ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱԴԱՐՁ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՈՒՄ
1. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Զանգվածային
էմիգրացիան
Հայաստանից սկիզբ
է առել 90-ական թվականներից:
Տարբեր փորձագիտական
տվյալների համաձայն`
ՀՀ-ից արտագաղթել
է 1 մլն մարդ, որից
65 տոկոսը մեկնել
է Ռուսաստան, իսկ
10-15 տոկոսը` եվրոպական
տարբեր երկրներ:
Այնուհանդերձ,
եթե մինչ¨ 2002 թ.-ը
տարեկան միգրացիայի
բացասական մնացորդը
գրանցվում էր
50-60 հազար, ապա 2002թ.-ին
այդ թիվն իջավ
շուրջ 3, իսկ 2003թ,`
10 հազարի: Ավելին,
2004 թ.-ից սկսած միգրացիայի
բացասական մնացորդը
վերափոխվեց դրականի`
2004 թ.-ին արձանագրվեց
2 հազար, 2005թ.-ին` 12.5
հազար, իսկ 2006թ.-ին
արդեն 21.8 հազար
դրական մնացորդ:
Նման վիճակագրությունը
թույլ է տալիս
հաստատել, որ վերջին
տարիներին նկատվում
է օտարերկրյա
պետություններից
ՀՀ քաղաքացիների
վերադարձի թեկուզ
դանդաղ, բայց կայուն
հոսք:
Միգրանտների
մեծ մասը ընդունող
երկրներում
ներկայումս գտնվում
են անօրինական
կարգավիճակում:
Որպեսզի օրինականացնեն
իրենց իրավական
կարգավիճակը,
նրանք մուտքի
երկրներում
ապաստանի հայց
են ներկայացնում,
սակայն որպես
կանոն, այդ դիմումները
մերժվում են,
¨ նրանց առջ¨ դրվում
է Հայաստան վերադարձի
պահանջ:
Ներկայումս
5 եվրոպական պետությունների
հետ կնքված է
այդ երկրներում
առանց իրավական
հիմքի բնակվող
ՀՀ քաղաքացիներին
հետընդունման`
ռեադմիսիոն պայմանագիր:
Այդ երկրներն
են` Շվեյցարիան,
Դանիան, Գերմանիան,
Լիտվան, Բուլղարիան:
Ինը երկրների
հետ շարունակվում
են ռեադմիսիոն
պայմանագրի կնքման
հետ կապված բանակցությունները:
Օտարերկրյա
պետություններից
հայրենիք վերադառնալուց
հետո ՀՀ քաղաքացիների
գերակշիռ մասը
նորից մեկնում
է հանրապետությունից,
քանի որ 5-6 տարի
ապրելով այլ երկրներում`
վերադարձից հետո
հայտնվում են
հետ¨յալ վիճակում`
•
ամբողջովին
փոփոխված իրավական
դաշտ ¨ նոր ինստիտուտներ;
•
սոցիալական կապերի
անհետացում (հարազատներ,
բարեկամներ, ընկերներ);
•
ստրեսային վիճակ
(նախ` հայրենիքից
մեկնելու, ապա`
վերադարձի հետ
կապված):
Այսինքն`
վերադարձած անձը
հայտնվում է
իր համար բոլորովին
այլ միջավայրում,
ուստի ետդարձի
ուղիներ է փնտրում:
Այսպես, գերմանական
իշխանությունները
1996 թ. Հայաստան վերադարձրին
շուրջ 1500 անձանց:
Մեկ տարի հետո
ԵՊՀ սոցիոլոգիայի
ֆակուլտետը հետազոտություն
իրականացրեց`
պարզելու համար
այդ անձանց ճակատագիրը:
Պարզվեց, որ 92 տոկոսը
Հայաստանից մեկնել
է, ¨ նրանց գերակշիռ
մասը ինչ-ինչ
ճանապարհներով
կրկին ետ է դարձել
Գերմանիա: Այդ
մասին է վկայում
նա¨ ՄՄԿ-ի կողմից
2002 թ. հարավկովկասյան
երկրներից վերադարձած
անձանց շրջանում
կատարված հետազոտությունը:
Նման տխուր պատկերից
խուսափելու համար
խիստ կար¨որ է
հայրենիք վերադարձած
քաղաքացիներին
ռեինտեգրացիոն
աջակցության
ցուցաբերումը,
ինչի մասին է
հաստատում նա¨
Շվեյցարիայի
Միգրացիայի
դաշնային գրասենյակի,
Շվեյցարիայի
Զարգացման ¨ համագործակցության
գրասենյակի ¨
ՀՀ տարածքային
կառավարման նախարարության
միգրացիոն գործակալության
ջանքերով 2004թ.-ից
իրականացվող
§Շվեյցարիայից
ՀՀ քաղաքացիների
վերադարձի աջակցման
ծրագրի¦ իրականացումը,
որի շնորհիվ
մինչ այժմ Շվեյցարիայից
վերադարձած ¨
ոչ մի անձ Ծրագրի
գործողության
ավելի քան 4 տարվա
ընթացքում չի
լքել Հայաստանը:
2. ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՓԱԹԵԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
Վերադարձի ¨ վերաինտեգրման աջակցման փաթեթը ներառում է`
•
Փաստաթղթերի
ձեռք բերում,
փոխանակում, հաշվառում;
•
Զբաղվածության
ապահովում;
•
Սոցիալական օգնության
հարցեր;
•
Առողջապահական
բնույթի հարցեր;
•
Կրթական բնույթի
հարցեր;
•
Զինվորական ծառայության
հետ կապված հարցեր:
Վերադարձի ¨ վերաինտեգրման աջակցման ծրագրի շրջանակներում վերադարձած քաղաքացիները հնարավորություն կունենան.
•
տեղեկանալու
սոցիալական աջակցության,
կրթական, առողջապահական
¨ այլ ոլորտներում
ՀՀ-ում իրականացվող
քաղաքականության
¨ ծրագրերի մասին;
•
խորհրդատվական,
իսկ հնարավորության
դեպքում նա¨ գործնական
աջակցություն
ստանալ փաստաթղթերի
ձեռք բերման,
փոխանակման, հաշվառման
հարցերում;
•
տեղեկատվություն
ստանալ ՀՀ-ում
աշխատանք գտնելու
հնարավորությունների,
մասնագիտական
վերաորակավորման
կուրսերի, փոքր
բիզնեսի կազմակերպման
համար վարկեր
տրամադրող կազմակերպությունների
¨ այլնի մասին;
•
խորհրդատվական,
իսկ հնարավորության
դեպքում նա¨ գործնական
աջակցություն
ստանալ կենսաթոշակների
ձ¨ակերպման, նպաստների
ստացման ¨ այլ
հարցերում;
•
տեղեկատվություն
ստանալ առողջապահական
պետական նպատակային
(անվճար)ծրագրերի,
ինչպես նա¨ հոգեբանական
աջակցության
վերաբերյալ;
•
տեղեկատվություն
ստանալ երեխաների
ուսուցման ընթացքում
առաջացող լեզվական
խոչընդոտի հաղթահարման
նպատակով իրականացվող
միջոցառումների,
պետական պատվերի
շրջանակներում
իրականացվող
ուսուցման, ինչպես
նա¨ դիպլոմների
ճանաչման ¨ կրթության
հետ կապված այլ
հարցերի վերաբերյալ;
•
տեղեկատվություն
ստանալ պարտադիր
զինվորական ծառայություն
չանցած անձանց
նկատմամբ կիրառվող
համաներման կարգի
մասին (արտասահմանում
գտնվող ՀՀ քաղաքացիներից
շատերը մտավախություն
ունեն, որ Հայաստան
վերադառնալուց
հետո, պարտադիր
զինվորական ծառայություն
անցած չլինելու
պատճառով կարող
են ենթարկվել
հետապնդումների):
Այսօր Հայաստանում գործում են վերադարձի ¨ վերահաստատման հետ¨յալ ծրագրերը`
•
§Շվեյցարիայից
ՀՀ քաղաքացիների
վերադարձի աջակցման
ծրագիր¦, որի
իրականացնողը
հայկական կողմից
ՀՀ տարածքային
կառավարման նախարարության
միգրացիոն գործակալությունն
է, իսկ շվեյցարական
կողմից` Շվեցարիայի
Զարգացման ¨ համագործակցության
գրասենյակն ու
Միգրացիայի
դաշնային գրասենյակը:
•
§Վերադարձ ակունքներին¦
ծրագիր, որի իրականացնողը
հայկական կողմից
Հայաստանում Ֆրանս-հայկական
հիմնադրամն է,
իսկ ֆրանսիական
կողմից` Ֆրանսիական
կառավարությանն
առընթեր Օտարերկրացիների
ընդունման ¨ միգրացիայի
գործակալությունը
¨ Ֆրանսիայում
Սոցիալական օգնության
հայկական ասոցիացիան:
•
§Կամավոր վերադարձից
հետո կայուն վերաինտեգրում¦
ծրագիր, որն իրականացնում
է հայկական կողմից
Հայկական Կարիտասը,
իսկ բելգիական
կողմից` Բելգիայի
կառավարությունը
¨ Բելգիայի միջազգային
Կարիտասը:
•
§Աջակցություն
Հայաստանում միգրացիոն
քաղաքականության
մշակմանն ու համապատասախան
կարողությունների
ձ¨ավորմանը¦
ծրագիր, որն իրականացվում
է Հայաստանի Բրիտանական
խորհրդի, ՀՀ տարածքային
կառավարման նախարարության
միգրացիոն գործակալության
¨ §Մարդկային
զարգացման միջազգային
կենտրոն¦ ՀԿ-ի
հետ համատեղ` Եվրամիության
օժանդակությամբ:
Ծրագրի շրջանում
արդեն իսկ ստեղծված
է www.backtoarmenia.com կայքը, որտեղ
օտարերկրյա պետություններում
գտնվող պոտենցիալ
վերադարձողները
կարող են ինչպես
քաղել վերադարձի
¨ հայրենիքում
վերաինտեգրման
հարցերով արժեքավոր
տեղեկություններ,
այնպես էլ ուղիղ
համացանցային
կապի միջոցով
ստանալ հուզող
հարցերին սպառիչ
պատասխաններ:
3. ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ. ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵՐ
§Շվեյցարիայից
ՀՀ քաղաքացիների
վերադարձի աջակցման
ծրագրի¦ նպատակն
է` կազմակերպել
Շվեյցարիայում
գտնվող ՀՀ այն
քաղաքացիների
վերադարձը Հայաստան
¨ նրանց հետագա
ռեինտեգրացիան
տեղում, ում կողմից
շվեյցարական
իշխանություններին
ներկայացված
ապաստանի տրամադրման
հայցերը մերժվել
են:
Ծրագիրը
մեկնարկվել է
2004 թ. ապրիլի 19-ին
Շվեյցարիայի
Զարգացման ¨ համագործակցության
գրասենյակի ¨
ՀՀ տարածքային
կառավարման նախարարության
միգրացիոն գործակալության
միջ¨ կնքված §Շվեյցարիայից
ՀՀ քաղաքացիների
աջակցման ծրագրի
մասին¦ հուշագրի
հիման վրա:
Ծրագիրը
կշարունակվի
մինչ¨ 2008թ. դեկտեմբերի
31-ը:
Վերադաձող
քաղաքացիների
հետ աշխատանքներն
իրականացվում
են հետ¨յալ 5 ուղղություններով.
1.
Ուսումնական
աշխատանքներ
ընտանիքի դպրոցահասակ
երեխաների հետ;
2.
Վերաորակավորման
կուրսեր ընտանիքի
չափահաս անդամների
հետ;
3.
Փոքր բիզնեսի
հիմնման աջակցություն;
4.
Աշխատանքի տեղավորման
աջակցություն;
5.
Հոգեբանական
խորհրդատվություն,
սոցիալական ¨
բժշկական աջակցություն:
Ծրագրի շրջանակներում Շվեյցարիայից վերադարձել է 22 ընտանիք, որը կազմում է 52 անձ: Հայաստան վերադարձած շահառուներից 6 ընտանիքների հատկացվել են փոքր բիզնեսի հիմնման վարկեր, որոնք օգտագործվել են սնկի աճեցման, անասնաբուծության, փափուկ կահույքի արտադրության, թարմ մրգերի պահեստավորման ¨ վաճառքի ուղղություններով: Մեկ հոգի տեղավորվել է աշխատանքի, 3-ն ավարտել են համակարգչային կուրսեր, 10-ն անցել է բժշկական զննություն, 6 երեխա հաճախել է արագացված դասընթացների: Բոլոր շահառուներն ստացել են հոգեբանական խորհրդատվություն, ինչպես նա¨ Ծրագրի անձնակազմն օգնել է նրանց փաստաթղթերի ձեռքբերման, հաշմանդամության խմբի, կենսաթոշակի ստացման հարցերում: Առանձին անձանց վերաբերյալ պատրաստվել են հաջողության պատմություններ:


2006թ.
ապրիլի 1-ից Ծրագրում
ներառվեց նոր
բաղադրիչ` Եվրոպական
¨ ԱՊՀ երկրներից
ՀՀ վերադարձած
անձանց աջակցման
խորհրդատվական
ենթածրագիր,
որը հնարավորություն
է տալիս թեժ-գիծ
հեռախոսահամարով
որակյալ խորհրդատվություն
ստանալ միգրացիայի
բնագավառում
հուզող հարցերի
շուրջ: Մշակվել
է տեղեկատվական
գրքույկ Շվեյցարիայում
գտնվող ՀՀ քաղաքացի
պոտենցիալ վերադարձողների
համար:
Քանի
որ Ծրագրի շնորհիվ
կտրուկ նվազեց
Շվեյցարիայում
ապաստան հայցող
ՀՀ քաղաքացիների
թիվը, որոշվեց
2008թ. կյանքի կոչել
հետ¨յալ միջոցառումները.
•
Շվեյցարիայի
հետ իրականացրած
ծրագրի արդյունքների
վերաբերյալ իրազեկման
նպատակով ԱԳՆ-ի,
Շվեյցարիայի
Զարգացման ¨ համագործակցության
գրասենյակի միջոցով
պարզել, թե եվրոպական
որ մարմիններն
են իրավասու օտարերկրյա
քաղաքացիներին
իրենց երկիր
վերադարձնելու;
•
գործընկեր եվրոպական
իրավասու մարմիններին
ներկայացնել
ծրագրային առաջարկ`
շվեյցարական
ծրագրի մոդելը
տվյալ երկրի հետ
իրականացնելու
համար` հաշվի
առնելով երկրի
առանձնահատկությունները;
•
Շվեյցարիայի
Զարգացման ¨ համագործակցության
գրասենյակի ¨
Միգրացիայի
դաշնային գրասենյակի
հետ համատեղ Եր¨անում
անցկացնել կոնֆերանս`
հրավիրելով
Հայաստանում հավատարմագրված
օտարերկրյա պետությունների
հյուպատոսությունների
¨ շահագրգիռ միջազգային
կազմակերպությունների
(Միգրացիայի
միջազգային
կազմակերպություն,
ԵԱՀԿ, Աշխատանքի
միջազգային
կազմակերպություն
¨ այլն)աշխատակիցներին;
•
շվեյցարական
կողմից` Շվեյցարիայի
պետական իրավասու
մարմիններին
տեղեկացնել Ծրագրի
կար¨որության
¨ արդյունքների
մասին;
•
ծրագրի հաջող
արդյունքների
մասին պատմող
անգլերեն թարգմանված
1 ֆիլմ պատրաստել
¨ ներկայացնել
գոծընկեր եվրոպական
իրավասու մարմիններին;
•
ՀՀ-ում եվրոպական
երկրների դեսպանությունների
բարձրաստիճան
պաշտոնյաների
հետ կազմակերպել
հանդիպումներ
¨ իրազեկել նրանց
ռեինտեգրացիոն
ծրագրի կար¨որության
¨ հաստատված ընթացակարգերի
վերաբերյալ;
•
միջազգային
տարբեր կոնֆերանսներում
հնչեցնել ծրագրի
կար¨որության
մասին;
•
պատրաստել §Վերադաձ
¨ վերաինտեգրում¦
խորագրով սույն
կայքը;
•
Շվեյցարիայից
վերադարձած ՀՀ
քաղաքացիներին
տեղում ցուցաբերել
ռեինտեգրացիոն
աջակցություն`
հաստատված ընթացակարգերով: