ՀՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2004 Թ
ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ
24
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
ՈՐՈՇՄԱՆ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ
ՄԻՐԳԱՑԻԱՅԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայաստանի
Հանրապետությունում
միգրացիայի
պետական կարգավորման
հայեցակարգը
(այսուհետտ Հայեցակարգ)
մոտակա ¨ տ¨ական
հեռանկարում
միգրացիոն գործընթացների
զարգացումները
վերահսկելի ու
նախընտրելի
ուղղություններով
ապահովելու
համար Հայաստանի
Հանրապետության
իշխանության
մարմինների
դիրքորոշումների,
խնդիրների ու
դրանց լուծմանն
ուղղված մոտեցումների
համակարգն է:
Հայեցակարգի
իրավական հիմքը
կազմում են Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրությունը,
Հայաստանի Հանրապետության
օրենքները ¨
այլ իրավական
ակտերը, ինչպես
նա¨ միջազգային
իրավունքի համընդհանուր
սկզբունքները
¨ նորմերը:
1. ՄԻԳՐԱՑԻՈՆ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ.
Վերջին
տարիների հանրապետության
միգրացիոն իրավիճակի
գլխավոր առանձնահատկությունը
կայանում է նրանում,
որ 1988-1995թթ.-ի տարբեր
արտամղող գործոններով
պայմանավորված
միգրացիոն մեծածավալ
հոսքերին փոխարինելու
եկավ հիմնականում
տնտեսական դրդապատճառներով
պայմանավորված
էմիգրացիան,
որի ծավալները
1995թ.-ից սկսած աստիճանաբար
կայունացման,
իսկ հետագայում
նա¨ նվազման միտումներ
են դրս¨որում:
Երկրի
սոցիալ-տնտեսական
վիճակի դրական
փոփոխությունների
անմիջական հետ¨անք
հանդիսացող այս
եր¨ույթը հատկապես
ցայտուն է դրս¨որված
արտաքին միգրացիոն
իրողությունների
փոփոխման հետագծերում:
Այսպես, եթե 1991-95թթ..
ընթացքում արտաքին
միգրացիայի
բացասական մնացորդի
միջին տարեկան
մեծությունը
կազմել է ավելի
քան 100.000 մարդ, ապա
1996-2001թթ.` մոտ 50.000 մարդ,
իսկ 2002-ին նվազել
է մինչ¨ գրեթե
զրոյական մակարդակի:
Սա վկայում է
էմիգրացիոն
հոսքերի ծավալների
նվազման ¨ դրան
հաջորդող որոշակի
կայունացման,
ինչպես նա¨ իմիգրացիոն
հոսքերի ծավալների
որոշ աճի մասին:
Նկատելի
դրական տեղաշարժերի
հետ զուգընթաց
Հայաստանի Հանրապետության
միգրացիոն իրավիճակը
ընդհանուր առմամբ
շարունակում
է մնալ բարդ, վտանգելով
երկրի թե սոցիալ-տնտեսական,
¨ թե անգամ աշխարհա-քաղաքական
կայուն զարգացման
ընթացքը ¨ պահանջելով
միգրացիոն հիմնախնդիրների
նկատմամբ պետության
ու հասարակության
ուշադրությունը:
Արտաքին միգրացիայի
բացասական մնացորդի
միջին տարեկան
մեծությունը
գերազանցում
է բնակչության
բնական աճի ցուցանիշներին,
ինչը նույնիսկ
էմիգրացիոն
ու իմիգրացիոն
հոսքերի ծավալների
նշված փոփոխությունների
պայմաններում
շարունակում
է հանդես գալ
որպես երկրի
բնակչության
բացարձակ թվաքանակի
կրճատման գործոն:
Արտաքին
միգրացիոն հոսքերը
ձ¨ավորող գործոնների
շարքում սկսում
են գերակայել
ընտանիքների
վերամիավորման
նպատակով կատարվող
տեղաշարժերը,
ինչի արդյունքում
էմիգրացիոն
հոսքերում գերակշռում
են մշտական մեկնողները,
այդ թվում կանայք
¨ անչափահաս երեխաները,
ինչը հատկապես
երկարաժամկետ
հետ¨անքների
առումով զգալի
բացասական լիցք
է պարունակում:
Շարունակվում
է §ուղեղների¦`
բարձր որակավորում
ունեցող, միջազգային
աշխատաշուկայում
մրցունակ մասնագետների
արտահոսքը դեպի
զարգացած երկրներ,
ինչը թուլացնում
է երկրի գիտական,
ստեղծագործական
¨ տնտեսական պոտենցիալը:
Սոցիալ-տնտեսական
զարգացման տարածքային
տարբերությունների
պայմաններում
պահպանվում
են վարչա-տարածքային
տարբեր միավորների
բնակչության
արտաքին միգրացիոնտ
այդ թվում նախ
¨ առաջ էմիգրացիոն
ակտիվության
զգալի տարբերությունները,
որոնք իրենց
հերթին ոչ միայն
չեն նպաստում
տարաբնակեցման
համակարգի անհամամասնությունների
մեղմացմանը,
այլ¨ որպես կանոն
ուղեկցվում
են դրանց խորացմամբ:
Հայաստանի
Հանրապետության
միգրացիոն իրավիճակում
շարունակում
է զգալի դերակատարում
ունենալ ժամանակավոր
աշխատանքային
էմիգրացիայի
եր¨ույթը: Դրա
զույգ բաղադրամասերն
էլտ կարճաժամկետ,
սեզոնային ¨ տ¨ական
կամ անորոշ ժամկետով
աշխատանքային
ուղ¨որությունները
որպես կանոն
կրելով չկարգավորվող,
տարերային բնույթ,
հիմնականում
ընթանալով մուտքի
երկրների իմիգրացիոն
¨ աշխատանքային
օրենսդրությունների
խախտումներով,
առաջ են բերում
բավական բարդ
հիմնախնդիրներ,
այդ թվում ինչպես
սոցիալական, տնտեսական,
այնպես էլ բարոյա-հոգեբանական
¨ անգամ իրավա-քաղաքական
հարթություններում:
Արտերեկրներում
օրինական աշխատանքի
հնարավորությունների
սահմանափակությունը
¨ տեղեկատվության
պակասը նպաստում
են այնպիսի անցանկալի
եր¨ույթների
առաջացմանը,
ինչպիսիք են
անօրինական միգրացիան
¨ մարդկանց անօրինական
փոխադրումներն
ու վաճառքը /թրաֆիկինգ/:
Չնայած
էական առաջընթացին,
արդիական են մնում
1988-92թթ.. Ադրբեջանից
բռնագաղթված
փախստականների,
ինչպես նա¨ նախկին
ԽՍՀՄ այլ տարածքներից
բռնի տեղահանվածների
սոցիալ-տնտեսական
¨ հոգ¨որ-մշակույթային
ինտեգրացիայի
հիմնախնդիրները:
Հայաստանի
Հանրապետության
արտաքին միգրացիոն
իրավիճակի ներկայիս
ու ապագա քանակական
ու որակական չափանիշների
ձ¨ավորման ու
փոփոխման ազդեցիկ
գործոն են հանդիսանում
մի կողմից ետխորհրդային
տարիներին երկրից
էմիգրացված
ու ներկայումս
արտերկրում
բնակվող, սակայն
մեծամասամբ դեռ¨ս
Հայաստանի Հանրապետության
քաղաքացի հանդիսացող
800-900 հազար մարդ
կազմող համակցությանը,
մյուս կողմից
սփյուռքահայության
բազմամիլիոնանոց
զանգվածը: Չպետք
է բացառել նոր,
արտակարգ իրողություններով
պայմանվորված
հանկարծահաս,
ծավալուն միգրացիոն
հոսքերի ի հայտ
գալը: Մասնավորապես,
այս կամ այն երկրներից
սոցիալ-տնտեսական,
տարերային ¨ կամ
թե քաղաքական
ցնցումների,
պետության իմիգրացիոն
դիրքորոշումների
արմատական վերանայման
հետ¨անքով Հայաստանի
Հանրապետության
քաղաքացիների
մասսայական արագընթաց
ռեէմիգրացիան:
Իմիգրացիոն
գործընթացներն
իրենց սահմանափակ
բացասական ազդեցությամբ
դեռ¨ս չեն դասվում
Հայաստանի Հանրապետության
ներկայիս արտաքին
միգրացիոն իրավիճակի
ընդգծված սրություն
ունեցող կողմերի
թվին, սակայն
որոշակի շրջանակներում
դրանք արդեն իսկ
առկա են ¨ ժամանակի
ընթացքում խորանալու
դեպքում կարող
են պահանջել
ավելի լուրջ,
համակարգված
մոտեցում:
Ներքին
միգրացիոն իրավիճակում
էական տեղաշարժեր
տեղի չեն ունեցել:
Հատուկ ուղղվածություն
ունեցող քիչ
թե շատ ծավալուն
ներքին միգրացիոն
հոսքեր չեն արձանագրվել
ինչը նշանակում
է որ անգամ երկրի
վերջին տարիների
սոցիալ-տնտեսական
զարգացման բարձր
տեմպերը դեռ¨ս
բավարար չեն
եղել վերականգնելու
տարաբնակեցման
համակարգի համապատասխան
միավորների
միգրացիոն գրավչությունը,
որ աշխատաշուկայում
առաջարկի ու
պահանջարկի շեղվածության
որոշ մեղմումը
պայմանավորված
է ոչ այնքան պահանջարկի
մեծացմամբ, որքան
առաջարկի սահմանափակմամբտ
ընդ որում հիմնականում
աշխատող ձեռքերի
մշտական ու ժամանակավոր
էմիգրացիայի
հաշվին:
Ներքին
միգրացիոն իրավիճակի
հիմնահարցային
երանգավորում
ունեցող հարցերից
է ներքին տեղահանվածների
իրենց բնակավայրերը
վերադարձի պայմանների
ստեղծման խնդիրը:
Անհանգստացնող
են ներկայիս միգրացիոն
իրավիճակի արդեն
իսկ կայացած ¨
հնարավոր ժողովրդագրական
հետ¨անքները:
Ըստ կանխատեսումների
անխուսափելի
է աշխատաշուկայի
լարվածության
մեծացումը որը
պայմանավորված
է մի կողմից աշխատաշուկա
§մուտք գործողների¦
¨ այնտեղից §դուրս
եկողների¦ թվաքանակների
տարբերությամբ
ի օգուտ առաջինների,
մյուս կողմից`
գյուղարտադրության
միջոցների խոշորացման
գործընթացների
հետ¨անքներով:
Դրան գումարվում
է նախընթաց էմիգրացիոն
գործընթացների
արդյունքում
տրոհված ընտանիքների
առավելապես արտերկրում
վերամիավորվելու
միտվածությունը:
Այս գործոնները
կհանգեցնեն
բնկաչության
ոչ միայն ուղղակի,
այլ նա¨ անուղղակի
կորուստների,
այն է` միգրացիոն
գործընթացների
արդյունքում
բնակչության
վերարտադրական
ներուժի նվազմամբ
պայմանավորված
չկայացած ծնունդները:
Այսպիսի զարգացումն
անցանկալի է
քանի որ ծնելիության
ներկայիս մակարդակը,
90-ականների կեսերից
սկսած, չի ապահովում
անգամ պարզ վերարտադրությունը:
Այսպիսով,
միջինաժամկետ
հեռանկարում
Հայաստանի Հանրապետության
ժողովրդագրական
հիմնախնդիրների
լուծման միակ
իրատեսական եղանակն
է միգրացիոն
գործընթացների
արդյունավետ
կառավարումը`
առաջին հերթին
հզոր ռեէմիգրացիոն
հոսքերի ապահովման
միջոցով:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հայաստանի
Հանրապետության
միգրացիոն գործընթացների
պետական կարգավորման
նպատակներն են.
երկրի ազգային
անվտանգության
ու կայուն մարդկային
զարգացման պահանջներին
համապատասխանող
ազգաբնակչության
թվաքանակի, ժողովրդագրական
իրավիճակի ձ¨ավորման
ու զարգացման
ապահովումը,
ինչպես նա¨ միգրացիոն
գործընթացներում
ներառված անձանց
իրավունքների
¨ շահերի պաշտպանության
հարցերով միջազգային
փաստաթղթերում
ամրագրված դրույթների
կիրառումը:
Միգրացիոն
գործընթացների
պետական կարգավորումը
երկրի ընթացիկ
ու հեռանկարային
շահերին համապատասխանող
միգրացիոն իրավիճակի
ձ¨ավորման նպատակով
իշխանության
մարմինների
կողմից իրականացվող
նպատակային սոցիալ-տնտեսական
միջոցառումների
¨ կիրառվող վարչական
տարբեր լծակների
/կանոններ, նորմեր,
պայմաններ ¨ այլն/
համալիրն է:
Միգրացիոն
գործընթացների
պետական կարգավորման
հիմնարար սկզբունքներն
են.
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ
ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության միգրացիոն գործընթացների պետական կարգավորման գերակա խնդիրները ¨ այդ խնդիրների լուծման հիմնական միջոցառումներն են.
1. Հայաստանի Հանրապետությունում էմիգրացիոն-իմիգրացիոն գործընթացների վերահսկողության ապահովում: Բնակչության արտաքին միգրացիան վերահսկող §դարպասի¦` սահմանային կառավարման գործող համակարգի կատարելագործում` դրա համապատասխանեցում միջազգային չափանիշներին
2. Հայաստանի Հանրապետության քաղաքակիրթ ինտեգրացում միջազգային աշխատաշուկային: Աշխատանքային էմիգրացիայի եր¨ույթի օրենսդրական կանոնակարգում ¨ պետական նպատակային վերահսկում: Աշխատանքային էմիգրանտների իրավունքների ¨ օրինական շահերի պետական պաշտպանության իրականացում: Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ազատ աշխատատեղերի զբաղեցման առաջնահերթ իրավունքի ապահովում:
3. Հայաստանի Հանրապետությունից ծնունդ առնող անօրինական միգրացիայի կանխարգելում, արտերկրներում անօրինական կարգավիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձին ¨ Հայաստանի Հանրապետությունում նրանց ռեինտեգրացիային աջակցում
4. Հայաստանի Հանրապետությունից մարդկանց անօրինական փոխադրումների ¨ վաճառքի /թրաֆիկինգ/ կանխարգելում, այդ եր¨ույթից տուժած անձանց պաշտպանության մեխանիզմների մշակում
5. Օտարերկրյա քաղաքացիներին ¨ քաղաքացիություն չունեցող անձանց հումանիտար նկատառումներով Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող պաշտպանության համակարգի հետագա կատարելագործում: Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակություն հաստատած փախստականների ¨ հարկադիր մի•րանտների ինտեգրումն ապահովող պայմանների ստեղծում
6. Հին ու նոր սփյուռքի գաղթօջախների հետ կառուցողական փոխհարաբերությունների պահպանում ¨ զարգացում, հայրենադարձության եր¨ույթը խրախուսող միջոցառումների մշակում ¨ իրականացում
7. Դեպի Հայաստան հարկադիր միգրանտների հնարավոր զանգվածային հոսքերի կանխատեսման, իսկ ծագումով հայերի դեպքում նման հոսքերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակում ¨ իրականացում
8.Հայաստանի Հանրապետության միգրացիոն իրավիճակի մոնիտորինի ¨ վերլուծության իրականացման համար անհրաժեշտ տվյալներն ապահովող տեղեկատվական բանկի ստեղծում
9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ¨ երկրի կայուն զարգացման պահանջներին համապատասխանող ներքին միգրացիոն գործընթացների ուղղորդում
10. Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն գործընթացների պետական կարգավորման քաղաքականության արդյունավետ իրականացմանը նպաստող հասարակական կարծիքի ձ¨ավորում
----------------------
Հայեցակարգում ձ¨ակերպված նպատակների ¨ խնդիրների արդյունավետ կենսագործումն անվերապահորեն ենթադրում է պետական իշխանության բոլոր օղակները` օրենսդիր ¨ գործադիր, կենտրոնական ¨ տեղական ¨ այլն, ներկայացնող բազմաթիվ կառույցների ջանքերի համարժեք ներդրում, ինչն իր հերթին արտակարգ կար¨որություն է հաղորդում պատասխանատվությունների շրջանակների ճշտման ու հստակեցման, աշխատանքների համակարգման, դրանց ընթացիկ մոնիտորինգի ու գնահատման ¨ անհրաժեշտության դեպքում վերաուղղորդման գործընթացներին: Վերջիններիս իրացումը ենթադրում է համապատասխան լիազորությունների տրամադրում միգրացիայի ոլորտի պետական լիազոր մարմնին: