Հ Ա
Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն
Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա
Ն
ՕՐԵՆՔԸ
Ընդունվել է
2003թ. նոյեմբերի
20-ին
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ
ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ
ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն
օրենքը կարգավորում
է 1988-1992 թվականներին
Ադրբեջանի Հանրապետությունից
բռնագաղթված
փախստականների,
այդ թվում` նրանցից
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն
ստացած անձանց
(այսուհետ` փախստականներ)
համար Հայաստանի
Հանրապետության
պետական բյուջեի,
օտարերկրյա պետությունների
¨ միջազգային
կազմակերպությունների
միջոցներով
Հայաստանի Հանրապետության
տարածքում կառուցված
բնակելի շենքերի
բնակարանները,
քոթեջատիպ տները
(այսուհետ` բնակարաններ)
սեփականության
իրավունքով
փախստականներին
հատկացնելու
հետ կապված հարաբերությունները:
ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Սույն օրենքի գործողությունը տարածվում է այն փախստականների վրա, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների ¨ միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բնակարաններ:
ՀՈԴՎԱԾ 3. ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Բնակարանները
սեփականության
իրավունքով
փախստականներին
հատկացնելու
հիմք է հանդիսանում
փախստականների
հարցերով զբաղվող
լիազոր պետական
մարմնի, համապատասխան
տեղական ինքնակառավարման
մարմնի (մինչ¨
1996 թվականի հունիսի
30-ը` պատգամավորների
համապատասխան
տեղական խորհուրդի
գործկոմի) ¨ փախստականի
միջ¨ կնքված
բնակարանի հատկացման
մասին պայմանագիրը:
Այդպիսի
պայմանագիր չլինելու
դեպքում բնակարանները
փախստականներին
սեփականության
իրավունքով
հատկացնելու
հիմք է հանդիսանում
փախստականների
հարցերով զբաղվող
լիազոր պետական
մարմնի կողմից
տրված համապատասխան
տեղեկանքը:
ՀՈԴՎԱԾ 4. ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ
Բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացվում են անհատույց, մարզերում` մարզպետների, Եր¨ան քաղաքում` քաղաքապետի կողմից:
ՀՈԴՎԱԾ 5. ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ
ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Բնակարանների
սեփականության
իրավունքով
հատկացումը կատարվում
է տվյալ բնակարանում
բնակվող փախստականի
կողմից համապատասխան
մարզպետին (Եր¨ան
քաղաքում` քաղաքապետին)
ուղղված դիմումի
հիման վրա` այդ
բնակարանում
բնակելի տարածության
նկատմամբ օգտագործման
իրավունք ունեցող
չափահաս անձանց
գրավոր համաձայնության
առկայության
դեպքում:
Բնակարանի
սեփականության
իրավունքով
հատկացումը կատարվում
է դիմումը ներկայացնելուց
հետո 1 ամսվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 6. ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Մինչ¨
սույն օրենքն
ուժի մեջ մտնելը
բնակարան ստացած
փախստականները
այդ բնակարանը
սեփականության
իրավունքով
իրենց հատկացնելու
մասին դիմումը
կարող են ներկայացնել
սույն օրենքն
ուժի մեջ մտնելու
օրվանից` 1 տարվա
ընթացքում:
Սույն օրենքն
ուժի մեջ մտնելուց
հետո բնակարան
ստացած փախստականները
բնակարանը սեփականության
իրավունքով
իրենց հատկացնելու
մասին դիմումը
կարող են ներկայացնել
բնակարանը ստանալու
օրվանից` 1 տարվա
ընթացքում:
Նշված ժամկետների
խախտմամբ ներկայացված
դիմումները
չեն քննարկվում:
ՀՈԴՎԱԾ 7. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
Բնակարանները սեփականության իրավունքով անհատույց հատկացվում են տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց` որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:
ՀՈԴՎԱԾ 8. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն
օրենքն ուժի
մեջ է մտնում
պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից: