| Հայ. | Engl. |
ուժը
կորցրած է ճանաչվել
ՀՀ Կառավարության
2004թ հունիսի 25-ի
թիվ 24
արձանագրային
որոշման 3-րդ կետով
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ
ՄԻՐԳԱՑԻԱՅԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի
Հանրապետության
բնակչության
տեղաշարժերը
կամ միգրացիոն
գործընթացները
վերջին տարիներին
այնպիսի չափերի
են հասել, այնպիսի
ձ¨եր են ընդունել,
որ սկսել են ազդել
երկրի սոցիալ-տնտեսական
զարգացման ընթացքի,
բարոյահոգեբանական
մթնոլորտի, սոցիալական
կայունության
պահպանման, ժողովրդագրական
իրավիճակի վրա:
Նախընթաց
տարիներին բնակչության
տեղաշարժերի
նկատմամբ պետության
վերաբերմունքը
իրավաքաղաքական
կարգավորման
¨ վարչակազմակերպական
առումներով
կրել է հատվածային
¨ հետփաստական
արձագանքման
բնույթ այն իմաստով,
որ ուղղված է
եղել առանձին
իրադարձությունների
¨ եր¨ույթների
հետ¨անքների
մեղմացմանը:
Միգրացիայի
հարցերով զբաղվող
պետական մարմինների
կողմից բավարար
չափով չեն ուսումնասիրվել
տեղի ունեցող
միգրացիոն գործընթացների
մասշտաբներն
ու խորությունը,
չեն գնահատվել
դրանց հնարավոր
հետ¨անքները,
իսկ, որ ամենակար¨որն
է. չի մշակվել
միգրացիոն գործընթացների
պետական կարգավորման
ռազմավարություն
¨ ռազմավարական
խնդիրների լուծմանը
միտված համընդգրկուն
նպատակային ծրագիր:
Հայաստանի
սոցիալ-տնտեսական,
քաղաքական, հոգ¨որ-մշակութային
զարգացման վրա
միգրացիոն գործընթացների
բացասական ազդեցությունների
կանխարգելումը,
ինչպես նա¨ միգրացիոն
տարբեր հոսքերի
մեջ ներքաշված
խմբերի ¨ անհատների
հիմնական իրավունքների
իրացումը պայմանավորել
են միգրացիոն
գործընթացների
պետական կարգավորման
միասնական հայեցակարգի
մշակման անհրաժեշտությունը:
Միգրացիոն
գործընթացների
պետական կարգավորման
նպատակով, սույն
հայեցակարգով
սահմանվում
են պետական միգրացիոն
քաղաքականության
/այսուհետ¨ ՊՄՔ/
հիմնադրույթները,
այդ քաղաքականության
գերակա խնդիրները,
նախանշվում
են դրանց լուծման
ուղիները:
Փաստաթուղթը
կազմված է ներածությունից
¨ երեք հիմնական
բաժիններից:
Առաջին
բաժնում, որը
կրում է §Հայաստանի
Հանրապետության
պետական միգրացիոն
քաղաքականության
հիմնադրույթները¦
անվանումը, շարադրված
են պետական միգրացիոն
քաղաքականության
սկզբունքները,
գերակա խնդիրները
¨ դրանց լուծման
հիմնական մեխանիզմները
¨ ուղղությունները:
Երկրորդ
բաժնում նախանշվում
են այն փոփոխությունները,
որոնք անհրաժեշտ
է կատարել միգրացիոն
հոսքերը կարգավորող
իրավա-օրենսդրական
դաշտը ՊՄՔ գերակա
խնդիրների հետ
ներդաշնակեցնելու
նպատակով:
Երրորդ
բաժնում թվարկված
են միգրացիայի
հարցերով զբաղվող
պետական հաստատությունները,
դրանց կողմից
իրականացվող
գործառույթները
¨ ելնելով ՊՄՔ
հիմնադրույթները
ռացիոնալ ¨ արդյունավետ
վարչական կառուցվածքով
իրականացնելու
անհրաժեշտությունից,
շարադրված են
առաջարկներ առանձին
գործառույթների
վերաբաշխման,
¨ միգրացիոն
համակարգի մարմինների
միջ¨ գործուն
համագործակցություն
ապահովող մեխանիզմների
վերաբերյալ:
Ներածությունում
ներկայացվում
են միգրացիոն
գործընթացների
պետական կարգավորման
էությունն ու
նպատակները:
Միգրացիոն
գործընթացների
պետական կարգավորումը
դա պետական կառավարման
մարմինների
կողմից նպատակաուղղված
կառավարչական
ներազդման ձ¨
էտ ուղղված բնակչության
միգրացիոն հոսքերի
մեջ ներքաշված
տարբեր խմբերի
իրավունքների
պահպանմանըտ
այդ հոսքերի
ուղղությունները
պայմանավորելով
Հայաստանի Հանրապետության
ընթացիկ ¨ հեռանկարային
շահերով: Միգրացիոն
գործընթացների
պետական կարգավորումը
նպատակ ունի միգրանտների
իրավունքների
¨ պետական շահերի
ներդաշնակեցման
հիման վրա սոցիալ-տնտեսական
միջոցառումների
¨ վարչական բնույթի
զանազան կարգավորիչների
/նորմաներ, կանոններ
¨ այլն/ միջոցով
խթանել կամ սահմանափակել
այս կամ այն միգրացիոն
հոսքի զարգացումը:
Միգրացիայի
պետական կարգավորման
հայեցակարգը
հիմնված է միջազգային
իրավունքի ընդունված
սկզբունքների
¨ նորմերի, ՀՀ
միջազգային
պայմանագրերի,
ՀՀ Սահմանադրության
¨ օրենսդրական
ակտերի վրա:
Հայեցակարգը
մշակելիս հաշվի
է առնված միգրացիոն
գործընթացների
կարգավորման
միջազգային
փորձը: Օգտագործվել
են 1996 ¨ 1999 թվականներին
միջազգային
կազմակերպությունների
ֆինանսավորումով
իրականացված
փորձագիտական
հետազոտությունների
արդյունքները,
որոնք վերաբերվում
են բնակչության
միգրացիոն տեղաշարժի
տարբեր ասպեկտներին,
մի շարք երկրներում
կազմված համանման
փաստաթղթերը,
մասնագիտական
գրականություն,
հրատարակություններ,
օտարերկրյա փորձագետների
նյութեր ¨ ՀՀ կառավարությանը
նրանց կողմից
ներկայացրած
հաշվետվություններ,
ինչպես նա¨ պետական
վիճակագրական
տվյալներ:
Հայեցակարգին որպես տեղեկատվական բնույթի նյութեր կցվում են §Հանրապետության միգրացիոն իրավիճակի գնահատականը¦ ¨ §Միգրացիոն գործընթացների կարգավորման տեսանկյունից ՀՀ գործող օրենսդրության վերլուծությունը¦ տեղեկանքները:
ԲԱԺԻՆ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Փաստաթղթի
այս մասն իրենից
ներկայացնում
է միգրացիայի
եր¨ույթի, նրա
տարբեր դրս¨որումների
նկատմամբ պետության
դիրքորոշումների
արտահայտությունը,
որի հիման վրա
ձ¨ակերպվում
են ոլորտի լուծում
պահանջող գերակա
խնդիրները, ուրվագծվում
է հիմնական սկզբունքների
ամբողջությունը,
որի շրջանակներում
նախատեսվում
է իրականացնել
դրանց լուծումը,
կանխորոշվում
են գործողությունների
հիմնական ուղղությունները,
ընտրվում խնդիրների
լուծման մեխանիզմները
¨ մշակվում դրանց
մեթոդիկան:
Միգրացիոն
քաղաքականությունը
հանդիսանում
է ՀՀ արտաքին ¨
ներքին քաղաքականության
բաղկացուցիչ
մասը, որի իրականացումը
պետության առաջնահերթ
խնդիրներից
է :
1. ՊՄՔ ՀԻՄՆԱԿԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Միգրացիայի
բնագավառիտ պետության
առջ¨ դրված գերակա
խնդիրների լուծումը
ենթադրվում
է իրականացնել
հետ¨յալ սկզբունքների
պարտադիր պահպանումով.
2.
ՊՄՔ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ,
ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ
ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Էմիգրացիոն-իմիգրացիոն ակտերի պարտադիր սահմանային գրանցման համակարգի ստեղծում ¨ գործարկում, միգրացիոն իրավիճակի գնահատման ու վերահսկման համար անհրաժեշտ այլ տեղեկատվության հավաքման ¨ մշակման պատասխանատվությունների ճշտում ¨ համակարգում:
Միգրացիոն գործընթացների կարգավորմանն ուղղված գործողությունները առաջին հերթին պետք է հիմնված լինեն այդ գործընթացների հստակ գրանցման ¨ հաշվառման միջոցով ձ¨ավորվող միգրացիոն իրավիճակի ¨ նրա փոփոխության միտումների իմացության վրա: Չունենալով միգրացիոն հոսքերին առնչվող տեղեկատվության հավաքագրման գործուն համակարգ, մինչ այժմ իրավիճակը միայն գնահատվել էտ ելնելով տարբեր, հաճախ իրարամերժ մոտեցումներից ¨ աղբյուրների տվյալներից: Դա թույլ չի տալիս միարժեքորեն գնահատել իրավիճակը ¨ դրան համապատասխան միջոցառումներ, ծրագրեր մշակել, ինչպես նա¨տ եզրակացություններ կատարել ձեռք առնված միջոցառումների գործնականության մասին ¨ անհրաժեշտության դեպքում հարկ եղած ուղղումները մտցնել մոտեցումների մեջ: Առաջին անհրաժեշտության խնդիր է դառնում սահմանահատումների թվի գրանցման կազմակերպումը ¨ դրա հիման վրա ընդհանուր միգրացիոն մնացորդի որոշումը: Այդ նպատակով անհրաժեշտ է նախատեսել հետ¨յալ գործողությունները.
Աշխարհի
շատ երկրներում
¨ տարածաշրջաններում
առկա են հայկական
հոծ բնակչությամբ
գաղթօջախներ,
որոնք էապես
ազդում են միգրացիոն
հոսքերի ուղղությունների
ձ¨ավորման ¨ կազմի
վրա: Այս գործոնի
հաշվառումը
նույնպես խիստ
անհրաժեշտ է միգրացիոն
գործընթացների
կարգավորմանն
ուղղված քաղաքականության
իրականացման
ժամանակ: Խիստ
կար¨որ է այս գաղթօջախներից
ՀՀ հետ առնչվող
միգրացիոն տեսանկյունից
հետաքրքրություն
ներկայացնող
տեղեկատվության
ստացումը, որի
սկզբնաղբյուր
կարող են ծառայել
ՀՀ տարծքում գտնվող
¨ սփյուռքի տարբեր
հատվածների
հետ կապեր իրականացնող
պետական, հասարակական
մարմինները,
կազմակերպությունները,
արտերկրներում
գտնվող ՀՀ տարբեր
ներկայացուցչությունները,սփյուռքահայերի
համայնքները,
միությունները
¨ այլն:
Այս
տեղեկատվությունը,
բնականաբար, կարիք
ունի մշակման,
համապատասխան
տեսանկյունից
վերլուծման
¨ ընդհանրացման,
որի համար, ինչպես
նա¨ ինֆորմացիայի
շրջանառության
կազմակերպման
համար պետք է
համապատասխան
պետական մարմինների,
գերատեսչությունների
համագործակցության
¨ գործողությունների
համակարգման
վերաբերյալ հստակ
կարգ սահմանվի:
Երկարաժամկետ
հեռանկարում
ելքի-մուտքի
հաշվառման, միգրացիոն
իրավիճակի գնահատման
ու վերահսկման
համար անհրաժեշտ
տեղեկատվության
ստացման ¨ մշակման
աշխատանքները
անհրաժեշտ է ընդլայնել
¨ խորացնել հետ¨յալ
ուղղություններով.
ՀՀ քաղաքացի հանդիսացող էմիգրանտների իրավունքների ¨ շահերի պետական պաշտպանության իրականացում, հայրենիքի հետ էմիգրանտների կապերի պահպանման ու զարգացման ուղղությամբ գործունեության ծավալում, հարկադիր բնույթի զանգվածային, արագընթաց ռեէմիգրացիոն ալիքների ձ¨ավորման հնարավորությունների կանխարգելում, ռեէմիգրացիոն գործընթացների համաչափ, վերահսկելի զարգացման ասպահովում:
Այս
բնագավառում
տարվող աշխատանքները
կարճաժամկետ
հեռանկարի համար,
պետք է իրականացվեն
հետ¨յալ հիմնական
ուղղություններով.
Միջինից երկարաժամկետ հեռանկարի համար շեշտադրումը կդրվի ռեէմիգրացիոն գործընթացների կանոնակարգման ¨ համապատասխան սոցիալ-տնտեսական լծակների համակարգի մշակման ¨ գործարկման միջոցով ռեէմիգրացիոն հոսքերի աճի խթանման վրա: ՀՀ –ից դուրս եկած միգրանտների զգալի կուտակումներ ունեցող երկրների իշխանությունների ¨ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կմշակվեն ¨ կիրականացվեն ռեէմիգրացիոն ծրագրեր:
Աշխատանքային էմիգրացիայի եր¨ույթի օրենսդրական կանոնակարգում ¨ պետական նպատակային վերահսկում: Աշխատանքային էմիգրանտների իրավունքների ¨ օրինական շահերի պետական պաշտպանության իրականացում: Քաղաքակիրթ ինտեգրացում միջազգային աշխատաշուկային:
Գործունեության
հիմնական ուղղություններն
ըստ նշված բնագավառների
հետ¨յալն են.
Հեռանկարային
զարգացման փուլում,
ի տարբերություն
աշխատանքային
միգրացիայի
կարգավորման
կարճաժամկետ
ծրագրի, որտեղ
հիմնական ուշադրությունը
դարձվում է աշխատաշուկայում
առկա հավելուրդային
աշխատուժի կազմակերպված
արտահանման վրա,
արդեն պետք է
շեշտադրվեն միջազգային
աշխատաշուկային
քաղաքակիրթ ինտեգրացման
խնդիրները: Այս
ուղղությամբ
պետք է իրականացվեն
հետ¨յալ միջոցառումները.
Իմիգրացիոն վերահսկողության համապարփակ, գործուն համակարգի ստեղծումտ ելնելով ազգային անվտանգության ամրապնդման ու սոցիալ-տնտեսական առաջընթացի պահանջներից, հանրապետության տարածքում ՀՀ քաղաքացիներ չհանդիսացող անձանց կացության ու բնակվելու պայմանների կանոնակարգում: Առանձին կատեգորիայի անձանց համարտ կարգավիճակի օրենսդրական սահմանում:
Կարճաժամկետ
հեռանկարում
առանձնապես կար¨որվում
է սահմանային
հսկողության
համակարգի կատարելագործումը
այն հաշվով, որպեսզի
օրինական ճանապարհով
ՀՀ մուտք գործող
¨ ՀՀ-ից մեկնող
անձանց դեպքում
այդ հսկողությունը
լինի հնարավորինս
§աննկատ¦:
Իմիգրացիոն
հոսքերի կանոնակարգման
անհրաժեշտությունը
պայմանավորված
է ոչ այնքան եր¨ույթի
ներկա մասշտաբներով,
որքան հնարավոր
զարգացումներով
¨ տարաբնույթ
անդրադարձների
մեծ պոտենցիալով:
Հրատապ լուծում
պահանջող խնդիրների
թվում առանձնանում
են իրավական բնույթի
հարցերըտ պայմանավորված
հանրապետություն
մուտք գործող
անձանց իրավական
կարգավիճակի
հետ: Ներկայումս
իրավական տեսակետից
հստակորեն սահմանազատվում
են միայն ապաստան
կամ փախստականի
կարգավիճակ հայցողները:
Անհրաժեշտ է հստակ
ձ¨ակերպել պետության
վերաբերմունքը
իմիգրանտների
այլ կատեգորիաների
նկատմամբտ առանձին
դեպքերում սահմանելով
նա¨ համապատասխան
կարգավիճակներ.
Համակողմանի
նպաստել հանրապետություն
մուտք գործած
փախստականների
¨ հարկադիր միգրանտների
այն մասի ինտեգրացմանը,
որոնց վերադարձը
դեպի իրենց նախկին
բնակության վայրեր
օբյեկտիվ կամ
սուբյեկտիվ գործոններով
պայմանավորվածտ
անհնար է: Համապատասխան
մեխանիզմների
մշակում հանրապետության
տարածք մուտք
գործող այլ փախստականների
¨ բռնի տեղահանված
անձանցտ իրենց
նախկին բնակության
վայրեր կամավոր
վերադարձի նպատակով:
Ինչպես
հրատապ, կարճաժամկետ,
այնպես էլ հեռանկարային
ժամանակահատվածում
Ադրբեջանից բռնագաղթված
փախստականների
նկատմամբ քաղաքականությունը
պետք է միտված
լինի նրանց ինտեգրացման
¨ նատուրալիզացման
պայմանների
ստեղծմանը, որի
համար անհրաժեշտ
է.
Նկատի
ունենալով, որ
փախստականների
հիմնական մասի
իրական տնտեսական
հնարավորությունները
խիստ ցածր է հանրապետության
բնակչության
միջին մակարդակից,
միջազգային
կազմակերպությունների
կողմից ցուցաբերվող
օժանդակությունը
օրեցօր կրճատվում
է, իսկ բյուջետային
հատկացումները
խիստ սահմանափակ
են, ապա ինտեգրացման
¨ նատուրալիզացիայի
գործընթացները
ավելի մեծ չափով
պետք է կապել մի
կողմիցտտ փախստականների
ինքնակազմակերպման,
բարեգործական
միջոցների ներգրավման
խթանման, մյուս
կողմիցտ առկա
միջոցների առավել
խնայողական ¨
նպատակային օգտագործման
հետ: Այս ուղղությամբ
աշխատանքները
պետք է իրականացնել
հետ¨յալ հիմնական
ուղղություններով.
ՀՀ-ում
ապաստանած փախստականների
ինտեգրացման
¨ նատուրալիզացիայի
ճանապարհին լուրջ
խոչընդոտ է վերադարձի
¨ թողնված գույքի
փոխհատուցման
հետ կապված սպասումները:
Եթե վերադարձի
հետ կապված հարցերը
հիմնականում
քաղաքական լուծումներից
են կախված ¨ պետք
է դիտարկվեն հեռանկարային
ծրագրերում,
ապա փոխհատուցման
հետ կապված հարցերը
կարող են ոչ միայն
քննարկվել, այլ¨
փոխադարձ համաձայնության
դեպքում կարելի
է ձեռնամուխ
լինել դրանց
լուծմանն արդեն
իսկ կարճաժամկետ
հեռանկարի ծրագրերում:
Այս հարցին վերաբերվող
աշխատանքները
պետք է իրականացնել
հետ¨յալ հիմնական
ուղղություններով.
Դեպի Հայաստան հարկադիր միգրանտների հնարավոր զանգվածային հոսքերի կանխատեսմանն ու դրանց բացասական հետ¨անքների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակում ¨ իրականացում:
Այս
ոլորտում գործողությունները
կիրականացվեն
հետ¨յալ հիմնական
ուղղություններով.
Ներքին տեղահանվածներին իրենց նախկին բնակավայրերը վերադարձի կազմակերպում, միգրացիոն հոսքերի վերակողմնորոշման հիման վրա սոցիալ-տնտեսական միգրանտների զանգվածի միջոցով բնակչության ռացիոնալ տարաբնակեցում, աշխարհա-քաղաքական առումով կար¨որ տարածաշրջանների բնակչության ամրապնդման պայմանների ստեղծում:
Ներքին
տեղահանվածներին
իրենց նախկին
բնակավայրերը
վերադարձի ապահովումը,
ռազմավարական
առումով կար¨որ
տարածշրջանների
բնակչության
ամրապնդման պայմանների
ստեղծումը հանդիսանում
է պետական միգրացիոն
քաղաքականության
հիմնական ուղղություններից
մեկը, որի իրականացումը
ենթադրում է
.
Պետական
իշխանության
մարմինները
կձեռնարկեն անհրաժեշտ
միջոցառումներ
գույքի տեղափոխման,
փոխհատուցումների,
վարկերի, արտոնությունների
տրամադրման ¨
տվյալ կատեգորիայի
անձանց վերաբերվող
այլ հարցերի
լուծման ուղղությամբ:
Երկարաժամկետ
հեռանկարում
երկրում սոցիալ-տնտեսական
իրավիճակի կայունացմանը
ու բարելավմանը
զուգընթաց անհրաժեշտություն
կառաջանա մշակել
ու գործողության
մեջ դնել բնակչության
տարաբնակեցման
մի համակարգ,
որն առավել չափով
կհամապատասխանի
մի կողմից նորանկախ
Հայաստանի պետության
աշխարհա-քաղաքական
ու սոցիալ-տնտեսական
շահերին, մյուս
կողմիցտ առավել
բարենպաստ պայմաններ
կապահովի մարդկանց
նորմալ կյանքի
ու կենսագործունեության
համար:
Նշված
համակարգի խնդիրների
նպատակային լուծումը
ենթադրում է
համապատասխան
սոցիալ-տնտեսական
լծակների մշակման
ու գործարկման
միջոցով ապահովել
բնակչության
ներհանրապետական
տեղաշարժերի
հետ¨յալ գերակայությունները.
Հին ու նոր սփյուռքի գաղթօջախների հետ կառուցողական փոխհարաբերությունների ձ¨ավորում, պահպանում ¨ զարգացում, ձուլման ¨ ուծացման եր¨ույթների արգելակմանն ուղղված միջոցառումների մշակում ¨ իրականացում: Հայրենադարձության եր¨ույթի խրախուսում, իրավա-օրենսդրական հիմքերի ձ¨ավորում:
Քաղաքականությունը
այս բնագավառում
պետք է ուղղված
լինի.
Էմիգրացիոն ալիքի ծավալների սահմանափակման ¨ էմիգրացիոն հոսքերի կառուցվածքում մշտապես մեկնողների կրճատմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակում ¨ կենսագործում:
Միգրացիայի ժողովրդագրական, էթնիկական, սոցիալական, տնտեսական տեսանկյունից ամենածանր հետ¨անքները պայմանավորված են ՀՀ բնակչության մեծամասշտաբ արտահոսքով, որի նվազեցման ¨ կասեցման աշխատանքները ներկա էտապում պետության միգրացիոն քաղաքականության գերխնդիրը կարելի է համարել: Այս բնագավառում պետք է կիրառվեն միջազգային փորձի տեսանկյունից արդյունավետ համարվող բոլոր միջոցները ¨ մեխանիզմները, ինչպիսիք համարվում են բնակչության շարժուն, ձեռներեց մասի աջակցության միջոցով տնտեսական առաջընթացի ապահովումը, ազգային կարողությունների զարգացումը, ներքին միգրացիան որպես զանգվածային արտահոսքի այլընտրանքի վերածման պայմանների ստեղծումը, պոտենցիալ միգրանտներին կողմնորոշող տեղեկատվական ծրագրերի իրագործումը: Վերը նշված հիմնախնդրի լուծման նպատակով նախատեսվում է նա¨.
3. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ՆԱԽԱՏԵՍՎՈՂ
ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՊՄՔ
գերակա խնդիրների
լուծման նախորդ
բաժնում շարադրված
հիմնական ուղղությունների
¨ մեխանիզմների
կիրարկումն
միգրացիայի
բնագավառում
գործառույթներ
ունեցող մարմինների
կողմից իրականացվում
է ինչպես դրանք
ներառելով այդ
մարմինների
կանոնադրական
խնդիրների շրջանակի
մեջ, այնպես էլ
նպատակային ծրագրերի
միջոցով: Վերջիններիս
մշակման ¨ գործարկման
ընթացակարգը
կիրականացվի
քայլերի հետ¨յալ
հաջորդականությամբ.
ԲԱԺԻՆ 2 ՄԻԳՐԱՑԻԱՅԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Բնակչության
միգրացիային
առնչվող օրենսդրության
հիմնական ֆունկցիան
միգրացիայի
գործընթացներում
ուղղակի կամ
անուղղակի ձ¨ով
ներգրավված
անձանց իրավասությունների
¨ պարտականությունների
շրջանակի սահմանումն
է, այդ գործընթացների
կարգավորման
նպատակով անհատների
¨ պետական մարմինների
միջ¨ առաջացող
հարաբերությունների
կարգավորումը:
Այդ իսկ առումով
միգրացիոն օրենսդրությունը
միգրանտներից
բացի, ներառում
է նա¨ նրանց տեղափոխող,
աշխատանքի ընդունող,
կրթական, առողջապահական
¨ այլ ծառայություններ
մատուցող անձանց,
þþխաղի կանոններըþþ
վերահսկող պետական
պաշտոնյաներին,
ինչպես նա¨ այն
հանգամանքները,
որոնք անցանկալի
միգրացիոն հոսքերի
ստեղծման պատճառ
կարող են հանդիսանալ:
Միգրացիոն
հիմնախնդիրների
պետական կարգավորման
նպատակով առկա
օրենսդրական
դաշտում իրականացվելիք
անհրաժեշտ փոփոխությունները,
որոնք բերված
են աղյուսակների
տեսքով, հնարավորություն
կնձեռնեն ՀՀ գործող
օրենսդրությունը
համահունչ դարձնել
նախորդ բաժնում
շարադրված պետական
միգրացիոն քաղաքականության
գերակա խնդիրների
հետ:
ԱՂՅՈՒՍԱԿ
I. ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ
ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ
ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Օրենսդրական
ակտի անվանումը
|
Ակտի
մեջ փոփոխություն
կամ լրացում
կատարելու նպատակը
¨ դրանց արդյունքում
ակնկալվող արդյունքները
|
ՀՀ կառավ.
ներկայա-ցման
ժամանա-կացույցը
|
Պատ.կատարող
|
|
1. §Հայաստանի
Հանրապետության
Քաղաքացիության
մասին¦ ՀՀ օրենք
|
Օրենքում
կատարել լրացումներ,
որոնք կնախա-տեսեն
ՀՀ քաղաքացիության
ինքնաբերաբար
դադարեցում
այն դեպքերում,
երբ ՀՀ քաղաքացին
օրենքի խախտումով
ձեռք է բերում
օտարերկրյա
պետության քաղաքացիությունտ
պահպանելով
ՀՀ քաղաքացիությունը£
Օրենքի 13-րդ հոդվածը
լրամշակելտ
պարզեցնելով
հայազգի օտարերկրա-ցիների
կողմից ՀՀ քաղաքացիություն
ձեռք բերելու
կարգը£
|
2001 թ.
|
ՀՀ ՆԳՆ
ՀՀ ԱԳՆ ՄՓՎ |
|
2. §ՀՀ-ում
օտարերկրյա
քաղաքացիների
իրավա-կան կարգավիճակի
մասին¦ ՀՀ օրենք
|
Ամբողջականացնել
¨ ճշգրտել ՀՀ-ում
գտնվող օտարերկրացիների
կարգավիճակները,
հստակեցնելով
մուտքի արտոնագրերի
մերժման հիմքերը,
սահմանելով
մշտական բնակության
կարգավիճակ,
նախատեսել պարզաբանումներ
քաղաքացիություն
չունեցող անձանց
վերաբերյալ:
Հստակեցնել
օտարերկրացիների
աշխատանքային
¨ մյուս իրավունքներին
առնչվող հարցերը,
ելնելով հանրապետության
ներքին աշխատաշուկայի
պաշտպանության
խնդիրներից:
|
2001 թ.
|
ՀՀ ՆԳՆ
ՀՀ ԱԳՆ ՄՓՎ |
|
3. §Փախստականների մասին¦ ՀՀ օրենք
|
Օրենքում
փախստականի կարգավիճակի
մերժման համար
լրացուցիչ
հիմքերի նշումը:
Միջազգային
իրավական նորմերին
չհակասող հիմունքներով
փախստականի կարգավիճակի
ժամանակային
սահմանափակման
հարցերի ներառումը,
այդ կարգավիճակի
դադարեցման
հիմքերում
մշտական բնակության
նպատակով այլ
երկիր մեկնած
լինելու, ինչպես
նա¨ այլ հանգամանքների
նախատեսումը:
|
2000 թ.
|
ՄՓՎ
|
|
4. §ՀՀ պետական
սահմանի անցման
կետերում պետա-կան
լիազորված
մարմինների
գործառույթների
իրականացման
կարգը հաստատելու
մասին¦ ՀՀ կառավարության
1998 թ. մարտի 24-ի թիվ
200 որոշում
|
Որոշման մեջ կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք սահմանային հսկողության համակարգը կդարձնեն հնարավորինս §աննկատ¦ սահմանը օրինական հատողների համար հիմնվելով այս հարցով Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից ՀՀ կառավարություն ներկայացված երաշխավորությունների վրա: |
2001 թ.
|
ՀՀ ԱԱՆ
ՀՀ ՆԳՆ ՀՀ ԱԳՆ ՄՓՎ |
|
5. §ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնա-դրությունը ¨ ՀՀ քաղա-քացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին¦ ՀՀ կառավա-րության 1998 թ. դեկ-տեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված կանոնադրություն |
Լրամշակելտ ՀՀ քաղաքացու անձնագիրը օտարերկրյա պետություններում վավերական ճանաչելու հարցին վերաբերող դրույթը |
2001 թ.
|
ՀՀ ՆԳՆՄՓՎ
|
ԱՂՅՈՒՍԱԿ
II. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՈՐ
ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԱՄ
ԱՅԼ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
|
Օրենսդրական
ակտիանվանումը
|
Ակտի
ընդունմաննպատակը
¨ ակնկալվող
արդյունքը
|
Ընդունմանժամանակացույցը
|
Պատասխանատու
կատարողը
|
|
1. §ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտքի ¨ ելքի մասին¦ ՀՀ օրենք |
Իրավական
կարգավորումով
մանրամասնեցնել
ՀՀ քաղաքացուտ
ՀՀ-ից հեռանալու
¨ ՀՀ վերադառնալու
սահմանադրական
իրավունքի
իրականացման
հարցերը£ Սահմանել
այն բացառիկ
դեպքերը, երբ
ՀՀ քաղաքացիները
ելքը ՀՀ-ից կարող
է ժամանակավորապես
կասեցվել£
|
2001 թ.
|
ՀՀ ՆԳՆ,
ՀՀ ԱԳՆ, ՄՓՎ |
|
2. §ՀՀ քաղաքացիների
ՀՀ տարածքում
ազատ տեղաշարժի,
բնակավայր ընտրելու
մասին¦ ՀՀ օրենք
|
Օրենսդրորեն
կարգավորել
ՀՀ քաղաքացիներիտ
ՀՀ տարածքում
ազատ տեղաշարժվելու,
բնակավայր ընտրելու
սահմանադրական
իրավունքը£
Կարգավորել
քաղ.-երի ըստ
բնակության
վայրի հաշվառման
հետ կապված հարցերը:
|
2001 թ.
|
ՀՀ ՆԳՆ,
ՄՓՎ |
|
3. §Արտագնա
աշխատանքների
կազմակերպման
մասին¦ ՀՀ օրենք
|
Ելնելով
ՀՀ քաղաքացու
շահերի ¨ իրավունքների
պաշտպանության,
ինչպես նա¨ որոշակի
ժամանակահատվածի
համար տվյալ
տեսակի գործունեության
խրախուսման
սկզբունքներից
արտագնա աշխատանքներին
կազմակերպված
բնույթ տալը,
դրանում պետության
մասնակցության
ապահովումը,
օտարերկրյա
պետ.-երի հետ
այդ ոլորտում
համագործակցության
զարգացումը:
|
2000 թ.
|
ՄՓՎ,
ՀՀ սոցապ. նախ. ՀՀ ԱԳՆ |
|
4. §Ազգային
փոքրամասնությունների
մասին¦ ՀՀ օրենք
|
ՀՀ տարածքում
բնակվող ¨ ՀՀ
քաղաքացի համարվող
ազգային փոքրամասնությունների
պատմամշակութային,
լեզվական, գիտական
¨ այլ արժեքների
պահպանման, նրանց
քաղաքական ¨
այլ իրավունքների
լիարժեք իրականացման
համար առանձնահատուկ
պետական վերաբերմունքի,
պետական ¨ հաս.
կյանքին նրանց
մասնակցության
երաշխիքների
օրենսդրական
ամրագրումը£
Օրենքի ընդունումը,
ի թիվս այլ հետ¨անքների,
կարող է նպաստել
ազգային փոքրամասնությունների
միգրացիոն
շարժունակության
նվազմանը:
|
2001 թ.
|
ՄՓՎ,
ՀՀ ՆԳՆ, ՀՀ ԱԳՆ |
|
5. §1988-92թթ.
Ադրբեջանի հանր.-ից
բռնագաղթված
¨ ՀՀ քաղ.-ություն
ստացած անձանց
իրավական ¨ սոցիալ-տնտեսական
երաշխիքների
մասին¦ ՀՀ օրենք
|
Օրենքը
կսահմանի ՀՀ
քաղաքացիություն
ընդունած փախստականների
համար նախատեսվող
իրավական ¨ սոցիալ-տնտեսական
երաշխիքները
¨ այդպիսով կխթանի
փախստականների
կողմից ՀՀ քաղաքացիության
ձեռք բերամն
գործընթացը:
|
2000թ.
|
ՄՓՎ
|
|
6. §Ժամանակավոր
պաշտպանված
անձանց մասին
¦ ՀՀ օրենք
|
Օրենքը
տարբեր ստիպողական,
հարկադիր հանգամանքների
բերումով ՀՀ
տարածքում հայտնված
անձանց համար
կսահմանի կարգավիճակ,
ինչպես նա¨տ
նրանց իրավունքները
¨ պարտականությունները:
|
2000 թ.
|
ՄՓՎ,
ՀՀ ՆԳՆ, ՀՀ ԱԳՆ |
|
7. §Քաղաքական
ապաստանի մասին¦
ՀՀ օրենք
|
Օրենքը
կկարգավորի
ՀՀ-ում քաղաքական
ապաստանի իրավունք
տալու հիմքերը,
կարգը, այդպիսի
իրավունք ստանալու
խնդրանքի մերժման,
տրված իրավունքի
դադարեցման
պայմանները,
ինչպես նա¨ դրանց
հետ առնչվող
այլ հարաբերությունները
|
2000թ.
|
ՄՓՎ
ՀՀ ԱԳՆ ՀՀ ՆԳՆ ՀՀ ԱԱՆ |
|
8.
§Վերաբնակեցման
¨ տարաբնակեցման
մասին¦ ՀՀ օրենք
|
Օրենքը
կսահմանի պետական
վերաբերմունքի
նորմերը պատերազմական
գործող.-ների,
բնածին ¨ տեխնոծին
աղետների պատճառով
կատարվող բնակչության
վերաբնակեցման
¨ տարաբնակեցման
գործընթացների,
այդ գործընթացների
մեջ ներառնված
անձանց նկատմամբ:
|
2001 թ.
|
ՄՓՎ,
ՀՀ ՆԳՆ, ՀՀ ԱԳՆ |
|
9.§Զբոսաշրջիկության
մասին¦ ՀՀ օրենք
|
Օրենքը
կսահմանի զբոսաշրջիկային
գործունեությամբ
զբաղվող տնտեսվարող
սուբեկտների
լիցենզավորման
կարգը, հստակորեն
կտարանջատի
արտագնա աշխատանքային
գործունեության
¨ զբոսաշրջիկության
կազմակերպմամբ
զբաղվող կազմ.-ների
գործառույթները
¨ դրանց իրականացման
մեխանիզմները
|
2001 թ.
|
ԱՆՀՀ
արդ. ¨ առ¨տրի
նախ. ՄՓՎ
|
|
10. §ՀՀ պետ.
սահմանի անցման
կետերում տեղեկատվական
համ.-ի ստեղծման,
ներդրման կարգի
¨ անհրաժեշտ
միջոցառումների
մասին¦ ՀՀ կառ.
որոշում
|
Կսահմանվեն
արտաքին միգրացիոն
հոսքերի հաշվառման
տեղեկատվական
համակարգի ստեղծման
համար անհրաժեշտ
դրույթները
|
2001թ.
|
ՀՀ ԱԱՆ
ՄՓՎ Պետ վիճ. ծառայութ. |
ԱՂՅՈՒՍԱԿ
III. ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԿՆՔՄԱՆ
ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
|
Միջազգային
պայմանագրի
անվանումը
|
Որ երկրների
հետ
|
Կնքման
մոտավոր ժամկետը
|
|
1. Առանց
արտոնագրի այցելությունների
մասին
|
Այն
երկրների հետ,
որոնց հետ ՀՀ-ն
ունի միգրացիոն
հոսքերի մեծ
փոխանակություն
|
2001 թ. ¨ հետագա
տարիներին
|
|
2. Սահմանամերձ
գոտիներում
ազատ առ¨տրային
գործունեության
մասին
|
Վրաստան
|
2001 թ.
|
|
3. Արտագնա
աշխատանքների
կազմակերպման
¨ աշխատանքային
միգրանտների
շահերի պաշտպանության
մասին
|
Այն
երկրների հետ,
որոնք ունեն
ձ¨ավորված աշխատանքային
օրենսդրություն
¨ որոնք այս հարցերի
նկատմամբ դրս¨որում
են փոխադարձ
հետաքրքրություն
|
2001 թ. ¨ հետագա
տարիներին
|
|
4. ՀՀ քաղաքացիների
վերադարձի ¨
վերաբնակեցման
մասին
|
Այն
երկրների հետ,
որտեղ ՀՀ քաղաքացի-ների
հոծ զանգվածներ
կան
|
2001 թ. ¨ հետագա
տարիներին
|
|
5. Երկքաղաքացիության
հարցերի մասին
|
Այն
երկրների հետ,
որտեղ ՀՀ քաղաքացի-ների
հոծ զանգվածներ
կան
|
2001 թ. ¨ հետագա
տարիներին
|
ԱՂՅՈՒՍԱԿ
IY. ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀԱՐՑԵՐՈՎ
ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
ԿԻՐԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
ԱՊԱՀՈՎՈՒՄ
|
Միջազգային
պայմանագրի
անվանումը
|
Միջոցառումների
նկարագրությունը
|
Իրականացման
ժամկետը
|
|
1. ՀՀ ¨ Վրաստանի
Հանրապետության
կառավարությունների
միջ¨ þþՎՀ-ում
աշխատող ՀՀ քաղաքացիների
¨ ՀՀ-ում աշխատող
ՎՀ քաղաքացիների
աշխատանքային
գործունեության
¨ սոցիալական
պաշտպանության
մասինþþ 1993թ.
|
Ենթաօրենսդրական
ակտերի ընդունում,
պետական մարմինների
միջ¨ պայմանագրի
իրականացմանն
ուղղված գործառույթների
բաշխում
|
2001 թ.
|
|
2. ՀՀ ¨ ՌԴ
կառավարությունների
միջ¨ þþՌԴ-ում
աշխատող ՀՀ քաղաքացիների
¨ ՀՀ-ում աշխատող
ՌԴ քաղաքացիների
աշխատանքային
գործունեության
¨ սոցիալական
պաշտպանության
մասինþþ 1994թ.
|
Ենթաօրենսդրական
ակտերի ընդունում,
պետական մարմինների
միջ¨ պայմանագրի
իրականացմանն
ուղղված գործառույթների
բաշխում, աշխատանքային
խմբի ստեղծում
|
2001 թ.
|
|
3. ՀՀ ¨ Ուկրաինայի
կառավարությունների
միջ¨ þþԻրենց
պետության սահմաններից
դուրս աշխատող
ՀՀ ¨ Ուկրաինայի
քաղաքացի-ների
աշխատանքային
գործունեության
¨ սոցիալական
պաշտպանության
մասինþþ 1995թ.
|
Ենթաօրենսդրական
ակտերի ընդունում,
պետական մարմինների
միջ¨ պայմանագրի
իրականացմանն
ուղղված գործառույթների
բաշխում
|
2001 թ.
|
|
4. ՀՀ ¨ ՌԴ
կառավարությունների
միջ¨ þþԿամավոր
վերաբնակեցման
գործընթացների
կարգավորման
մասինþþ, 1997թ.
|
Վերաբնակեցման
գործընթացների
կարգավորման
արձանագրության
ընդունում,
վերաբնակիչների
հարցերով ՌԴ
տարածքում լիազոր
պետական մարմնի
որոշում
|
2001 թ.
|
|
5. þþԱնօրինական
միգրացիայի
դեմ պայքարում
ԱՊՀ մասնակից-պետությունների
համագործակցության
մասինþþ 1998թ.
|
Ենթաօրենսդրական
ակտերի ընդունում,
պետական մարմինների
միջ¨ պայմանագրի
իրականացմանն
ուղղված գործառույթների
բաշխում
|
2001 թ.
|
ԱՂՅՈՒՍԱԿ
Y. ԳՈՐԾՈՂ ԲԱԶՄԱԿՈՂՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ,
ՈՐՈՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԻԱՆԱԼԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ
Է
|
Միջազգային
պայմանագրի
անվանումը
|
Կարգավորող
հարաբերությունները
|
Միանալու
մոտավոր ժամկետը
|
|
1. ՄԱԿ-ի
կոնվենցիան
þþԲոլոր աշխատող
միգրանտների
¨ նրանց ընտանիքների
անդամների իրավունքների
պաշտպանության
մասինþþ (1990թ. դեկտեմբերի
18 )
|
Բոլոր
աշխատանքային
միգրանտների
¨ նրանց ընտանիքների
անդամների իրավունքների
պաշտպանության
հետ կապված հարաբերությունները,
անկախ նրանց
սեռի, ռասայի,
լեզվի, հավատքի,
քաղաքական համոզմունքների,
ինչպես նա¨ էթնիկական
կամ սոցիալական
ծագման, քաղաքացիության,
տնտեսական, գույքային,
ընտանեկան կամ
ցանկացած այլ
հանգամանքների:
|
2001թ.
|
|
2. Աշխատանքի
միջազգային
կազմակերպության
(ԱՄԿ) կոնվենցիան
(N 97) þþԱշխատողմիգրանտների
մասինþþ(1949թ. հուլիսի
1)
|
Աշխատող
միգրանտներին
անվճար օգնություն
ցուցաբերող
ծառայության
հիմնադրման,
դրա գործունեության
իրականացման,
միգրացիայի
¨ էմիգրացիայի
հարցերով տեղեկատվության
ապահովման, աշխատող
միգրանտների
ելքի ¨ մուտքի
հեշտացման, միգրանտների
բժշկական սպասարկման
¨ հարակից մյուս
հարաբերությունների
սահմանում:
|
2001թ.
|
|
3. ԱՄԿ-ի
կոնվենցիան
(N 118) þþՍոցիալական
ապահովության
բնագավառում
երկրի քաղաքացիների
¨ օտարերկրացիների
ու քաղաքացիություն
չունեցող անձանց
իրավահավասա-
րության մասինþþ
(1962թ. հունիսի
28 )
|
Օտարերկրացիների
¨ քաղաքացիություն
չունեցող անձանց
բժշկական օգնություն,
հիվանդությունների,
հղիության
¨ ծննդաբերության,
հաշմանդամության,
ծերության,
արտադրական խեղման
¨ պրոֆեսիոնալ
հիվանդության
դեպքերում
նպաստներով
ապահովում:
|
2001թ.
|
|
4. ԱՄԿ-ի
կոնվենցիան
(N 143) þþՄիգրացիայի
բնագավառում
չարաշա-հումների
¨ աշխատող միգրանտներին
հնարավորությունների
¨ դիմելու հավասարության
ապահովման մասինþþ
(1975թ. հունիսի
24 )
|
Բոլոր
աշխատող միգրանտների
իրավունքների
պաշտպանության,
գաղտնի միգրացիոն
շարժերը ¨ միգրանտների
անօրինական
շարժերը կանխելու,
միգրանտների
անօրինական
տեղաշարժը կազմակերպողներին
բացահայտելու
¨ պատասխանատվության
ենթարկելու
հետ կապված հարցեր
|
2001թ.
|
|
5. ԱՄԿ
–ի երաշխավորությունը
(N 86) §Աշխատանքային
միգրանտների
մասին¦ (1949թ. վերանայված
)
|
Աշխատանքային
միգրանտների
իրավունքների
հետ կապված հարցեր
|
2001թ.
|
ԲԱԺԻՆ 3. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Միգրացիոն
հոսքերի պետական
կարգավորումը
ենթադրում է
ոչ միայն միգրացիոն
քաղաքականության
գերակա խնդիրների
ու դրանց լուծման
ուղիների ու
մեխանիզմների
նախանշում, գործող
օրենսդրական
դաշտի ներդաշնակեցում,
այլ նա¨ միգրացիայի
կարգավորման
բնագավառում
գործառույթներ
իրականացնող
պետական մարմինների
ռացիոնալ ¨ արդյունավետ
կառուցվածքի
առկայություն:
Միգրացիայի
հիմնահարցերով
հանրապետությունում
արդեն իսկ զբաղվում
են մի շարք նախարարություններ
¨ գերատեսչություններ,
իսկ 1999թ. նոյեմբերիցտ
նա¨ ՀՀ կառավարությանն
առընթեր միգրացիայի
¨ փախստականների
վարչությունը:
Վերջինիս սահմանված
գործառույթների
շրջանակի մեջ
մտնում են ինչպես
միգրացիոն քաղաքականության
¨ օրենսդրական
դաշտի ձ¨ավորման
հարցերը, այնպես
էլ որոշակի գործառույթներ,
կապված փախստականների,
հարկադիր միգրանտների
իրավական ¨ սոցիալ-տնտեսական
խնդիրների, վերաբնակեցման,
ՀՀ քաղաքացիների
արտագնա աշխատանքային
գործունեության
կարգավորման
հետ:
Միգրացիոն
պետական կարգավորման
միասնական քաղաքականության
իրականացման
տեսանկյունից
խիստ կար¨որվում
է միգրացիոն
գործառույթներ
կատարող տարբեր
մարմինների
գործունեությունների
համակարգումը:
Բացի այդ, նշված
մարմինների
ռացիոնալ ¨ արդյունավետ
կառուցվածք
ունենալու սկզբունքը
ենթադրում է
նրանց իրավասությունների
շրջանակի հստակ
սահմանումը,
որոշակի գործառույթների
վերաբախշումըտ
ելնելով քաղաքացիներին
ծառայություններ
մատուցելը հնարավորին
չափ փոքր թվով
օղակների ¨ գործողությունների
միջոցով կազմակերպելու
նկատառումներից,
ինչպես նա¨ յուրաքանչյուր
բնագավառում
քաղաքականության
մշակման, օրենսդրական
¨ այլ ծրագրային
աշխատանքների
կատարման ¨ կոնկրետ
ապասարկման գործառույթների
իրականացման
պատասխանատավությունների
ամրագրումը:
Այս
բաժնում կատարվում
է առկա իրավիճակի
վերլուծություն,
հանձինս բնագավառում
գործառույթներ
իրականացնող
նախարարությունների,
գերատեսչությունների
հիմնական գործառույթների
թվարկման, հրատապ
կամ հեռանկարային
փոփոխությունների
կարիք ունեցող
այն գործառույթների
քննարկման, որոնք
վերադրվում
են, չեն իրականացվում
կամ մասամբ են
իրականացվում:
Տրվում են նա¨
առաջարկներ այդ
բացթողումները,
թերությունները
շտկելու ուղղությամբ:
Վերլուծության
ժամանակ օգտագործվել
են համապատասխան
նախարարությունների,
գերատեսչությունների
կանոնադրութունները,
օրենսդրական
համապատասխան
ակտերը, ինչպես
նա¨ փորձագիտական
հետազոտությունների
արդյունքները:
Ներկայացվող
առաջարկությունները
մեծամասամբ հիմնված
են օտարերկրյա
փորձագետներ
Հ. Ջոնսթոնի ¨
Լ. Դյուբուայի
կողմից 1998-99թթ. ընթացքում
Միգրացիայի
միջազգային
կազմակերպության
հրավերով Հայաստանում
կատարված ուսումնասիրությունների
վրա: Վերջիններս
վերաբերում
էին հանրապետության
միգրացիոն կարգավորման
համակարգի կատարելագործման
հարցերին ¨ ժամանակին
ներկայացվել
են ՀՀ կառավարություն:
Նյութի
ամփոփ ¨ ակնառու
ներկայացման
համար այն տրվում
է աղյուսակի տեսքով,
որի մեջ ընդգրկված
են միգրացիայի
կարգավորմանն
առնչվող միջազգայնորեն
ընդունված վեց
հիմնական ոլորտներ.
1. ՀՀ մուտք գործելու
մտադրություն
ունեցող անձանց
հետ տարվող աշխատանքներ
արտասահմանում`
Ենթադրվում
է տարբեր նպատակներով
ՀՀ մուտք գործելու
մտադրություն
ունեցող անձանց
(իմիգրանտներ,
ռեէմիգրանտներ,
հայրենադարձներ)
հետ տարվող իրավա-տեղեկատվական
բնույթի աշխատանքները:
2. Հսկողություն
մուտքի անցակետերում
Իրականացվում
են սահմանային
հսկողության
աշխատանքներ,
որոնց ընթացքում
լուծվում են
նա¨ անօրինական
մուտքի արգելման,
մուտքի անցակետերում
ապաստան հայցողներից
հայցադիմումների
ընդունման ¨
անհրաժեշտության
դեպքումտ դրանց
նախնական քննարկման,
փոխադրամիջոցների
հետ կապված ¨ այլ
հարցերը: Մուտքի
անցակետերում
է իրականանում
միգրացիոն շարժի
նախնական գրանցումը,
որը միգրացիոն
տեղեկատվական
համակարգի հիմքն
է հանդիսանում:
3. Հսկողություն
երկրի ներսում
Ներառում
է երկրում մնալու
ժամկետների որոշման
կամ դրանց փոփոխությունների,
կացության կարգավիճակների,
երկրի ներսում
տեղաշարժերի,
տարաբնույթ գործունեությամբ
զբաղվելու թույլտվության,
ինչպես նա¨ տարբեր
նպատակներով
ՀՀ մուտք
գործած անձանց
կողմից օրինազանցությունների
¨ խախտումների
հետ կապված հարցերը:
4. Փախստականների,
հարկադիր միգրանտների
այլ կատեգորիաների
ինչպես նա¨ ներքին
միգրանտների
տեղավորման
¨ օժանդակության
աշխատանքներ
Ներառում
է ինչպես թվարկված
կատեգորիաների
անձանց հատուկ
¨ ժամանակավոր
կացարանով ապահովելու,
այնպես էլ կարճաժամկետ
հեռանկարում
նրանց ադապտացման,
իսկ երկարաժամկետ
հեռանկարումտ
ինտեգրացման
հետ կապված սոցիալտնտեսական,
կրթամշակութային
¨ իրավական տարաբնույթ
հարցերը:
5. ՀՀ քաղաքացիության
հետ կապված գործառույթներ
Վերաբերվում
է քաղաքացիության
շնորհման ¨ դադարեցման
գործառույթների
իրականացմանը
6. Ելքի վերահսկում
¨ հյուպատոսական
ծառայություններ
Ներառում
է անձնագրի տրման,
ելքի թույլտվության
գործառույթները,
արտագնա աշխատանքային
գործունեության
կարգավորման,
առանձին դեպքերումտ
օտարերկրացիների
վտարման հետ կապված
հարցերը, ինչպես
նա¨ հյուպատոսական
ծառայությունների
մատուցումը
արտերկրներում
գտնվող ՀՀ քաղաքացիներին:
Վերոգրյալ
ոլորտներից
յուրաքանչյուրում,
իր հերթին, հստակեցվում
են պատասխանատվությունները
քաղաքականության,
ծրագրերի մշակման
¨ կոնկրետ գործառնությունների
իրականացման
հարցերում:
Ոլորտի
քաղաքականության
մշակման ( որի
տակ հասկացվում
է տվյալ բնագավառի
նկատմամբ պետական
վերաբերմունքի
ու նպատակների
որոշումը) պատասխանատուների
շրջանակի վերաբերյալ
առաջարկներ կատարելիս
հաշվի է առնվել
նա¨ այն հանգամանքը,
որ ՀՀ կառավարությանն
առընթեր միգրացիայի
¨ փախստականների
վարչության
(ՄՓՎ) կանոնադրությամբ
նախատեսվում
է, որ միգրացիայի
բնագավառի քաղաքականության
մշակումը ¨ նրա
պարբերական վերանայումն
ու լրամշակումը
այս վարչության
կանոնադրական
գործառույթներից
է:
Ոլորտի
ծրագրային հարցերի
մշակման պատասխանատուների
շրջանակը որոշելիս
հիմք են ընդունվել
այն բոլոր քայլերը,
որոնք անհրաժեշտ
են քաղաքականությամբ
սահմանված նպատակները
իրականացնելու
համար (սկսած օրենսդրության
մշակման, վերջացրած
ոլորտի ֆինանսա-տնտեսական,
կադրային ¨ այլ
հարցեր ):
Գործառույթների
տակ հասկացվում
են այն գործողությունները,
որոնք պետական
այս կամ այն մարմնի
ներկայացուցիչները
կատարելու են
միգրացիոն հոսքերի
մեջ ընդգրկված
(կամ ընդգրկվող)
կոնկրետ անձանց
հետ:
Բոլոր
բաժինների վերաբերյալ
աղյուսակի առաջին
սյունակում
նշվում է հարցի
ներկա իրավիճակը,
նրանով ներկայումս
զբաղվող գերատեսչությունը/գերատեսչությունները,
նշվում են այն
հարցերը, որոնք
չեն լուծվում
կամ մասամբ են
լուծվում: Երկրորդ
սյունակում
տրվում են առաջարկներ
այդ բացթողումները,
թերությունները
շտկելու ուղղությամբ:
Երրորդ սյունակում
կատարվում է
այդ առաջարկների
հիմնավորում:
Միգրացիայի
պետական կարգավորման
վարչական համակարգը
(իրավիճակի նկարագրություն
¨ առաջարկներ)
|
Ոլորտ
1. ՀՀ մուտք գործելու
մտադրություն
ունեցող անձանց
հետ տարվող աշխատանքներ
արտասահմանում
|
||||
|
.
|
Ներկա
իրավիճակը
|
Առաջարկներ
|
Միջոցառումներ
|
Ծանոթություն
|
| Քաղաքականության մշակումը | Որոշված չէ այս ոլորտում քաղաքականություն մշակող մարմինը | ՄՓՎտ շահագրգիռ նախարարությունների ¨ գերատեսչությունների համագործակցությամբ | ||
| Ծրագրերի մշակումը | Ծրագրերի մշակման աշխատանքների պատասխանատվությունները հստակորեն բաշխված չեն | Օրենսդրության
(ԱՆ հետ համատեղ)
¨ միգրացիայի
վերաբերյալ
տեղեկատվության
ստացման մեթոդիկայի
(Ազգային վիճ.
ծառայության
հետ համատեղ)
մշակման աշխատանքները
վերապահել ՄՓՎ:
Ֆինանսա-տնտեսական,
կադրային ¨ մնացյալ
այլ հարցերը
տնօրինվում
են ԱԳՆ կողմից
|
||
| Գործառույթներ | ||||
| 1.1 Իրավա - տեղեկատվական օժանդակություն | Նման գործառույթներ ըստ էության չեն իրականացվում |
ԱԳՆ, ենթադրելով, որ աշխատանքի ծավալը չի արդարացնում ՄՓՎ ներկայացուցչի ժամանակավոր ներկայությունն արտասահմանում |
||
| 1.2 Վիզաներ տալու գործառույթներ (այցելուների ¨ իմիգրանտների ընդունում) | ԱԳՆտ արտասահմանում, ՆԳՆտ սահմանի վրա: Մուտքի արտոնագրերի տրման գործող կարգը հնարավորություն է տալիս երկիր մոտք գործել անձանց, որոնք հետագայում չեն ցանկանում ետ վերադառնալ: Սահմանի վրա մուտքի արտոնագրերի տրման գործող կարգը մուտքի մերժման դեպքում առաջացնում է որոշակի բարդություններ | Թողնել նույնը: ՆՆ,ԱԱՆ,ԱՆ, ՄՓՎ ¨ Արդառ¨տուրնախի մասնակցությամբ նախատեսել քննարկումներ մուտքի արտոնագրերի տրման գործող կարգում հստակեցումներ մտցնելու նպատակով: Առաջարկել մեխանիզմներ, որոնք կապահովեն մուտքի հսկողությունը ¨ հաշվառման իրականացումը զբոսաշրջիկային գործունեության խթանման հետ համաձայնեցնելու տեսանկյունից: | §Հայաստանում սահմանային կառավարման գնահատում¦ ՄՄԿ-ի փորձագետի հաշվետվությունը | ՀՀ կառավարությանը առաջարկ է ներկայացվել փաստաթղթին ընթացք տալու վերաբերյալ |
| 1.3 Կազմակերպված հայրենադարձություն | Նման գործառույթներ առկա չեն: Սոցիալ-տնտեսական պատճառներով ներկայումս հայրենադարձության հոսքեր չկան, սակայն առանձին դեպքերի համար ¨ս պետք է զարգացվեն համապատասխան մեխանիզմներ |
ԱԳՆ
|
||
|
Ոլորտ
2. Հսկողություն
մուտքի անցակետերում
|
||||
|
.
|
Ներկա
իրավիճակը
|
Առաջարկներ
|
Միջոցառումներ
|
Ծանոթություն
|
| Քաղաքականության մշակումը | Քաղաքականություն մշակող մարմինը հստակորեն որոշված չէ , այն իրագործվում է հիմնականում ՆԳ ¨ ԱԱ նախ. կողմից |
ՄՓՎտ շահագրգիռ նախարարությունների ¨ գերատեսչությունների համագործակցությամբ |
||
| Ծրագրերի մշակումը | ԱԱ ¨ ՆԳ նախ.-երը տնօրինում են նյութական միջոցները ¨ կադրերը, զբաղվում օրենսդրության մշակմամբ: ԱԱՆ իրականացնում է աշխ. գործընթացների մշակումը, մինչդեռ տեղեկատվ. կառավարման հարցերն ավելի շատ վերաբերվում են ՆԳՆ: Գործառույթների ոչ հստակ տարանջատման պատճառով առկա են դրանց կրկնություններ, վերադրումներ | Քննարկել սահմանային հսկողութան ծրագրային աշխատանքների իրականացման ամբողջական պատասխանատվությունը մեկ մարմնի (ԱԱՆ կամ ՆԳՆ) վրա դնելու նպատակահարմարությունը:Օրենսդրության (ԱԱՆ ¨ ԱԳՆ հետ համատեղ), միգրացիայի բնագավառում տեղեկատվության ստացման մեթոդիկայի ( ՀՀ ազգային վիճ. ծառայության հետ համատեղ) մշակումը վերապահել ՄՓՎ | ||
| Գործառույթներ | ||||
| 2.1 Մուտքի սահմանային հսկողություն | Ստուգման ¨ ընդունման գործառույթները համատեղ իրականացնում են ԱԱ ¨ Ն նախ.-երը, հրատապ վիզաների հատկացման հետ կապված դեպքերումտ նա¨ ԱՆ: Գործառույթների ոչ հստակ տարանջատման պատճառով առկա են դրանց կրկնություններ, վերադրումներ | Քննարկել մուտքի սահմանային հսկողութան գործառնության իրականացման ամբողջական պատասխանատվությունը մեկ մարմնի (ԱԱՆ կամ ՆՆ) վրա դնելու նպատակահարմարությունը | §Հայաստանում սահմանային կառավարման գնահատում¦ ՄՄԿ-ի փորձագետի հաշվետվությունը |
ՀՀ կառավարությանը առաջարկ է ներկայացվել փաստաթղթին ընթացք տալու վերաբերյալ |
| 2.2 Փախստականի կարգավիճակի որոշումը մուտքի անցակետում տրված հայցերով | Սահմանային անցման կետում կարգավիճակի որոշումը համատեղ կատարվում է ԱԱՆ ¨ ՄՓՎ կողմից: Եթե հարցը հանգում է ապաստան հայցելու վերաբերյալ դիմում ներկայացնելուն, ապա որոշումը կայացվում է ՄՓՎ կողմից: ՄՓՎ ներկայացուցչին սահմանային հսկողության գոտի հրավիրում են սահմանապահները: Հրավերի անհրաժեշտոթւյունը որոշում են իրենքտ սահմանապահները, ինչը հաճախ հանգեցնում է սխալ որոշումների կայացմանը | ԱԱ Ն առաջարկել ՄՓՎ հետ քննարկել գործողությունների համադրաման հստակ մեխանիզմ ստեղծելու հարցը | §Հայաստանում սահմանային կառավարման գնահատում¦ ՄՄԿ-ի փորձագետի հաշվետվությունը | ՀՀ կառավարությանը առաջարկ է ներկայացվել փաստաթղթին ընթացք տալու վերաբերյալ |
| 2.3 Մեքենափոխադրումների հսկողություն | Ոչ ընդհանուր օգտագործման փոխադրամիջոցներով մուտք գործող անձանց հսկողության գործառույթները հստակ սահմանված չեն: Այդ պարտականությունները իրականացվում են ԱԱՆ կողմից: Հարցն օրենսդրորեն կարգավորված չէ | ԱԱՆ , հնարավոր է նա¨ ՆԳՆ, առաջարկելով ապահովել հարցի օրենսդրական հստակ կարգավորում | §Հայաստանում սահմանային կառավարման գնահատում¦ ՄՄԿ-ի փորձագետի հաշվետվությունը | ՀՀ կառավ. առաջարկ է ներկայացվել փաս-տաթղթին ընթացք տալու վերաբերյալ |
| 2.4 Միգրացիոն հոսքերի հաշվառում, տեղեկատվության շրջանառության կազմակերպում | Նման գործառույթը մուտքի տարբեր անցակետերում իրականացվում է տարբեր մարմինների կողմից (ՆՆ, ԱԱՆ, Պետ-եկամուտներինախ.), իրականացվելով տեխնիկական ¨ մեթոդական տարբեր մակարդակներով: Միասնական քաղ. չի մշակված, չկա տեղեկատվ. շրջանառության հստակ մեխանիզմ | Հստակորեն սահմանել տեղեկատվություն հավաքող, մշակող ¨ օգտագործող բոլոր մարմինների գործառույթները ¨ համագործակցության շրջանակները | 1. §Միգրացիոն
տեղեկատվական
համակարգերի
ստեղծման հայեցակարգի¦
մշակում 2. § ՀՀ պետ. սահմանի անցման կետերում տեղեկատվական համակարգի ստեղծման, ներդրման կարգի ¨ անհրաժեշտ միջոցառումների մասին¦ ՀՀ կառ. որոշում |
1. Հայեց. նախագիծը ներկայացվել է ՀՀ կառ.2. Որոշմ. նախագիծը պատրաստվում է ներկայացվելւո ՀՀ կառավարություն
|
|
Ոլորտ
3. Հսկողություն
երկրի ներսում
|
||||
|
.
|
Ներկա
իրավիճակը
|
Առաջարկներ
|
Միջոցառումներ
|
Ծանոթություն
|
| Քաղաքականության մշակումը | Քաղաքականության մշակումը իրականացվում է ՆԳՆ կողմից: Այն հիմնականում վերաբերվում է հաշվառման գործընթացներին | Քննարկել քաղաքականության մշակման գործընթացներում ՄՓՎ ¨ ՆԳՆ համատեղ պատասխանատվությամբ շահագրգիռ մարմինների ներգրավման հարցը, հաշվի առնելով ներերկրյա հսկողության հետ կապված այլ խնդիրների առկայությունը | ||
| Ծրագրերի մշակումը | Հիմնականում հաշվառմանը վերաբերվող ծրագրեր են, որոնց մշակման գործառույթներն իրականացվում է ՆԳՆ կողմից: | Քննարկել օրենսդրական (ՆԳՆ հետ համատեղ), միգրացիային առնչվող տեղեկատվության հավաքման մեթոդիկայի (Ազգային վիճ. վարչության հետ համատեղ), ինչպես նա¨ օտարերկրյա քաղաքացիներիտ ՀՀ-ում աշխատանքային գործունեության կարգավորման ծրագրերի (Սոցապնախի հետ համատեղ ) մշակումները, ՄՓՎ-ին վերապահելու հարցը | ||
| Գործառույթներ | ||||
| 3.1 Երկրում մնալու ժամկետի երկարացում |
ՆԳՆ
|
ՆԳՆ
|
-------
|
ՆԳՆ
կանոնադրական
գործառույթներից
է
|
| 3.2 Մշտական բնակության կարգավիճակի շնորհում | Նման գործառույթներ չեն իրականացվում: Բազմաթիվ անձինք ըստ էության մշտական բնակություն են հաստատել ՀՀ-ում, սակայն համապատասխան կարգավիճակի բացակայության պատճառով ստիպված են պարբերաբար երկարացնել երկրում մնալու ժամկետները | Քաղաքականության հայեցակարգում նախատեսվում է նման կարգավիճակի ներմուծման անհրաժեշտությունը: ՄՓՎ ¨ ՆՆ կմշակեն նման գործառույթի իրականացնելու կարգը: | §ՀՀ –ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացումներ ¨ փոփոխություններ կատարելու մասին¦ ՀՀ օրենքի նախագծի մշակում |
ՆԳՆ
մշակել է նախագիծը
|
| 3.3 Փախստականի կարգավիճակ ստանալու հայցերի դիտարկում |
ՄՓՎ
|
ՄՓՎ
|
-------
|
ՄՓՎ
կանոնադրական
գործառույթներից
է
|
3.4 Օրինազանցությունների ¨ խախտումների հետապնդում (այդ թվում նա¨ դատական կարգով ) |
Միգրացիոն ռեժիմի խախտումների հետ կապված օրինազանցություններով զբաղվում է ՆԳՆ, իսկ այլ բնույթի օրինազանցությունները հետապնդվում են ՀՀ քաղաքացիների հետ համահավասար հիմունքներովտ օրենսդրությամբ սահմանված կարգով | Թողնել նույնը, օտարերկրացիների աշխատանքային գործունեության հսկողոթւյան հետ կապված դեպքերում նախատեսելով ՄՓՎ մասնակցությունը | ||
| 3.5 Օտարերկրացիների աշխատանքային գործունեության կարգավորում | Կարգավորման գործառույթներ չեն իրականացվում |
ՄՓՎ
|
||
|
Ոլորտ
4. Փախստականների,
հարկադիր միգրանտների
այլ կատեգորիաների,
ինչպես նա¨ ներքին
միգրանտների
տեղավորման
¨ օժանդակության
աշխատանքներ
|
||||
| . |
Ներկա
իրավիճակը
|
Առաջարկներ
|
Միջոցառումներ
|
Ծանոթություն
|
| Քաղաքականության մշակումը | ՄՓՎ : Հիմնականում առնչվում է փախստականներ-ին: Հարկադիր տեղահանվածների, իմիգրանտերի այլ կատեգորիաների, ինչպես նա¨ ներքին միգրան-տների համար համապատասխան քաղաքականութ-յուն չի մշակված | ՄՓՎ , շահագրգիռ նախարարությունների ¨ գերատես-չությունների համագործակցությամբ լրամշակում է քաղաքականությունը, ներառնելով միգրանտների այլ կատեգորիաներին առնչվող հարցերը |
-----
|
ՄՓՎ ընթացիկ աշխատանքներից է |
| Ծրագրերի մշակումը |
ՄՓՎ
|
ՄՓՎ
|
--------
|
ՄՓՎ
կանոնադրական
գործառույթներից
է
|
| Գործառույթներ | ||||
|
4.1 Ներքին միգրանտներիտեղավորման գործառույթներ |
ՄՓՎ: Համակարգված կարգավորման չի ենթարկվել | ՄՓՎ, ենթադրելով, որ իրականացվելու է ծրագրային հիմունքներով | 1. §Վերաբնակեցման
¨ տարաբնակեցման
¦ օրենքի նախգծի
մշակում 2. §ՀՀ սահմանամերձ մարզերի հետբախումային վերականգնման ծրագիր 3. §Մեղրու վերաբնակեցման ¨ տարածքային ամրապնդման ծրագիր¦ |
1. ՄՓՎ
կողմից մշակվում
է օրենքի հայեցակարգը 2. ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն 3. ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն |
|
4.2 Փախստականների |
ՄՓՎ : Իրականցվել է, ելնելով իրավիճակից, չի ցուցաբերվել համակարգված մոտեցում | ՄՓՎ, ենթադրելով, որ պետք է իրագործվի փախստականների ¨ նրանց բնակարանային, ու այլ սոցիալական հիմնախնդիրների համակողմանի հաշվառման, դրանց հիման վրա համապատասխան ծրագրերի մշակումից հետո | փախստականների բնակարանային ¨ այլ սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի մշակում (հիմք ընդունելով հաշվառուման արդյունքները ) |
հաշվառման
ծրագիրն արդեն
իրագործված
է
|
| 4.3 Հարկադիր միգրանտների տեղավորման գործառույթներ | ՄՓՎ: Սկզբնական շրջանում (1988-92թթ) իրականացվել է փախստականների հետ համահավասար , ապա դադարեցվել է, դրա համար իրավական հիմքերի ¨ նյութական միջոցների բացակայության պատճառով | ՄՓՎ, ենթադրելով, որ պետք է մշակվեն համապատասխան իրավական հիմքեր |
1. §Ժամանակավոր
պաշտպանված
անձանց մասին¦
ՀՀ օրենքի նախագիծ |
1.Նախագիծը
ներկայացված
է ՀՀ կառավարություն 2.Նախագիծը նախապատրաստվում է ներկայացվելու ՀՀ կառավարություն |
|
Ոլորտ 5. ՀՀ քաղաքացիության հետ կապված գործառույթներ |
||||
|
.
|
Ներկա
իրավիճակը
|
Առաջարկներ
|
Միջոցառումներ
|
Ծանոթություն
|
| Քաղաքականության մշակումը | ՀՀ նախագահին կից քաղաքացիության հարցերի հանձնաժողով, ՆԳՆ: | ՄՓՎտ շահագրգիռ նախարարությունների ¨ գերատեսչությունների համագործակցությամբ | ||
| Ծրագրերի մշակումը | ՀՀ նախագահին կից քաղաքացիության հարցերի հանձնաժողով, ՆԳՆ: Պլանավորման ¨ ծրագրավորման աշխատանքներ չեն տարվում, քանի որ բացակայում են իրավիճակային տվյալները | ՄՓՎտ շահագրգիռ նախարարությունների ¨ գերատեսչությունների համագործակցությամբ | ||
| Գործառույթներ | ||||
| 5.1 Քաղաքացիության ձեռքբերում | ՀՀ նախագահ, ՆԳՆ: Հիմնականում քաղաքացիության ձեռքբերման գործառույթներում ընդգրկված են ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, կամ ազգությամբ հայ հարկադիր միգրանտները: Գործող կարգին համապատասխան խրախուսվում է փախստականների, ինչպես նա¨ հայազգի անձանց կողմից քաղաքացիության ընդունումը | Թողնել նույնը: ՄՓՎ կողմից նշված կատեգորիայի անձանց ՀՀ քաղաքացիության ընդունումը խրախուսող կազմակերպչական միջոցառումների իրականացում, համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ |
--------
|
ՄՓՎ
կողմից նման
աշխատանքներ
տարվում են
|
| 5.2 Քաղաքացիության դադարեցում |
ՀՀ Նախագահ,
ՆԳՆ
|
Թողնել
նույնը
|
----------
|
Սահմանված
է օրենսդրությամբ
|
|
Ոլորտ 6. Ելքի վերահսկում ¨ հյուպատոսական ծառայություններ |
||||
| . | Ներկա իրավիճակը | Առաջարկներ | Միջոցառումներ | Ծանոթություն |
| Քաղաքականության մշակումը | Քաղաքականության մշակման գործառույթները բաշխված են ՆԳ (ելքի վերահսկում) ԱԳ (հյուպատոսական ծառայություններ), Սոցապ (արտաքին աշխատանքային գործունեության կարգավորում) նախարարությունների միջ¨ | ՄՓՎտ շահագրգիռ նախարարությունների ¨ գերատեսչությունների համագործակցությամբ | ||
| Ծրագրերի մշակումը |
ԱԳՆ,
ՆԳՆ, Սոցապնախ
|
ՄՓՎ վերապահել օրենսդրության (ԱՆ, ԱԱ Ն ¨ ՆԳՆ հետ միասին), տեղեկատվության հա-վաքման մեթոդիկայի (Ազգային վիճ. վար-չության հետ համատեղ), աշխատանքային միգ-րացիայի կարգավորման հարցերի (Սոցապ նախ-ի հետ համատեղ) մշակման աշխա-տանքային գործընթացները: Նյութական ¨ մարդկային ռեսուրսների պատասխանատ-վությունն ըստ կոնկրետ դեպքի վերապահել Ն, ԱԱ ¨ Ա նախարարություններին | ||
| Գործառույթներ | ||||
| 6.1 Անձնագրի հատկացում |
ՆԳՆ
|
ՆԳՆ
|
--------
|
ՆԳՆ
կանոնադր. գործառույթներից
. է
|
| 6.2 Ելքի թույլտվություն |
ՆԳՆ
|
ՆԳՆ
|
--------
|
ՆԳՆ
կանոնադր. գործառույթներից
. է
|
| 6.3 Աշխատանքային միգրացիա | Սոցապ նախ, ՄՓՎ: Լիցենզավորումը դեռս ՄՓՎ ստեղծումից առաջ դրված է եղել է Սոցապ նախարարության վրա | ՄՓՎտ արտագնա աշխատանքային գործունե-ության կարգավորում, ¨ ԱՆ-ի մասնակցությամբ աշխատանք արտասահմանյան համապատասխան կառույցների, գործատուների հետ: Սոցապ նախտ ներքին աշխատաշուկայում աշխա-տանքի տեղավորման գործառույթներ |
--------
|
ՄՓՎ կանոնադր. գործառույթներից . է |
| 6.4 Օտարերկրացիների արտաքսում | Մուտքի անցակետերումտ ՆԳ ¨ ԱԱ նախարարություններ: Սահմանակետերում կարող են արտաքսման ենթարկվել նա¨ առանց փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով անձինք, մինչդեռ նրանց մեջ կարող են լինել նա¨ ապաստան հայցողներ կամ անձինք, որոնց արտաքսումը գուցե պետք էր կատարել երրորդ ապահով երկրի տարբերակով | ՆԳ կամ ԱԱ նախարարություն, որոշակի դեպքերումտ ՄՓՎ-ի մասնակցությամբ | ||
| 6.5 Հյուպատոսական ծառայություններ |
ԱԳՆ
|
ԱԳՆ, անհրաժեշտության դեպքում նախատեսել նա¨ միգրացիայի գծով մասնագետներ | Նախատեսվում է §Արտագնա աշխատանքների կազմակերպման մասին¦ ՀՀ օրենքի նախագծով | Օրենքի նախագիծը գտնվում է կատռավարութ.-ում |