ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Ծ Ր Ա Գ Ի Ր

Արտաքին միգրացիայի հաշվառման կազմակերպում

 

Ե Ր Ե Վ Ա Ն - 2 0 0 2

 


1. Խնդրի հրատապությունը

          Անցած դարի վերջին տասնամյակից սկսած Հայաստանում քաղաքական, սոցիալական ¨ տնտեսական իրավիճակի կտրուկ փոփոխությունների հետեվանքով, որոնք պայմանավորված էին ԽՍՀՄ-ի փլուզմամբ, ղարաբաղյան հակամարտությամբ, սպիտակյան երկրաշարժով կտրուկ ապակայունացվեց միգրացիոն իրավիճակը:
          Դրա հետ մեկտեղ այսօր հանրապետությունում չկա միգրացիայի վերաբերյալ տեղեկատվության ստացման գործուն համակարգ: ՀՀ ազգային վիճակագրության ծառայության կողմից իրականացվող միգրացիայի վիճակագրությունը հիմնված է քաղաքացիների ըստ բնակության վայրի հաշվառման ¨ հաշվառումից հանելու փաստի արձանագրման վրա ¨, գործնականում, ընդգրկում է միգրացիայի իրական ծավալների շուրջ 15 տոկոսը:
          Միայն քաղաքացիների վարչական հաշվառման վրա հիմնված համակարգը չի կարող հավաստի տեղեկություններ տալ բնակչության տեղաշարժերի ամբողջական պատկերի վերաբերյալ, քանի որ այն չի ընդգրկում կարճաժամկետ, մասնավորապես` աշխատանքային միգրանտներին ¨ բնակչության այն զգալի մասը, որը մեկնում է հանրապետությունից ¨ բավականին երկար ժամանակ բնակվում արտասահմանումտ առանց հաշվառումից դուրս գալու: ԱՊՀ երկրների հետ թափանցիկ սահմանները ¨ դրանց հատման կետերում գործնականում հաշվառման բացակայությունը հանգեցնում են նրան, որ միգրացիայի վիճակագրության տեսադաշտից դուրս է մնում բնակչության մի ստվար զանգված:
          Ներկայումս մուտք ու ելքը հանրապետություն իրականացվում են չորս օդային /§Զվարթնոց¦, §Էրեբունի¦, §Շիրակ¦ ¨ Ստեփանավանի օդանավակայաններ/, վեց ավտոճանապարհային /Բավրա, ոգավան, Բագրատաշեն, Մեղրի, Պրիվոլնոե ¨ Ջիլիզա/ ¨ մեկ երկաթուղային /Այրում ե/գ կայարան/ հաղորդակցության պետական սահմանի անցման կետերով:
          Սահմանը հատող անձանց հաշվառումը /որոշակի տեղեկությունների գրանցումներ/ նշված կետերում կատարվում են սահմանային գոտում գտնվող տարբեր գերատեչություններիտ սահմանապահ, ՆՆ անջնագրերի ¨ վիզաների վարչության, մաքսային վարչության ծառայությունների կողմից, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում ¨ դրանից ելնելով այն իրականացնում են տարբեր մեթոդներով: Այրումի սահմանակետում ընդհանրապես հաշվառում չի տարվում: Բացի §Զվարթնոց¦ օդանավակայանից, որտեղ գործում է §Փոխադրում¦ մեքենայացված համակարգը, մյուս կետերում գրե թե չի օգտագործվում համակարգչային տեխնիկա: Մատյաններում գրանցվող տեղեկությունները ենթակա չեն մշակման ¨ դրանց ոգտակարությունը չափազանց ցածր է: Արդյունքում հնարավոր է լինում ստանալ միայն ժամանողների ¨ մեկնողների թվաքանակները ¨ դրանց տարբերության հիման վրա տալ արտաքին միգրացիայի հաշվին հանրապետության բնակչության թվաքանակի ավելացման կամ նվազման մոտավոր գնահատականը: Սահմանի անցման կետերում իրականացվող նման հաշվառումը հնարավորություն չի տալիս ոչ որոշել էմիգրանտների ¨ իմիգրանտների ընդհանուր թվաքանակը, ոչ դասակարգել նրանց ըստ միջայզգանորեն ընդունված առանձին կատեգորիաների ¨ ոչ էլ ստանալ այդ բազմության սոցիալ-ժողովրդագրական բնութագիրը:
          Այսպիսով հանրապետությունում միգրացիոն գործընթացների վերաբերյալ ստացվող տեղեկությունները բավարար չեն դրանց կարգավորմանն ուղղված արդյունավետ պետական քաղաքականություն մշակելու ¨ իրականացնելու , ինչպես նա¨ անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար: Ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակել ¨ ներդնել տեղեկատվական ավտոմատացված համակարգ, որը հնարավորություն կտա անմիջականորեն հանրապետության սահմանի հատման կետերում մեկ մարմնի կողմից ¨ մի¨նույն կարգով հաշվառում իրականացնելու ¨ այլ աղբյուրներից լրացուցիչ տեղեկությունների հավագման միջոցով բնակչության արտաքին միգրացիայի վերաբերյալ ստանալ ճշգրիտ ¨ ամբողջական տեղեկատվություն:
          ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչության կողմից մշակվել ¨ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել բնակչության տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը, որով նախատեսվում է բնակչության միգրացիայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ երկու հիմնական աղբյուրներից, որոնք են` սահմանի անցման կետերում ¨ ըստ բնակության վայրի իրականացվող հաշվառումների ընթացքում ստացված անհատական տվյալները:
          Տվյալների հավաքումը սահմանի վրա հնարավորություն կտա իրականացնել անընդհատ հաշվառման գործընթաց: Ուղ¨որության իրավունք տվող փաստաթղթերի, իսկ հետագայում նա¨ այլ աղբյուրների /անձնագրային տվյալների բազա, օտարերկրացիների վիզաների տվյալներ ¨ այլն/ տվյալների հիման վրա կարելի կլինի ստանալ տտեղեկատվություն միգրացիայի ծավալների, ողղությունների ¨ առանձին կատեգորիայի միգրանտների սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի մասին, իրատեսորեն գնահատել միգրացիոն իրավիճակը:
          Բացի այդ ստացվող տեղեկատվական բազան հնարավորություն կտա արդյունավետ դարձնել պայքարը անօրինական միգրացիայի ¨ այլ անցանկալի եր¨ույթների դեմ:
          Հաշվառումը նախատեսվում է իրականացնել հետ¨յալ կարգով:
          Սահմանը հատող յուրաքանչյուր անձի անձնագրային տվյալները /ներկայացվող փաստաթղթի անվանումը, համարը, անձի ազգանունը, անունը, սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, քաղաքացիության երկիրը, մշտական բնակության երկիրը/ անձնագրային հսկողություն իրականացնող սահմանապահի կողմից հատուկ կարդացող սարքի միջոցով, կամ ձեռքով կմուտքագրվեն համակարգիչ: Ստացված տեղեկությունները մագնիսական կրիչների միջոցով պարբերաբար կփոխանցվեն ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչություն, որտեղ կկատարվի դրանց կուտակումը, մշակումը ¨ գործնական օգտագործումը:
          Քանի որ §Զվարթնոց¦ օդանավակայանում գործում է §Փոխադրում¦ մեքենայացված համակարգը, նպատակահարմար է այդ սահմանակետից տեղեկատվությունը ստանալու համար օգտվել այդ համակարգից:
          Հաշվառման առաջարկվող կարգը հնարավորություն կտա ստանալ հանրապետություն մուտք գործած ¨ հանրապետությունից մեկնած անձանց վերաբերյալ որոշակի տեղեկություններ, մասնավորապես` նրանց ընդհանուր թիվի, սեռատարիքային կազմի, քաղաքացիության ¨ բնակության երկրի, Հայաստանում գտնվելու կամ բացակայելու փաստացի տ¨ողության վերաբերյալ:
          Անձի անհատական տվյալների մուտքագրման հետ մեկտեղ հնարավորություն կստեղծվի նա¨ համակարգչի միջոցով իրականացնել հսկողական այլ գործառույթներ, մասնավորապես տվյալների համեմատումը հսկողական ցուցակների հետ:
          Նշված գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի իրականացնել հետ¨յալ միջոցառումները.
          a) մշակել ¨ իրականացնել երկաթուղային տրանսպորտով սահմանը հատող ուղ¨որների հաշվառման կարգ,
          b) սահմանային անցման բոլոր գործող կետերում ստեղծել համապատասխան աշխատատեղեր` ապահովելով դրանք անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, գույքով ¨ այլ պիտույքներով,
          c) ՄՓՎ-ում ստեղծել տվյալների շտեմարանը շահագործող ստորաբաժանումտ ապահովելով այն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով,
          d) ստեղծել անհատական տեղեկությունների ստացման ¨ մշակման համակարգչային ծրագրեր,
          e) կազմակերպել հաշվառումն իրականացնող անձնակազմի ուսուցումը:
Նշված աշխատանքները կարելի է իրականացնել մեկ տարվա ընթացքում:

2. Ծրագրի նպատակը ¨ խնդիրները

Ծրագրի նպատակն է.
          ա/ նպաստել Հայաստանում արտաքին միգրացիոն հոսքերի կարգավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականության արդյունավետացմանը` ստեղծելով արտաքին միգրացիոն հոսքերի հաշվառման միասնական համակարգ, որը կներառի ՀՀ սահմանի հատման բոլոր կետերը:
          բ/ օգտագործելով հաշվառման ընթացքում ստացվող տվյալների բազան նպաստել անօրինական միգրացիայի ¨ այլ բացասական եր¨ույթների կանխարգելմանը:
Ծրագրի խնդիրներն են.
          ա/ ճշգրտել սահմանի անցման կետերում ուղ¨որների վերաբերյալ գրանցվող անհատական տեղեկությունների ցանկը ¨ ծավալը,
          բ/ մշակել նախատեսվող տեղեկությունների ստացման տեխնիկական ծրագրերը,
          գ/ իրականացնել սահմանի անցման կետերի տեխնիկական վերազինում` կապված տեղեկությունների գրանցման հետ,
          դ/ համանման համակարգերի աշխատանքի փորձի ուսումնասիրություն,
          ե/ ստացվող տեղեկությունների կենտրոնացված մշակում, վերլուծություն ¨ քաղաքական հանձնարարականների մշակում:

3. Իրականացվող միջոցառումները

Ծրագրային խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետ¨յալ միջոցառումները`
          ա/ մշակել սահմանի անցման կետերում միգրացիոն քաղաքականության տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող ¨ գրանցման ենթակա անհատական տեղեկությունների ցանկ,
          բ/ մշակել այդ տեղեկությունները գրանցելու մեխանիզմներ /այդ թվում` համակարգչային ծրագրեր/,
          գ/ սահմանի անցման կետերում ստեղծել ուղ¨որների վերաբերյալ տեղեկությունները գրանցող աշխատատեղեր,
          դ/ ձեռք բերել համապատասխան թվով համակարգիչներ ու այլ տեխնիկական միջոցներ` տեղադրելով դրանք ՀՀ սահմանի անցման բոլոր կետերում,
          ե/ իրականացնել սահմանի հատման կետերում տեղեկությունների գրանցման հարցերով զբաղվող աշխատակիցների ուսուցում,
          զ/ ստեղծել ստացվող տեղեկությունների կենտրոնացված մշակման ¨ վերլուծության համակարգչային ծրագրեր ու մեխանիզմներ,
          է/ վերլուծությունից ստացված արդյունքների հիման վրա մշակել կառավարման գործընթացների կատարելագործման հանձնարարականներ,
          ը/ արտասահմանյան որ¨է երկրի համանման համակարգի հետ ծանոթանալու նպատակով հրավիրել այդ երկրի փորձագետի,
          թ/ ար¨ելաեվրոպական կամ ԱՊՀ որ¨է երկրի /որտեղ գործում են նմանատիպ համակարգեր/ փորձը ուսումնասիրելու համար տվյալ երկիր գործուղել ՄՓՎ ¨ ԱԱՆ ՍԶ-ի երկուական աշխատակիցների:

4. Ծրագրից ստացվող արդյունքները

Ծրագրով նածատեսված միջոցառումների իրականացումից կունենանք հետ¨յալ արդյունքները.
          ա/ ՀՀ պետական սահմանի անցման կետերում կներդրվի ուղ¨որների հաշվառման միասնական համակարգ, որը թույլ կտա նրանց վերաբերյալ տեղեկություններ ստանալ հաստատված ցանկի համաձայն,
          բ/ ՀՀ պետական սահմանի անցման բոլոր կետերը ապահովված են լինելու տեղեկությունների գրանցման համար անհրաժեշտ համակարգչային ¨ հատուկ տեխնիկայով,
          գ/ սահմանի անցման կետերն ունենալու են ուղ¨որների վերաբերյալ անհատական տեղեկությունների գրանցման գործառույթներն իրականացնող ¨ համապատասխան պատրաստություն անցած աշխատակիցներ,
          դ/ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչությունում ստեղծվելու է տվյալների շտեմարան, ուղ¨որահոսքերի վերաբերյալ սահմանի անցման կետերում գրանցվող տեղեկությունների պարբերական ընդունման, մշակման ¨ վերլուծության ստորաբաժանում,
          ե/ ՄՓՎ-ն ունենալու է արտաքին միգրացիոն հոսքերի հաշվառման միջազգային փորձին քաջածանոթ աշխատակիցներ, որոնք էլ իրականացնելու են վերը նշված համակարգի գործառնության համակարգումը:

5. Բյուջեի նկարագրությունը

Ծրագրի իրականացման համար պահանջվող բյուջեն ծախսվելու է հետ¨յալ ուղղություններով.

Հ/Հ
 Ծախսերի ուղղությունները
 Հաշվարկը
 Գումարը
/հազ. դրամ/
1. 
Սահմանի անցման կետերում արտաքին ուղ¨որահոսքերի հաշվառման մեթոդիկայի ¨ տեխնոլոգիայի մշակում
 3 հոգի x 2 ամիս x 100000 դր.
 600,0
2. 
 Ուղ¨որահոսքերի վերաբերյալ անհատական տեղեկությունների գրանցման ¨ կենտրոնացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռք բերում
Ընդամենը, այդ թվում`
  22 հատ Intel Pentium IV 1600/CD-ROM 52x/ /RAM 128 MB/ SVGA 32 MB/ HDD 20 GB/ x 447500 դր
  2 հատ Intel Pentium IV 1600/CD-ROM 52x/ /RAM 256 MB/ SVGA 32 MB/ HDD 40 GB/ x 509000 դր
  24 հատ մոնիտոր 17” FLAT x 128700 դր
  2 հատ Note-book x 702000 դր
  11 հատ HP LJ 1100 C x 251550 դր
  20 հատ UPS 500 Mi APCբ x 78975 դր
  26 հատ անձնագիր կարդացող սարք x 292500 դր 
27307,4

9845,0

1018,0
3088,8
1404,0
2767,1
1579,5
7605,0
3. 
 Համակարգչային տեխնիկայի շահագործման համար անհրաժեշտ օժանդակ նյութերի ձեռք բերում /մագնիսական կրիչներ, թուղթ, գրասենյակային այլ պիտույքներ/
 
500,0 
4. 
 Սահմանի անցման կետերում աշխատատեղի կահավորում, վերանորոգում
Ընդամենը, այդ թվում
  23 սեղան x 80000 դր
  50 աթոռ x 18000 դր 
  15 պահարան x 60000 դր 
 3640,0
1840,0
900,0
900,0
5. 
 Սահմանի անցման կետերի անձնակազմի ուսուցում
40 հոգի x 15000 դր 
600,0 
6. 
 Արտասահմանյան փորձագետ-խորհրդատուի գործուղման ծախսերի ¨ խորհրդատվության հոնորարի վճարում
Ընդամենը, այդ թվում
1 հոգի 5 օրով x 100000 դր
ճանապարհածախս 1 x 350000 դր 
 850,0
500,0
350,0
7. 
 ՄՓՎ երկու աշխատակիցների արտասահմանյան գործուղման ծախսերի վճարում
 Ընդամենը, այդ թվում
4 հոգի 5 օրով x 80000 դր
ճանապարհածախս 4 x 350000դր
3000,0
1600,0
1400,0 
8. 
Աշխատավարձը ընդամենը, այդ թվում`
1. Ծրագրի ընդհանուր համակարգող
2. Համակարգչային տեխնիկայի հարցերով խորհրդատու
3. Վերլուծությունների հարցերով խորհրդատու
4. Ծրագրի տնտեսական պատասխանատու - հաշվապահ
5. Ծրագրի ընդհանուր համակարգողի օգնական
6. Ծրագրային աշխատանքների կետային պատասխանատու
7. Գանձապահ
8. Գործավար - օպերատոր

1 հոգի x 12 ամիս x 255000 դր
1 հոգի x 12 ամիս x 205000 դր
1 հոգի x 12 ամիս x 205000 դր
1 հոգի x 12 ամիս x 160000 դր
1 հոգի x 12 ամիս x 130000 դր
9 հոգի x 3 ամիս x 100000 դր
1 հոգի x 12 ամիս x 75000 դր
2 հոգի x 12 ամիս x 60000 դր
16500,0
3060,0
2460,0
2460,0
1920,0
1560,0
2700,0
900,0
1440,0 
9. 
 Գործուղման ծախսեր հանրապետության ներսում
 300 մարդ օր x 12000 դր
3600,0 
10. 
 Պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ
 17100,0 հազ, դր x 0,15
2565,0 
 
 Ընդամենը
 
59162,4 

6. Ծրագրի հիմնական աշխատակազմը

Ծրագրային աշխատանքներն իրականացնելու ¨ համակարգելու է հետ¨յալ հիմնական աշխատակազմը.
1. Ծրագրի ընդհանուր համակարգող - 1 հոգի
Ծրագրի ընդհանուր համակարգողն իրականացնում է հետ¨յալ գործառույթները.
          a) մշակում է ծրագրի աշխատակազմի բոլոր անդամների գործողությունների համակարգման ¨ փոխհամաձայնեցման ծրագիր,
          b) իրականացնում է ծրագրային բոլոր աշխատանքների իրականացման ընդհանուր ղեկավարումը,
          c) ծրագրային աշխատանքների կատարման ընթացքի հետ կապված բանակցություններ է վարում ¨ իրականացնում է գործողությունների համաձայնեցում համագաործակից կազմակերպությունների ¨ հաստատությունների հետ,
          d) ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ուղղակիորեն հաշվետու է ՄՓՎ-ի պետին ¨ դոնոր կազմակերպությանը, իրականացնում է ՄՓՎ պետի ¨ դոնոր կազմակերպության ¨ ծրագրի աշխատակազմի միջ¨ տեղեկատվության փոխանակումը:
2. Համակարգչային տեխնիկայի հարցերով խորհրդատու - 1 հոգի
          a) իրականացնում է ծրագրային աշխատանքների համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի ընտրության, ձեռք բերման, տեղադրման աշխատանքների կազմակերպումը,
          b) իրականացնում է համակարգչային տեխնիկայի շահագործման ¨ սահմանային անցման կետերի ու ՄՓՎ-ի միջ¨ համակարգչային կապի ու տեղեկությունների փոխանակման աշխատանքների ընդհանուր կազմակերպումը, մասնավորապես`
ա/ իրականացնում է համակարգիչների աշխատանքների ծրագրային ապահովումը,
բ/ իրականացնում է տեղեկությունների փոխանցման մեխանիզմների մշակումը,
          c) պատասխանատու է տեղեկությունների հավաքման ¨ փոխանակման մեխանիզմների անխափան աշխատանքի ապահովման համար,
          d)պատասխանատու է ստացված տեղեկությունների համակարգչային մշակման ¨ վերլուծությունների համար անհրաժեշտ ծրագրային ապահովման համար,
          e)ուղղակիորեն հաշվետու է ծրագրի ընդհանուր համակարգողին:
3. Վերլուծությունների հարցերով խորհրդատու -1 հոգի
          a) իրականացնում է ստացված տեղեկությունների բազմապիսի վերլուծություններ,
          b) վերլուծությունների հիման վրա մշակում է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված հանձնարարականներ,
          c) հաշվետու է ծրագրի ընդհանուր համակարգողին:
4. Ծրագրի տնտեսական պատասխանատու - հաշվապահ - 1 հոգի
          a) իրականացնում է ծրագրային աշխատանքների նյութատեխնիկական ապահովումը,
          b) անմիջականորեն իրականացնում է համակարգչային տեխնիկայի, նյութական այլ միջոցների /գույք,գրենական պիտույքներ, տպագրական նյութեր, օժանդակ սարքավորումներ ¨ այլն/ ձեռք բերումը ¨ բաշխումը ծրագրի աշխատակազմի միջ¨` ըստ լիազորությունների,
          c) պատասխանատու է ծրագրի իրականացման վերեբերյալ ֆինանսական հաշվետվությունների կազմման համար,
          d) իրականացնում է ծրագրային աշխատանքների հաշվապահական հաշվառումը,
          e) ուղղակիորեն հաշվետւ է ծրագրի ընդհանուր համակարգողին:
5. Ծրագրի ընդհանուր համակարգողի օգնական - 1 հոգի
          ? ընդհանուր համակարգողի հանձնարարությամբ իրականացնում է
ա/ տեղեկությունների փոխանակում ծրագրի աշխատակազմի անդամների միջ¨,
բ/ տեղեկությունների փոխանակում համագործակից կազմակերպությունների միջ¨,
գ/ սահմանային անցման կետերում իրականացվող աշխատանքների հսկում ¨ կազմակերպում,
          a) օգնում է տնտեսական պատասխանատուին ծրագրային աշխատանքների նյութատեխնիկական ապահովման հարցերում,
          b) ուղղակիորեն պատասխանատու է ծրագրի աշխատակազմի աշխատանքային պատշաճ պայմանների ստեղծման համար ¨ այլն,
          c) ուղղակիորեն հաշվետու է ծրագրի ընդհանուր համակարգողին:
6. Ծրագրային աշխատանքների կետային պատասխանատու - 9 հոգի /սահմանաին անցման յուրաքանչյուր կետում մեկական/
          a) անմիջականորեն կազմակերպում է համապատասխան սահմանային անցման կետում իրականացվող ծրագրային աշխատանքները /համակարգիչների ¨ կապի միջոցների տեղադրում, աշխատատեղերի ստեղծման աշխատանքներ ¨ այլն/,
          b) պատասխանատու է համապատասխան կետում ստացվող անհրաժեշտ տեղեկությունների ՄՓՎ վերլուծական կենտրոն անխափան փոխանցման համար,
          c) իրականացնում է ծրագրի համակարգողի, համակարգչային հարցերով խորհրդատուի ու տնտեսական պատասխանատուի հետ գործնական տեղեկատվության փոխանակում, ահազանգում է համապատասխան կետում ծրագրային աշխատանքների իրականացմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման մասին,
          d) պատասխանատու է ծրագրի կողմից համապատասխան սահմանային կետում տեղադրված նյութատեխնիկական միջոցների պահպանման ¨ անխափան շահագործման համար,
          e) ուղղակիորեն հաշվետու է ծրագրի ընդհանուր համակարգողին, համակարգչային հարցերով խորհրդատուին ¨ տնտեսական պատասխանատուին:
7. Գանձապահ - 1 հոգի
          a) իրականացնում է ծրագրային աշխատանքների համար ֆինանսական միջոցների բանկից ստացման ¨ ծրագրի դրամարկղ մուտքագրման ու բացթողման աշխատնքները,
          b) ուղղակիորեն հաշվետու է ծրագրի տնտեսական պատասխանատուին:
8. Գործավար - օպերատոր - 2 հոգի
          a) ծրագրի իրականացման կենտրոնագրասենյակում /ՄՓՎ- ում/ իրականացնում է աշխատակազմի կողմից ստեղծված նյութերի տպագրում ¨ բազմացում,
          b) իրականացնում է կենտրոնագրասենյակում անցկացվող ծրագրային միջոցառումների տեխնիկական ապահովումը,
          c) իրականացնում է աշխատակազմի անդամների տեղեկատվական ապահովում /համակարգչային կապի միջազգաին ցանցերում կատարում է ծրագրային աշխատանքների հետ առնջվող տեղեկությունների որոնում ¨ պատճենահանում/
          d) կատարում է ծրագրի ընդհանուր համակարգողի, խորհրդատուների ¨ տնտեսական պատասխանատուների այլ հանձնարարությունները,
          e) ուղղակիորեն հաշվետու է վերը նշված անձանց:
Ծրագրային աշխատանքների մի մասն իրականացվելու է պայմանագրային հիմունքներով, մասնավորապես`
          a) համակարգչային տեխնիկայի ¨ կապի միջոցների տեղադրումը,
          b) տեղեկությունները հաշվառող անձնակազմի ուսուցումը,
          c) թարգմանական աշխատանքները ¨ այլն:

Դեպի էջի սկիզբը

ute;ւթյունները հաշվառող անձնակազմի ուսուցումը,
          c) թարգմանական աշխատանքները ¨ այլն:

Դեպի էջի սկիզբը <իջոցների տեղադրումը,
          b) տեղեկությունները հաշվառող անձնակազմի ուսուցումը,
          c) թարգմանական աշխատանքները ¨ այլն:

Դեպի էջի սկիզբը

ute;ւթյունները հաշվառող անձնակազմի ուսուցումը,
          c) թարգմանական աշխատանքները ¨ այլն:

Դեպի էջի սկիզբը <իջոցների տեղադրումը,
          b) տեղեկությունները հաշվառող անձնակազմի ուսուցումը,
          c) թարգմանական աշխատանքները ¨ այլն:

Դեպի էջի սկիզբը

ute;ւթյունները հաշվառող անձնակազմի ուսուցումը,
          c) թարգմանական աշխատանքները ¨ այլն:

Դեպի էջի սկիզբը <իջոցների տեղադրումը,
          b) տեղեկությունները հաշվառող անձնակազմի ուսուցումը,
          c) թարգմանական աշխատանքները ¨ այլն:

Դեպի էջի սկիզբը

ute;ւթյունները հաշվառող անձնակազմի ուսուցումը,
          c) թարգմանական աշխատանքները ¨ այլն:

Դեպի էջի սկիզբը <իջոցների տեղադրումը,
          b) տեղեկությունները հաշվառող անձնակազմի ուսուցումը,
          c) թարգմանական աշխատանքները ¨ այլն:

Դեպի էջի սկիզբը

ute;ւթյունները հաշվառող անձնակազմի ուսուցումը,
          c) թարգմանական աշխատանքները ¨ այլն:

Դեպի էջի սկիզբը <իջոցների տեղադրումը,
          b) տեղեկությունները հաշվառող անձնակազմի ուսուցումը,
          c