ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2003 թվականի N 12 -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ
ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ
ԿԱՐԳԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ
ՆԿԱՐԳԱԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
.......................................................................................
§Փախստականների
մասին¦ Հայաստանի
Հանրապետության
օրենքի 21.3-րդ հոդվածին
համապատասխան`
Հայաստանի Հանրապետության
կառավարությունը
որոշում է.
1.Հաստատել
Հայաստանի Հանրապետությունում
ժամանակավոր
ապաստանի վկայականի
տրման կարգը ¨
նկարագիրը` համաձայն
N N 1 ¨ 2 հավելվածների:
2.Հայաստանի
Հանրապետության
կառավարությանն
առընթեր միգրացիայի
¨ փախստականների
վարչության
պետինտ երկամսյա
ժամկետում սահմանված
կարգով կազմակերպել
Հայաստանի Հանրապետությունում
ժամանակավոր
ապաստանի վկայականի
պատրաստման աշխատանքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ
2003թ. հունվարի
20
Եր¨ան
Հավելված
N 1
ՀՀ կառավարության
2002 թվականի
հունվարի 9-ի N
12-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ
ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Սույն
կարգը հաստատվել
է §Փախստականների
մասին¦ Հայաստանի
Հանրապետության
օրենքի 21.3. հոդվածին
համապատասխան
¨ սահմանում է
Հայաստանի Հանրապետությունում
ժամանակավոր
ապաստան ստացած
անձանց ժամանակավոր
ապաստանի վկայականի
տրման կարգը:
2.
Հայաստանի Հանրապետությունում
ժամանակավոր
ապաստանի վկայականը
(այսուհետտ վկայական)
ժամանակավոր
ապաստան ստացած
անձի ինքնությունը
հաստատող փաստաթուղթ
է Հայաստանի Հանրապետությունում:
3.
Վկայականը տրվում
է 1 տարի ժամկետով
(կարող է երկարաձգվել)
:
4.
Ժամկետանց վկայականներն
անվավեր են ¨ ենթակա
չեն նոր վկայականով
փոխանակման:
5.
Վկայականը պատրաստվում
է միասնական նմուշովտ
հայերեն:
6.Վկայականում
նշվում են Հայաստանի
Հանրապետությունում
ժամանակավոր
ապաստան ստացած
անձի մասին հետ¨յալ
տեղեկություններըտ
ա) ազգանունը,
անունը, հայրանունը,
բ) ծննդյան
վայրը, օրը, ամիսը,
տարեթիվը
գ) սեռը
դ) ազգությունը
ե) քաղաքացիությունը
(կամ դրա բացակայությունը)
զ) բնակության
վայրը
է) հաշվառման
վայրը:
II. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼՈՒ, ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
7.
Վկայականը, ինչպես
նա¨ օգտագործման
համար ոչ պիտանի
կամ կորցված վկայականի
փոխարեն նոր
վկայականը, տրվում
է Հայաստանի Հանրապետության
կառավարությանն
առընթեր միգրացիայի
¨ փախստականների
վարչության
/այսուհետտ վարչություն/
կողմից:
8.
Վկայական ստանալու
համար Հայաստանի
Հանրապետությունում
ժամանակավոր
ապաստան ստացած
անձը ներկայացնում
է հետ¨յալ փաստաթղթերը.
ա) դիմումտ
վկայական ստանալու
մասին,
բ) վարչության
որոշումըտ անձին
Հայաստանի Հանրապետությունում
ժամանակավոր
ապաստան տալու
մասին,
գ) անձնագիր,
դ) 35x45մմ չափսի
2 լուսանկար (գունավոր),
ե) սույն կետի
§գ¦ ենթակետում
նշված փաստաթղթի
բացակայության
դեպքումտ անձը
հաստատող այլ
փաստաթուղթ:
9.Վարչության
կամ վկայականի
տիրոջ նախաձեռնությամբ,
վկայականը կարող
է փոխանակվել
նոր վկայականով,
եթե դրանում
պարունակվող
տեղեկությունները
փոփոխվելու,
կատարված գրառումներում
անճշտություններ
հայտնաբերվելու
կամ մաշվածության
կամ որ¨է այլ պատճառով
օգտագործելու
համար այն ոչ
պիտանի է դարձել:
10.Վկայականի
փոխանակման համար
վարչությանը
ներկայացվում
է փոխանակման
ենթակա վկայականը
¨ երկու գունավոր
լուսանկար:
Եթե
փոխանակման հիմք
են հանդիսացել
վկայականում
որ¨է տեղեկության
փոփոխումը կամ
գրառումներում
անճշտություններ
հայտնաբերելը,
ապա ներկայացվում
են նա¨ համապատասխան
փոփոխություններն
ու անճշտությունները
հաստատող փաստաթղթեր:
11.Վկայականը
կորցնելու դեպքում
վկայական ստացած
անձը պարտավոր
է այդ
մասին անհապաղ
հայտնել Հայաստանի
Հանրապետության
ներքին գործերի
նախարարության
համապատասխան
մարմիններին
¨ վարչությանը:
Կորցրած
վկայականի փոխարեն
վարչությունը
նոր վկայական
կարող է տալ միայն
այն դեպքում,
երբ կորցված
վկայականի գործողության
ժամկետը չի լրացել:
Նոր
վկայական տալու
դեպքում կորցված
վկայականը անվավեր
է ճանաչվում:
III. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐ ՎԱՐԵԼԸ
12.
Վկայականը ենթակա
է հանձնման վարչությանը,
եթետ
ա) վկայանի
գործողության
ժամկետը լրացել
է.
բ) անձը դիմում
է ներկայացրել
Հայաստանի Հանրապետությունում
ժամանակավոր
ապաստանի դադարեցման
վերաբերյալ.
գ) անձը որոշել
է մեկնել Հայաստանի
Հանրապետությունից.
դ) վկայական
ստացած անձը մահացել
է:
Սույն
կետի §ա¦, §բ¦ ¨
§գ¦ ենթակետերով
նախատեսված դեպքերում
վկայականը հանձնվում
է վարչությանըտ
դրա տիրոջ կամ
վերջինիս կողմից
սահմանված կարգով
լիազորված անձի
կողմից:
Սույն
կետի §դ¦ ենթակետով
նախատեսված դեպքում
վկայականը ներկայացվում
է մահվան ակտը
գրանցող պետական
մարմնին, որը
մահվան գրանցումը
կատարելուց հետո
սահմանված ժամկետներում
վկայականը ուղարկում
է վարչություն:
13.Վերադարձված,
գտնված, անվավեր
ճանաչված վկայականները
պահպանվում են
վարչությունումտ
Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված կարգով
¨ ժամկետներում:
14.Վարչությունը
իր կողմից սահմանված
կարգով իրականացնում
է վկայականների
հաշվառումը,
ինչպես նա¨ վարում
է տրված, անվավեր
ճանաչված, փոխանակված
¨ վերադարձված
վկայականների
գրացամատյաններ:
----------------
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի
հունվարի 9-ի N
12-Ն որոշման
Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ
ՎԿԱՅԱԿԱՆԻ
Հայաստանի
Հանրապետությունում
ժամանակավոր
ապաստանի վկայականը
/այսուհետտ վկայական/
88 x125 մմ չափսի 12 էջից
բաղկացած փաստաթուղթ
է:
Վկայականի
շապիկը մուգ
կանաչ գույնի
է: Շապիկի երեսի
վեր¨ի մասում
հայերեն գլխատառերով
տպագրվում են
§ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ¦
բառերը: Կենտրոնում
պատկերվում է
Հայաստանի Հանրապետության
զինանշանը: Զինանշանից
ներք¨ տպագրվում
են §ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ¦
բառերը:
Վկայականի
շապիկի հակառակ
երեսի կենտրոնում
գունավոր պատկերվում
է Հայաստանի Հանրապետության
զինանշանը, վեր¨ի
մասում տպագրվում
են §ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ¦,
ներք¨ի մասում
§ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ¦
բառերը, իսկ ներք¨ումտ
§ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ
Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔՈՒՄ¦ նախադասությունը:
Վկայականի
1-ին էջի վեր¨ի
մասում տպագրվում
են §ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ¦
բառերը, էջի ձախ
մասից մինչ¨ լուսանկարի
համար նախատեսված
տեղը տպագրվում
են §ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ¦
բառերը, իսկ լուսանկարի
աջ կողմից հաջորդականությամբտ
§ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ,
ՀԱՅՐԱՆՈՒՆԸ¦, §ԾՆՆԴԱՎԱՅՐԸ¦,
§ԾՆՎԵԼ Է¦, §ՍԵՌԸ¦,
§ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ¦,
§ԵՐԿԻՐԸ¦, §ՏՐՎԵԼ
Է¦, §ՎԱՎԵՐԱԿԱՆ
Է ՄԻՆՉԵՎ¦, §ՈՒՄ
ԿՈՂՄԻՑ¦, §ՎԿԱՅԱԿԱՆԻ
ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ¦
բառերը:
Վկայականի
1-ին էջի ձախ մասում
§ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ¦
բառերից ներք¨
տեղ է հատկացվում
վկայականի տիրոջ
35x45 մմ չափսի
լուսանկարի համար:
Վկայականի
2-րդ ¨ 3-րդ էջերի
վեր¨ի մասում
տպագրվում են
§ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ¦
բառերը, 4-րդ ¨ 5-րդ
էջերումտ §ԵՐԵԽԱՆԵՐԸ¦
բառը, որից ներք¨տ
§ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ,
ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴՅԱՆ
ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ԹԻՎԸ¦,
6-րդ ¨ 7-րդ էջերումտ
§ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ¦,
8-12 էջերումտ §ՀԱՏՈՒԿ
ՆՇՈՒՄՆԵՐ¦ բառերը:
Վկայականի 3, 5, 7, 9 ¨
11-րդ էջերի ներք¨ի
մասում տպագրվում
են վկայականի
սերիան ¨ համարը:
Վկայականներն
ունեն մեկ սերիա:
Սերիան նշագրվում
է հայերեն §ԺԱ¦
գլխատառերով:
Վկայականների
համարակալումը
սկսվում է 000001 թվանշանով:
Վկայականի
շապիկի վերջին
էջի ներսի վեր¨ի
մասում տպագրվում
են §ՎԿԱՅԱԿԱՆԸ
ՏՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ
ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ¦,
§ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ
Է¦, իսկ ներք¨ի
մասումտ §ՎԿԱՅԱԿԱՆԸ
12 ԷՋԻՑ Է¦ բառերը:
Լուսանկարը
փակցվելուց
հետո վկայականը
կնիքվում է Հայաստանի
Հանրապետության
կառավարությանն
առընթեր միգրացիայի
¨ փախստականների
վարչության
կնիքով:
Վկայականի
բոլոր էջերը
համարակալվում
են:
-----------