ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Ե Ր Ե Վ Ա Ն - 2 0 0 0


Ն ե ր ա ծ ու թ յ ու ն


          Հայաստանի Հանրապետությունում, որի տարածքի 76,5%-ը գտնվում է ծովի մակեր¨ույթից 1000-2500 մետր բարձրության վրա, իսկ լեռնաշղթաները գրավում են նրա տարածքի 47%-ը, բնակչությունը հավասարաչափ տեղաբաշխված չի եղել. քաղաքների ¨ հարթավայրի համեմատ լեռնային գոտին միշտ էլ եղել է թերբնակեցված ¨ միշտ էլ ուրբանիզացիայի բարձր մակարդակը հիմնականում պայմանավորված է եղել այդ բնակավայրերից կատարվող բնակչության արտահոսքով:
          Բնակչության նոսրությամբ հիմնականում առանձնացվել են լեռնային ¨ բարձր լեռնային գոտիները, որոնք Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, եղարքունիքի մարզերում համընկնում են նա¨ սահմանամերձ գոտուն:
          Նախկինում հարաբերականորեն կայուն ¨ օրդինար բնույթ կրող բնակչության տեղաշարժերը վերջին տասնամյակում սպիտակյան երկրաշարժի, ղարաբաղյան հակամարտության, Խորհրդային Միության փլուզման հետ կապված այնպիսի չափերի են հասել, այնպիսի ձ¨եր են ընդունել, որ սկսել են էականորեն ազդել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքի, բարոյահոգեբանական մթնոլորտի, սոցիալական կայունության պահպանման, ժողովրդագրական իրավիճակի ¨ դրանցով պայմանավորվածտ հանրապետության ազգային անվտանգության վրա:
          Միգրացիոն գործընթացների բացասական հետ¨անքներն ավելի ցայտուն են դրս¨որվում հանրապետության տարածքի ավելի քան 50%-ը կազմող նոսր բնակեցված լեռնային, սահմանամերձ տարածքներում ¨ դրանք ժամանակի ընթացքում խորանալով կդառնան գրեթե անհաղթահարելի: Դրա հետ մեկտեղ նախընթաց տարիներին բնակչության տեղաշարժերի նկատմամբ պետության վերաբերմունքը իրավաքաղաքական կարգավորման ¨ վարչակազմակերպական առումներով կրել է հատվածային ¨ հետփաստական արձագանքման բնույթ այն իմաստով, որ ուղղված է եղել առանձին իրադարձությունների ¨ եր¨ույթների հետ¨անքների մեղմացմանը: Միգրացիայի հարցերով զբաղվող պետական մարմինների կողմից բավարար չափով չէին ուսումնասիրվել տեղի ունեցող միգրացիոն գործընթացների մասշտաբներն ու խորությունը, չեն գնահատվել դրանց հնարավոր հետ¨անքները, չի մշակվել միգրացիոն գործընթացների պետական կարգավորման ռազմավարության ¨ ռազմավարական խնդիրների լուծմանը միտված համընդգրկուն նպատակային ծրագիր: Դրա կանոնակարգմանն է միտված §Հայաստանի Հանրապետությունում բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը¦, որն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը (ՀՀ կառավարության 29, նոյեմբեր, 2000թ. նիստի N-54 արձանագրություն):
         Սույն հայեցակարգը նպատակ ունի, ելնելով §Բնակչության միգ&ntalde;ացիայի պետական կարգավորման¦ հայեցակարգից, ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն վիճակի, վերաբնակեցման ենթակա տարածքների ընտրության ¨ դրանց առաջնահերթությունների որոշման նկատմամբ մոտեցումները.
     - վերաբնակեցման իրականացման փուլերը,
     -վերաբնակիչների պոտենցիալ խմբերը ¨ նրանց հետ տարվող աշխատանքների հիմնախնդիրները,
     - վերաբնակեցման վայրերում ստեղծվելիք նվազագույն գրավիչ պայմանների փաթեթը,
     - վերաբնակեցման իրականացման մեխանիզմները:
         Ըստ դրա վերաբնակեցման հայեցակարգը կազմված է ներածությունից ¨ հինգ բաժիններից:
         Առաջինտ §Միգրացիոն վիճակի ¨ &eumd;պասվելիք հետ¨անքների գնահատում¦, բաժնում վերլուծվել է միգրացիոն վիճակը ¨ վեր է հանվել սպասվելիք առավել էական հետ¨անքներն ու հիմնավորվել է վերաբնակեցման իրականացման անհրաժեշտությունը:
         Երկրորդտ §Վերաբնակեցման փուլերը, ուղղությունները ¨ առաջնայնությունները¦, բաժնում հիմնավորվել է ծրագրի իրականացման փուլայնության անհրաժեշտությունը ¨ տրվել է վերաբնակեցման ուղղությունների ¨ առաջնայնությունների ընտրման կարգը:
         Երրորդտ §Վերաբնակիչների խմբերը ¨ նրանց հետ տարվող աշխատանքները¦, բաժնում դասակարգվել է վերաբնակիչների պոտենցիալ զանգվածը ¨ նշվել է առանձնացված խմբերի հետ տարվող աշխատանքների ու մոտեցումների յուրահատկությունները:
         Չորրորդտ §Վերաբնակեցման համար անհրաժեշտ պայմաններ¦ բաժնում տրվել է վերաբնակիչների համար նախատեսվող գրավիչ պայմանների երաշխավորվող ցանկը:
         Հինգերորդտ §Վերաբնակեցումն իրականացնող մարմինը¦, բաժնում նշվել է վերաբնակեցման իրականացման մարմիններն ու դրա համար անհրաժեշտ միջոցառումները:

I. Միգրացիոն վիճակի ¨ սպասվելիք հետ¨անքների գնահատում

          Մինչ¨ 1980-ական թվականների կեսերը միգրացիոն գործընթացների հետ¨անքով էապես փոխվեց Հանրապետության ժողովրդագրական իրավիճակը: Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղեկցող բնակչության տեղաշարժերի շնորհիվ 1960-ական թվականների սկզբին ստեղծված հավասարակշռությունը քաղաքաբնակ ¨ գյուղաբնակ բնակչության միջ¨ սկսեց խախտվել, ¨ 1980-ականների վերջերին քաղաքային բնակչությունը հասավ ընդհանուր բնակչության 69 %-ին: Հանրապետության ուրբանիզացիայի մակարդակն աճեց հիմնականում սահմանամերձ ¨ բարձր լեռնային գյուղերի բնակիչների հաշվին, զգալիորեն բարձրացավ նա¨ Արարատյան դաշտավայրի ազգաբնակչության թիվը ¨ հանրապետությունում ձ¨ավորվեցին գերբնակեցված մայրաքաղաք ու Արարատյան դաշտավայր ¨ թերբնակեցված լեռնային, բարձր լեռնային ¨ մեծ քաղաքներից հեռու գտնվող շրջաններ: Ժամանակին նման եր¨ույթը կասեցնելու համար այդ գոտիներում ստեղծվեցին գյուղատնտեսական պետական տնտեսություններ, գյուղական բնակավայրերում գործարկվեցին արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղեր: Ճանապարհային ցանցի բարեկարգման ¨ գյուղերի հետ ունեցած տրանսպորտային կապի ակտիվացման միջոցով գյուղաբնակների մի մասին հնարավորություն ընձեռվեց առանց բնակավայրերից մշտապես կտրվելու աշխատել զարգացող շրջկենտրոններում: Սակայն դեպքերի հետագա զարգացումը այդ ամենը ի չիք դարձրեց:
          Խորհրդային միության փլուզման, շրջափակման ¨ էներգետիկ ճգնաժամի հետ¨անքով անգործության մատնվեցին հանրապետության արդյունաբերական հսկաները, նրանց հետ նա¨ գյուղական վայրերում գտնվող մասնաճյուղերը: Ներկայումս անգամ դրանց գործարկման դեպքում, ստեղծված նոր տնտեսական հարաբերություններում նրանց մասնաճյուղերի մեծ մասի վերագործարկումը գյուղերում կապված կլինի մի շարք պրոբլեմների հետ ¨ դժվար է ակնկալել արագ լուծումներ:
          Հողի սեփականաշնորհման հետ¨անքով գյուղացու եկամուտների միակ ռեալ աղբյուրը դարձավ միայն հողի մշակումը ¨ անասանապահությունը: Ապահովագրական ծառայությունների անկատարությունը ¨ մատչելի չլինելը գյուղացիների (մանավանդ, լեռնային գոտում գտնվող բնակավայրերի բնակիչների) համար նրանց եկամուտների ստացումը դրել է բնակլիմայական պայմաններից ուղղակի կախվածության մեջ, որը ոչ միշտ է նպաստավոր: յուղացու երաշխավորված եկամուտներ ստանալուն խանգարում են նա¨ ոռոգման համակարգի չլուծվող հիմնահարցերը, մեքենայացման բացակայությունը, եղած մեխանիզմների ծառայություններից օգտվելու անմատչելիությունը, արտադրված գյուղմթերքների իրացման խնդիրները, որն առանձնապես ցայտուն է արտահայտվում իրացման շուկաներից հեռու գտնվող բնակավայրերում: Նշված հանգամանքները հանգեցրել են հանրապետությունում անասնագլխաքանակի ¨ օգտագործվող հողատարածքների կտրուկ կրճատմանը:
          Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի վրա բացասաբար ազդեցին Սպիտակյան երկրաշարժի ¨ Ղարաբաղյան հակամարտության հետ¨անքով բնակչության տեղահանություններն ու սահմանամերձ բնակավայրերի հրետակոծումները: Երկրաշարժի հետ¨անքով ծածկից զրկվեցին ավելի քան 530 հազար մարդ, որոնցից շուրջ 100 հազարը մինչ¨ այսօր բնակվում են հանրապետության տարբեր բնակավայրերում: Ղարաբաղյան հակամարտության հետ¨անքով 1988-1992թթ. ընթացքում Ադրբեջանից Հայաստան բռնագաղթեցին ավելի քան 360 հազար փախստականներ, ԼՂՀ –իցտ 48-հազար տեղահանվածներ, 11 հազար մարդ էլ տեղափոխվեցին Հայաստան հետխորհրդային նորանկախ երկրներից, այնտեղ տեղի ունեցող տարբեր հակամարտությունների պատճառով: Ադրբեջանի հետ տեղի ունեցած սահմանային բախումների հետ¨անքով սահմանամերձ բնակավայրերից տեղահանվեցին 72 հազար մարդիկ: Ազգամիջյան հակամարտության հետ¨անքով Հայաստանից հեռացան շուրջ 170 հազար ադրբեջանցիներ, որոնց զգալի մասը բնակվում էր սահմանամերձ գյուղերում: Փորձ արվեց նրանց լքած բնակավայրերը վերաբնակեցնել փախստականներով, սակայն վերաբնակեցված փախստականների մի մասն այդ գյուղերից հեռացան հրետակոծությունների պատճառով, մի մասն էլ լինելով քաղաքաբնակներ ¨ չտիրապետելով հողագործությանը, լեռնային գյուղական պայմաններին չհարմարվելով հեռացան ¨ կտրուկ անկում ապրեց այդ բնակավայրերի առանց այն էլ նոսր բնակչության թիվը:
          Նախկին Խորհրդային միության տարածքն ընդգրկած լայնածավալ միգրացիոն տեղաշարժերից զուրկ չմնաց նա¨ Հայաստանը, արտաքին միգրացիոն շարժերը անցած տարիներին իրենց մեջ ներառեցին գրեթե 3 մլն. 250 հազար մարդկանց ¨ դրանց արդյունքում 1992-2000թթ. ընթացքում միգրացիոն բացասական սալդոն կազմել է շուրջ 800 հազար բնակիչ, այսինքնտ բնակչության անվանական թվաքանակի ավելի քան
          18.5%-ը, որոնց 60 %-ից ավելին տղամարդիկ են, հիմնականում ակտիվ վերարտադրողական տարիքի, իսկ 20%-ը` գյուղաբնակներ են:
          Վերոնշյալների, ամուսնությունների խիստ կրճատման,մահացությունների ավելացման ¨ ծնելիության շեշտակի անկման հետ¨անքով էապես խաթարվել է հանրապետության ժողովրդագրական կազմը: Ազգաբնակչության բնական աճը 1999 թվականին 1980 թվականի համեմատությամբ նվազել է առնվազն 7.5 անգամ: Ճիշտ է աշխատատեղերի խիստ կրճատման ¨ հողի սեփականաշնորհման հետ¨անքով 90-ական թվականների սկզբներին նկատվեց քաղաքային բնակչության որոշակի ներհոս գյուղական բնակավայրեր (մոտ 3% -ով աճեց գյուղական բնակչության թիվը), սակայն այդ գործընթացը այժմ դադարել է:
          Մինչ¨ 2005թ. աշխատանքային տարիք մուտք գործող երիտասարդության թվաքանակը զգալիորեն կգերազանցի կենսաթոշակի անցնողների թվին, որի հետ¨անքով էլ ավելի կմեծանա աշխատանքային շուկայում գոյություն ունեցող խզումը պահանջարկի ¨ առաջարկի միջ¨: Հողային շուկայի ձ¨ավորումը անխուսափելիորեն կառաջացնի գյուղատնտեսական հողատարածքների սեփականության վերաբաշխման գործընթաց, որի հետ¨անքով ներկայիս թաքնված ագրարային գերբնակեցվածությունը կդառնա բացահայտ ¨ գյուղական բնակչության թվից շատերը աշխատանք չգտնելով հանրապետության քաղաքներումտ կդիմեն արտագնա աշխատանք որոնելու քայլին:
          Ուսումնասիրվող հարցերի իրենց հիմնախնդիրների յուրահատկություններով առանձնանում են փոքր քաղաքները: Այդ բնակավայրերի բնակչության թիվը վերջին 3-4 տասնամյակի ընթացքում հիմնականում աճել էր դրանցում արդյունաբերության զարգացման շնորհիվ ¨ ի հաշիվ շրջակա գյուղական բնակավայրերի: Այդ քաղաքները ունենալով խիստ սահմանափակ հողային ռեսուրսներ հողի սեփականաշնորհման ժամանակ չէին կարող բոլոր բնակիչներին ապահովել գոյապահպանության համար անհրաժեշտ հողատարածքների գոնե նվազագույն քանակով, իսկ արդյունաբերության չաշխատելը նրանց զրկել է եկամուտի աղբյուրից: Մեծ քաղաքների համեմատ փոքր քաղաքներում ավելի սահմանափակ է եկամտաբեր այլ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները: Ուստի առանց եկամտի աղբյուրի մնացած բնակչության այն մասը, որը դեռ¨ս գյուղի հետ վերջնականապես չի խզել կապերը, վերադառնում է գյուղ, իսկ մի մասն էլ միգրացվում է ¨ այդ քաղաքները ոչ միայն սկսում են դատարկվել, այլ¨ շրջակա գյուղերի համար դադարում են կայունացնող գործոնի դեր խաղալ:
          Նշված գործընթացները բացասական ազդեցություն են թողել երկրի ժողովրդագրական, սոցիալական վիճակի վրա, հանդիսացել են տնտեսական կայունացմանն արգելակող գործող ¨ դրանցով իսկ պայմանավորված կարող են վտանգել երկրի ազգային անվտանգությունը:
          Եվ այս պայմաններում առանձնահատուկ կար¨որվում է վերաբնակեցման ծրագրերի իրականացումը, որոնց ձգձգումները կարող են հանգեցնել նրան, որ ժամանակավոր էմիգրանտների մի մասը կդառնան հիմնական էմիգրանտներ ¨ իրենց սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանը զուգընթաց աստիճանաբար կդառնան այն առանցքը, որի շուրջը կսկսեն կուտակվել նոր էմիգրանտներտ ընտանիքի անդամները, բարեկամները ¨ այլն:
          Առանց վերաբնակեցման ակտիվ ծրագրերի իրագործման միգրացիայի հետ¨անքով առաջացած նշված բացասական հետ¨անքների հաղթահարման համար տասնյակ տարիներ կպահանջվեն: Սակայն, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը թելադրում է հանրապետության հողային ռեսուրսների օգտագործման արդյունավետության հրատապ բարձրացում, սահմանամերձ բնակավայրերի ամրապնդում, որն անհնար է առանց լեռնային, սահմանամերձ ¨ թերբնակեցված այլ տարածքների բնակչության թվի կտրուկ ավելացման:
          Ուստի, իմիգրացիոն ¨ վերաբնակեցման գործընթացների կարգավորումը, դրանց նկատմամբ պետական մոտեցման դրս¨որումը դառնում է հրատապ ¨ անհետաձգելի:

II. Վերաբնակեցման փուլերը, ուղղությունները ¨ առաջնայնությունները

          Հայաստանի Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, ռազմաքաղաքական վիճակը պարտադրում է իրականացնել վերաբնակեցման համակարգված լայն ծրագրերտ լուծելու հետ¨յալ խնդիրները.
     - բնակչության օպտիմալ տեղաբաշխման իրականացում,
     - բնական ¨ տարածքային ռեսուրսների օգտագործման արդյունավետություն ապահովում,
     - երկրի պաշտպանունակության ամրապնդում,
     - ժողովրդագրական իրավիճակի բարելավում:

          Նշված խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցում հնարավոր է դրս¨որել երկրի ռազմաքաղաքական վիճակի կայունացման ¨ զարգացման գործընթացների առկայության դեպքում: Դրանք պահանջում են խորը ¨ բազմակողմանի վերլուծությունների ¨ ուսումնասիրությունների հիման վրա տարաբնակեցման երկարաժամկետ ծրագրի կազմում, որի վերջնական տարբերակը էապես պայմանավորված է Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման ձ¨ից ¨ բովանդակությունից: Նման ծրագրի իրագործման համար անհրաժեշտ են նյութական մեծ միջոցներ: Բացի նշվածներից նման ծավալի վերաբնակեցումն առանց ռեէմիգրացիոն ծրագրերի իրականացումը հնարավոր չէ, իսկ ռեէմիգրացիոն ծրագրերի իրականացումը շատ ժամանակ է պահանջում, որովհետ¨ պետք է ստեղծվի դրանց իրականացման միջպետական հարաբերությունների համապատասխան դաշտ, սփյուռքում ծավալվի բազմաբնույթ աշխատանք: Սակայն Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծման ձգձգման հետ կապված ռազմաքաղաքական անկայունտ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, վիճակը պարտադրում է որոշակի տարածքներում իրականացնել վերաբնակեցման հրատապ ծրագրեր:
          Հետ¨աբար, ելնելով վերաբնակեցման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների ծավալից, ընդգրկման աշխարհագրությունից, իրականացման համար անհրաժեշտ նյութական միջոցների հնարավորություններից, ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից, վերաբնակեցումը նպատակահարմար է իրականացնել երկու փուլով:
          Առաջին փուլում խնդիր է դրվում ընտրել ռազմավարական առումով կար¨որագույն տարածքները ¨ դրանցում իրականացնել վերաբնակեցման հրատապ ծրագրեր:
          Բնակչության տեղաբաշխման անհավասարաչափությունը, որն ավելի ցայտուն արտահայտված էր սահմանամերձ գոտու թերբնակեցմամբ ¨ որի բնակչությունն էլ ավելի է պակասել սահմանամերձ բնակավայրերի հրետակոծումների ¨ սոցիալ-տնտեսական ծանր վիճակին ուղեկցող բնակչության արտահոսքի հետ¨անքով, էապես նվազեցրել է բնակչության թվաքանակը սահմանամերձ գոտում, խախտել ժողովրդագրական կազմը, առկա է բնակչության ծերացման տենդենցը: Նման իրավիճակում ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ տարածքների բնակչության թվաքանակի ավելացումը դարձել է հրատապ խնդիր ¨ որի արագ լուծումը հնարավոր է միայն վերաբնակեցման միջոցով:
          Վերաբնակեցման համար ռազմավարական տարածքներ ընտրելիս անհրաժեշտ է մտցնել տարբերակում, ելնելով լուծվելիք խնդրի առաջնայնությունից, այս պահի համար որպես հրատապ զարգացման տարածքներ ճանաչել այն տարածքները, որոնց զարգացումը ռազմավարական, երկրի պաշտպանունակության բարձրացման տեսակետից խիստ կար¨որվում են ¨ հնարավոր է իրականացնել առկա նյութական միջոցների արդյունավետ օգտագործման միջոցով: Հրատապ զարգացման տարածքներ ընտրելիս պետք է ելնել նրանից, որ հանրապետության տարածքի 40% -ն ընդգրկող հյուսիսային մասում 1988թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ¨անքով խիստ կրճատվեց ազգաբնակչության թվաքանակը, իսկ պատերազմական գործողությունները, որոնք ծավալվեցին ՀՀ ամբողջ տարածքի 57%-ը գրավող սահմանամերձ 5 մարզերի (Սյունիք, Վայոց Ձոր, եղարքունիք, Արարատ, Տավուշ) տարածքների սահմանային հատվածներում, բնակավայրերի ավերածություններին զուգահեռ կյանքի անապահով պայմաններ ստեղծեցին ազգաբնակչության համար, որի հետ¨անքով նրանց զգալի մասը հեռացան իրենց բնակավայրերից: Այսպիսով, արտաքին գործոնների ազդեցության տակ, հանրապետության տարածքի ավելի քան 50 տոկոսանոց հատվածում էապես կրճատվեց ազգաբնակչության թիվը, խախտվեց ժողովրդագրական կազմը, հանրապետությունում խորացան շեղումները բնակչության տեղաբաշխման հաշվեկշռից, այն դարձնելով ընդգծված անհավասարաչափ:
          Պատերազմական գործողություններից առավել տուժած Տավուշի մարզը, որը տուժել է նա¨ 1997 թվականի երկրաշարժից ¨ եղարքունիքի մարզի ար¨ելյան մասը գտնվում են Ադրբեջանի հետ հնարավոր բախման առաջին գծում, իսկ բնակավայրերի մի մասըտ հրետակոծության գոտում, ուստի այդ տարածքները պետք է ընդգրկել հրատապ զարգացման ծրագրերում: Հրատապ զարգացման տարածքներ պետք է դիտարկել Մարտակերտի շրջանի հյուսիսային ¨ ար¨ելյան սահմանները, Ասկերանի, Մարտունու ¨ Հադրութի շրջանների ար¨ելյան սահմանները, առանձին մոտեցում դրս¨որել Հադրութի շրջանի հարավային սահմանի ¨ Մեղրու տարածաշրջանի նկատմամբ:
          Առաջին փուլի ժամանակ չի սպասվում ռեէմիգրացիոն ¨ իմիգրացիոն մեծ հոսքեր, եթե իհարկե հայկական հոծ բնակչություն ունեցող երկրներում տեղի չունենան անկանխատեսելի եր¨ույթներ, հետ¨աբար, վերաբնակեցումը հիմնականում կկատարվի ներքին միգրացիոն հոսքերն ուղղորդելու, ներքին տեղահանված անձանց ¨ փախստականների հաշվին:
          Վերաբնակեցման լայն ծրագրերի իրականացումը պետական միջոցների սակավության պայմաններում դարձել է գրեթե անհնար: Չնայած այդ հարցը միշտ գտնվել ¨ գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում ¨ բյուջեի սուղ միջոցների հաշվին կատարվում են առանձին տարածքների վերաբնակեցումները, սակայն դա արդյունավետ համարել չի կարելի, որովհետ¨ վերաբնակեցման հայեցակարգի ընդունման ժամանակ այդ տարածքները կարող է չընդգրկվեն հրատապ զարգացման ծրագրերում:
          Կար¨որագույն տարածքների ընտրությունը կատարելու համար ՀՀ կառավարությունը կազմավորում է իրավասու նախարարությունների ¨ գերատեսչությունների աշխատակիցներից կազմված հանձնաժողով, որը վերլուծելով սահմանամերձ բնակավայրերում ստեղծված սոցիալ-տնտեսական ¨ ժողովրդագրական վիճակը նշում է դրանց ամրապնդման միջոցառումները ¨ առանձնացնում է ռազմավարական առումով առաջնահերթ զարգացման տարածքները: Դրանք ՀՀ կառավարության կողմից քննարկվելուց հետո ներկայացվում են Անվտանգության խորհրդին, որը հանձնարարականներից ելնելով, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչության ¨ այլ պետական մարմինների միջոցով մշակում է այդ տարածքների վերաբնակեցման օպերատիվ ծրագրեր ¨ ձեռնամուխ է լինում դրանց իրականացմանը:
          Երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծումից ¨ երկրի կայուն զարգացման ուղի դուրս գալուց հետո: Այդ փուլում իրավասու նախարարությունների ¨ գերատեսչությունների կողմից մշակվում է Հայաստանի Հանրապետության ¨ ԼՂՀ տարաբնակեցման միասնական ծրագիր, որում ի թիվս քաղաքաշինական այլ խնդիրների դրվում է նա¨ կոնկրետ տարածքների վերաբնակեցման խնդիրը: Այդ խնդրի լուծմանը ձեռնամուխ է լինում ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչությունը: Այս փուլում վերբնակեցումը հիմնականում կատարվում է ռեէմիգրացիոն ¨ իմիգրացիոն հոսքերի հաշվին, այն զուգորդելով տարաբնակեցման ծրագրում նշված գերբնակեցված տարածքների բնակիչների վերաբնակեցման հետ: Այդ աշխատանքները կազմակերպելու համար կազմվում ¨ իրականացվում են §ՀՀ բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգից¦ բխող վերաբնակեցման օպերատիվ ծրագրեր:

III. Վերաբնակիչների խմբերը ¨ նրանց հետ տարվելիք աշխատանքները

          Վերաբնակեցման ծրագրի արդյունավետությունը էապես պայմանավորված է վերաբնակիչների ճիշտ ընտրությամբ, որն էլ նշանակում է վերաբնակիչների պոտենցիալ զանգվածի ընտրության ¨ նրա հետ տարվող աշխատաքների քաղաքականության մշակում, դրա մշտական ¨ հետ¨ողական իրականացում:
          Չբացառելով այլ ազգի անձանց վերաբնակեցումը, վերաբնակեցման հիմնական թեկնածուներ ճանաչել հայերին:
          Վերաբնակեցման քաղաքականության հիմքում դնելով ,,Հայաստանը համայն հայության Հայրենիքն է,, կարգախոսը ¨ դրանով էլ պայմանավորված աշխատանքները լայն առումով ծավալել ողջ հայության շրջանումտ աշխարհի բոլոր երկրներում: Տարվելիք աշխատանքների առանձնահատկություններից ¨ իրականացման մեխանիզմների հնարավորությունից ելնելով այդ զանգվածը պետք է բաժանել երկու խմբի ¨ ըստ այդմ էլ յուրաքանչյուրի համար մշակել առանձին քաղաքականություն:
          1) Հայաստանի Հանրապետությունում բնակվողներ:
          2) Արտասահմանում բնակվողներ:
          Հայաստանի Հանրապետությունում բնակվողների հետ տարվող աշխատանքների քաղաքականությունը մշակելիս պետք է առաջին հերթին ելնել նրանից, որ վերջին տարիներին ստեղծված իրավիճակի հետ¨անքով հանրապետությունում առկա են շուրջ 192.000 ներքին տեղահանված անձինքտ (ՆՏԱ), 14.000 բնակարանազուրկ փախստականների ընտանիքներ, բարձր տոկոս է կազմում գործազրկությունը: Դրանք միգրացիոն տեսակետից առավել շարժուն խմբեր են, որոնց համար գրավիչ պայմաններ ստեղծելով հնարավոր է նրանց վերաբնակեցնել ցանկալի վայրերում:
          Տարաբնակեցման անհավասարակշռության աստիճանական վերացման նպատակով վերաբնակեցման ենթակա խումբ ճանաչել նա¨ հանրապետության գերբնակեցված տարածքների բնակիչներին: Նրանցից վերաբնակիչներ հավաքագրելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել այդ բնակավայրերի աշխատանքային շուկան, բնակարանային ապահովվածությունը, ¨ ըստ այդմ մշակել միջոցառումների համալիր ծրագիր դրանցում առկա ազատ աշխատուժը, բնակարանի կարիք ունեցողներին ¨ ծանր սոցիալական պայմաններում գտնվողներին վերաբնակեցման ենթակա տարածքներ պետական հոգածությամբ, գրավիչ պայմաններ ստեղծելու միջոցով տեղափոխելու համար:
          Արտասահմանում բնակվող հայերը իրենց թվաքանակով մոտ երկու անգամ գերազանցում են Հայաստանի Հանրապետությունում բնակվողներին: Տարբեր երկրներում գտնվող հայկական գաղթօջախները Հայաստանի բարգավաճման գործում դրական դեր են խաղացել ¨ այժմ էլ խաղում են, ուստի նրանց հետ կառուցողական փախհարաբերությունների ձ¨ավորումը, պահպանումն ու զարգացումը, ձուլման ¨ ուծացման եր¨ույթների արգելակմանն ուղղված միջոցառումները համարելով առաջնային ¨ կար¨որ միաժամանակ պետք է իրականացվի ներգաղթը խրախուսող միջոցառումներ, ատեղծվեն դրան նպաստող իրավա-օրենսդրական հիմքեր:
          Արտասահմանում գտնվող հայերին պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի.
- Սփյուռքահայեր
- Վերջին տասնամյակում Հայաստանից հեռացածներ
          Այդ խմբերը իրարից էապես տարբերվում են նրանով, որ եթե առաջինները հանդիսանում են այդ երկրների քաղաքացիները ¨ բազմաթիվ թելերով կապված են նրանց, ապա վերջիններս Հայաստանից հեռանալով հիմնականում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմանների հետ¨անքով, դեռ¨ս չեն խզել Հայաստանի հետ ունեցած հիմնական կապերըտ մեծամասնությունը մնալով ՀՀ քաղաքացիներ այստեղ թողել են ընտանիք, սեփականություն ¨ այլն: Նրանց մի մասը ձգտում է տարբեր օրինական ¨ անօրինական ճանապարհներով ինտեգրվել բնակության երկրներում, որը շատ դեպքերում հանդիպում է տեղի իշխանությունների արգելքներին, իսկ մի մասն էլ ցանկություն ունի հետ վերադառնալու, սակայն հնարավորություն չունի:
          Արտասահմանում բնակվող հայերի նկատմամբ քաղաքականությունը իրականացնել ՀՀ տարածքում գտնվող ¨ սփյուռքի տարբեր հատվածների հետ կապեր ունեցող պետական, հասարակական մարմինների, կազմակերպությունների, սփյուռքում գտնվող համայնքների, միությունների, ինչպես նա¨ այդ երկրների պետական մարմինների միջոցով, նրանց օգնությամբ ¨ օժանդակությամբ ամրապնդել ¨ զարգացնել արտասահմանում բնակվող հայերի կապը հայրենիքի հետ: Նրանց ճակատագրի հանդեպ դրս¨որել հոգածություն, միջպետական համաձայնագրերի միջոցով հնարավորինս տեր կանգնել նրանց շահերի պաշտպանությանը, նպաստել արտագնա աշխատանքների պետական կանոնակարգմանը:
          Անհրաժեշտ է վերադարձի ցանկություն, բայց հնարավորություն չունեցող էմիգրանտների վերադարձի գործընթացներին ՀՀ պետական կառույցների մասնակցության ձ¨երն ու մեթոդները կանոնակարգել, այդ նպատակի համար առանձնացնել պետական միջոցներ: Միաժամանակ չանտեսելով Հայաստանի, ինչպես նա¨ սփյուռքի կազմակերպություններից, գործարարներից, անհատներից նյութական օգնության հայթայթումը: Վերադարձի կազմակերպման համար այլ երկրների կառավարական ¨ ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ կազմել ¨ իրականացնել փոխշահավետ ծրագրեր:
          Վերաբնակեցման ծրագրերն իրականացնելիս առաջնորդվել վերաբնակիչների կողմից բնակության վայրի ազատ ընտրության, կամավորության սկզբունքներով, նրանց համար նոր բնակավայրերում ստեղծելով կյանքի անվտանգությունը երաշխավորող պայմաններ, ինչպես նա¨ գոյության ¨ կենսագործունեության համար համապատասխան միջոցներով ապահովում:
          Վերաբնակիչների հիմնահարցերով զբաղվող, հատկապես նրանց կողմից կազմակերպված, հասարակական կազմակերպություններին ցույց տալ իրական պետական օգնություն ¨ օժանդակություն:
          Համապատասխան հիմնահարցերի լուծման գործում մեծացնել ոչ բյուջետային միջոցների ներգրավման չափերը (այդ թվումտ բարեգործական): Տնտեսական ¨ հարկային լծակների կիրառմամբ ստեղծել ¨ գործարկել դրանց ծավալների աճը խրախուսող մեխանիզմներ:
          Բարձրացնել վերաբնակիչների սոցիալ-կենցաղային հիմնախնդիրների վրա ծախսվող միջոցների արդյունավետությունըտ բյուջետային միջոցների վերադարձելիության ¨ վերաներդրման հնարավորություններ ապահովող համակարգերի ստեղծման ¨ հնարավորին չափ լայն կիրառման ճանապարհով:
          Վերաբնակեցում իրականացնելիս նախապատվությունը տալ երիտասարդ, աճող ընտանիքներին:

IV. Վերաբնակեցման համար անհրաժեշտ պայմաններ

          Վերաբնակեցման հիմնարար սկզբունքը կամավորության սկզբունքն է, որի պահպանումը պարտադիր է: Վերաբնակեցման համար նախատեսված վայրեր մշտական բնակության մարդկանց կամավոր մեկնումը ապահովելու համար այնտեղ պետք է ստեղծվեն գրավիչ պայմաններ, որոնց պարամետրերը ամեն կոնկրետ դեպքում ¨ ժամանակահատվածում կարող են փոփոխվել, սակայն դրանք հիմնականում պետք է իրենց մեջ ներառնեն.
               - բնակարանային ապահովվածություն, որը համապատասխան ժամանակ բնակվելուց հետո անհատույց պետք է դառնա նրանց սեփականությունը,
               - ընտանիքի անդամների ¨ գույքի անվճար տեղափոխում վերաբնակեցման վայր,
               - միանվագ տրվող անհատույց դրամական օգնություն կամ սննդով ապահովվածություն, մինչ¨ եկամտաբեր գործունեության արդյունքում ինքնապահովման անցնելը,
               - նոր բնակավայրում աշխատանքով ապահովում կամ ընտանիքի կենսագործունեության համար անհրաժեշտ համապատասխան մակերեսի հողի հատկացում,
               - գյուղական բնակավայրերում անասունի, հողի մշակման համար անհրաժեշտ գործիքների, գույքի, սերմացուի ¨ միջոցների հատկացում, որը կարող է նա¨ վերադարձելի լինել, սակայն, ոչ կարճ ժամկետում,
               - արտոնյալ վարկերի ¨ այլ շահագրգիռ միջոցներով ձեռնարկատիրական նախաձեռնությունների խրախուսում ¨ աջակցություն,
               - վերաբնակեցվող վայրերում սոցիալ-տնտեսական ենթակառույցների նորմալ գործունեության ապահովում: Վերաբնակիչների սոցիալ-կենցաղային հիմնախնդիրների լուծում,
               - հարկային ¨ այլ բնույթի արտոնությունների տրամադրում,
               - պարտադիր զինվորական ծառայությունից տարեկետման որոշակի արտոնությունների սահմանում,
               - աջակցություն արտադրանքի, մթերքների իրացման հարցում,
               - ինքնապահովման ¨ ինքնաիրացման կարողությունների բարձրացմանը նպատակամղված սոցիալ-հոգեբանական բնույթի ծառայությունների տրամադրում:
          Յուրաքանչյուր առանձին դեպքում վերաբնակիչների համար գրավիչ պայմանների փաթեթը ծրագրելիս, որպես կար¨որագույն սկզբունք, պետք է ընդունել այն հանգամանքը, որ վերաբնակիչներին տրվելիք արտոնությունները, նրանց տվյալ բնակավայրերի հիմնական բնակիչների նկատմամբ չպետք է դնեն արտոնյալ պայմանների մեջ:
          Յուրաքանչյուր դեպքում պետք է նա¨ մշակել մեխանիզմ, որը կապահովի վերաբնակիչներին տրվող անհատույց ¨ այլ միջոցների վերադարձելիությունը, եթե նրանք նախատեսված ժամկետից շուտ կհեռանան վերաբնակեցված վայրերից, դրանով կկանխվեն ունեցած միջոցների վատնման ¨ չարաշահման հնարավորությունները:

V. Վերաբնակեցումն իրականացնող մարմինը

          Վերաբնակեցման ծրագրի իրականացման ¨ դրա համար հատկացված նյութական միջոցների ծախսման արդյունավետությունն ապահովելու նպատակով նման ծրագրերը պետք է հաստատվեն ՀՀ կառավարության կողմից ¨ իրականացվեն իր գործառույթներում այդ խնդիրները պարունակող կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչության (հետայսուտ ՄՓՎ) կողմից: ՄՓՎ-ն մշակում ¨ իրականացնում է վերաբնակեցման օպերատիվ ծրագրեր, ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանված ուղղությունների ¨ առաջնահերթությունների: Վերաբնակեցման հայեցակարգի շրջանակներում մշակում ¨ կառավարություն է ներկայացնում անհրաժեշտ օրենսդրական ¨ ենթաօրենսդրական ակտերի նախագծեր: Այդ ծրագրերը իրագործելիս համագործակցում է ՀՀ պետական կառույցների, Հայաստանի, միջազգային հասարակական ¨ ոչ կառավարական կազմակերպությունների, անհատների ¨ գործարարների հետ: Աշխատանքներ է տանում հաստատված ծրագրերի իրականացման համար արտաբյուջետային միջոցների հայայթման ուղղությամբ:

Դեպի էջի սկիզբը

;գ&ntiml; առաջնահերթությունների: Վերաբնակեցման հայեցակարգի շրջանակներում մշակում ¨ կառավարություն է ներկայացնում անհրաժեշտ օրենսդրական ¨ ենթաօրենսդրական ակտերի նախագծեր: Այդ ծրագրերը իրագործելիս համագործակցում է ՀՀ պետական կառույցների, Հայաստանի, միջազգային հասարակական ¨ ոչ կառավարական կազմակերպությունների, անհատների ¨ գործարարների հետ: Աշխատանքներ է տանում հաստատված ծրագրերի իրականացման համար արտաբյուջետային միջոցների հայայթման ուղղությամբ:

Դեպի էջի սկիզբը

;գ&ntiml; առաջնահերթությունների: Վերաբնակեցման հայեցակարգի շրջանակներում մշակում ¨ կառավարություն է ներկայացնում անհրաժեշտ օրենսդրական ¨ ենթաօրենսդրական ակտերի նախագծեր: Այդ ծրագրերը իրագործելիս համագործակցում է ՀՀ պետական կառույցների, Հայաստանի, միջազգային հասարակական ¨ ոչ կառավարական կազմակերպությունների, անհատների ¨ գործարարների հետ: Աշխատանքներ է տանում հաստատված ծրագրերի իրականացման համար արտաբյուջետային միջոցների հայայթման ուղղությամբ:

Դեպի էջի սկիզբը

;գ&ntiml; առաջնահերթությունների: Վերաբնակեցման հայեցակարգի շրջանակներում մշակում ¨ կառավարություն է ներկայացնում անհրաժեշտ օրենսդրական ¨ ենթաօրենսդրական ակտերի նախագծեր: Այդ ծրագրերը իրագործելիս համագործակցում է ՀՀ պետական կառույցների, Հայաստանի, միջազգային հասարակական ¨ ոչ կառավարական կազմակերպությունների, անհատների ¨ գործարարների հետ: Աշխատանքներ է տանում հաստատված ծրագրերի իրականացման համար արտաբյուջետային միջոցների հայայթման ուղղությամբ:

Դեպի էջի սկիզբը

;գ&ntiml; առաջնահերթությունների: Վերաբնակեցման հայեցակարգի շրջանակներում մշակում ¨ կառավարություն է ներկայացնում անհրաժեշտ օրենսդրական ¨ ենթաօրենսդրական ակտերի նախագծեր: Այդ ծրագրերը իրագործելիս համագործակցում է ՀՀ պետական կառույցների, Հայաստանի, միջազգային հասարակական ¨ ոչ կառավարական կազմակերպությունների, անհատների ¨ գործարարների հետ: Աշխատանքներ է տանում հաստատված ծրագրերի իրականացման