ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 

Նախագիծ


Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Օ Ր Ե Ն Ք Ը

§Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ¨ փոփոխություններ կատարելու մասին

 


Հոդված 1. §Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 11 -րդ հոդվածը լրացնել հետ¨յալ խմբագրությամբ նոր մասով.
          §Եթե սույն հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուն զուգահեռ որ¨է օտարերկրյա պետության օրենքի ուժով ձեռք է բերում նա¨ մեկ այլ պետության քաղաքացիություն (երկքաղաքացիություն), ապա երեխայի ծնողները պարտավոր են նրա ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում լուծել երեխայի երկքաղաքացիության վերացման հարցըտ նրա համար ընտրելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ օտարերկրյա պետության քաղաքացիությունը: Հակառակ դեպքում մեկ տարեկանը լրանալուց հետո երեխան ինքնաբերաբար կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մինչ այդ որ¨է այլ հիմքով չի զրկվել այլ պետության քաղաքացիությունից¦:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ ¨ հինգերրորդ մասերը փոխարինել հետ¨յալ խմբագրությամբ մասերի.
          §Առանց սույն հոդվածով նախատեսված պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը ակնառու ¨ բացառիկ ծառայություններ մատուցած անձանցտ այդ ծառայությունները հավաստողտ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված փաստաթղթերի առկայության դեպքում.
          Եթե անձը, որը սույն հոդվածին համապատասխան դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով, հանդիսանում է օտարերկրյա պետության քաղաքացի, ապա նա կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերել միայն իր քաղաքացիության երկրի քաղաքացիությունից դուրս գալուց հետո:
          Սույն հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը կարող է մերժվել, եթե մինչ¨ դիմումի վերջնական քննարկունը տվյալ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք կամ անհարգելի պատճառներով խուսափում է Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների կամ նրա տարածքում գործող իրավաբանական անձանց նկատմամբ դատական կարգով որոշված իր գույքային պարտավորությունների կատարումից¦:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետ¨յալ բովանդակությամբ նոր մասով.
          §Սույն հոդվածով նախատեսված դեպքերում պահպանվում է կամավորության սկզբունքը ¨ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ներգաղթի կամ օրենքով սահմանված այլ դեպքերում Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրով սահմանված ժամկետի ընթացքում իրավասու մարմնին դիմում ներկայացնելու օրվանից: Եթե նշված ժամկետում դիմում ներկայացրած անձը հանդիսանում է այլ պետության քաղաքացի, ապա նա ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում այդ պետության քաղաքացիությունից դուրս գալու հանգամանքը հավաստող փաստաթղթեր ներկայացնոլու օրվանից¦:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետ¨յալ բովանդակությամբ նոր մասով.
          §Սույն հոդվածով նախատեսված դեպքերում որդեգրված երեխան չի կարող ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե դրա հետ¨անքով նա կարող է հայտնվել երկքաղաքացիության կարգավիճակում:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետ¨յալ բովանդակությամբ նոր մասով.
          §Եթե սույն հոդվածով նախատեսված դեպքերում երեխան հայտնվի երկքաղաքացիության կարգավիճակում ¨ այդ կարգավիճակում գտնվելու օրվանից մեկ տարվա ընթացում սահմանված կարգով երկքաղաքացիությունը չվերանա, ապա երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը¦:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետ¨յալ խմբագրությամբ նոր մասով.
          §Սույն հոդվածի 1-ին ¨ 2-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկելը կատարվում է 26-րդ հոդվածին համապատասխանտ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, իսկ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվում է այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու պահիցտ ինքնաբերաբար¦:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

ՏԵՂԵԿԱՆՔ
§Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին¦
ՀՀ օրենքում
լրացումներ ¨ փոփոխություններ կատարելու մասին¦
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

          

          §Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին¦ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը հիմնականում բխում է սույն օրենքի նորմերը ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: Խնդիրը կայանում է նրանում որ ՀՀ Սահմանադրությունն արգելում է երկքաղաքացիությունը, սակայն վերոգրյալ օրենքը լրիվ չի կարգավորում երկքաղաքացիության հաղթահարման հետ կապված հարցերըտ ՀՀ քաղաքացիներից ծնված երեխաների քաղաքացիության, ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրված երեխաների քաղաքացիության, օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման դեպքերում, ինչպես նա¨ ՀՀ քաղաքացիություն շնորհելու, ՀՀ քաղաքացիություն խմբակային ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունից զրկելու օրենքով սահմանված հիմքերում: Արդյունքում բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ հայտնվում են փաստացի երկքաղաքացիության վիճակում£
          §Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին¦ ՀՀ օրենքի նորմերը ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է լրացումներ ¨ փոփոխություններ կատարել օրենքի հետ¨յալ հոդվածներում.

Հոդված 11-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխաներին քաղաքացիություն տրամադրելու հիմքերը:
          Հոդվածով նախատեսվում է որ ՀՀ քաղաքացիներից ծնված երեխան, անկախ իր ծնվելու վայրից ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: ՀՀ սահմաններից դուրս ծնված երեխաները շատ դեպքերում, տվյալ երկրում գործող օրենքի համաձայն, ձեռք են բերում նա¨ իրենց ծննդյան երկրի քաղաքացիություն, դրանով իսկ դառնալով փաստացի երկքաղաքացիներ: Անհրաժեշտ է որպեսզի օրենքը սահմանի երեխայի քաղաքացիություններից մեկի դադարեցման պահանջը:

Հոդված 13-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու հիմքերը:
     ա/ հոդվածը սահմանում է ՀՀ քաղաքացիություն շնորհումը Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց: Սակայն չեն սահմանվում այն չափանիշները որոնցով կարող են որոշվել նման անձինք: Այդ պատճառով նպատակահարմար է մտցնել նրանց ականռու ¨ բացառիկ ծառայությունները հավաստող համապատասխան փաստաթղթերի առկայության պահանջ:
     բ/ հոդվածում բերվածտ ՀՀ քաղաքացիություն շնորհելու հիմքերում բացակայում է անձի, եթե նա օտարերկրյա պետության քաղաքացի է, իր քաղաքացիության երկրի քաղաքացիությունից դւորս գալու պահանջը, որն իրականում հանգեցնում է փաստացի երկքաղաքացիության առաջացմանը: Նպատակահարմար է հոդվածում կատարել լրացում, այնտեղ նշելով որ անձը կարող է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել միայն իր քաղաքացիության երկրի քաղաքացիությունից դուրս գալուց հետո:
     գ/ հոդվածը սահմանում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժման հիմքերը շատ ընդհանուր գծերով: Նախ չի ճշտվում թե ինչ ժամանակահատվածի համար են սահմանվում սույն պահանջները, նպատակահարմար է նշել որ այն տարածվում է մինչ¨ դիմումի վերջնական քննարկման ավարտն ընկած ժամանակահատավածի վրա: Այնուհետ¨, ընդհանուր գծերով սահմանվում են քաղաքացիություն ստանալու դիմումի մերժման հիմքերը, մինչդեռ անհրաժեշտ է որ սահմանվեն այն կոնկրետ դեպքերը, որոնց առկայության ժամանակ պետք է մերժվի քաղաքացիության տրամադրումը: Անհրաժեշտ է նա¨, որ վերոհիշյալ սահմանափակումը տարածվի ՀՀ քաղաքացիություն ստացող բոլոր անձանց, ներառյալտ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց վրա: Այդ պատճառով հոդվածի այս մասը պետք է հաջորդի ա/ մասին:

Հոդված 15-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն խմբակային ձեռքբերման հիմքերը:
          Հոդվածում բացակայում են ՀՀ քաղաքացիության խմբակային ձեռքբերման մեխանիզմներըտ կարգը, ժամկետները ¨ այլն: Այդ պատճառով նպատակահարմար է հոդվածը լրամշակել, սահմանելով որ անձը ՀՀ քաղաքացիություն է ստանում կամավորտ սահմանված ժամկետի ընթացքում դիմում ներկայացնելու օրվանից, իսկ եթե նա այլ պետության քաղաքացի է, ապա այդ քաղաքացիությունից դուրս գալու հանգամանքը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու օրվանից:

Հոդված 18-ով սահմանվում են երեխայի քաղաքացիության հիմքերը որդեգրման ժամանակ :
          Հոդվածով սահմանվում է որ ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրած րեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, առանց անդրադառնալու այն հանգամանքին, որ որդեգրվող երեխան կարող է լինել օտարերկրյա պետության քաղաքացի, ինչը նորից կարող է հանգեցնել փաստացի երկքաղաքացիության առաջացմանը: Նպատակահարմար է որ հոդվածը սահմանի երեխայի օտարերկրյա քաղաքացիությունը դադարեցնելու պահանջ:

Հոդված 19-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանման հիմքերը որդեգրման դեպքում:
          Հոդվածով սահմանվում է որ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխան որը որդեգրվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից, պահպանում է ՀՀ քաղաքացիությունը ¨ փոխում է այն, միայն որդեգրողների կողմից դիմում ներկայացնելու դեպքում: Մինչդեռ հնարավոր է որ երեխան որդեգրվի երկքաղաքացիություն ընդունող պետության քաղաքացիների կողմից, որի պատճառով նրանք անհրաժեշտություն չեն ունենա ներկայացնելու երեխայիտ ՀՀ քաղաքացիության դադարեցման վերաբերյալ դիմում, որն էլ նորից կբերի փաստացի երկքաղաքացիության առաջացման: Նպատակահարմար է որպեսզի հոդվածը սահմանի որդեգրվող երեխայի ՀՀ քաղաքացիության դադարեցման պահանջտ նոր քաղաքացիություն ձեռք բերելու դեպքերում:

Հոդված 25-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկելու հիմքերը
          Հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է որ ՀՀ քաղաքացիությունից զրկելը, կարող է տեղի ունենալ երբ ՀՀ քաղաքացին միաժամանակ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն£ Սակայն ըստ նույն օրենքի հոդված 26-ի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին որոշումները ընդունում է ՀՀ Նախագահը, իսկ նման ոչ մի որոշում դեռ¨ս չի կայացվել, կարելի է եզրակացնել, որ օրենքի նշված նորմը չի գործում, որի պատճառով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ներկայումս հայտնվել են փաստացի երկքաղաքացիության վիճակում£ Այդ պատճառով նպատակահարմար է հոդվածը լրամշակել, սահմանելով որ ՀՀ քաղաքացիությունից դուրս չգալով այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերած անձը զրկվում է ՀՀ քաղաքացիությունից ինքնաբերաբար:

          Սույն օրենքի ընդունումը ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջում:

Դեպի էջի սկիզբը

bsp;    Սույն օրենքի ընդունումը ՀՀ պետական բյուջ&raս հայտնվել են փաստացի երկքաղաքացիության վիճակում£ Այդ պատճառով նպատակահարմար է հոդվածը լրամշակել, սահմանելով որ ՀՀ քաղաքացիությունից դուրս չգալով այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերած անձը զրկվում է ՀՀ քաղաքացիությունից ինքնաբերաբար:

          Սույն օրենքի ընդունումը ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջում:

Դեպի էջի սկիզբը

bsp;    Սույն օրենքի ընդունումը ՀՀ պետական բյուջ&raս հայտնվել են փաստացի երկքաղաքացիության վիճակում£ Այդ պատճառով նպատակահարմար է հոդվածը լրամշակել, սահմանելով որ ՀՀ քաղաքացիությունից դուրս չգալով այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերած անձը զրկվում է ՀՀ քաղաքացիությունից ինքնաբերաբար:

          Սույն օրենքի ընդունումը ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջում:

Դեպի էջի սկիզբը

bsp;    Սույն օրենքի ընդունումը ՀՀ պետական բյուջ&raս հայտնվել են փաստացի երկքաղաքացիության վիճակում£ Այդ պատճառով նպատակահարմար է հոդվածը լրամշակել, սահմանելով որ ՀՀ քաղաքացիությունից դուրս չգալով այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերած անձը զրկվում է ՀՀ քաղաքացիությունից ինքնաբերաբար:

          Սույն օրենքի ընդունումը ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջում:

Դեպի էջի սկիզբը

bsp;    Սույն օրենքի ընդունումը ՀՀ պետական բյուջ&raս հայտնվել են փաստացի երկքաղաքացիության վիճակում£ Այդ պատճառով նպատակահարմար է հոդվածը լրամշակել, սահմանելով որ ՀՀ քաղաքացիությունից դուրս չգալով այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերած անձը զրկվում է ՀՀ քաղաքացիությունից ինքնաբերաբար:

          Սույն օրենքի ընդունումը ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջում: