ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 

Հասցեն
Կանոնադրություն
Կառուցվածքը
Հայտարարություններ
Արխիվ
Միգրացիոն օրենսդրություն
Հարկադիր տեղաշարժվածանձինք
Անօրինական միգրացիա
Ծրագրեր
Միգրացիոն իրավիճակը
ՀՀ-ում

ՌԴ-ից վերաբնակվելու ցանկություն ունեցոց ՀՀ քաղաքացիների համար
Վերադարձ ¨ վերաինտեգրում
Հաախակի տրվող հարցեր
ՄԳ պետ պրն. Գ. Եգանյանի ելույթները
Դեպի առաջին էջ

Ընդունվել է ԱԺ-ի կողմից 2002թ. մարտի 19-ին,


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

§ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ¦ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



          Հոդված 1. §Փախստականների մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի նախաբանը §փախստականի կարգավիճակը կորցնելու¦ բառերից հետո լրացնել §ինչպես նա¨ օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր ապաստան տալու¦ բառերով:

          Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետ¨յալ բովանդակությամբ հինգերորդ մասով.
§Ժամանակավոր ապաստանտ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր բնակության իրավունքտ սույն օրենքի 21.1. հոդվածին համապատասխան:¦:

          Հոդված 3. Օրենքը 21-րդ հոդվածից հետո լրացնել հետ¨յալ բովանդակությամբտ §ԳԼՈՒԽ VI.1.¦-ով.

§ԳԼՈՒԽ VI.1.

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ
ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼԸ

          Հոդված 21.1. Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին ժամանակավոր ապաստան տալու հիմքերը


Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն իրավունք ունի դիմել լիազորված մարմնին ¨ ստանալ ժամանակավոր ապաստանտ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրվում է ժամանակավոր ապաստան, եթետ
ա) նրա տվյալները համապատասխանում են փախստական ճանաչվելու համար սույն օրենքով նախատեսված պահանջներին, սակայն գրավոր դիմում է լիազորված մարմնինտ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր ապաստան ստանալու համար,
բ) նրա տվյալները չեն համապատասխանում փախստական ճանաչվելու համար սույն օրենքով նախատեսված պահանջներին, սակայն նա չի կարող կամ չի կամենում վերադառնալ իր քաղաքացիական պատկանելության կամ հիմնական բնակության վայրի պետություն` խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի պատճառով, կամ եթե այդ պետությունում իր կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում զինված հակամարտությունների հետ¨անքով:
          Ժամանակավոր ապաստանը տրվում է 1 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգվել կարող է ժամանակավոր ապաստան տալու հիմքերի առկայության դեպքում:


          Հոդված 21.2. Ժամանակավոր ապաստան ստանալու դիմում ներկայացրած ¨ ժամանակավոր ապաստան ստացած
անձանց իրավունքները ¨ պարտականությունները

Ժամանակավոր ապաստան ստանալու համար լիազորված մարմնին դիմում ներկայացրած անձինք ունեն փախստականի կարգավիճակ հայցողների համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով միանվագ նպաստ ստանալու իրավունքի) ¨ պարտականությունները:
Ժամանակավոր ապաստան ստացած անձինք ունեն փախստականի կարգավիճակ ստացած անձանց համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքի) ¨ պարտականությունները:


          Հոդված 21.3. Ժամանակավոր ապաստանը հաստատող փաստաթուղթը

Ժամանակավոր ապաստան ստացած անձին լիազորված մարմինը տալիս է ժամանակավոր ապաստանի վկայական, որի տրման կարգը ¨ նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ժամանակավոր ապաստանի վկայականը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում անձի օրինական բնակության համար:


          Հոդված 21.4. Ժամանակավոր ապաստանի դադարեցումը ¨ ժամանակավոր ապաստանից զրկելը

Ժամանակավոր ապաստանը դադարեցվում է, եթետ
ա) դադարել են այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել անձին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան տալու համար.
բ) անձը Հայատանի Հանրապետությունում ստացել է փախստականի կամ որ¨է այլ օրինական կացության կարգավիճակ.
գ) անձը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որ¨է այլ օտարերկրյա պետության քաղաքացիություն.
դ) անձը մեկնել է մշտական բնակությանտ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.
ե) լրացել է սույն օրենքի 21.1. հոդվածի հինգերորդ մասով սահմանված ժամկետը:
Անձը զրկվում է ժամանակավոր ապաստանից, եթե նատ
ա)հաղորդել է ակնհայտ սխալ տեղեկություններ կամ ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել նրան ժամանակավոր ապաստանի իրավունք տալու համար.
բ) կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:


          Հոդված 21.5. Անձի վտարումը ժամանակավոր ապաստանը դադարեցվելու կամ ժամանակավոր ապաստանից զրկելու դեպքում

Ժամանակավոր ապաստանը դադարեցվելու կամ ժամանակավոր ապաստանից զրկվելու դեպքում անձը պարտավոր է իրավասու պետական մարմինների առաջարկովտ հինգօրյա ժամկետում մեկնել Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե չունի Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու այլ օրինական հիմքեր:
          Անձը, որը հրաժարվում է սահմանված ժամկետում մեկնել Հայաստանի Հանրապետության տարածքից, ենթակա է վտարմանտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:¦:


           Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


                                                                                                                                                                                                      ՀՀ կառավարություն

                                                                                                              Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

                                                                                                                                                                                                                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ


9 հունվարի 2003 թվականի N 11-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------

           §Փախստականների մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 21.1 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր ապաստան տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                  Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆ


2003թ. հունվարի 20
Եր¨ան


                                                                                                                                                                                                                            Հավելված
                                                                                                                                                                              ՀՀ կառավարության 2002 թվականի
                                                                                                                                                                                        հունվարի 9-ի N 11-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼՈՒ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

           1. Սույն կարգը մշակվել է §Փախստականների մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 21.1. հոդվածին համապատասխան ¨ սահմանում է օտարերկրյա քաղաքացիներին ¨ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` դիմումատու) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան տալու կարգը:
           2. Ժամանակավոր ապաստանը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի N 655 որոշմամբ հաստատված` փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի դրույթներին համապատասխան դիմումի քննարկման արդյունքում:

II. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼԸ, ԵԹԵ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ


           3. Եթե դիմումատուի տվյալները համապատասխանում են փախստական ճանաչվելու համար §Փախստականների մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին, ապա նա ճանաչվում է փախստական: Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո անձը իրավունք ունի գրավոր դիմել լիազորված մարմնին` ժամանակավոր ապաստան ստանալու համար:
           4. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմում ստանալու դեպքում լիազորված մարմնի համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է դիմումատուին տեղեկացնել փախստականի կարգավիճակ ¨ ժամանակավոր ապաստան ստացած անձանց իրավունքների ¨ պարտականությունների մասին:
           5. Ժամանակավոր ապաստան ստանալու մասին դիմումը ստանալուց հետո լիազորված մարմնի համապատասխան պաշտոնատար անձը լիազորված մարմնի ղեկավարին տալիս է գրավոր եզրակացություն դիմումատուին ժամանակավոր ապաստան տրամադրելու մասին` նշելով, որ թե¨ դիմումատուն ստացել է փախստականի կարգավիճակ, սակայն կամավոր ընտրել է ժամանակավոր ապաստանը:
           6. Ժամանակավոր ապաստան տալու մասին գրավոր եզրակացության հիման վրա լիազորված մարմնի ղեկավարը որոշում է կայացնում դիմումատուին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան տալու վերաբերյալ:


III. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼԸ, ԵԹԵ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ

           7. Եթե դիմումատուի տվյալները չեն համապատասխանում փախստական ճանաչվելու համար §Փախստականների մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին, ապա նա Հայաստանի Հանրապետությունում ստանում է ժամանակավոր ապաստան, եթե նա չի կարող կամ չի կամենում վերադառնալ իր քաղաքացիության պատկանելության կամ հիմնական բնակության վայրի պետություն` խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի պատճառով, կամ եթե այդ պետությունում իր կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում զինված հակամարտությունների հետ¨անքով:

 

IV. ՄԻՆՉԵՎ ՍՈՒՅՆ ԿԱՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՎՈՂ ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ


           8. Մինչ¨ սույն կարգն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գտնվող այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետություն են ներգաղթել նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության բախումնային տարածքներից զինված հակամարտությունների պատճառով, Հայաստանի Հանրապետությունում ստանում են ժամանակավոր ապաստան` առանց փախստականի կարգավիճակ տալու սահմանված ընթացակարգն անցնելու, եթե սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում այդ մասին գրավոր դիմում են լիազորված մարմնին` ժամանակավոր ապաստան ստանալու համար:
Նշված ժամկետից հետո ստացված դիմումները ենթակա են քննարկման սույն կարգով սահմանված ընդհանուր դրույթներով:


                                                                                                              Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

                                                                                                                                                                                                                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունվարի 2003 թվականի N 12 -Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ
ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԿԱՐԳԱԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------


           §Փախստականների մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 21.3 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
           1.Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականի տրման կարգը ¨ նկարագիրը` համաձայն N 1 ¨ N 2 հավելվածների:
           2.Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչության պետինտ երկամսյա ժամկետում սահմանված կարգով կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականի պատրաստման աշխատանքները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                  Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

2003թ. հունվարի 20
Եր¨ան



                                                                                                                                                                                                                 Հավելված N 1
                                                                                                                                                                            ՀՀ կառավարության 2002 թվականի
                                                                                                                                                                                     հունվարի 9-ի N 12-Ն որոշման

Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

           1.Սույն կարգը հաստատվել է §Փախստականների մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 21.3. հոդվածին համապատասխան ¨ սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց ժամանակավոր ապաստանի վկայականի տրման կարգը:
           2. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականը (այսուհետտ վկայական) ժամանակավոր ապաստան ստացած անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ է Հայաստանի Հանրապետությունում:
           3. Վկայականը տրվում է 1 տարի ժամկետով (կարող է երկարաձգվել) :
           4. Ժամկետանց վկայականներն անվավեր են ¨ ենթակա չեն նոր վկայականով փոխանակման:
           5. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշովտ հայերեն:
           6.Վկայականում նշվում են Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձի մասին հետ¨յալ տեղեկություններըտ
ա) ազգանունը, անունը, հայրանունը,
բ) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը
գ) սեռը
դ) ազգությունը
ե) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը)
զ) բնակության վայրը
է) հաշվառման վայրը:



II. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼՈՒ, ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

           7. Վկայականը, ինչպես նա¨ օգտագործման համար ոչ պիտանի կամ կորցված
վկայականի փոխարեն նոր վկայականը, տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչության /այսուհետտ վարչություն/ կողմից:
           8. Վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձը ներկայացնում է հետ¨յալ փաստաթղթերը.
ա) դիմումտ վկայական ստանալու մասին,
բ) վարչության որոշումըտ անձին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան տալու մասին,
գ) անձնագիր,
դ) 35x45մմ չափսի 2 լուսանկար (գունավոր),
ե) սույն կետի §գ¦ ենթակետում նշված փաստաթղթի բացակայության դեպքումտ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
           9.Վարչության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ, վկայականը կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու կամ մաշվածության կամ որ¨է այլ պատճառով օգտագործելու համար այն ոչ պիտանի է դարձել:
           10.Վկայականի փոխանակման համար վարչությանը ներկայացվում է փոխանակման ենթակա վկայականը ¨ երկու գունավոր լուսանկար:
           Եթե փոխանակման հիմք են հանդիսացել վկայականում որ¨է տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելը, ապա ներկայացվում են նա¨ համապատասխան փոփոխություններն ու անճշտությունները հաստատող փաստաթղթեր:
           11.Վկայականը կորցնելու դեպքում վկայական ստացած անձը պարտավոր է այդ
մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին ¨ վարչությանը:
           Կորցրած վկայականի փոխարեն վարչությունը նոր վկայական կարող է տալ միայն այն դեպքում, երբ կորցված վկայականի գործողության ժամկետը չի լրացել:
           Նոր վկայական տալու դեպքում կորցված վկայականը անվավեր է ճանաչվում:

 

III. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐ ՎԱՐԵԼԸ

           12. Վկայականը ենթակա է հանձնման վարչությանը, եթետ
ա) վկայանի գործողության ժամկետը լրացել է.
բ) անձը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի դադարեցման վերաբերյալ.
գ) անձը որոշել է մեկնել Հայաստանի Հանրապետությունից.
դ) վկայական ստացած անձը մահացել է:
           Սույն կետի §ա¦, §բ¦ ¨ §գ¦ ենթակետերով նախատեսված դեպքերում վկայականը
հանձնվում է վարչությանըտ դրա տիրոջ կամ վերջինիս կողմից սահմանված կարգով լիազորված անձի կողմից:
           Սույն կետի §դ¦ ենթակետով նախատեսված դեպքում վկայականը ներկայացվում է
մահվան ակտը գրանցող պետական մարմնին, որը մահվան գրանցումը կատարելուց հետո սահմանված ժամկետներում վկայականը ուղարկում է վարչություն:
           13.Վերադարձված, գտնված, անվավեր ճանաչված վկայականները պահպանվում են վարչությունումտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ¨ ժամկետներում:
           14.Վարչությունը իր կողմից սահմանված կարգով իրականացնում է վկայականների հաշվառումը, ինչպես նա¨ վարում է տրված, անվավեր ճանաչված, փոխանակված ¨ վերադարձված վկայականների գրացամատյաններ:

----------------

                                                                                                                                                                                                                 Հավելված N 2
                                                                                                                                                                           ՀՀ կառավարության 2002 թվականի
                                                                                                                                                                                    հունվարի 9-ի N 12-Ն որոշման


Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

           Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականը /այսուհետտ վկայական/ 88 x125 մմ չափսի 12 էջից բաղկացած փաստաթուղթ է:
           Վկայականի շապիկը մուգ կանաչ գույնի է: Շապիկի երեսի վեր¨ի մասում հայերեն գլխատառերով տպագրվում են §ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ¦ բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներք¨ տպագրվում են §ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ¦ բառերը:
           Վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վեր¨ի մասում տպագրվում են §ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ¦, ներք¨ի մասում §ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ¦ բառերը, իսկ ներք¨ումտ §ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ¦ նախադասությունը:
           Վկայականի 1-ին էջի վեր¨ի մասում տպագրվում են §ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ¦ բառերը, էջի ձախ մասից մինչ¨ լուսանկարի համար նախատեսված տեղը տպագրվում են §ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ¦ բառերը, իսկ լուսանկարի աջ կողմից հաջորդականությամբտ §ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ¦, §ԾՆՆԴԱՎԱՅՐԸ¦, §ԾՆՎԵԼ Է¦, §ՍԵՌԸ¦, §ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ¦, §ԵՐԿԻՐԸ¦, §ՏՐՎԵԼ Է¦, §ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ¦, §ՈՒՄ ԿՈՂՄԻՑ¦, §ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ¦ բառերը:
           Վկայականի 1-ին էջի ձախ մասում §ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ¦ բառերից ներք¨ տեղ է հատկացվում վկայականի տիրոջ 35x 45 մմ չափսի լուսանկարի համար:
           Վկայականի 2-րդ ¨ 3-րդ էջերի վեր¨ի մասում տպագրվում են §ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ¦ բառերը, 4-րդ ¨ 5-րդ էջերումտ §ԵՐԵԽԱՆԵՐԸ¦ բառը, որից ներք¨տ §ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ԹԻՎԸ¦, 6-րդ ¨ 7-րդ էջերումտ §ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ¦, 8-12 էջերումտ §ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ¦ բառերը:
           Վկայականի 3, 5, 7, 9 ¨ 11-րդ էջերի ներք¨ի մասում տպագրվում են վկայականի սերիան ¨ համարը:
           Վկայականներն ունեն մեկ սերիա: Սերիան նշագրվում է հայերեն §ԺԱ¦ գլխատառերով: Վկայականների համարակալումը սկսվում է 000001 թվանշանով:
                      Վկայականի շապիկի վերջին էջի ներսի վեր¨ի մասում տպագրվում են §ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ¦, §ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է¦, իսկ ներք¨ի մասումտ §ՎԿԱՅԱԿԱՆԸ 12 ԷՋԻՑ Է¦ բառերը:
           Լուսանկարը փակցվելուց հետո վկայականը կնիքվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչության կնիքով:
           Վկայականի բոլոր էջերը համարակալվում են:

-----------

                                                                                                                    Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

                                                                                                                                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունվարի 2003 թվականի N 23- Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ
ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
----------------------------------------------------------------------------------------------

           Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
§Փախստականների մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 21.1-ին ¨ 21.3-րդ հոդվածներին նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի հարցերով զբաղվող լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչությունը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                  Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆ

2003թ. հունվարի 15
Եր¨ան

Դեպի էջի սկիզբը

 

rc;ՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                  Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆ

2003թ. հունվարի 15
Եր¨ան

2003թ. հունվարի 15
Եր¨ան

Դեպի էջի սկիզբը

 

rc;ՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                  Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆ

2003թ. հունվարի 15
Եր¨ան

2003թ. հունվարի 15
Եր¨ան

Դեպի էջի սկիզբը

 

rc;ՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                  Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆ

2003թ. հունվարի 15
Եր¨ան

2003թ. հունվարի 15
Եր¨ան

Դեպի էջի սկիզբը

 

rc;ՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                  Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆ

2003թ. հունվարի 15
Եր¨ան

2003թ. հունվարի 15
Եր¨ան

Դեպի էջի սկիզբը

 

rc;ՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                  Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆ

2003թ. հունվարի 15
Եր¨ան

2003թ. հունվարի 15
Եր¨ան

Դեպի էջի սկիզբը

 

rc;ՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ   &n