ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Մեղրու տարածաշրջանի վերաբնակեցման ¨ բնակչության ամրագրման

 Ե Ր Ե Վ Ա Ն – 2 0 0 0

 

1. Ներածություն

          Մեղրու տարածաշրջանը ընդգրկված է Սյունիքի մարզի կազմում ¨ հանդիսանում է հանրապետության հարավային դարպասը, սահմանակից է Իրանին, Նախիջ¨անի ինքնավար հանրապետությանը ¨ Ադրբեջանին: Մայրաքաղաքից գտնվելով ամենամեծ հեռավորության վրա (ք. Մեղրիտ 400կմ), տարածաշրջանը աչքի է ընկնում լեռնային խիստ կտրտվածությամբ: Մեղրու տարածաշրջանում կա 13 համայնք, որոնք ընդգրկում են 15 բնակավայրեր, դրանցից 2-ը քաղաքներ են, բոլոր բնակավայրերը սահմանամերձ են: Տարածաշրջանում բնակվում են 13.508 մարդ: Նշված 15 բնակավայրերից 8-ի բնակչությունը չի գերազանցում 200-ը: Խիստ պակասել է բնակչության բնական աճը, որը 1999թ. կազմել է ընդամենը 10 մարդ: Խախտված է գյուղական բնակչության ժողովրդագրական կազմը, գյուղերը ունեն ,,ծերացման,, միտումտ դպրոցահասակ երեխաների սակավության պատճառով ուդեմնիս, Կուրիս, Մարալզամի, Այգեձոր բնակավայրերում դպրոց չկա, Վահրավար գյուղի տարրական դպրոցը փակվելու վտանգի առաջ է, մնացած գյուղերում եղած 8-ամյա կամ միջնակարգ դպրոցների մի մասը չունեն առանձին դասարաններ, համարյա բոլոր դպրոցները զգում են մասնագետ ուսուցիչների խիստ կարիք: Ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի հետ¨անքով նկատվում է բնակչության արտահոսքի միտում, վերջին տարիներին տարածաշրջանից հեռացել է շուրջ 470 ընտանիք, վիճակը առավել ծանր է փախստականներով բնակեցված Նյուվադի ¨ Ալդարա գյուղերում, որտեղից հեռացել է 113 ընտանիք:
          Մեղրու տարածաշրջանի բնակավայրերը էապես տուժել են նա¨ հրետակոծություններից, որոնց հետ¨անքները չվերացնելը նույնպես նպաստում է բնակչության արտահոսքին:
          Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալ խնդիրները, Մեղրու տարածաշրջանի ժողովրդագրական կազմը բարելավելու, բնակչության արտահոսքը կանխելու, տարածաշրջանի մարդկային ներուժը հզորացնելու ¨ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. ապրիլի 20-ի թիվ 15 արձանագրությամբ տրված հանձնարարականը կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել ¨ իրականացնել Մեղրու տարածաշրջանի վերաբնակեցման ¨ բնակչության ամրագրման ծրագիր:

2. Վերաբնակեցման հիմնախնդրի նկարագրություն

          Մեղրու տարածաշրջանի 15 բնակավայրերը ըստ վերաբնակեցման իրականացման նկատմամբ դրս¨որվող մոտեցումների ¨ առանձնահատկությունների կարելի է բաժանել չորս խմբի.
          Առաջին - Մեղրի ¨ Ագարակ քաղաքներ
          Երկրորդ - Շվանիձոր, Կարճ¨ան, Լեհվազ, Վահրավար, Ուդեմնիս, Կուրիս,
          Վարդանիձոր, Մարալզամի, Լիճք, Տաշտուն գյուղեր
          Երրորդ - Նյուվադի, Ալդարա գյուղեր
          Չորրորդ- Այգեձոր գյուղ

          Որպես առանձին հիմնախնդիր է դիտարկվում նախկին Վանք ¨ Կալեր գյուղերի վերականգնումը, որի համար անհրաժեշտ է կազմել առանձին վերականգնման ¨ վերաբնակեցման ծրագիր:
          Առաջին խմբիտ Մեղրի ¨ Ագարակ քաղաքների համար առաջնային համարել ամրագրման ¨ վերջին տարիներին հեռացած ընտանիքների վերադարձի խնդիրները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին 10 տարում նշված քաղաքներից ՀՀ այլ մարզեր են մեկնել շուրջ 300 ընտանիքներ (մոտ 1200 մարդ), որոնցից 100 ընտանիքներտ Մեղրիից, իսկ մնացածըտ Ագարակից: Մեկնած ընտանիքները բնակարանները չեն օտարել ¨ ըստ այդ համայնքների քաղաքապետերի հայտարարության նրանց գերակշռող մեծամասնությունը բարենպաստ պայմանների առկայության ¨ պետական օժանդակության դեպքում պատրաստակամ են վերադառնալ: Իրատեսական ենք համարում նրանց 40%-ի վերադարձը:
          Վերադարձի ապահովման կար¨որագույն պայմաններից են աշխատանքով ապահովելը, արտադրած գյուղմթերքների ավելցուկի իրացման հնարավորությունը ¨ պետական հովանավորչությունը վերադարձի նկատմամբ: Իրենց բնակարանները վերադարձողների տեղափոխման ծախսերը կատարվում է պետական միջոցներով տեղափոխվելուց հետո առնվազն հինգ տարի այդ քաղաքներում բնակվելու պայմանով, հակառակ դեպքում այդ ծախսերը ենթակա են հետ գանձման:
          Մեղրի քաղաքում 40 ընտանիքներ բնակվում են ժամանակավոր կամ վթարային շինություններում, դրանցից 20-ը փախստականներ են, մնացածները հրետակոծություններից տուժածներ են կամ զոհված ¨ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ են: Նրանց բնակարանային հարցը հնարավոր է լուծել քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող Փոքր թաղի նախկին ակումբի, գրադարանի (180մ2), Ա. Ադելյանի անվան հին դպրոցի (780մ2) ¨ Ն բաժնի հին շենքը (160մ2) վերակառուցելով 40 բնակարանների ձ¨ափոխելու միջոցով, որի համար պահանջվում է մոտ 60 մլն դրամ: Վերակառուցումից հետո այդ բնակարանները կարելի է պայմանագրային եղանակով հատկացնել ժամանակավոր կացարաններում բնակվողներին ¨ դրանցում հինգ տարի անընդմեջ բնակվելուց հետո անհատույց սեփականաշնորհել նրանց: Քաղաքապետարանը տարիներ առաջ սկսել ¨ միջոցների բացակայության պատճառով անավարտ է թողել 12 ընտանիքների համար նախատեսված 6 առանձնատների շինարարությունը, որը հնարավոր է ավարտել ¨ արդեն նշված պայմաններով հանձնել շրջան գործուղված մասնագետներին, քանի որ շրջանը խիստ կարիք ունի բժիշկների, մանկավարժների: Ագարակ քաղաքի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների 5 ընտանիքների, զոհված ¨ վիրավոր ազատամարտիկների 14 ընտանիքների ¨ հրավիրվելիք մասնագետների (բժիշկներ, մանկավարժներ) բնակարանային հարցը կարելի է լուծել Ագարակ քաղաքում 40 բնակարաններ գնելու միջոցով, քանի որ սեփական բնակարանների շուկայական գները ցածր են ¨ դա 2,5 անգամ կառուցելուց էժան կնստի, իսկ քաղաքում կան 50-ից ավելի ազատ բնակարաններ, որոնց տերերը 15-20 տարի առաջ են մեկնել ¨ տեղավորվել են ԱՊՀ տարբեր երկրներում ¨ նրանց վերադարձի հավանականությունը շատ քիչ է:
          Մեղրի ¨ Ագարակ քաղաքների համար ավելի լայն վերաբնակեցման խնդիր չի դրվում, ի նկատի ունենալով, որ արդյունաբերական ձեռնարկությունների ¨ կառավարության ,,ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի զարգացման ու բնակչությանը տեղում ամրապնդելու միջոցառումների,, 2000թ. ապրիլի 20-ի ծրագրով նախատեսված ենթակառույցների գործարկման շնորհիվ այն կիրականանա գյուղից-քաղաք բնական միգրացիայի շնորհիվ, որը գյուղերի վերաբնակեցման իրականացման ¨ այնտեղ ժողովրդագրական կազմը կարգավորելուց հետո վտանգավոր չի դառնա:
          Երկրորդ խմբի մեջ մտնող բնակավայրերի հիմնական առանձնահատկությունը նրանում է, որ այդ գյուղերում կան դատարկ առանձնատներ, որոնք մնացել են ծխերի հանգչելուց հետո: Այդ գյուղերում վերաբնակեցում կարելի է իրականացնել երկու զուգահեռ եղանակներով: Առաջինտ վերաբնակիչների համար դատարկ տների ¨ դրանց տերերին սեփականաշնորհած հողատարածքների գնման ու երկրորդտ տվյալ գյուղում առկա պահուստային ֆոնդի հողերի չափից ելնելով համապատասխան քանակի առանձնատների կառուցման միջոցով:
          Կուրիս, Ուդեմնիս, Վահրավար, Մարալզամի գյուղերից արտահոսքը հնարավոր չէ կանխել քանի դեռ դրանցում չի լուծվել դպրոցների հարցը, նշված գյուղերից երիտասարդ ընտանիքները երեխաների դպրոցահասակ դառնալուն պես հեռանում են, հիմնականում Մեղրի ¨ Ագարակ: Պետք է նշել, որ ՀՀ կառավարության 2000թ. ապրիլի 20-ի թիվ 15 արձանագրությամբ այդ գյուղերի կրթության հիմնախնդիրները չեն արծարծվում, որը պետք է անպայմանորեն նախատեսել: Սկզբնական շրջանի համար կարելի է Վահրավարի տարրական դպրոցի բազայի վրա կազմավորել 8-ամյա դպրոց, որտեղ կսովորեն նա¨ Կուրիս ¨ ուդեմնիս գյուղերի աշակերտները, եթե լուծվի նրանց Վահրավար հաճախելու հարցը, իսկ դա կարելի է լուծել այդ գյուղերին մեկ ավտոբուս ¨ վառելանյութ հատկացնելով, որը կապված չէ մեծ ծախսերի հետ, քանի որ Կուրիս-ուդեմնիս-Վահրավար ճանապարհի երկարությունը 5 կմ է: Մարալզամի գյուղն ունի 18 դպրոցահասակ երեխաներ, սակայն գյուղում դպրոց չկա, սկզբնական շրջանում անհրաժեշտ է գյուղում գտնվող նախկին պահեստը վերակառուցել տարրական դպրոցի, իսկ վերաբնակեցմանը զուգահեռ վերանայել ընդլայնման հարցը: Նշված ծրագրում պետք է մտցնել նա¨ Վարդանիձորի դպրոցի նոր շենքի շինարարության հարցը:
          Երրորդ խմբի մեջ մտնող Նյուվադի ¨ Ալդարա գյուղերը բնակեցված են փախստականներով ¨ վերաբնակիչներով, նախկինում եղել են տարածաշրջանի մեծաթիվ բնակչությամբ ամենահարուստ բնակավայրերը: Նյուվադիում հնարավոր է վերաբնակեցնել մինչ¨ 220 ընտանիք, որոնց ծածկի ապահովման հարցը կարելի է լուծել 200 բնակարան կառուցելու ¨ 20-ըտ առկա շինությունները վերակառուցելու միջոցով: Ալդարայում հնարավոր է վերաբնակեցնել մինչ¨ 50 ընտանիք, որոնց ծածկով ապահովելու համար անհրաժեշտ է կառուցել 10 առանձնատուն, 15 առանձնատուն գնել չվերադարձող սեփականատերերից, իսկ մնացած 25-ը ապահովել գյուղում առկա շինությունների ¨ տների վերակառուցման ¨ վերանորոգման միջոցով:
          Չորրորդ խմբի մեջ մտնող Այգեձոր գյուղում եղած շինությունները պատկանում են երկրաբանական վարչությանը, դրանց տնօրինման հարցը լուծելուց հետո հնարավոր է գյուղում վերաբնակեցնել մինչ¨ 50 ընտանիք:

3. Ամրագրման ¨ վերաբնակեցման ծրագրի ռազմավարությունը

          Ներկայացվող ծրագիրը նախատեսվում է Մեղրու տարածաշրջանի բնակավայրերում շուրջ 608 երիտասարդ ընտանիքների վերաբնակեցման միջոցով ներազդել այդ գյուղերի ժողովրդագրական վիճակի վրա ¨ նպաստել բնակչության արտահոսքի կանխմանը: Բնակչության ամրագրումը գյուղական բնակավայրերում իր անուղղակի ազդեցությունը կունենա նա¨ Մեղրի ¨ Ագարակ քաղաքներից բնակչության արտահոսքի կանխման վրա, որին նպատակաուղղված է նա¨ այդ քաղաքներում ժամանակավոր կացարաններում բնակվող 59 ընտանիքների բնակարանային հարցի լուծումը, մասնագիտական կադրերով ապահովումը ¨ նախկինում հեռացած 120 ընտանիքների վերադարձը: Նշված խնդիրները նախատեսվում է լուծել հանրապետության խիտ բնակեցված բնակավայրերից երիտասարդ ընտանիքների վերաբնակեցման միջոցով, որն էլ իր հերթին բարերար ազդեցություն կունենա դրանցում սոցիալական լարվածության թուլացման վրա:

4. Ծրագրի հիմնական սկզբունքները

          Ծրագիրը իրականացնելիս պետք է առաջնորդվել այս սկզբունքներով.
- Վերաբնակեցումը կիրականացվի բացառապես կամավորության սկզբունքով, վերաբնակիչների համար գրավիչ պայմաններ ստեղծելու եղանակով:
- Վերաբնակիչների համար կստեղծվեն կենսապահովման նվազագույն պայմաններտ կացարանի ապահովում, եկամտաբեր գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ստեղծում, բայց ոչ ավել քան տեղաբնակներն ունեն:
- Ծրագիրը կազմելիս հիմք է ընդունվել, որ Մեղրու տարածաշրջանում ապահովվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. ապրիլի 20-ի նիստի թիվ 15 արձանագրությամբ տրված հանձնարարականով նախատեսված արդյունաբերության, գյուղատնտեսության ¨ այլ ենթակառույցների գործունեությունը:
- Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակարանները գնել հանգած ծխերի ժառանգորդներից ¨ հինգ տարուց ավել տարածաշրջանից մեկնած անձանցից:
- գյուղերում վերաբնակվող տնտեսությունների քանակը որոշել ելնելով վերաբնակիչներին տվյալ գյուղում տեղաբնակներին սեփականաշնորհված հողաչափերին հավասար քանակի հողեր հատկացնելու հնարավորությունից:
- Վերաբնակիչներին բնակարանները ¨ հողը հանձնել պայմանագրային եղանակով, հինգ տարի ժամանակով, որից հետո անհատույց սեփականաշնորհել:
- Վերաբնակեցումը իրականացնելիս գերապատվությունը տալ երիտասարդ, աճող ընտանիքներին:

5. Վերաբնակեցում

          Ծրագիրը ուղղված է շուրջ 608 ընտանիքների (մոտ 2490 անձանց) Մեղրու տարածաշրջան վերաբնակեցնելուն ¨ ժամանակավոր կացարաններում բնակվող 59 ընտանիքների բնակարանով ապահովելուն, որը պետք է իրականացվի 2000-2002 թվականների ընթացքում: Վերաբնակիչների համար սահմանել հետ¨յալ արտոնությունները.
ա) Վերաբնակեցումն իրականացնելիս վերաբնակվող ընտանիքի գլխավորին հատկացնել միանվագ դրամական օգնություն Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ ընտանիքի մյուս անդամներից յուրաքանչյուրինտ հնգապատիկի չափով: Ընտանիքի համար սահմանված միանվագ դրամական օգնության 50 % վճարվում է մինչ¨ վերաբնակվելը:
բ) Կազմակերպել վերաբնակվող ընտանիքի ¨ նրան պատկանող գույքի (մինչ¨ 5 տոննա քաշով) անվճար տեղափոխումը նախօրոք որոշված մշտական բնակավայրերը:
գ) Վերաբնակվող յուրաքանչյուր ընտանիքին 20 տարի ժամկետով տարեկան 0,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով տրամադրել 200.000 դրամ վարկ անասուն, գյուղինվենտար, սերմացու ¨ եկամտաբեր գործունեություն իրականացնելու այլ կարիքներ բավարարելու համար;
դ) Վերաբնակվող յուրաքանչյուր ընտանիքի, պայմանագրային հիմունքներովտ 5 տարի ժամանակով, ապահովել անվճար առանձնատնով, տնամերձով ¨ հողովտ տվյալ բնակավայրի հողի սեփականաշնորհման ժամանակ կիրառված նորմատիվների սահմաններում, պայմանագրային ժամկետը լրացնելուց հետո դրանց նկատմամբ անհատույց սեփականության իրավունքի փոխանցումով:
ե) Վերաբնակեցված քաղաքացիների համար ստեղծել ազատ ձեռներեցությամբ զբաղվելու անհրաժեշտ հնարավորություններտ 3-5 տարի ժամկետով, շահավետ պայմաններով վարկեր տրամադրելով:
զ) Վերաբնակվելուց հետո 2 տարվա ընթացքում նոր ընտանիք կազմած անձանց վրա տարածել բոլոր արտոնություններըտ ներառյալ ընտանիքի յուրաքանչյուր անդամին սույն ծրագրի նախատեսված միանվագ դրամական օգնության վճարումը:
է) Նոր ընտանիք կազմած զորակոչային տարիքի անձանցտ ժամկետային ծառայությունից երկու տարով տարկետման իրավունք տրամադրել: ?
ը) Նախկին բնակավայրում սեփականություն չհանդիսացող կացարանների նկատմամբ պահպանել նրանց իրավունքները, իսկ նախկին աշխատավայրերում մեկ տարով պահպանել աշխատատեղը ¨ պաշտոնը:
թ) Քննարկել Մեղրու տարածաշրջանում հարկային քաղաքականության մեղմացման հնարավորությունները:
ժ) Ազատ ձեռներեցությամբ զբաղվողների համար ստեղծել արտոնյալ վարկերից օգտվելու հնարավորություն:


6. Ծրագրի արժեքը ¨ ֆինանսավորումը

          Ծրագիրն ընդգրկում է Մեղրու տարածաշրջանի 13 համայնքերի 15 բնակավայրերում բնակչության արտահոսքի կանխման ¨ վերաբնակեցման իրականացման հիմնախնդիրները:
          Ծրագրի իրականացումը կազմված է մի քանի բաղկացուցիչ մասերիցտ ծածկի հարցի լուծում, վերաբնակիչների հայտնաբերում ¨ տեղափոխում, նոր բնակավայրերում նրանց ինտեգրում, ինչպես նա¨ նախկինում տարածաշրջանից ժամանակավորապես հեռացած 120 ընտանիքների վերադարձի կազմակերպում:
          Ծածկի ապահովման համար անհրաժեշտ է 881,5 մլն դրամի ֆինանսական միջոցներ, որից 642,5 մլն դրամ նախատեսվում է 251 առանձնատների կառուցման համար, 101 մլն դրամ նախատեսվում է տեղերում առկա շինությունները 102 բնակարանների վերափոխելու համար, իսկ մնացած 138 մլն դրամով նախատեսվում է քաղաքացիներից գնել սեփականության իրավունքով նրանց պատկանող ¨ չօգտագործվող 148 առանձնատներ:
          Այգեձոր գյուղի 50 բնակարանների ձեռք բերումը հնարավոր է իրականացնել նրանց հաշվեկշռում գտնվող տները միգրացիայի ¨ փախստականների վարչության հաշվեկշիռ փոխանցելու միջոցով:
          Վերաբնակիչների ¨ նրանց գույքի տեղափոխման ծախսերը հաշվարկելիս հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 1995 թվակաինի ապրիլի 11-ի որոշմամբ նախատեսված ծախսերի հաշվարկը, ըստ որի ընդհանուր գումարը կազմում է 126,244 մլն դրամ, որից 116,809 մլն դրամը գույքի ¨ ընտանիքի մեկ անդամի տեղափոխման ծախսերն են, իսկ 9,435 մլն. դրամըտ ընտանիքի մնացած անդամների:
          Վերաբնակեցված ընտանիքներին նոր վայրերին ինտեգրելու գործընթացը ապահովելու նպատակով նախատեսված է միանվագ օգնություն, որի համար անհրաժեշտ է ¨ս 27,675 մլն դրամ:
          Եկամտաբեր գործունեություն ծավավելու հնարավորություն ընձեռելու համար նախատեսվում է վերաբնակեցված ընտանիքներին հատկացնել 121,6 մլն դրամի երկարաժամկետ վարկ:
          Այսպիսով ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1157,019 մլն դրամ:
         Ծրագրի ֆինանսավորումը կարելի է իրականացնել ՀՀ պետական բյուջեի, միջազգային կազմակերպությունների օժանդակության ¨ նվիրատուների ընդգրկման միջոցով:
          Նշված ծախսերից բացի պետք է նախատեսել որոշակի գումար Վահրավարի ¨ Մարալզամի դպրոցների շինարարության, ինչպես նա¨ Կուրիսի համայնքին ավտոբուս հատկացնելու ¨ նրա շահագործումը Կուրիս-ուդեմնիս- Վահրավար-Կուրիս երթուղով ապահովելու համար:


7. Ծրագրի իրականացումը

          Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչության միջոցով (այսուհետ վարչություն) :
          Վարչությունը ծրագիրը ներկայացնում է ՀՀ կառավարության հաստատմանը: ՀՀ կառավարության համապատասխան որոշման ¨ ֆինանսավորման առկայությամբ Վարչությունը ձեռնամուխ կլինի դրա իրականացմանը, իր հերթին ինքն էլ կփնտրի դոնոր կազմակերպություններ:
          Վարչությունը իր աշխատանքները իրագործում է սերտորեն համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, նվիրատուների ¨ հասարակական կազմակերպությունների հետ:
          Նրանց հետ համատեղ ծավալում է լայն քարոզչական աշխատանքներ անհրաժեշտ քանակի ¨ ներկայացված պահանջներին համապատասխանող վերաբնակիչների հայտնաբերելու ուղղությամբ, միաժամանակ Մեղրու տարածաշրջանում նախապատրաստում է հասարակական կարծիքի դրական ֆոնը: Նշված կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ ստեղծում է կատարվող ֆինանսական ծախսերը վերահսկող խորհուրդ: Խորհուրդը մշակում ¨ կառավարության հաստատմանն է ներկայացնում վերաբնակչի հետ կնքվող պայմանագրի ձ¨ը, բնակարանների գնման կարգը, դրամական օժանդակության հատկացման կարգն ու ժամանակացույցը:

Դեպի էջի սկիզբը

ot;րի ձ¨ը, բնակարանների գնման կարգը, դներկայացված պահանջներին համապատասխանող վերաբնակիչների հայտնաբերելու ուղղությամբ, միաժամանակ Մեղրու տարածաշրջանում նախապատրաստում է հասարակական կարծիքի դրական ֆոնը: Նշված կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ ստեղծում է կատարվող ֆինանսական ծախսերը վերահսկող խորհուրդ: Խորհուրդը մշակում ¨ կառավարության հաստատմանն է ներկայացնում վերաբնակչի հետ կնքվող պայմանագրի ձ¨ը, բնակարանների գնման կարգը, դրամական օժանդակության հատկացման կարգն ու ժամանակացույցը:

Դեպի էջի սկիզբը

ot;րի ձ¨ը, բնակարանների գնման կարգը, դներկայացված պահանջներին համապատասխանող վերաբնակիչների հայտնաբերելու ուղղությամբ, միաժամանակ Մեղրու տարածաշրջանում նախապատրաստում է հասարակական կարծիքի դրական ֆոնը: Նշված կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ ստեղծում է կատարվող ֆինանսական ծախսերը վերահսկող խորհուրդ: Խորհուրդը մշակում ¨ կառավարության հաստատմանն է ներկայացնում վերաբնակչի հետ կնքվող պայմանագրի ձ¨ը, բնակարանների գնման կարգը, դրամական օժանդակության հատկացման կարգն ու ժամանակացույցը:

Դեպի էջի սկիզբը

ot;րի ձ¨ը, բնակարանների գնման կարգը, դներկայացված պահանջներին համապատասխանող վերաբնակիչների հայտնաբերելու ուղղությամբ, միաժամանակ Մեղրու տարածաշրջանում նախապատրաստում է հասարակական կարծիքի դրական ֆոնը: Նշված կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ ստեղծում է կատարվող ֆինանսական ծախսերը վերահսկող խորհուրդ: Խորհուրդը մշակում ¨ կառավարության հաստատմանն է ներկայացնում վերաբնակչի հետ կնքվող պայմանագրի ձ¨ը, բնակարանների գնման կարգը, դրամական օժանդակության հատկացման կարգն ու ժամանակացույցը:

Դեպի էջի սկիզբը

ot;րի ձ¨ը, բնակարանների գնման կարգը, դներկայացված պահանջներին համապատասխանող վերաբնակիչների հայտնաբերելու ուղղությամբ, միաժամանակ Մեղրու տարածաշրջանում նախապատրաստում է հասարակական կարծիքի դրական ֆոնը: Նշված կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ ստեղծում է կատարվող ֆինանսական ծախսերը վերահսկող խորհուրդ: Խորհուրդը մշակում ¨ կառավարության հաստատմանն է ներկայացնում վերաբնակչի հետ կնքվող պայմանագրի ձ¨ը, բնակարանների գնման կարգը, դրամական օժանդակության հատկացման կարգն ու ժամանակացույցը:

Դեպի էջի սկիզբը

ot;րի ձ¨ը, բնակարանների գնման կարգը, դներկայացված պահանջներին համապատասխանող վերաբնակիչների հայտնաբերելու ուղղությամբ, միաժամանակ Մեղրու տարածաշրջանում նախապատրաստում է հասարակական կարծիքի դրական ֆոնը: Նշված կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ ստեղծում է կատարվող ֆինանսական ծախսերը վերահսկող խ