ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀՀ սահմանամերձ տարածքների հետբախումային վերականգնման

 Ե Ր Ե Վ Ա Ն - 2000 թ.

 

1.Ներածություն

          Ղարաբաղյան հակամարտության հետ¨անքով 1988-1992թթ.` մինչ¨ ժամանակավոր հրադադարի հաստատումը, Ադրբեջանից բռնի տեղահանվել են կես միլիոնից ավել հայեր, որոնցից 360 հազարը բռնագաղթել են Հայաստանի Հանրապետություն:
          Հայաստանի Հանրապետություն են ներգաղթել նա¨ 48 հազար տեղահանվածներ ԼՂՀ-ից, հար¨ան Շահումյանի հայաբնակ շրջանից , որոնց գումարվել են նա¨ հետխորհրդային տարածաշրջաններում ծագած հակամարտությունների հետ¨անքով տեղահանված ¨ս շուրջ 11 հազար հայեր: Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար վերը նշված անձանց , ինչպես նա¨ 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի հետ¨անքով անօթ¨ան մնացած շուրջ 530 հազար մարդկանց անհետաձգելի օգնության կազմակերպումը հանդիսացել է որպես գերակայող հիմնախնդիր: Անցած տարիներին մասամբ է լուծվել նրանց կացարաններով ապահովումը, աղետի գոտում դեռ¨ս 26000 , իսկ 1988-1992 թ.թ. Հայաստան բռնագաղթված փախստականներից 14000 ընտանիքներ շարունակում են բնակվել ժամանակավոր կացարաններում / հանրակացարան , հյուրանոց , մետաղյա տնակ , ադմինիստրատիվ մասնաշենք ¨ այլն / :
          Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական պատկերի ամբողջականացման նպատակով ավելացնենք , որ պատերազմական գործողություններն ավերածություններ են առաջացրել նա¨ Ադրբեջանին սահմանակից Հայաստանի Հանրապետության Արարատի, եղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի ¨ Տավուշի մարզերում, որոնք միասին զբաղեցնում են 16.962 ք.կմ.տարածք (ՀՀ տարածքի 57%-ը) ¨ որտեղ բնակվում է 976 հազար մարդ (ՀՀ բնակչության 25,7%-ը) : Ավերվել են նշված մարզերի Ադրբեջանին առավել մոտ գտնվող 170 գյուղերի հազարավոր բնակելի տներ, արտադրական ¨ սոցիալական նշանակության բազմաթիվ օբյեկտներ, շարքից դուրս են եկել կապի, տրանսպորտի, ոռոգման համակարգերի մեծ մասը ¨ հասցվել են այլ վնասներ: Այս ամենի հետ¨անքով իրենց մշտական բնակության (ծագման) վայրերը լքել են 72.000 մարդիկ, որոնք իրենց պետության ներսում դարձել են տեղահանվածներ տ լրացնելով հանրապետությունում անօթ¨ան բազմահազար ընտանիքների շարքերը: Հարկ է նշել , որ այդ անձանց շրջանում մեծ թիվ են կազմում 1988-92 թ.թ. Հայաստան ներգաղթած փախստականները, որոնք ժամանակին բնակեցվել էին այդ գոտում: Փաստորեն , նշված անձինք կարճ ժամանակահատվածում կրկնակի անգամ ենթարկվեցին տառապանքների տ առաջինը Ադրբեջանում , իսկ այնուհետ¨ տ Հայաստանի սահմանամերձ շրջաններում :
          Տեղահանվածների ճնշող մեծամասնությունը ներկայումս բնակվում է ժամանակավոր կացարաններում կամ բարեկամների տանը ¨ , ինչպես ցույց են տալիս նրանց շրջանում կատարված հարցումները, մեծ ցանկություն ունի վերադառնալու իրենց բնակավայրերըտ անձի անվտանգության անհրաժեշտ երաշխիքների տրամադրման, բնակության ¨ եկամուտների ապահովվածության նվազագույն պայմանների ստեղծման դեպքում:
          Մինչդեռ այդ հարցերի լուծման ձգձգումը նպաստում է դիտարկվող մարզերից բնակչության արտահոսքին, ծանրացնում է այդ բնակավայրերի առանց այն էլ ոչ բարվոք սոցիալ-տնտեսական վիճակը , ¨ դրանով իսկ հանդիսանում հանրապետության սոցիալական համերաշխության խաթար-ման գործոն: Այս ամենն էլ իր հերթին խթանիչ ազդեցություն է ունենում միգրացիոն հոսքերի աճին ինչպես դեպի Ռուսաստանի Դաշնություն , այնպես էլ Եվրոպական երկրներ ¨ ԱՄՆ: Թեր¨ս , նշված հանգամանքներով կարելի է բացատրել , որ ապաստան հայցողների թվով Հայաստանը արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է երմանիա, Բելգիա, Հոլանդիա, Լեհաստան նման հայցերով դիմողների ըստ երկրների կազմված ցուցակների առաջին տասնյակում, իսկ Լեհաստանում տ նույնիսկ երրորդն է:
          Ուստի, հաշվի առնելով սահմանամերձ շրջանների պատերազմական ավերածությունների հետ¨անքով լքած անձանց հետ կապված վերոհիշյալ հիմնախնդիրները ¨ դրանք կարգավորելուն նպաստող ստեղծված հրադադարը, անհրաժեշտություն է առաջացել մշակել ¨ իրականացնել նրանց իրենց բնակության վայրեր վերադարձնելու, արդեն վերադարձած, ինչպես նա¨ այդ տարածքները չլքած անձանց իրենց բնակավայրերում ամրագրելու ծրագիր:

 

2. Պատերազմական գործողությունների հետ¨անքով պատճառված վնասների գնահատում

          1988թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Միգրացիայի միջազգային կազմակերպության ¨ ՄԱԿ-ի փախստականների հարցերով երագույն հանձնակատարի գրասենյակի շրջանակներում գործող §ՀՀ միգրացիայի կառավարման բնագավառում կադրային բազայի ամրապնդման¦ ծրագրի §Փախստականներ ¨ տեղահանված անձինք¦ աշխատանքային խմբի անդամների կողմից Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի հետ սահմանակից 5 մարզերի պատերազմական գործողությունների հետ¨անքով տուժած 54 սահմանամերձ գյուղերում անցկացվել է հետազոտություն: Բացի այդ ՀՀ կառավարության համապատասխան կառույցների միջոցով ուսումնասիրություններ են կատարվել նա¨ 200 սահմանամերձ գյուղերից 87-ում, որի հիման վրա կազմվել է § ՀՀ սահմանամերձ բնակավայրերի իրավիճակի մասին¦ ծավալուն նյութը:
          ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչությունը (այսուհետտ ՄՓՎ) առկա փաստական նյութերի ¨ իր կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա կատարել է պատերազմական գործողությունների հետ¨անքով սահմանամերձ մարզերի բնակիչներին, մարզերի ենթակառույցներին հասցված վնասների գնահատում:
          Տեղահանվածների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրանց 75%-ը տեղավորվել են ժամանակավոր կացարաններում, 18%-ըտ բարեկամների մոտ: Նրանց շուրջ 40%-ըտ օգտագործելով հրադադարի ընձեռած հնարավորությունները, սեփական նախաձեռնությամբ ¨ միջոցներով վերադարձել են իրենց բնակավայրերը, իսկ մնացածների 92%-ը պատրաստակամ են պետության աջակցությամբ վերադառնալ , եթե այնտեղ ստեղծվեն անձի ապահովվածության ¨ գոյատ¨ման նվազագույն պայմաններ:
Վերը նշված ուսումնասիրությունների շնորհիվ արձանագրվել է , որ պատերազմական գործողությունների հետ¨անքով ավերվել են կամ վնասվել ավելի քան 12300 տներ, վերակառուցման ¨ վերանորոգման կարիք ունեն 78 կրթօջախներ, 62 բուժսպասարկման օբյեկտներ, 515 կմ խմելու ¨ 724 կմ ոռոգման ջրագծեր, 575 կմ ավտոճանապարհ: Հրետակոծություններից առավելապես տուժել են Սյունիքի, եղարքունիքի ¨ Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերը, որտեղից նկատվում է բնակչության առավել մեծ արտահոսք ¨ որի հետ¨անքով խաթարվել է բնակչության դեմոգրաֆիկ կառուցվածքը: Աշխատունակ տարիքի /16 - 65 / անձանց թվաքանակը կազմում է ամբողջի միայն 47%- ը : Այդտեղ մեծ թիվ են կազմում միայնակները ¨ 2-3 անձից բաղկացած փոքր ընտանիքներըտ ընդհանուր թվի կեսից ավելին: Նշված տարածքներում ավերվել են բնակելի տների 40%-ը, շարքից դուրս են եկել ճանապարհների 60%-ը, բնակավայրերի շուրջ 70%-ը զրկված են խմելու ¨ ոռոգման ջրամատակարարումից:: Ստեղծված իրավիճակում բնակչության հիմնական եկամտաբեր գործունեությունըտ գյուղատնտեսությունը, չի ապահովում ընտանիքի գոյության համար անհրաժեշտ նախապայմանները, քանի որ ընտանիքների աշխատող ձեռքերի պակասը, տեխնիկայի բացակայությունը դժվարություններ են ստեղծում վարելահողերի, այգինների մշակման գործում: Նշված, ինչպես նա¨ անմիջականորեն սահմանին մոտիկ գտնվելու ¨ ականապատված լինելու պատճառներով օգտագործվում են վարելահողերի 70%-ը, ոռոգելի տարածքների 60%-ից պակասը: Դիտարկվող բնակավայրերում գյուղատնտեսության եկամտաբերությունը նվազում է նա¨ դրանց գյուղատնտեսական շուկաներից հեռու գտնվելու ¨ տեղերում գյուղմթերքների վերամշակման ենթակառույցների չգործելու պատճառով:
          ՄՓՎ-ն սահմանամերձ բնակավայրերից բնակչության հետագա արտահոսքը կանխելու, այնտեղ վերադարձած անձանց ամրագրելու ¨ տեղահանվածներին իրենց բնակավայրերը վերադարձնելու ուղղությամբ նախանշել է լուծումներ պահանջող առաջնահերթ խնդիրները ¨ դրանց լուծման ուղիները, որոնցից կար¨որագույնը մարդկանց ապահովվածության երաշխավորումն ու վերաբնակեցման կազմակերպումն է : Նշված հիմնախնդրի լուծումը ենթադրում է վերադարձողների բնակարանային ապահովում ¨ սկզբնական շրջանի համար անհրաժեշտ գոյամիջոցների նվազագույն փաթեթի հատկացում: Հաջորդ գերակա խնդիրը նրանց համար եկամտաբեր գործունեության ապահովումն է, որն իր մեջ ներառում է մշակվող գյուղատնտեսական նշանակության տարածքների ավելացում ¨ բերքատվության բարձրացումտ ականազերծման, մեքենայացման ¨ պարարտացման բարելավման, ոռոգման համակարգերի վերագործարկման շնորհիվ: Կար¨որագույն խնդիր է մնում նա¨ սոցիալական նշանակության ենթակառույցների գործունեության ապահովումը, որոնցից պետք է առանձնացնել էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, կրթական ¨ բժշկական օգնության ապահովման հարցերի լուծումը, որն իր մեջ ներառում է նա¨ համապատասխան մասնագետներով ապահովելը: Ընթացքում պետք է լուծել նա¨ հեռախոսակապի, ռադիոկապի, հեոուստահաղորդումների ընդունման կազմակերպումը: Հաշվի առնելով հանրապետության անտառային ֆոնդի սակավությունը բնապահպանական խնդիրների տեսանկյունից էական նշանակություն ունի գազամատակարարման կազմակերպումը: Սահմանամերձ բնակավայերի բնակչության համար լրացուցիչ եկամուտներ ստեղծելու առումով կար¨որվում է աշխատատեղեր ստեղծելու հարցը, որը հնարավոր է գյուղմթերքների ¨ տեղական հումքի վերամշակմանբ զբաղվելու ցանկություն ունեցողներին, ինչպես նա¨ տնայնագործությունը զարգացնողներին խրախուսելով տ արտոնյալ վարկեր տրամադրելու միջոցով: Կար¨որվում է նա¨ այդ գոտիներում արտոնյալ հարկային քաղաքականության վարումը:



3. Վերաբնակեցման ¨ վերականգնման ծրագրի ռազմավարությունը

          Ներկայացվող ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները կարելի է պայմանականորեն բաժանել վերաբնակեցման ¨ վերականգնման ուղղությունների: Ծրագրի վերաբնակեցման հատվածը իր մեջ ներառում է սահմանամերձ բնակավայրերը լքած շուրջ 39 հազար տեղահանված անձանց դեպի իրենց բնակավայրեր վերադարձի կազմակերպման հետ առնչվող հարցերը տ նրանց համար ապահովելով գոյատ¨ման նվազագույն անհրաժեշտ պայմաններ:
          Ծրագրի վերականգնման մասը շոշափում է ինչպես նշված, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ արդեն իսկ վերադարձած 28 հազար, ինչպես նա¨ բնակավայրերը չլքած մնացած բոլոր անձանց շահերը, ¨ նպատակ է հետապնդում ավերված ¨ վնասված սոցիալ-տնտեսական նշանակության օբյեկտների վերականգնման ու ինքնուրույն եկամուտներ ստանալու հնարավորություններ ստեղծելու ճանապարհով սահմանամերձ տարածքների բնակչությանը ամրապնդել իրենց բնակավայրերում: Հարկ է նշել, որ հրադադրի հաստատումից ի վեր հանրապետության կառավարության համար գերակա խնդիր է հանդիսացել ավերված բնակավայրերի վերականգնումը, ¨ այդ նպատակով էլ մշակվել է §Սահմանամերձ ¨ բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ խնդիրների հայեցակարգային ծրագիր¦:
          Սակայն նշված, ինչպես նա¨ նախկինում մշակված նմանատիպ այլ ծրագրերը հնարավոր չի եղել ամբողջությամբ իրականացնել, քանի որ հանրապետությունը ստիպված էր նույնպես լուծումներ փնտրել անկախությունից հետո իրեն բաժին հասած մյուս հիմնախնդիրների առնչությամբ / երկրաշարժ, փախստականներ/ :
Հետբախումային վերականգնման ծրագրի ռազմավարական նպատակների իրականացման համար նախատեսվում է օգտագործել ինչպես հանրապետության ներքին միջոցները, այնպես էլ ստանալ հնարավոր ֆինանսական աջակցություն միջազգային հանրությունից:

3.1 Ծրագրի հիմնական սկզբունքները

1. Տեղահանվածների վերադարձը կիրականացվի կամավորության սկզբունքով, նրանց համար ապահովելով անձի անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ:
2. Վերադարձածների համար կենսապահովության նվազագույն պայմանների ստեղծում տ կացարանի ապահովում , որոշակի ժամանակաշրջանի համար սննդի օժանդակության տրամադրում ¨ եկամտաբեր գործունեությամբ զբաղվելու հնարավորության ստեղծում :
3. Վերաբնակեցման գործընթացի համատեղում տուժած տարածքների սոցիալական նշանակության ենթակառույցների վերակառուցման հետ:
4. Ծրագրի վերակառուցման բաժնով նախատեսված աշխատանքներին վերադարձածների մասնակցության ապահովում : Դրանովտ վերաբնակիչների համար կառուցվելիք օբյեկտների վրա հսկողության իրականացման , աշխատանքների արդյունավետ կազմակերպման ¨ լրացուցիչ եկամուտների ստեղծման հնարավորության ընձեռնում:
5. Ծրագիրը կիրականացվի լայն հրապարակայնության պայմաններում տ ներգրավելով ոչ կառավարական կազմակերպություններին, ընտանիքներին, համայնքներին , տեղական ¨ հանրապետական կառավարման մարմիններին:
6. Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրվի ինչպես ներքին տեղահանվածներին, այնպես էլ նրանց, ովքեր արդեն վերադարձել են, ¨ նրանց, ովքեր չեն լքել բնակավայրերը, սակայն տուժել են հակամարտությունից:
          Թվարկված վերջին սկզբունքի հիման վրա նյութական օժանդակություն կտրվի այն 28.000 անձանց, որոնք իրենց սեփական միջոցներով արդեն վերադարձել են իրենց բնակավայրերը ¨ ձեռնամուխ են եղել պատերազմի պատճառած վնասների ինքնուրույն հաղթահարմանը , ինչպես նա¨ իրենց բնակավայրերը չլքած այն անձանց, որոնք նույնպես տուժել են հակամարտությունից:
          Ծրագիրը նախատեսում է կազմակերպել տեղահանված շուրջ 9300 ընտանիքների կամավոր, երաշխավորված վերադարձը ¨ նրանց ու պատերազմական գործողությունների հետ¨անքով տուժած մնացած ընտանիքներին ապահովել իրենց բնակավայրերում ապրելու նվազագույն պայմաններ, որոնք իրենց մեջ ներառում են սոցիալական ենթակառույցների նորմալ գործունեություն ¨ եկամուտների ապահովվածություն:
          Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 80, 935 մլն ԱՄՆ դոլար, իրականացվելու է 2000-2002 թվականներին, հասարակական, պետական ¨ ոչ պետական կազմակերպությունների միջոցով, մարզային ¨ համայնքային մակարդակներում, կիրառելով իրականացման տարբեր մոտեցումներ:

3.2 Վերաբնակեցում

          Վերաբնակեցման ծրագիրն ուղղված է գրեթե 39.000 անձանց (շուրջ 9300 ընտանիքի) իրենց բնակավայրերը վերադարձնելուն ¨ նրանց պատկանող վերականգնված կամ վերանորոգված բնակարաններում բնակեցնելուն, որի իրականացմանը ըստ ցանկություն կարող են ընդգրկվել նա¨ իրենք: Ծրագրի այս մասով նախատեսվում է, շահագրգիռ կազմակերպությունների հետ բնակավայրերի առաջնահերթությունը ճշտելով, եռամյա ժամկետում ստեղծել պայմաններ տարեկան ավելի քան 3000 ընտանիքի վերադարձ իրենց ծագման բնակավայրեր ապահովելու համար: Վերաբնակեցումը կազմակերպելիս յուրաքանչյուր ընտանիքին կտրամադրվի առավելագույնը 660 դոլարտ գույքի ¨ ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերի ¨ առաջին 6 ամսվա ընթացքում /մինչ¨ գյուղատնտեսության ոլորտում սեփական եկամուտների ստեղծումը/ սննդամթերքով աջակցություն ցույց տալու համար:
          Հիմնովին ավերված բնակարանների, տների համար նախատեսվում է 4000 դոլարի սահմաններում ստեղծել նվազագույն կենցաղային պայմաններտ 25 ք. մ. մակերեսով մեկ սենյակի կառուցում, իսկ ընտանիքների ավելի մեծաթիվ խմբի համարտ բնարարանների մասնակի նորոգում: Ծրագրի բնակարանային մասի արժեքըտ 24,438 մլն ԱՄՆ դոլար է, որն իր մեջ ներառում է նա¨ վերաբնակեցման, արդեն վերադարձածների ¨ բնակավայրերը չլքած որոշ բնակիչների տների վերանորոգման ծախսերը:


3.3 Տարածքների ականազերծում ¨ բնապահպանություն

          Տարածքների ականազերծումը վերաբնակեցման ու տնտեսական ¨ սոցիալական վերականգնման տեսանկյունից բավականին բարդ, կար¨որ ¨ հրատապ խնդիր է: Այն ոչ միայն հնարավորություն կընձեռի շուրջ 25%-ով ավելացնել սահմանամերձ գյուղերի մշակովի գյուղատնտեսական տարածքները, այլ¨ տեղի բնակիչներին ապահովվածության զգալի երաշխիքներ կտա: Սյունիքի ¨ Վայոց Ձորի մարզերի Ադրբեջանին սահմանակից ամբողջ ար¨ելյան սահմանը ¨ եղարքունիքի մարզի ար¨ելյան սահմանի մի մասը այսօր փաստորեն զինվորական ստորաբաժանումների հսկողության տակ չեն գտնվում, սակայն այդտեղ դեռ¨ս պահպանվում են խառը ականապատված տեղամասեր, որոնք ռեալ վտանգ են ներկայացնում տեղի բնակիչների համար: Միայն Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների վարչական տարածքների գյուղատնտեսական նշանակության 1699 հա հողատարածք, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության 10 կմ ճանապարհի եզրերը ու մոտ 300 հա անտառային տարածքներ ականապատված են: Դրանց մի մասի ականազերծումը կատարվել է հայաստանցի զինվորական ինժեներների միջոցով, սակայն եղած նյութական ¨ տեխնիկական հնարավորրությունները թույլ չեն տալիս ամբողջությամբ իրականացնելու ականազերծումը: Ականազերծման աշխատանքների արժեքը գնահատվում է 3,5 մլն ԱՄՆ դոլար:
          Սահմանամերձ գոտում անտառահատումների կանխարգելմանը էապես կնպաստի սահմանամերձ գյուղերի գազաֆիկացումը, որի իրականացման համար ծրագրով նախատեսվում է 4,34 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

3.4 Վերականգնում

          Վերականգնման ծրագիրը վերաբերում է սոցիալական ¨ տնտեսական նշանակության ենթակառույցների վերականգնմանը ¨ նորմալ գործունեության ապահովմանը ¨ նպատակաուղղված է ներքին տեղահանված անձանց վերաբնակեցումից հետո ¨ արդեն վերադարձած կամ իրենց բնակավայրերը չլքած անձանց այդ բնակավայրերին ամրագրելուն:
          Ծրագիրը, որը պահանջում է 35,097 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ, գումարած 2,4 մլն ԱՄՆ դոլար չնախատեսված ծախսեր, 6,5 մլն ԱՄՆ դոլար գործարկման ծախսեր, որոնցից ըստ բնագավառների կար¨որվում են հետ¨յալ ծախսերը.
գյուղատնտեսություն ¨ ոռոգում. Ծրագիրը նախատեսում է 12,62 մլն ԱՄՆ դոլարի ներդրում գյուղատնտեսության ոլորտում սեփական եկամուտների ստանալու հնարավորությունների արագ ստեղծմամ նպատակով, դրա մի մասը նախատեսվում է օգտագործել սերմացու, պարարտանյութեր, անասուններ ¨ աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար, իսկ մի մասն էլ նպատակաուղղել ոռոգման ենթակառուցվածքի վերանորոգման ¨ շահագործման ապահովմանը: Սահմանային գոտում հայտնված ¨ ականապատված սեփականաշնորհված հողամասերի դիմաց ծրագրով նախատեսված է բնակիչներին պահուստային հողերից նույն չափերով հողամասերի հատկացումը: Այդ գումարից 1,26 մլն ԱՄՆ դոլար նախատեսվում է օգտագործել աշխատանքների կազմակերպման համար, որոշակի գումար էլ առանձնացվում է չնախատեսված ծախսերը հոգալուն:
Եկամտաբեր գործունեություն. (գյուղատնտեսությունից դուրս) Հաշվի առնելով սահմանամերձ բնակավայրերում փոքր դրամաշնորհներով ¨ միկրո վարկերով գյուղատնտեսական մթերքների վերամշակման ¨ տեղական հումքի վրա արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունները ծրագիրը դրա համար նախատեսում է 3,01 մլն ԱՄՆ դոլարի ծախսեր, որոնց մի մասը կնպատակաուղղվի տեղերում ոչ պետական կազմակերպություններին աջակցելուն:
Էլեկտրականություն. Ավերված ենթակայանները, փոխադրող ¨ բաշխիչ գծերը վերականգնելու ¨ սահմանամերձ բնակավայրերի էլեկտրամատակարարման ապահովման համար ծրագիրը նախատեսում է 0,5 մլն ԱՄՆ դոլար:
Կրթություն. Ծրագիրը նախատեսում է 8,59 մլն ԱՄՆ դոլարի ներդրում սահմանամերձ բնակավայրերի դպրոցների վերակառուցման ¨ վերանորոգման համար: Այս գումարը ներառում է նա¨ դպրոցներին անհրաժեշտ դասագրքերով, սարքավորումներով ապահովելը, ինչպես նա¨ որոշակի գումար ուսուցիչների վերապատրաստման համար:
Առողջապահություն. Ծրագիրը 2,06 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների շրջանակում նախատեսում է սահմանամերձ բնակավայրերում ավերված բժշկական ծառայություն ենթակառուցվածքի վերականգնում, որն իր մեջ ներառում է կառույցների վերականգնում ¨ վերանորոգում, բժշկական սարքավորումների, առողջության առաջնային պահպանության համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերում, բուժ.անձնակազմով ապահովում ¨ նրանց վերապատրասման կազմակերպում:
Ջրամատակարարում. Ջրամատակարարման ¨ բաշխման 515 կմ ջրագծի վերանորոգման, ենթակառուցվածքի նորմալ գործունեության ապահովման միջոցառումներ իրականացնելու համար ծրագրով նախատեսվում է 7,54 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:
Տրանսպորտ ¨ հաղորդակցություն. 575 կմ ճանապարհային ցանցի վերանորոգման, սահմանամերձ գյուղերի հեռախոսային ¨ ռադիոկապի վերականգնման ¨ վերանորոգման, բնակավայրերի հեռուստահաղորդումներ ընդունելու հնարավորություն ընձեռելու համար ծրագրով նախատեսված է 6,55 մլն ԱՄՆ դոլար:


4. Ծրագրի արժեքը ¨ ֆինանսավորումը

          Ծրագիրն ընդգրկում է Ադրբեջանին սահմանակից 170 գյուղերից առավել տուժած 132 գյուղերում կատարվելիք վերաբնակեցման ¨ վերականգնման աշխատանքները: Հակամարտության հետ¨անքով պատճառված վնասները ամբողջությամբ գնահատելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ:
          Ուսումնասիրված բնակավայրերի մասով ծրագրի ընդհանուր արժեքը 80,935 մլն ԱՄՆ դոլար է, որից 12,3 մլն դոլար ներկայացնում է կատարողական ¨ չնախատեսված ծախսերը, որոնք իրենց մեջ ներառում են աշխատանքային խմբերի կողմից կատարվելիք հետազոտական ¨ նախագծային աշխատանքների ֆինանսավորումը , շրջակա միջավայրի բարեկարգմանը ուղղված, անհաժեշտ մասնագետների բնակեցման հետ կապված ծախսերը , դրանից 3,4 մլն ԱՄՆ դոլար նախատեսվում է համայնքների վարչական շենքերի ¨ ընդհանուր օգտագործման այլ կառույցների վերանորոգման ¨ վերականգնման համար: Որոշակի գումար նախատեսվում է մի շարք ոլորտների ընթացիկ գուրծունեության սկզբնական ապահովման համար: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երեք տարում, նշված ժամկետը , իհարկե , պայմանավորված է նա¨ ֆինանսական միջոցների հայթայթումով: Կառավարությունը ամեն տարի իր հնարավորության սահմաններում ֆինանսավորելու է ծրագիրը ¨ նպատակային աշխատանքներ է տանելու ծրագրի ֆինանսավորմանը նվիրատուներ ընդգրկելու ուղղությամբ: Հանրապետության կառավարությունը ծրագրով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման նպատակով կդիմի Միավորված ազգերի փախստականների հարցերով երագույն հանձնակատարին / հատկապես ծրագրի վերաբնակեցման ¨ բնակարանաշինության ենթաբաժինների մասով /, Համաշխարհային Բանկին , Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրին /հատկապես ականազերծման աշխատանքների մասով/ :
          Այս ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը պատրաստակամ է համագործակցել բոլոր նվիրատու, միջազգային, օտարերկրյա ¨ ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

5. Ծրագրի իրականացումը

           Ծրագրի իրականացումը պայմանավորված է նրա բաղադրիչների իրականացումով, որոնց փաստական ֆինանսավորման հերթականությունը որոշում է կառավարությունը տ նվիրատու կազմակերպությունների հետ միասին: Ժամանակավոր կացարաններում ¨ բարեկամների տանը բնակվող, այլ երկրներում գտնվող տեղահանվածների հիմնախնդիրներով զբաղվում է ՄՓՎ-ն, որը համակարգում է ¨ նպաստում այս ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացմանը, նա ստեղծում է հավասար պայմաններ իրենց ժամանակավոր բնակավայրերը թողնելու պատրաստակամություն հայտնած անձանց այս ծրագրում ընդգրկելու համար: Նախատեսվում է այս աշխատանքները իրականացնել տեղական ¨ հանրապետական իշխանության մարմինների լայն ընդգրկմամբ տ մասնակից դարձնելով միջազգային ¨ տեղական ոչ կառավարական կազմակերպություններին: ՄՓՎ-ն կապահովի այդ կառույցների աշխատանքների համակարգումըՆախատեսվում է նա¨ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված խորհրդատվական խմբի ստեղծում: Ծրագրի իրականացման մանրամասն նկարագրությունը կտրվի ընդհանուր ծրագրի համաձայնեցումից հետո:

 


6. Ծրագրի օգտակարությունը

           Ծրագիրը նպատակ ունի աջակցել երեք խմբի.
ա) Շուրջ 39.000 անձանց, որոնք պատրաստակամ են իրենց զբաղեցրած ժամանակավոր կացարաններից ծրագրով նախատեսված ապահովվածության երաշխիքներով վերաբնակեցվել հիմնական բնակավայրերում:
բ) Շուրջ 28.000 նախկին տեղահանվածների, որոնք սեփական միջոցներով արդեն վերադարձել են իրենց բնակավայրերը:
գ) Ծրագրից օգնություն կստանան նա¨ իրենց բնակավայրերը չլքած այն քաղաքացիները, որոնք նույնպես տուժել են պատերազմական գործողությունների ընթացքում:
          Առավել չափի օգնությունները ներառում են.
ա) Նշված 39.000 անձանց վերաբնակեցում, ներառյալ բնակարանի հատկացում, սննդի աջակցություն ¨ եկամուտների ստեղծման հնարավորության ընձեռում:
բ) Արդեն վերադարձած ¨ բնակավայրերը չլքած մոտ 3000 ընտանիքների տների վերանորոգում:
գ) Եկամուտների ստեղծման հնարավորության ապահովումտ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծում, մշակովի հողատարածքների ավելացում ականազերծման ¨ ոռոգման համակարգի վերականգնման շնորհիվ, ինչպես նա¨ փոքր դրամաշնորհներով ¨ միկրովարկերով այլ ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպությունների ստեղծում:
դ) Սոցիալական ¨ արտադրական հիմնական ենթակառուցվածքների գործունեության վերականգնում, կրթության, առողջապահության, էլեկտրականության, կապի, տրանսպորտի ¨ ջրամատակարարման ոլորտներում:
          Այն տեսանկյունից, որ այս ծրագիրը լայնորեն հիմնվում է վերանորոգման ու վերակառուցման ¨ ոչ թե նոր կառուցվածքների ստեղծման վրա, բավականաչափ օգտակար է շրջակա միջավայրի համար: Շրջակա միջավայրի պահպանության տեսակետից նախատեսվում են միջոցառումներ, որոնք կկանխարգելեն անտառահատումները, կնպաստեն տարածքների կանաչապատմանն ու բարեկարգմանը:


Դեպի էջի սկիզբը

e;ոնք կկանխարգելեն անտառահատումներ&Aacutահության, էլեկտրականության, կապի, տրանսպորտի ¨ ջրամատակարարման ոլորտներում:
          Այն տեսանկյունից, որ այս ծրագիրը լայնորեն հիմնվում է վերանորոգման ու վերակառուցման ¨ ոչ թե նոր կառուցվածքների ստեղծման վրա, բավականաչափ օգտակար է շրջակա միջավայրի համար: Շրջակա միջավայրի պահպանության տեսակետից նախատեսվում են միջոցառումներ, որոնք կկանխարգելեն անտառահատումները, կնպաստեն տարածքների կանաչապատմանն ու բարեկարգմանը:


Դեպի էջի սկիզբը

e;ոնք կկանխարգելեն անտառահատումներ&Aacutահության, էլեկտրականության, կապի, տրանսպորտի ¨ ջրամատակարարման ոլորտներում:
          Այն տեսանկյունից, որ այս ծրագիրը լայնորեն հիմնվում է վերանորոգման ու վերակառուցման ¨ ոչ թե նոր կառուցվածքների ստեղծման վրա, բավականաչափ օգտակար է շրջակա միջավայրի համար: Շրջակա միջավայրի պահպանության տեսակետից նախատեսվում են միջոցառումներ, որոնք կկանխարգելեն անտառահատումները, կնպաստեն տարածքների կանաչապատմանն ու բարեկարգմանը:


Դեպի էջի սկիզբը

e;ոնք կկանխարգելեն անտառահատումներ&Aacutահության, էլեկտրականության, կապի, տրանսպորտի ¨ ջրամատակարարման ոլորտներում:
          Այն տեսանկյունից, որ այս ծրագիրը լայնորեն հիմնվում է վերանորոգման ու վերակառուցման ¨ ոչ թե նոր կառուցվածքների ստեղծման վրա, բավականաչափ օգտակար է շրջակա միջավայրի համար: Շրջակա միջավայրի պահպանության տեսակետից նախատեսվում են միջոցառումներ, որոնք կկանխարգելեն անտառահատումները, կնպաստեն տարածքների կանաչապատմանն ու բարեկարգմանը:


Դեպի էջի սկիզբը

e;ոնք կկանխարգելեն անտառահատումներ&Aacutահության, էլեկտրականության, կապի, տրանսպորտի ¨ ջրամատակարարման ոլորտներում:
          Այն տեսանկյունից, որ այս ծրագիրը լայնորեն հիմնվում է վերանորոգման ու վերակառուցման ¨ ոչ թե նոր կառուցվածքների ստեղծման վրա, բավականաչափ օգտակար է շրջակա միջավայրի համար: Շրջակա միջավայրի պահպանության տեսակետից նախատեսվում են միջոցառումներ, որոնք կկանխարգելեն անտառահատումները, կնպաստեն տարածքների կանաչապատմանն ու բարեկարգմանը:


Դեպի էջի սկիզբը

e;ոնք կկանխարգելեն անտառահատումներ&Aacutահության, էլեկտրականության, կապի, տրանսպորտի ¨ ջրամատակարարման ոլորտներում:
          Այն տեսանկյունից, որ այս ծրագիրը լայնորեն հիմնվում է վերանորոգման ու վերակառուցման ¨ ոչ թե նոր կառուցվածքների ստեղծման վրա, բավականաչափ օգտակար է շրջակա միջավայրի համար: Շրջակա միջավայրի պահպանության տեսակետից նախատեսվում են միջոցառումներ, որոնք կկանխարգելեն անտառահատումները, կնպաստեն տարածքների կանաչապատմանն ու բարեկարգմանը:


Դեպի էջի սկիզբը