ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
§ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ
ՄԱՍԻՆ¦ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 2001թ. հոկտենբերի 9-ին
Հոդված 1. §Պետական
տուրքի մասին¦
Հայաստանի Հանրապետության
օրենքի 24-րդ հոդվածը
լրացնել §ժբ¦
կետով` հետ¨յալ
բովանդակությամբ.
§1988-1992
թվականներին
Ադրբեջանի Հանրապետությունից
բռնագաղթված
¨ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն
ստացած անձինք`
իրենց զբաղեցրած
համայնքային
բնակարանային
ֆոնդի բնակելի
տարածքների
վարձակալության
պայմանագրերը
վավերացնելու
համար:¦:
Հոդված 2. Օրենքի
29-րդ հոդվածը լրացնել
նոր պարբերությամբ`
հետ¨յալ բովանդակությամբ.
§1988-1992
թվականներին
Ադրբեջանի Հանրապետությունից
բռնագաղթված
¨ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն
ստացած` պետական,
բյուջետային
հիմնարկների
տնօրինության
տակ գտնվող հանրակացարանային
բնակելի տարածքները
սեփականաշնորհած,
ինչպես նա¨ իրենց
զբաղեցրած համայնքային
բնակարանային
ֆոնդի բնակելի
տարածքների
նկատմամբ սահմանված
կարգով վարձակալ
ճանաչված անձինք
ազատվում են
գույքի նկատմամբ
իրավունքների
պետական գրանցման
համար պետական
տուրքի վճարումից:¦:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
§Պետական տուրքի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին¦ ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Առաջարկվող
լրացումների
անհրաժեշտությունը
պայմանավորված
է հետ¨յալ հանգամանքներով.
§1988-1992
թվականներին
Ադրբեջանի Հանրապետությունից
բռնագաղթված
¨ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն
ստացած անձանց
իրավական ¨ սոցիալ-տնտեսական
երաշխիքների
մասին¦ ՀՀ օրենքի
3-դ հոդվածի համաձայն`
§Համայնքային
բնակարանային
ֆոնդի բնակելի
տարածքներում
երեք տարուց
ավելի բնակվող`
բռնագաղթված
¨ Հայաստանի Հանրապետության
քաաքացիություն
ստացած անձինք
սահմանված կարգով
ճանաչվում են
վարձակալ իրենց
զբաղեցրած տարածքների
նկատմամբ, եթե
այլ անձինք դրանց
նկատմամբ չունեն
վարձակալության
¨ այլ իրավունքներ¦:
Վարձակալ
ճանաչվելու
դեպքում նշված
անձինք իրենց
գույքային իրավունքների
պետական գրանցման
համար պետք է
կատարեն §Պետական
տուրքի մասին¦
ՀՀ օրենքով սահմանված
մուծումներ,
այն է`
- §Պետական տուքի
մասին¦ ՀՀ օրենքի
11-րդ հոդվածի համաձայն`
անշարժ գույքի
վարձակալության
պայմանագրերը
վավերացնելու
համար` բազային
տուրքի տասնապատիկի
չափով /10.000 դրամ/.
- օրենքի 16-րդ հոդվածի
36-րդ կետի ժգ/ ենթակետի
համաձայն` սեփականություն
համարվող անշարժ
գույքի վարձակալության
պայմանագրի պետական
գրանցում կատարելու
համար` բազային
տուրքի չափով
/1.000 դրամ/.
Հարկ
է նշել, որ 1988-1992 թվականներին
Ադրբեջանի Հանրապետությունից
բռնագաղթված
¨ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն
ստացած անձինք
ֆինանսական ծանր
կացության մեջ
գտնվելու պատճառով
ի վիճակի չեն
կատարելու վերը
նշված վճարումները:
Այդ հանգամանքը
արդարացի դժգոհություն
է առաջացնում
նրանց մոտ ¨ խոչընդոտ
է հանդիսանում
վերջիններիս
կողմից ՀՀ քաղաքացիություն
ստանալուն:
Այդ
կապակցությամբ
նպատակահարմար
է`
ա/ 1988-1992 թվականներին
Ադրբեջանի Հանրապետությունից
բռնագաղթված
¨ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն
ստացած անձանց
համար սահմանել
արտոնություններ`
ազատելով իրենց
զբաղեցրած համայնքային
բնակարանային
ֆոնդի բնակելի
տարածքների
վարձակալության
պայմանագրերը
վավերացնելու
համար նոտարական
գործողություններ
իրականացնող
մարմիններում
պետական տուրքի
վճարումից.
բ/ իրենց զբաղեցրած
համայնքային
բնակարանային
ֆոնդի բնակելի
տարածքների
նկատմամբ սահմանված
կարգով վարձակալ
ճանաչված անձանց
ազատել գույքի
նկատմամբ իրավունքների
պետական գրանցման
համար պետական
տուրքի վճարումից:
Նմանատիպ
անձանց թվաքանակը
Հանրապետությունում
կազմում է շուրջ
220:
Ս.
ԵՐԻՑՅԱՆ