Նախագիծ
Հ Ա Յ Ա
Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ
Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Օ Ր Ե Ն Ք Ը
§Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների
Հայաստանի Հանրապետությունից
ելքի ¨ Հայաստանի
Հանրապետություն
մուտքի մասին¦
Սույն
օրենքը, Մարդու
իրավունքների
համընդհանուր
հռչակագրին,
Մարդու իրավունքների
¨ հիմնական ազատությունների
պաշտպանության
եվրոպական կոնվենցիային,
Հայաստանի Հանրապետության
միջազգային
պայմանագրերին
համապատասխան
կարգավորում
է Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների
(այսուհետտ քաղաքացիներ)
Հայաստանի Հանրապետությունից
ելքի ¨ Հայաստանի
Հանրապետություն
մուտքի (այսուհետտ
ելքի ¨ մուտքի)
հետ կապված իրավահարաբերությունները:
Գ լ ու խ 1. Ը ն դ հ ա ն ու ր դ ր ո ւ յ թ ն ե ր
Հ
ո դ վ ա ծ 1. Քաղաքացիների
ելքի ¨ մուտքի
մասին օրենսդրությունը
Քաղաքացիների
ելքի ¨ մուտքի
մասին օրենսդրությունը
բաղկացած է Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրությունից,
Հայաստանի Հանրապետության
միջազգային
պայմանագրերից,
§Պետական սահմանի
մասին¦ ՀՀ օրենքից,
սույն օրենքից
¨ Հայաստանի Հանրապետության
այլ օրենքներից
ու իրավական ակտերից:
Հ
ո դ վ ա ծ 2. Քաղաքացիների
ելքի ¨ մուտքի
իրավունքը
Յուրաքանչյուր
քաղաքացի, Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությանը
համապատասխան,
ունի ազատ ելքի
¨ մուտքի իրավունքտ
Հայաստանի Հանրապետության
պետական սահմանի
անցման կետերով:
Քաղաքացիների
կողմից Հայաստանի
Հանրապետության
պետական սահմանի
հատումն իրականացվում
է §Պետական սահմանի
մասին¦ ՀՀ օրենքի
¨ սույն օրենքի
համաձայն:
Ոչ
մի դեպքում չի
կարելի սահմանափակել
քաղաքացու մուտքի
իրավունքը: Քաղաքացին
չի կարող զրկվել
ելքի իրավունքից:
Այդ իրավունքը
կարող է ժամանակավորապես
սահմանափակվել
միայն օրենքով
սահմանված դեպքերում:
Հ
ո դ վ ա ծ 3. Օտարերկրյա
պետություններ
մեկնած քաղաքացիների
իրավունքների
¨ օրինական շահերի
պաշտպանությունը
Հայաստանի
Հանրապետությունը,
իր օրենսդրությանը
համապատասխան,
երաշխավորում
է Հայաստանի Հանրապետությունից
օտարերկրյա պետություններ
մեկնած քաղաքացիների
իրավունքների
¨ օրինական շահերի
պաշտպանությունը:
Օտարերկրյա
պետություններում
արտակարգ իրավիճակների
առաջացման դեպքերում
Հայաստանի Հանրապետությունը
դիվանագիտական
¨ հյուպատոսական
ներկայացուցչությունների
միջոցով ձեռնարկում
է իր քաղաքացիների
անվտանգության
ապահովմանն ուղղված
համապատասխան
միջոցներ:
Օտարերկրյա
պետության տարածքում
քաղաքացիների
իրավունքների
¨ օրինական պաշտպանության
իրականացումը
դժվարացնող իրավիճակների
առաջացման դեպքում
Հայաստանի Հանրապետության
կառավարությունը
միջոցներ է ձեռնարկում
իրազեկեԳլոիխքաղաքացիներին
տվյալ պետություն
մուտք գործեԳլոիխանցանկալիության
մասին: Այդ իրազեկումը
հիմք չի հանդիսանում
քաղաքացու ելքի
իրավունքի ժամանակավոր
սահմանափակման
համար:
Գ լ ու խ 2. Քաղաքացիների ելքի ¨ մուտքի փաստաթղթերը
Հ ո դ
վ ա ծ 4. Քաղաքացիների
ելքի ¨ մուտքի
ժամանակ պահանջվող
քաղաքացիների
անձը հաստատող
փաստաթղթերը
Քաղաքացիներից
ելքի ¨ մուտքի
ժամանակ անձը
հաստատող փաստաթղթերն
ենտ
ա) Հայաստանի
Հանրապետության
քաղաքացու անձնագիրը;
բ) Հայաստանի
Հանրապետության
ծառայողական
անձնագիրը;
գ) Հայաստանի
Հանրապետության
դիվանագիտական
անձնագիրը;
դ) 18 տարին
չլրացած ¨ ՀՀ օրենսդրությամբ
անգործունակ
կամ սահմանափակ
գործունակ ճանաչված
քաղաքացիների
ելքի ժամանակ,
եթե նրանց չի
ուղեկցում ծնողներից
կամ ՀՀ օրենսդրությամբ
սահմանված օրինական
ներկայացուցիչներից
որ¨է մեկը, ապա
բացի սույն հոդվածում
նշված անձը հաստատող
փաստաթղթերից
պահանջվում
է նա¨ ծնողներից
գոնե մեկի կամ
օրինական ներկայացուցչի
նոտարի կողմից
հաստատված համաձայնությունը
մեկնող քաղաքացու
ելքի վերաբերյալ;
ե) Հայաստանի
Հանրապետության
քաղաքացու Հայաստանի
Հանրապետություն
վերադարձի վկայականը:
Սույն հոդվածի
§դ¦ կետում նշված
քաղաքացիների
ելքի վերաբերյալ
օրինական ներկայացուցիչներից
որ¨է մեկի անհամաձայնության
դեպքում, քաղաքացիների
ելքի հարցը որոշվում
է դատական կարգով:
Հ
ո դ վ ա ծ 5. Հայաստանի
Հանրապետության
քաղաքացու անձնագիրը
Հայաստանի
Հանրապետության
քաղաքացու անձնագիրը
(այսուհետտ քաղաքացու
անձնագիր) Հայաստանի
Հանրապետությունում
¨ օտարերկրյա
պետություններում
նրա անձը հաստատող
հիմնական փաստաթուղթն
է:
Քաղաքացու
անձնագիր պարտավոր
են ունենալ 16 տարին
լրացած բոլոր
քաղաքացիներըտ
անկախ բնակության
վայրից:
16 տարին չլրացած
քաղաքացուն Հայաստանի
Հանրապետության
քաղաքացու անձնագիր
տրվում է ըստ
ցանկությանտ
նրա ծնողներից
գոնե մեկի կամ
օրինական ներկայացուցչի
դիմումի հիման
վրա:
Քաղաքացու
անձնագիրը տրվում
կամ փոխանակվում
է ըստ քաղաքացիների
բնակության վայրիտ
Հայաստանի Հանրապետությունում`
ներքին գործերի
մարմինների,
իսկ օտարերկրյա
պետություններումտ
Հայաստանի Հանրապետության
դիվանագիտական
ներկայացուցչությունների
կամ հյուպատոսական
հիմնարկների
կողմից:
16 տարին
լրացած քաղաքացիներին
քաղաքացու անձնագիր
տրվում է 10 տարի
ժամկետով, իսկ
մինչ¨ 16 տարեկան
քաղաքացիների
անձնագրերը
ենթակա են փոխանակման
1, 2,7, 12 ¨ 16 տարեկան հասակում:
Քաղաքացու
անձնագիրը ինչպես
Հայաստանի Հանրապետությունում,
այնպես էլ օտարերկրյա
պետություններում,
վավերական է գործածության
համար սահմանված
ամբողջ ժամկետումտ
առանց որ¨է լրացուցիչ
նշման:
Քաղաքացու
անձնագրի նկարագիրը,
տրման ¨ լրացման
կարգը սահմանում
է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
Հ
ո դ վ ա ծ 6. Հայաստանի
Հանրապետության
դիվանագիտական
անձնագիրը Հայաստանի
Հանրապետության
դիվանագիտական
անձնագիրը (այսուհետտ
դիվանագիտական
անձնագիր) հանդիսանում
է այն կրող քաղաքացու
անձը հաստատող
իսկական փաստաթուղթ
օտարերկրյա պետություններում:
Դիվանագիտական
անձնագիրը տրվում
է Հայաստանի Հանրապետության
Արտաքին գործերի
նախարարության
կողմից:
Դիվանագիտական
անձնագիր կրեԳլոիխիրավունք
ունեցող քաղաքացիների
ցանկը, դիվանագիտական
անձնագրի նշանակությունը,
տրման ¨ հետ վերցնելու
կարգն ու վավերականության
ժամկետը սահմանվում
են §Դիվանագիտական
ծառայության
մասին¦ ՀՀ օրենքով:
Դիվանագիտական
անձնագրի նկարագրությունը
սահմանում է
ՀՀ կառավարությունը:
Հ
ո դ վ ա ծ 7. Հայաստանի
Հանրապետության
քաղաքացու ծառայողական
անձնագիրը
Հայաստանի
Հանրապետության
ծառայողական
անձնագիրը (այսուհետտ
ծառայողական
անձնագիր) հանդիսանում
է այն կրող քաղաքացու
անձը հաստատող
իսկական փաստաթուղթ
օտարերկրյա պետություններում:
Ծառայողական
անձնագիրը տրվում
է Հայաստանի Հանրապետության
Արտաքին գործերի
նախարարության
կողմից:
Ծառայողական
անձնագիր կրելու
իրավունք ունեցող
քաղաքացիների
ցանկը, ծառայողական
անձնագրի նկարագրությունը,
տրման ¨ հետ վերցման
կարգն ու վավերականության
ժամկետը սահմանում
է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
Հ
ո դ վ ա ծ 8. Հայաստանի
Հանրապետության
քաղաքացու Հայաստանի
Հանրապետություն
վերադարձի վկայականը
Քաղաքացու
Հայաստանի Հանրապետություն
վերադարձի վկայականը
(այսուհետտ վերադարձի
վկայական) տրվում
է օտարերկրյա
պետություն
մեկնած այն քաղաքացիներին
Հայաստանի Հանրապետություն
վերադառնալիս,
ովքեր կորցրել
են իրենց, սույն
օրենքով սահմանված,
անձը հաստատող
իսկական բոլոր
փաստաթղթերը:
Վերադարձի
վկայականը տրվում
է օտարերկրյա
պետություններում
Հայաստանի Հանրապետության
դիվանագիտական
ներկայացուցչությունների
¨ հյուպատոսական
հիմնարկների
կողմից, իսկ այդպիսիք
չլինելու դեպքումտ
ՀՀ արտաքին գործոց
նախարարության
կողմից լիազորված
մերձակա որ¨է
երկրում գտնվող
ՀՀ դիվանագիտական
ներկայացուցչության
կողմիցտ ՀՀ կառավարության
սահմանված կարգով:
Վերադարձի
վկայականի նկարագիրը,
տրման ¨ հետ վերցման
կարգը, վավերականության
ժամկետը սահմանում
է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
Գ լ ու խ 3. Քաղաքացիների ելքի իրավունքի սահմանափակումները
Հ ո դ
վ ա ծ 9. Քաղաքացիների
ելքի իրավունքի
սահմանափակման
դեպքերը
Քաղաքացին
չի կարող զրկվել
ելքի իրավունքից:
Այդ իրավունքը
ժամանակավորապես
կարող է սահմանափակվել
հետ¨յալ դեպքերում.
ա) ժամկետային
զինվորական կամ
այլընտրանքային
ծառայության
զորակոչված լինելու
ժամանակահատվածում;
բ) դատարանի
օրինական ուժի
մեջ մտած դատավճռով
պատիժը կրելու
ժամանակահատվածում;
գ) Հայաստանի
Հանրապետության
Քրեադատավարական
օրենսգրքով
նախատեսված դեպքերում
նրա նկատմամբ
խափանման միջոց
կիրառելու ողջ
ժամանակահատվածում;
դ) մինչ¨
18 տարեկան ¨ ՀՀ օրենսդրությամբ
անգործունակ
կամ սահմանափակ
գործունակ ճանաչված
քաղաքացիների
ելքի վերաբերյալ
ծնողների կամ
օրինական ներկայացուցիչների
միջ¨ համաձայնության
բացակայության
դեպքումտ մինչ¨
սույն օրենքով
սահմանված համաձայնության
ձեռք բերումը:
ե) ելքի փաստաթղթերի
ձ¨ակերպման, ինչպես
նա¨ սահմանային
հատման կետն անցնելու
պահին իր մասին
ակնհայտ կեղծ
տեղեկություններ
հայտնելու դեպքումտ
մինչ¨ տեղեկության
ճշտումը, եթե
քաղաքացու հայտնած
կեղծ տեղեկությունը
չի առաջացնում
քրեաիրավական
հետ¨անքներ ¨/կամ
տեղեկությունից
պարզ է դառնում,
որ առկա է քաղաքացու
ելքի իրավունքի
սահմանափակման
սույն հոդվածի
§ա¦, §բ¦, §գ¦, §դ¦
կետերում սահմանված
դեպքերից որ¨է
մեկը:
Հ
ո դ վ ա ծ 10. Քաղաքացիների
անձնագրերի
վերցնելը ելքի
իրավունքի ժամանակավոր
սահմանափակումների
դեպքերում
Քաղաքացիների
ելքի իրավունքի
ժամանակավոր
սահմանափակման
սույն օրենքի
9-րդ հոդվածի §ա¦
կետում սահմանված
դեպքում քաղաքացու
անձնագիրը վերցվում
է քաղաքացու
բնակության վայրի
զինկոմիսարիատի
կողմից:
Սույն
օրենքի 9-րդ հոդվածի
§բ¦, §գ¦ կետերով
սահմանված դեպքերում
քաղաքացու անձնագիրը
վերցնում է այն
իրավապահ մարմինը,
որի որոշման
հետ¨անքով առաջացել
է ելքի սահմանափակման
դեպքը:
Սույն
օրենքի 9-րդ հոդվածի
§ե¦ կետում սահմանված
դեպքում քաղաքացու
անձնագիրը վերցնում
է սահմանային
անցման կետի ներքին
գործերի մարմինը:
Գ լ ու խ 4. Քաղաքացիների ելքի վերահսկումը
Հ ո դ
վ ա ծ 11. Քաղաքացիների
ելքի վերահսկումը
սահմանային հսկողություն
իրականացնող
սահմանապահ զորքերի
կողմից
Հայաստանի Հանրապետության
պետական սահմանը
հսկող սահմանապահ
զորքերի զինծառայողներն
ապահովում են
պետական սահմանն
անցնելու ժամանակ
քաղաքացիների
ելքի իրավունքի
սահմանափակման
սույն օրենքով
սահմանված հիմքերի,
ինչպես նա¨ ելքի
համար սույն օրենքով
սահմանված փաստաթղթերի
առկայության
¨ իսկության ստուգումը:
Քաղաքացու
ելքի իրավունքի
սահմանափակման
սույն օրենքով
նախատեսված հիմքերի
բացակայության,
ինչպես նա¨ սահմանված
փաստաթղթերի
առկայության
դեպքում սահմանապահ
զորքերի ստուգման-բացթողման
կետում քաղաքացուն
թույլատրվում
է հատել Հայաստանի
Հանրապետության
պետական սահմանըտ
հատուկ նշում
կատարելով նրա
սույն օրենքով
սահմանված անձը
հաստատող փաստաթղթում:
Հ
ո դ վ ա ծ 12. Քաղաքացիների
ելքի վերահսկումը
ուղ¨որափոխադրողիկողմից
Հայաստանի
Հանրապետության
պետական սահմանի
օդային ճանապարհով
հատման կետում
քաղաքացիների
ելքի համար սույն
օրենքով սահմանված
փաստաթղթերի
առկայությունը
¨ իսկությունը
ստուգում է նա¨
ուղ¨որափոխադրողը,
եթե այլ բան նախատեսված
չէ ՀՀ միջազգային
պայմանագրերով:
Նշված
փաստաթղթերից
որ¨է մեկի բացակայության
կամ քաղաքացու
անձը հաստատող
փաստաթղթի հետ
անհամապատասխանություն
հայտնաբերելու
դեպքում օդային
տրանսպորտով
ուղ¨որափոխադրողը
թույլ չի տալիս
քաղաքացուն նստել
օդանավտ անմիջապես
այդ մասին հայտնելով
սահմանային անցման
կետի նկատմամբ
հսկողություն
իրականացնող
մարմնին:
Հ
ո դ վ ա ծ 13. Պատասխանատվությունը
օրենքի պահանջների
խախտման համար
Սույն
օրենքի պահանջների
խախտումը առաջացնում
է պատասխանատվություն
ՀՀ օրենսդրությամբ
սահմանված կարգով:
Հ
ո դ վ ա ծ 14. Օրենքի
ուժի մեջ մտնելը
Սույն
օրենքն ուժի
մեջ է մտնում
պաշտոնական հրապարակման
պահից: