշվարկների 350 մլն ԱՄՆ դոլարի առկայության դեպքում հնարավոր է երեք տարում Արցախում վերաբնակեցնել մինչ¨ 50 հազար ընտանիք` մոտ 250 հազար մարդ, որն անշրջելի կդարձնի Արցախում ներկայումս ընթացող գործընթացները: Այս ծրագրի իրականացման շահագրգիռ կողմն ու ֆինանսավորողը պետք լինի համայն հայությունը ¨ խնդրի ճիշտ ներկայացման դեպքում ոչ մի հայ անտարբեր չի մնա ու իր ավանդը կներդնի հիրավի համազգային ծրագրի իրականացմանը:
          Վերաբնակեցման ծրագրի դրույթների, նպատակների ¨ նշանակության ներկայացման համար անհրաժեշտ է իրականացնել որոշակի նախապատրաստական աշխատանքներ: Այն իր մեջ պետք է ներառնի համապատասխան քարոզչանյութերի ¨ տեսահոլովակների թողարկումը: Ընդ որում դրանք պետք է պատրաստվեն հաշվի առնելով համայն հայության բազմաշերտ ¨ բազմալեզու լինելը, նրանց ցրվածությունը տարբեր երկրներում ¨ ժամանակակից տեղեկատվությանը ներկայումս ներկայացվող բարձր որակական պահանջները: Պատրաստված նյութերի առկայությամբ բոլոր խողովակներով անհրաժեշտ է ծավալել զանգվածային քարոզչություն: Արտասահմանում գործող ՀՀ դիվանագիտական ¨ կառավարական բոլոր կառույցներում պետք է գտնվեն վերաբնակեցմանը վերաբերող տարաբնույթ քարոզչանյութերն ու ծրագրերը ¨ մարդիկ տեղեկացված լինեն, որ այդտեղ կարող են գտնել դրան առնչվող ցանկացած հարցի պատասխան: Մեծ դեր ունի նա¨ եկեղեցին իր աշխարհասփյուռ կառույցներով: Համազգային հեղինակություն վայելող անձանցից անհրաժեշտ է կազմավորել պատվիրակություններ, որոնք լինելով հայկական հոծ համայքներում կներկայացնեն խնդրո առարկան: Այդ աշխատանքներում մեծ դերակատարում ունեն Հայաստանում ¨ Սփյուռքում գործող քաղաքական ¨ հասարակական կազմակերպություններն ու կառույցները: Ծրագրի իրականացման հաջողությունը էապես կախված է կառավարական ¨ թվարկյալ կառույցների միասնականության դրս¨որումից:Սա նա¨ այն ծրագիրն է, որի շուրջ չեն կարող չհամախմբվել բոլոր քաղաքական ուժերն ու ազգային կառույցները:
          Ծրագրը հնարավոր է իրականացնել միմիայն նրա նկատմամբ բոլորի մոտ հավատ ստեղծելով ¨ այն անխաթար պահելով: Դրա երաշխավորը կարող է դառնալ տարվող աշխատանքների ¨ հավաքված նյութական միջոցների տնօրինման նկատմամբ թափանցիկության ապահովումը: Ներդրողների նախասիրությունների ¨ ցանկությունների առավելագույնս հաշվի առնելը, արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմի մշակումը կվերականգնեն տարբեր գործոնների ազդեցության տակ կորսված հավատը: Մենք մեր կողմից որպես տարբերակ առաջարկում ենք մինի ծրագրերի փաթեթի տարբերակը, որն իր մեջ ներառում է վերաբնակեցման ենթակա բոլոր բնակավայրերի հիմնախնդիրների լուծման հաշվարկված ծրագրեր, որոնք կներկայացվեն ֆինանսավորելու ցանկություն ¨ հնարավորություն ունեցողին, որն էլ իր նախասիրություններին ¨ ֆինանսական հնարավորություններին համապատասխան հնարավորություն կունենա ծրագրերի ընտրություն կատարելու, ցանկության դեպքում հնարավորություն կնձեռնվի ընտրելու նա¨ կատարողին: Բնակարանաշինությունն հովանավորողներին կարելի է նա¨ հնարավորություն ընձեռել անմիջականորեն ընտրելու վերաբնակիչներին ¨ նրանց հետ փոխադարձ կապերի մեջ մտնել:

Վերաբնակեցման իրականացման ազդեցությունը ՀՀ-ում առկա այլ հիմնախնդիրների լուծման վրա

 Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանում կուտակված այլ խնդիրների լուծմանը, որոնցից են.

          Նախորդ տարիներին մշակված ¨ գործնականում փորձարկված վերաբնակեցման իրականացման մեխանիզմներն ու կառույցները ի վիճակի են հստակորեն իրականացնել լայնածավալ ծրագրերը:
          Պահն իրոք պատմական է, եզակի հնարավորություն է ստեղծվել հայ ժողովրդին ամրագրելու իր մասնատված Հայրենիքի մի մասը ¨ պատմությունն ու գալիք սերունդները մեզ չեն ների, եթե մենք այն բաց թողնենք կամ ամբողջությամբ չօգտվենք նրա ընձեռած հնարավորությունից:
          Հայկական Սփյուռքի տասնամյակներով հայեցի մնալու փաստն ինքնին խոսում է Հայրենիք վերադառնալու նպատակի փայփայման մասին, ուրեմն համատեղ ուժերով մեր Հայրենիքը դարձնենք այնպիսին, որ նրան ձգտեն բոլոր տարագիր զավակները:
Բարձրացված հարցերի շուրջ խորը մտածելուց համոզվում ես, որ այն ֆանտազիա չէ, այն ունի ռեալ հիմքեր ¨ դրա իրականացումը միայն մեզանից է կախված: Դժվարին է լինելու առաջին քայլերը, գուցե ոչ հուսադրող, բայց ապագան նրանն է: Կատարենք այս գործը ¨ մեր սերունդի նվաճումներն ամրագրելով հայ ժողովրդի պատմության մեջ բարի հիշվենք:

Դեպի էջի սկիզբը

;յս գործը ¨ մեր սերունդի նվաճոում է Հայրենիք վերադառնալու նպատակի փայփայման մասին, ուրեմն համատեղ ուժերով մեր Հայրենիքը դարձնենք այնպիսին, որ նրան ձգտեն բոլոր տարագիր զավակները:
Բարձրացված հարցերի շուրջ խորը մտածելուց համոզվում ես, որ այն ֆանտազիա չէ, այն ունի ռեալ հիմքեր ¨ դրա իրականացումը միայն մեզանից է կախված: Դժվարին է լինելու առաջին քայլերը, գուցե ոչ հուսադրող, բայց ապագան նրանն է: Կատարենք այս գործը ¨ մեր սերունդի նվաճումներն ամրագրելով հայ ժողովրդի պատմության մեջ բարի հիշվենք:

Դեպի էջի սկիզբը

;յս գործը ¨ մեր սերունդի նվաճոում է Հայրենիք վերադառնալու նպատակի փայփայման մասին, ուրեմն համատեղ ուժերով մեր Հայրենիքը դարձնենք այնպիսին, որ նրան ձգտեն բոլոր տարագիր զավակները:
Բարձրացված հարցերի շուրջ խորը մտածելուց համոզվում ես, որ այն ֆանտազիա չէ, այն ունի ռեալ հիմքեր ¨ դրա իրականացումը միայն մեզանից է կախված: Դժվարին է լինելու առաջին քայլերը, գուցե ոչ հուսադրող, բայց ապագան նրանն է: Կատարենք այս գործը ¨ մեր սերունդի նվաճումներն ամրագրելով հայ ժողովրդի պատմության մեջ բարի հիշվենք:

Դեպի էջի սկիզբը

;յս գործը ¨ մեր սերունդի նվաճոում է Հայրենիք վերադառնալու նպատակի փայփայման մասին, ուրեմն համատեղ ուժերով մեր Հայրենիքը դարձնենք այնպիսին, որ նրան ձգտեն բոլոր տարագիր զավակները:
Բարձրացված հարցերի շուրջ խորը մտածելուց համոզվում ես, որ այն ֆանտազիա չէ, այն ունի ռեալ հիմքեր ¨ դրա իրականացումը միայն մեզանից է կախված: Դժվարին է լինելու առաջին քայլերը, գուցե ոչ հուսադրող, բայց ապագան նրանն է: Կատարենք այս գործը ¨ մեր սերունդի նվաճումներն ամրագրելով հայ ժողովրդի պատմության մեջ բարի հիշվենք:

Դեպի էջի սկիզբը

;յս գործը ¨ մեր սերունդի նվաճոում է Հայրենիք վերադառնալու նպատակի փայփայման մասին, ուրեմն համատեղ ուժերով մեր Հայրենիքը դարձնենք այնպիսին, որ նրան ձգտեն բոլոր տարագիր զավակները:
Բարձրացված հարցերի շուրջ խորը մտածելուց համոզվում ես, որ այն ֆանտազիա չէ, այն ունի ռեալ հիմքեր &um