ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ
ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
Ազգամիջյան
բախումների
հետ¨անքով տուժած
անձանց բնակարանային
ապահովության
Ե Ր Ե Վ Ա Ն - 2 0 0 0
1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագախթված անձանց բնակարանային ապահովության ծրագիր
Ն ա խ ա բ ա ն
1988-1992թթ. միջէթնիկական
հակասությունների
սրման հետ¨անքով
¨ ազգամիջյան
բախումներից
տուժեցին Ադրբեջանում
բնակվող շուրջ
կես միլիոն ազգությամբ
հայեր, որոնցիցտ
408 հազարը բռնագաղթեցին
Հայաստան: Հետխորհրդային
տարածաշրջաններում
ծագած հակամարտությունների
հետ¨անքով ¨ս
11 հազար հայեր
հարկադրված եղան
ապաստանել Հայաստանում:
Ներկայումս Հայաստանում
հաշվառված են
ազգամիջյան
բախումներից
տուժած 311 հազար
փախստականներ:
Բռնագաղթի
առաջին իսկ օրերից
հանրապետության
կառավարությունը
¨ տեղական իշխանության
մարմինները
մեծ ծավալի աշխատանքներ
են իրականացրել
նրանց ընդունման,
տեղաբաշխման-տեղավորման
¨ այլ առաջնահերթ
խնդիրների հնարավոր
լուծման ուղղությամբ:
Փախստականների
հոգսերը թեթ¨ացնելու,
հանրապետությունում
սոցիալ- տնտեսական
լարվածությունը
թուլացնելու
գործում իրենց
ծանրակշիռ ներդրումները
ունեն միջազգային
¨ հասարակական
տարբեր կազմակերպություններ,
առանձին պետություններ
¨ անհատ բարեգործներ:
Չնայած
կատարված որոշակի
աշխատանքներին
փախստականների
բազմաթիվ հիմնահարցեր
դեռ¨ս լուծում
չեն ստացել:
Դրանք հիմնականում
բնակարանային,
զբաղվածության,
իրավական պաշտպանվածության,
Ադրբեջանում
թողնված գույքի
¨ ունեցվածքի
փոխհատուցման
¨ սոցիալական
բնագավառի խնդիրներն
են:
1. Փախստականների բնակարանային ապահովության ներկա իրավիճակը
Չնայած 1994թ. կեսերից
հայ-ադրբեջանական
հակամարտության
գոտում տիրող
հրադադարին ¨
հաստատված խաղաղությանը,
ինչպես նա¨ հիմնախնդրի
քաղաքական կարգավորման
ուղղությամբ
նկատվող լուրջ
առաջընթացին,
այնուամենայնիվ
ակնհայտ է նա¨
ազգամիջյան
բախումների
պատճառով Ադրբեջանից
բռնի տեղահանված
հայազգի բնակչության
վերադարձի անհնարինությունը
իրենց նախկին
բնակության վայրերը:
Ուստի¨
կար¨որագույն
հիմնախնդիրներից
է Հայաստանի Հանրապետությունում
ավելի քան 10 տարի
հիմնավորված
¨ փաստացի բնակություն
հաստատած փախստականների
բնակարանային
ապահովության
հարցը, որը պահանջում
է հրատապ լուծում:
2000 թվականի
հունվարի 1-ի
դրությամբ Հայաստանի
Հանրապետությունում
հանգրվանած
փախստական ընտանիքներից
13,6 հազարը դեռ¨ս
ապահովված չեն
բնակարանով: Նրանցից
66,3 տոկոսը տեղավորված
են ժամանակավոր
կացարաններում
(հանրակացարաններ,
հյուրանոցներ,
առողջարաններ,
հանգստյան տներ,
դպրոցներ, մանկապարտեզներ,
վագոն-տնակներ,
ինքնաշեն կացարաններ,
վարչական շենքեր
¨ այլ հարմարեցված
շինություններ),
իսկ 33,7 տոկոսը բնակվում
են վարձով կամ
ազգականների
մոտ, ինչպես նա¨
ապօրինի զբաղեցրած
պետական ¨ համայնքային
ֆոնդի բնակարաններում
ու տներում:
Ժամանակավոր
կացարանները
գտնվում են տարբեր
գերատեսչությունների
ենթակայության
տակ ¨ ավեի քան
10 տարի է այդ կացարանների
տեխնիկական վիճակի
պահպանության
¨ սպասարկման
համար անհրաժեշտ
գումարներ չեն
հատկացվել, որի
հետ¨անքով դրանք
գտնվում են տեխնիկապես
անմխիթար վիճակում,
չեն բավարարում
բնակության համար
սանիտարահիգենիկ
նվազագույն
նորմերի պահանջներին:
Այդ շենքերի
մի մասը ունեն
4-րդ կարգի վթարայնություն
¨ ապրելու համար
խիստ վտանգավոր
են: ՀՀ կառավարության
200թ-ի հոկտեմբերի
25-ի §ՀՀ տարածքում
(բացառությամբ
աղետի գոտու
վերականգնման
առաջնահերթ
ծրագրում ընդգրկված
բնակավայրերի)
քանդմա ենթակա
վթարային բնակելի
տների բնակիչնեի
բնակարանային
խնդիրները լուծելու
մասին¦ N 672 որոշմամբ
հաստատված ծրագրով
նախատեսվում
է քանդման ենթակա
տներում հինգ
տարուց ոչ պակաս
բնակվող ¨ ՀՀ կառավարությանն
առընթեր միգրացիայի
¨ փախստականների
վարչության
կողմից հաշվառված
փախստականների
պետական օժանդակությամբ
բնակարաններով
ապահովում: Մինչ¨
այժմ փախստականների
բնակարանային
ապահովության
խնդիրը լուծվել
է 2 ճանապարհովտ
պետական բյուջեի
միջոցների հաշվին
¨ միջազգային
կազմակերպությունների
ֆինանսական աջակցությամբ:
Առաջին
ճանապարհով բնակարանով
ապահովել են
ընդամենը 250 փախստական
ընտանիք, իսկ
երկրորդ ճանափարհովտ
(ՄԱԿ-ի ՓՀ, երմանիայի
¨ Նորվեգիայի
կառավարություններ)
2500 ընտանիք:
Ցավոք,
բնակարանային
շինարարության
համար պետական
կապիտալ ներդրումները
դեռ¨ս աննշան
են:
Հանրապետությունում
բնակարանային
ապահովության
խնդիրն էլ ավելի
է բարդանում
այն հանգամանքով,
որ դեռ¨ս չի իրականացվել
աղետի գոտու
վերականգնման
ծրագիրը ¨ չնայած
բնակարանի կարիք
ունեցողների
մեծ թվաքանակին,
1990թ. սկսած գրեթե
չի իրականացվում
պետական բնակարանային
շինարարություն:
Բնակարանային
հիմնախնդրի
առկայությունն
ու դրա չլուծումն
է նա¨ այն հիմնական
պատճառներից
մեկը, որ, չնայած
ունենալով նույն
էթնիկ ծագումը,
շատ դանդաղ է իրականացվում
փախստականների
ինտեգրացման
գործընթացը:
Դրանով էլ է պայմանավորված
նա¨ փախստականների
կողմից ՀՀ քաղաքացիության
ընդունելու
հարցի նկատմամբ
°°պասիվ°° վերաբերմունքը:
Անցած տարիների
ընթացքում ՀՀ
քաղաքացիություն
են ձեռք բերել
ընդամենը 25,0 հազ.
փախստական: Եթե
այս ու մի շարք
չլուծված սոցիալական
այլ հարցերին
ավելացվի նա¨
փախստականների
զբաղվածության
(աշխատանքով ապահովվածության)
ցածր մակարդակը,
ապա պարզ կդառնա
թե ինչու հանրապետությունից
բնակչության
արտահոսքի մեջ
մեծ տեսակարար
կշիռ են կազմում
փախստականները:
Այս
ամենը առաջ է
բերում փախստականների
շրջանում արդարացի
դժգոհություն,
սրում է սոցիալական
լարվածությունը
¨ հաշվի առնելով,
որ հանրապետության
ազգաբնակչության
10%-ը կազմում են
փախստականները,
նման պայմաններում
այս ամենը կարող
է հանգեցնել
հասարակական համերաշխության
կայունության
խաթարմանը:
Պարզ
հաշվարկները
ցույց են տալիս,
որ բնակարանային
շինարարությունը
անցած տարիների
տեմպերով շարունակելու
դեպքում փախստականների
բնակարանային
հիմնահարցը
կարող է լուծվել
ոչ շուտ քան 45-50
տարվա ընթացքում:
Ելնելով ստեղծված
իրավիճակից
հիմնախնդրի
լուծման նպատակով
մշակվել է սույն
ծրագիրը, որի
հիմքում դրվել
են որոշակի սկզբունքներ,
ինչպես նա¨ հաշվի
առնելով ֆինանսական
միջոցների արդյունավետ
ծախսման անհրաժեշտությունը,
տրվել են նա¨
փախստականների
բնակարանային
ապահովության
այլտ կոնկրետ
ուղղություններ
¨ դրանց իրականացման
մեխանիզմները:
Յուրաքանչյուր
ուղղության
համար կատարված
են նա¨ համապատասխան
հաշվարկներ,
ինչպես տվյալ
ուղղության
իրականացման
արդյունքում
բնակարանով ապահովվելիք
փախստական ընտանիքների
թվաքանակի, այնպես
էլ դրա իրականացման
համար պահանջվող
ֆինանսական միջոցների
չափերի մասին:
ՀՀ-ում
ըստ մարզերի
փախստականների
բնակարանային
ապահովության
ծրագրի իրականացման
համար պահանջվող
ծախսերի հաշվարկը
տրված է սույն
ծրագրի աղյուսակում:
2. Փախստականների
բնակարանային
ապահովության
ծրագրի իրականացման
սկզբունքները
Փախստականների
բնակարանային
ապահովության
ծրագրի իրականացման
սկզբունքներն
ենտ
1. Բնակարանային
ապահովության
իրականացումը
փաստացի բնակության
վայրում կամ
դրա մերձակայքում:
2. Նվազագույն
կոմունալ հարմարությունների
ստեղծմամբ (խոհանոց
¨ սանհանգույց)
բնակարանային
ապահովության
իրականացում:
3. Բնակտարածության
հատկացում հետ¨յալ
նորմերովտ
1-2 անդամ ունեցող
ընտանիքներինտ
1 սենյականոց բնակարան,
3-4 անդամ ունեցող
ընտանիքներինտ
2 սենյականոց բնակարան,
5-ից ավելի անդամներ
ունեցող ընտանիքներինտ
3 սենյականոց բնակարան:
4. Բնակարանային
ապահովության
իրականացումը
բնակության համար
անհրաժեշտ ենթակառուցվածքներ
ունեցող բնակավայրերում:
5. Բնակարանային
շինարարության
իրականացման
աշխատանքներում
փախստականների
հնարավոր մասնակցության
ապահովումը:
6. Ծրագրի իրականացման
վերաբերյալ հրապարակայնության
ապահովում:
3. Փախստականների բնակարանային ապահովության ծրագրի ուղղությունները ¨ դրանց իրականացման մեխանիզմները
Ելնելով փախստականների բնակարանային ապահովության ծրագրի իրականացման սկզբունքներից ¨ նկատի ունենալով բնակարանի կարիք ունեցող փախստականների առանձին խմբերի (վթարային շենքերում բնակվողներ, տնամերձ հողամասերում կիսակառույց տներ ունեցողներ, միայնակ ծերեր) բնակարանային ապահովության առանձնահատկությունները, ծրագիրն իրականացվելու է ներքոհիշյալ ուղղություններով ¨ մեխանիզմերով:
3.1. Բազմաբնակարանոց կիսակառույց բնակելի շենքերի շինարարության ավարտում
1990թ. սկսած պետական
բնակարանային
շինարարության
համար ուղղվող
ֆինանսական միջոցների
խիստ կրճատման
արդյունքում,
հանրապետության
տարածքում այսօր
առկա է բազմաբնակարանոց
բազմաթիվ կիսակառույց
շենքեր: Միայն
Արագածոտնի,
Արարատի, Արմավիրի,
Կոտայքի ¨ եղարքունիքի
մարզերում եղած
նման կիսակառույց
շենքերի ընդհանուր
թվից տեղական
իշխանությունների
կողմից առաջարկվող
շենքերի շինարարության
ավարտման ճանապարհով
881 փախստական ընտանիքներ
կապահովվեն բնակարաններով,
որի համար կպահանջվի
3,736 մլն. ԱՄՆ դոլարի
ֆինանսական միջոցներ:
Մնացած 5 մարզերում
¨ Եր¨ան քաղաքում
հաշվարկները
ցույց են տալիս,
որ բազմաբնակարանոց
կիսակառույց
շենքերի շինարարության
ավարտման ճանապարհով
բնակարանով կարող
են ապահովվել
¨ս 249 փախստական
ընտանիք, որի
համար կպահանջվի
1,182 մլն. ԱՄՆ դոլարի
ֆինանսական միջոցներ:
Ծրագրի
նշված ուղղության
իրականացման
արդյունքում
բնակարանով կապահովվեն
1130 փախստական ընտանիք,
որի համար կպահանջվի
ընդամենը 4,918 մլն.
ԱՄՆ դոլար: Ծրագրում
ընտրվել են շինպատրաստվածության
առավել բարձր
աստիճան ունեցող
կիսակառույց
շենքերը, որի,
արդյունքում
կապահովվի ֆինանսական
միջոցների արդյունավետ
օգտագործում:
Այս
ուղղության
ընտրության
նպատակահարմարությունը
բացատրվում
է նա¨ նրանով,
որ շինարարական
աշխատանքների
իրականացմամբ
կկանխվի դրանց
հետագա քայքայման
գործընթացը:
Նշված ուղղության
իրականացմամբ
ստեղծվելու
են նոր աշխատատեղեր
¨ այդ պրոցեսին
կներգրավվեն
շինարարական
մասնագիտություն
ունեցող փախստականներ
դրանով իսկ որոշակիորեն
կկարգավորվի
նրանց զբաղվածության
հարցը ¨ կլուծվեն
նրանց բազմաթիվ
սոցիալական հիմնախնդիրներ:
Մասնակիորեն
կգործի տնտեսության
կար¨որագույն
ճյուղերից մեկըտ
կապիտալ շինարարությունը
իր բոլոր ենթակառուցվածքներով
հանդերձ:
3.2. Տնամերձ հողամասերում առկա կիսակառույց տների կառուցման ավարտում
Դեռ¨ս 1991-92թ-ից բազմաթիվ
փախստականներ
իրենց ստացած
տնամերձ հողամասերի
վրա սկսել են սեփական
բնակելի տների
կառուցման աշխատանքները:
Սակայն հետագայում
սեփական ֆինանսական
միջոցների բացակայության,
ինչպես նա¨ պետության
կողմից չվարկավորելու
պատճառով, այդ
բնակելի տներից
շատերը մնացել
են կիսակառույց
վիճակում: Իսկ
փախստականների
մի մասը նույն
պատճառով ընդհանրապես
ձեռնամուխ չի
եղել նման աշխատանքների
իրականացմանը:
Ըստ
կատարված նախնական
հաշվարկների
հանրապետության
Արմավիրի, Արարատի,
Արագածոտնի,
եղարքունիքի,
Տավուշի, Կոտայքի,
Վայոց Ձորի ¨
Սյունիքի մարզերում
կիսակառույց
բնակելի տների
թիվը կազմում
է 1183, իսկ 784 փախստական
ընտանիք ընդհանրապես
չի սկսել նման
աշխատանքներ:
Մոտավոր
հաշվարկներով
նշված կիսակառույց
տների կառուցման
ավարտման համար
պահանջվում
է 3,747 մլն. ԱՄՆ դոլար,
իսկ նոր բնակելի
տների կառուցման
համարտ 4,463 մլն.
ԱՄՆ դոլար: Ծրագրի
այս ուղղության
իրականացման
համար կպահանջվի
ընդամենըտ 8,210 մլն.
ԱՄՆ դոլար:
Ծրագիրը
կարելի է իրականացնել
ինչպես փախստականներին
ըստ շինարարական
աշխատանքների
կատարման փուլերի
ֆինանսական աջակցության,
այնպես էլ շինարարության
համար անհրաժեշտ
նյութերի տրամադրման
ճանապարհով:
Ծրագրի
նշված ուղղությունը
կար¨որվում
է այն հանգամանքով,
որ այն իրականացվելու
է հիմնականում
սահմանամերձ
գոտում գտնվող
բնակավայրերում,
¨ բնակելի տների
կառուցման ավարտումը
նպաստավոր պայմաններ
կստեղծի ազգամիջյան
բախումների
հետ¨անքով տուժածների
¨ այդ տարածքները
լքածների կողմից
դրանք վերաբնակեցնելու
համար:
Ծրագրի
այս ուղղության
իրականցաման
արդյունքում
1967 փախստական ընտանիքներ
կապահովվեն սեփական
տներով: Ծրագրի
իրականացման
միջոցով շահառուները
անմիջականորեն
կմասնակցեն իրենց
տների կառուցման
աշխատանքներին:
Տնամերձ հողամասերի
մշակմամբ մասնակիորեն
կլուծվի գյուղմթերքների
նկատմամբ նրանց
պահանջարկի մի
մասը:
Սեփական
տներով փախստականներին
ապահովումը
կնպաստի նա¨ նրանց
ինտեգրացման
աշխատանքներին
տեղի բնակչության
հետ:
3.3. Փախստականներով բնակեցված կոմունալ հարմարություններ ունեցող հանրակացարանների սենյակները որպես բնակարանների վերափոխումը
Ըստ ուսումնասիրությունների
փախստականներով
բնակեցված, կոմունալ
հարմարություններ
ունեցող թվով
28 հանրակացարանների
սենյակները հնարավոր
է վերափոխել
բնակարանների:
Այդ հանրակացարաններից
14-ը գտնվում են
Եր¨ան քաղաքում,
իսկ մնացածըտ
հանրապետության
մյուս մարզերում:
Նշված
հանրակացարաններում
ավելի քան 10 տարի
չի իրականացվել
նորոգման աշխատանքներ,
դրանք գտնվում
են սանիտարահիգենիկ
անմխիթար վիճակում,
չկան բնակվելու
համար անգամ
նվազագույն
պայմաններ ¨ ի
սկզբանե լինելով
կոմունալ տիպի
չենտ բավարարում
ընտանիքով բնակվելու
տարրական պահանջները:
Ուստի
նպատակահարմար
է նշված հանրակացարանների
սենյակները վերափոխել
որպես բնակարանների,
ստեղծելով կոմունալ
նվազագույն
պայմաններ առանձնացված
խոհանոցի ¨ սանհանգույցի
տեսքով:
Ծրագրի
իրականացման
արդյունքում,
այդ հանրակացարաններում
ներկայումս բնակվող
1100 փախստական ընտանիքներ
կապահովվեն հարմարավետ
բնակարաններով:
Մեկ
բնակարանի վրա
պահանջվող 2500 ԱՄՆ
դոլար ծախսի հաշվարկով,
ամբողջ ծրագրի
արժեքը կկազմի
2,750 մլն. ԱՄՆ դոլար:
3.4. Փախստականների
բնակության վայրում
կամ դրանց մերձակայքում
բնակարանների
գնումը
Նախնական տվյալներով
հանրապետությունում
ապաստանած փախստական
ընտանիքներից
350-ը դեռ¨ս բնակվում
են ապրելու համար
խիստ վտանգավորտ
4-րդ կարգի վթարայնություն
ունեցող ժամանակավոր
կացարաններում,
շենքերում ¨
շինություններում:
Նկատի
ունենալով խնդրի
լուծման հրատապությունը,
ինչպես նա¨ անշարժ
գույքի շուկայում
գոյություն
ունեցող խիստ
ցածր գները առաջարկվում
է այդ ընտանիքների
բնակարանային
հարցը լուծելու
համայնքի տարածքում
կամ նրա մերձակայքում
բնակարնների
գնման եղանակով,
որի համար կպահանջվի
շուրջ 1,575 մլն. ԱՄՆ
դոլար (մեկ բնակարանի
միջին գինը
տ 4500 ԱՄՆ դոլար):
3.5. Միայնակ տարեցների համար հատուկ կացարանների կառուցումը կամ այդ նպատակների համար առկա շենքերի վերակառուցումը
Փախստականների ընդհանուր թվաքանակի մեջ զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները (շուրջ 1500), որոնք ունեն խնամքի կարիք ¨ նրանց բնակարանային ապահովության խնդիրը նպատակահարմար է լուծելու տուն-ինտերնատների կառուցմամբ, ինչպես նա¨ այլ շենքերի ¨ շինությունների այդ նպատակով վերակառուցման ¨ կահավորման ուղիով: Սոցիալական նման խմբին պատկանող փախստականների հանրապետությունում տեղաբաշխվածությունից ելնելով նախատեսվում է տուն-ինտերնատների կառուցումտ Եր¨ան քաղաքում 500 տեղ, Կոտայքի մարզում 400, Արմավիրի ¨ Արարատի մարզերում 200-ական, իսկ Արագածոտնի ¨ Վայոց Ձորի մարզերում 100-ական տեղով: Մեկ միայնակ տարեցի ապահովման համար միջին հաշվարկով նախատեսվող 1700 ԱՄՆ դոլար ծախսի դեպքում, այս ծրագրի համար պահանջվող ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը կկազմի 2,550 մլն. ԱՄՆ դոլար:
3.6. Բնակարանների գնումը
Փախստականների
բնակարանային
ապահովվածության
լուծման նպատակով
նախորդ հինգ
ուղղություններով
նախատեսված միջոցառումների
իրականացումից
հետո մնացած
7553 ընտանիքների
բնակարանային
խնդրի լուծումը
կարելի է իրականացնել
ինչպես նոր բնակելի
շենքերի կառուցման,
այնպես էլ գնման
միջոցով բնակարանների
ձեռք բերման
ճանապարհով:
Նոր բնակելի
շենքերի կառուցման
համար կպահանջվի
77,04 մլն. ԱՄՆ դոլար
ֆինանսական միջոցներ:
Ֆինանսական
միջոցները հաշվարկելիս
ելակետ է ընդունվել
(մեկ բնակարանը
միջինը 60 քառ.
մետր) ¨ 1մ2 արժեքը
170 ԱՄՆ դոլարի համարժեք
դրամ:
Նույն
խնդիրը բնակարանների
գնման ճանապարհով
լուծելու դեպքում
կպահանջվի անհամեմատ
պակաս ֆինանսական
միջոցներ: 60մ2
մակերեսով մեկ
բնակարանի գնման
համար միջին
գինը ներկայումս
կազմում է 3,0 հազ.
ԱՄՆ դոլար: նման
ճանապարհով բնակարանային
հիմնախնդրի
լուծման դեպքում
կարելի է ենթադրել,
որ միջին գինը
կբարձրանա: Անգամ
եթե աճը կազմի
50%, ապա ծրագրի համար
կպահանջվի շուրջ
34,0 մլն. ԱՄՆ դոլար:
Ակնհայտ է գնման
առավելությունը:
Գնման
ճանապարհով բնակարանային
ապահովության
ծրագիրը կարելի
է իրականացնել
ինչպես առք ու
վաճառքի միջոցով,
սահմանված կարգով,
այնպես էլ երաշխավորված,
որոշակի անվանական
արժեքով ապահովված
արժեթղթերի
բաց թողնման
¨ դրանք շահառուներին
բաշխման միջոցով:
Այս
ճանապարհով բնակարանների
ձեռք բերումը
նպաստավոր պայմաններ
կստեղծի նա¨ տեղի
բնակչության
հետ փախստականների
ինտեգրմանը:
4. Ծրագրի իրականացման կազմակերպումը
Փախստականների
բնակարանային
ապահովության
ներկայացված
ծրագրի յուրաքանչյուր
ուղղության
իրականացման
համար անհրաժեշտ
աշխատանքների
համակարգումը
իրականացնելու
է ՀՀ կառավարությանն
առընթեր միգրացիայի
¨ փախստականների
վարչությունը:
Հաշվի
առնելով ներկայացված
ծրագրի ծավալներն
ու նրա իրականացման
համար պահանջվող
ֆինանսական միջոցների
չափերն, ինչպես
նա¨ ծրագրի իրականացման
հետ կապված անհրաժեշտ
գործառույթները
կանոնակարգելու
համար նպատակահարմար
է ստեղծել ծրագրի
իրականացման
աջակցության
խորհուրդտ միջազգային
կազմակերպությունների
ներկայացուցիչների
ընդգրկմամբ:
Խորհուրդը
համակարգելու
է ծրագրի ֆինանսական
աջակցության
ապահովման (դոնոր
կազմակերպությունների
հետ կապի ստեղծում),
դրա իրականացման
ընթացքի ¨ հսկողության
հետ կապված գործառույթները:
Այսպիսով
փախստականների
բնակարանային
ապահովության
ծրագրի իրականացման
արդյունքում
13,6 հազար ընտանիք
կապահովվի բնակարանով,
¨ դրանով իսկ հանրապետությունում
հիմնովին կլուծվի
ազգամիջյան
բախումներից
տուժած ¨ Ադրբեջանից
բռնի տեղահանված
ու Հայաստանում
ապաստանած փախստականների
բնակարանային
հիմնախնդիրները:
Դրա
հետ մեկտեղ ծրագրի
իրականացումը
ապահովելու
է, ոչ միայն հետբախումային
տարածքների
վերականգնման
որոշակի խնդիրների
լուծումը, այլ¨
նպաստավոր պայմաններ
է ստեղծելու
շուրջ 40,0 հազ. փախստականների
հասարակության
մեջ ինտեգրվելու
գործընթացների
արագացման ¨ ավարտման
համար:
Ծրագրի
առանձին ուղղություններում
ակտիվ մասնակցություն
կունենա պետական
մասնակցության
չունեցող կազմակերպություններ,
որոնք նմանատիպ
ծրագրերի կատարմանը
զգալի փորձ ունեն:
Իհարկե
Հայաստանի Հանրապետության
տնտեսության
զարգացման ներկա
մակարդակի պայմաններում
նման ծրագրի
իրականացումը
ներքին ռեսուրսների
հաշվին մոտ ապագայում
իրատեսական չէ:
Այդ
իմաստով ծրագրի
իրականացման
աջակցման համար
ակնկալվում է
միջազգային
հանրության,
Համաշխարհային
բանկի, միջազգային
արժույթային
հիմնադրամի
¨ դոնոր երկրների
կառավարություններ
ֆինանսակն աջակցությունը:
Ներկայացված
ծրագրի առանձին
բաժիններիտ
այդ թվում ըստ
ուղղությունների
¨ դրանց իրականացման
մեղանիզմների
վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության
կառավարությանն
առընթեր միգրացիայի
¨ փախստականների
վարչությունը
կարող է տրամադրել
ավելի մանրամասն
տեղեկություններ:
ՀԱ
Շ Վ Ա Ր Կ
Հայաստանի Հանրապետությունում
ըստ մարզերի
փախստականների
բնակարանային
ապահովության
ծրագրի իրականացման
համար պահանջվող
ծախսերի
հազ ԱՄՆ–ի դոլլար
| N | Մարզերի
անվանումը
|
Բնակելի
տների գնում |
Անավարտ
բազ– մաբնակարանոց բնակելի շենքերի շինարարության ավարտում |
Տնամերձ
հողա– մասերի վրա կի– սակառույց ան– հատական տների շինարարաության ավարտում |
Տնամերձ
հողա– մասերի անհատա– կան նոր տների շինարարություն |
Հանրակացարանների
վերակառուցում |
Տուն
ինտերնատների
կառուցում
|
Բնակարանների
գնում վթարային
կաց. բնակվողների
համար |
Ընդամենը |
||||||||
բնակա րաններ /հատ/ |
պահանջվող
ֆին. միջ գինը
4.5 հազ. ԱՄՆ դոլլարի
հաշվարկով |
բնակա րաններ /հատ/ |
կապիտալ
ներդրումների
ծավալը |
բնակա րաններ /հատ |
կապիտալ
ներդրում– ների ծավալը |
բնակա րաններ /հատ |
կապիտալ
ներդրում– ների ծավալը |
բնակա րաններ /հատ |
պահանջվող
ֆին. միջ. գինը
2.5 հազ ԱՄՆ դոլլարի
հաշվարկով |
բնակա րաններ /հատ |
կապիտալ
ներդրում– ների ծավալը |
բնակա րաններ /հատ |
պահանջվող
ֆին. միջ գինը
4.5 հազ.ԱՄՆ դոլլարի
հաշվարկով |
բնակա րաններ /հատ |
ֆին.
շախսերի ծավալը |
||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
1. |
ք. Եր¨ան | 873 |
3928.5 |
80 |
379.6 |
– |
– |
– |
– |
695 |
1737.5 |
500 |
850.0 |
280 |
1260.0 |
2428 |
8155.6 |
2. |
Արագաշոտն | 850 |
3825.0 |
138 |
585.0 |
105 |
294.4 |
51 |
290.5 |
119 |
297.5 |
100 |
170.0 |
– |
– |
1363 |
54624.4 |
3. |
Արմավիր | 990 |
4455.0 |
60. |
255.0 |
181 |
740.5 |
107 |
6091.1 |
– |
– |
200 |
340.0 |
– |
– |
1538 |
6399.6 |
4. |
Արարատ | 860 |
3870.0 |
284 |
1204.3 |
519 |
1620.5 |
184 |
1047.4 |
34 |
85.0 |
200 |
340.0 |
– |
– |
2081 |
81672 |
5. |
Գեղարքունիք | 530 |
2385.0 |
110 |
466.3 |
109 |
293.4 |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
749 |
3144.7 |
6. |
լոռվա | – |
– |
28 |
133.0 |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
28 |
133.0 |
7. |
Կոտայք | 3450 |
15525.0 |
289 |
1225 |
218 |
616 |
407 |
2317 |
219 |
547.5 |
400 |
680.0 |
70 |
315.0 |
5053 |
21226.5 |
8. |
Շիրակ | – |
– |
25 |
118.7 |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
25 |
118.7 |
9. |
Սյունիք | – |
– |
85 |
103.5 |
17 |
66.7 |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
– |
102 |
470.2 |
10. |
Վայոց Ձոր | – |
– |
16 |
76.0 |
16 |
49.3 |
– |
– |
10 |
25.0 |
100 |
170.0 |
– |
– |
142 |
320.3 |
11. |
Տավուշ | – |
– |
15 |
71.2 |
18 |
65.6 |
35 |
190.0 |
23 |
57.5 |
– |
– |
– |
– |
91 |
393.3 |
| ԸՆԴԱՄԵՆԸ | 7553 |
33988.5 |
1130 |
49180.0 |
1183 |
3747.0 |
784 |
4463.0 |
1100 |
2750.0 |
1500 |
2550.0 |
350 |
1575.0 |
13600 |
53991.5 |
|