ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 


Նախագիծ

§ ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունից ելքի ¨ Հայաստանի Հանրապետություն մուտքի մասին¦
ՀՀ օրենքի
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ Ը

 

II. Օրենքի անհրաժեշտությունը


          Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հռչակում է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման, այդ թվում նա¨տ Հայաստանից ազատորեն ելքի ¨ Հայաստան մուտք գործելու իրավունքը (հոդված 22):
          Ազատ տեղաշարժի իրավունքն ամրագրված է նա¨ §Մարդու համընդհանուր իրավունքների մասին¦ հռչակագրում ¨ §Մարդու իրավունքների ¨ ազատությունների¦ Երոպական կոնվենցիայում: Դրանցում նշվում է բոլոր մարդկանց որ¨է երկրի տարածքում ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու, ինչպես նա¨ ցանկացած երկրից ազատորեն հեռանալու իրավունքը:
          Նշված փաստաթղթերը հռչակում են նա¨ որոշակի պայմաններում քաղաքացիների երկրից դուրս գալու ¨ երկիր մուտք գործելու իրավունքի իրականացման նկատմամբ պետությունների կողմից սահմանափակումներ կիրառելու իրավազորությունըտ նկատի ունենալով, որ որոշ դեպքերում քաղաքացիների ազատ տեղաշարժի անհատական իրավունքը հակասության մեջ կարող է մտնել պետության, հասարակության ¨ առանձին անձանց իրավունքների հետտ կապված վերջինների նկատմամբ տեղաշարժվող քաղաքացու, օրենսդրությամբ սահմանված, պարտականությունների կատարման հետ:
          Այսօր ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի իրացմանն այս կամ այն կերպ առնչվում են ՀՀ մի շարք օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր.
          -§Պետական սահմանի մասին¦,
          -§Պետական ¨ ծառայողական գաղտնիքի մասին¦,
          -§Երեխայի իրավունքների մասին¦,
          -§Զինապարտության մասին¦,
          -§Զորահավաքային նախապատրաստության ¨ զորահավաքի մասին¦,
          -§Քրեական դատավարության¦ ՀՀ օրենքները,
          -ՀՀ §Մաքսային¦ ¨ §Քրեական դատավարության¦ օրենսգրքերը,
          -ՀՀ կառավարության 1998թ. մարտի 24-ի թ. 200 որոշումը §Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական լիազոր մարմինների գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին¦,
          -ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թ. 821 որոշմամբ հաստատված §ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը¦ ¨ այլն:
          Սակայն նշված փաստաթղթերի առկայութամբ հանդերձ, այնուամենայնիվ ՀՀ քաղաքացիների ելքի ¨ մուտքի հարաբերությունների կարգավորման առումով մնում են մի շարք բացեր, մասնավորապես.
          Օրենքի մակարդակով սահմանված չեն ՀՀ քաղաքացիների ելքի ¨ մուտքի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, քաղաքացիների ելքի իրավունքի ժամանակավոր սահմանափակումների հիմքերը ¨ ժամկետները, ինչպես նա¨ սահմանափակումների հիմքերի ստուգման ¨ վերահսկման պայմանները, սահմանված չեն հատուկ կատեգորիանների անձանց (անչափահասներ ¨, օրենսդրությամբ սահմանված կարգով անգործունակ ճանաչվածներ) սահմանը հատելու հետ կապված առանձնահատկությունները, որ¨է օրենսդրական ակտով սահմանված չի ներկայումս լայն կիրառում գտած վերադարձի վկայականը, որը տրվում է օտարերկրյա պետությունում գտնվող ¨ անձնագիրը կորցրած ՀՀ քաղաքացիներին:
          Ներկայիս գործող կարգով ՀՀ քաղաքացու անձնագրի տ որպես քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի համար ըստ էության սահմանված է վավերականության երկու ժամկետ. մեկըտ երկրի ներսում ¨ մյուսըտ օտարերկրյա պետություններում :
          Ժամկետների հարցում նման երկակի մոտեցման գոյությունը, ի թիվս ՀՀ քաղաքացիների ելքի իրավունքի ժամանակավոր բազմաթիվ այլ սահմանափակումների, առաջացնում է այդպիսի սահմանափակման մի հիմք ¨ստ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականությունը հաստատող հատուկ կնիքի բացակայությունը:
          Նշված հարցերի օրենքի մակարդակում չկարգավորվածությունը ՀՀ քաղաքացիների մուտքի ¨ ելքի գործառույթներում որոշակի խճողվածություն է առաջացնում, որն էլ կարող է քաղաքացիների իրավունքների ոտնահարման ¨ չարաշահումների հող ստեղծել:
          Վերոհիշյալ օրենսդրական բացերը լրացնելու, ինչպես նա¨ ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքի իրացումը կարգավորող հարաբերությունները ժողովրդավարական ¨ իրավական պետությանը բնորոշ բարձրագույն օրենսդրական մակարդակով կարգավորելու հրամայականը ՀՀ քաղաքացիների ելքի ¨ մուտքի հարաբերությունները կարգավորող առանձին օրենքի ստեղծման անհրաժեշտություն են առաջացրել:

II. Առաջարկվող օրինագծի առանձնահատկությունները

          Առաջարկվող օրենքը ՀՀ քաղաքացիների ելքի ¨ մուտքի հարաբերությունները կարգավորող ներկայումս կիրառվող պրակտիկայի համեմատ ունի մի շարք տարբերություններ.
1) սույն օրինագծի կար¨որագույն առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ օրենքի մակարդակում սահմանվում են ՀՀ քաղաքացիների ելքի իրավունքի ժամանակավոր սահմանափակման հիմքերը:
2) Առաջին անգամ օրենքի մակարդակով սահմանվում է ՀՀ քաղաքացիների
ելքի ¨ մուտքի ժամանակ գործածվող փաստաթղթերի ցանկը (ՀՀ քաղաքացու, ՀՀ դիվանագիտական, ՀՀ ծառայողական անձնագրերը ¨ ՀՀ քաղաքացու վերադարձի վկայականը):
          Ինչ վերաբերվում է ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի նկարագրին ¨ տրման կարգին, ապա դրանք կարգավորվում են ՀՀ իրավական այլ փաստաթղթերով:
3) Առաջին անգամ օրենքի մակարդակով սահմանվում են նա¨ ՀՀ անչափահաս ¨ օրենսդությամբ անգործունակ ճանաչված քաղաքացիների ելքի ժամանակ պահանջվող լրացուցիչ փաստաթղթերը: Այս կատեգորիաների քաղաքացիների ապահովությունը երաշխավորելու նպատակով առանց օրինական ներկայացուցիչների ուղեկցության վերջիններիս ելքի ժամանակ պահանջվում է նա¨ օրինական ներկայացուցիչների (ծնողներ կամ խնամակալ, հոգաբարձու) նոտարի կողմից հաստատված գրավոր համաձայնությունը:
4) Օրինագիծը միանշանակ արգելում է ՀՀ քաղաքացիներից մուտքի ¨ ելքի ժամանակ նշված փաստաթղթերից զատ որ¨է այլ փաստաթղթի պահանջումը:
5) Մուտքի ¨ ելքի փաստաթղթերի առնչությամբ սույն օրինագծով առաջարկվող կար¨որ նորույթներից մեկն էլ ՀՀ քաղաքացու անձնագրի գործողության ժամկետի առումով այսօրվա գործող կարգով առկա, ըստ էության երկակի վավերականության նորմի վերացումն է: Օրինագծով սահմանվում են ՀՀ քաղաքացու անձնագրի գործածության ժամկետները, որոնց ընթացքում անձնագիրը օտարերկրյա պետություններում նույնպես համարվում է վավերականտ առանց այն հատուկ կնիքի, որն այսօր դրվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերումտ ի հավաստում օտարերկրյա պետություններում փաստաթղթի վավերականության: Այդպիսի լրացուցիչ հավաստման կարգի գոյությունը աննպատակահարմար է մի շարք առումներով.
  - օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության կնիքի դրման
գլխավոր նպատակը առ այսօր եղել է քաղաքացիների ելքի իրավունքի հնարավոր սահմանափակման հիմքերի ստուգումը, ինչը սակայն, այդ խնդիրը նշված ճանապարհով չի լուծում, որովհետ¨ ելքի իրավունքի սահմանափակման հիմքեր կարող են առաջանալ նա¨ կնիքը դնելուց անմիջապես հետո: Ստացվում է, որ համապատասխան կնիքով անձնագիր ունեցող քաղաքացին ամբողջ հինգ տարի դառնում է ստուգման ոչ ենթակա;
  - ընդհանրապես անձնագրի հիմնական ֆունկցիան անձի նույնականության
հաստատումն է ¨ ոչ թե վերջինիս հակաօրինական հնարավոր վարքագծի կանխումը;
  - ըստ էության, այդ կնիքը իրենից ներկայացնում է ելքի վիզայի մի յուրահատուկ տեսակ, ինչը հակասում է միջազգային փաստաթղթերում ամրագրված անձնագրին ներկայացվող պահանջներին (Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հավելվածի 3-րդ գլուխտ §Ուղ¨որների ժամանման, մեկնման ¨ նրանց ուղեբեռի մասին¦):
          Օրինագծում որպես ՀՀ քաղաքացիների ելքի իրավունքի ժամանակավոր սահմանափակման հիմքեր են սահմանվել հետ¨յալ դեպքերը.
1) ժամկետային զինվորական ծառայության զորակոչված լինելը,
2) հանցագործություն կատարելու համար դատապարտված լինելը, հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվածությունը կամ կալանավորվածությունը, հանցագործության կատարման մեջ կասկածվելու կամ մեղադրվելու կապակցությամբ չհեռանալու մասին ստորագրություն տալը, քաղաքացու նկատմամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հետախուզում հայտարարելը,
3) մինչ¨ 18 տարեկան քաղաքացիների ¨ ՀՀ օրենսդրությամբ անգործունակ ճանաչված քաղաքացիների ելքի համար սույն օրենքով սահմանված լրացուցիչ փաստաթղթերի բացակայությունը,
4) իր մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ հայտնումը:
          Քաղաքացիների իրավունքների անհարկի ոտնահարումները կանխելու նպատակով օրինագծում հստակ սահմանվում են նա¨ վերը նշված սահմանափակման հիմքերից յուրաքանչյուրի առաջացման դեպքում ելքի իրավունքի սահմանափակման առավելագույն ժամկետը:
          Սույն օրենքով, ի տարբերություն նախկինում գործող կարգի, պետական ¨ ծառայողական գաղտնիքի տիրապետումը չի համարվում քաղաքացու ելքի իրավունքի սահմանափակման հիմք:
          Գաղտնիքի տիրապետման հիմքով ելքի սահմանափակումը աննպատակահարմար է հետ¨յալ առումներով.
ա) Խորհրդային Միության համեմատ, այսօր կտրուկ փոխվել է ինչպես երկրի քաղաքական համակարգը, այնպես էլ աշխարհաքաղաքական իրավիճակը,
բ) երկրում ձ¨ավորվող բաց հասարակության, ինչպես նա¨ բուռն կերպով արմատավորվող կապի ¨ տեղեկատվության միջազգային ¨ համերկրագնդային ցանցերի առկայությամբ անհամեմատ մեծացել են մեր քաղաքացիների օտարերկրյա քաղաքացիների հետ շփման ¨ հաղորդակցության հնարավորությունները, ուստի գաղտնի տեղեկությունների չտարածման նկատառումներով քաղաքացիների ելքի իրավունքի սահմանափակումն այսօր մեր պետության կողմից կլինի ուղղակի մարդու իրավունքների ¨ ժողովրդավարության ա ն օ գ ու տ սահմանափակում,
գ) վերջապես, §Պետական ¨ ծառայողական գաղտնիքի մասին¦ ՀՀ օրենքն անգամ նման սահմանափակում չի նախատեսում: Ինչու պետք է այս օրենքը սահմանի այդպիսի սահմանափակում:
        Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս գործող միջազգային պրակտիկայում մուտքի երկրների իշխանությունների կողմից իրենց երկրի սահմանային անցման կետում առանց պատշաճ փաստաթղթերի հայտնված անօրինական միգրանտների վերադարձի կազմակերպման պարտականությունը դրվում է ուղ¨որափոխադրող ընկերության վրա, սույն օրինագծում առաջին անգամ օրենքի մակարդակում ՀՀ պետական սահմանը օդային ճանապարհով հատելու կետերում այդպիսի լիազորություն է տրվել նա¨ ուղ¨որափոխադրողին:

* * *


          Վերը նշված նկատառումներից ելնելով §ՀՀ քաղաքացիների ելքի ¨ մուտքի մասին¦ առաջարկվող օրինագծի հիմքում դրվել են հետ¨յալ սկզբունքները.
1) բացի օրենքով սահմանված դեպքերից քաղաքացիների ելքի իրավունքի այլ սահմանափակումների բացառումը (ոչ թե քաղաքացին պետք է ապացուցի, որ ունի ելքի իրավունք, այլ պետությունն է պարտավոր օրենքով սահմանված կարգով հիմնավորել նրա ելքի սահմանափակումը),
2) քաղաքացիների իրենց քաղաքացիության երկիր մուտք գործելու իրավունքի անկապտելիությունն ու մուտքի գործընթացների անխոչընդոտելությունը,
3) այլ երկրներում արտակարգ իրավիճակների ստեղծման կապակցությամբ ՀՀ քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ պետության կողմից միջազգային իրավունքին համապատասխան միջոցների ձեռնարկումը,
4) ելքի ¨ մուտքի ժամանակ անձը հաստատող այնպիսի իսկական փաստաթղթի առկայության պահանջի սահմանում, որը ճանաչվում է մուտքի ¨ ելքի երկրներում; Անձը հաստատող փաստաթղթերի վավերականության առումով օրենքով չնախատեսված պահանջների ներկայացման բացառումը,
5) ելքի համար նախատեսված ճամփորդական փաստաթղթերի օրինականության ստուգում ¨ ուղ¨որափոխադրողի կողմից:

Դեպի էջի սկիզբը

մար նախատեսված ճամփորդական փաստաթÕղղությամբ պետության կողմից միջազգային իրավունքին համապատասխան միջոցների ձեռնարկումը,
4) ելքի ¨ մուտքի ժամանակ անձը հաստատող այնպիսի իսկական փաստաթղթի առկայության պահանջի սահմանում, որը ճանաչվում է մուտքի ¨ ելքի երկրներում; Անձը հաստատող փաստաթղթերի վավերականության առումով օրենքով չնախատեսված պահանջների ներկայացման բացառումը,
5) ելքի համար նախատեսված ճամփորդական փաստաթղթերի օրինականության ստուգում ¨ ուղ¨որափոխադրողի կողմից:

Դեպի էջի սկիզբը

մար նախատեսված ճամփորդական փաստաթÕղղությամբ պետության կողմից միջազգային իրավունքին համապատասխան միջոցների ձեռնարկումը,
4) ելքի ¨ մուտքի ժամանակ անձը հաստատող այնպիսի իսկական փաստաթղթի առկայության պահանջի սահմանում, որը ճանաչվում է մուտքի ¨ ելքի երկրներում; Անձը հաստատող փաստաթղթերի վավերականության առումով օրենքով չնախատեսված պահանջների ներկայացման բացառումը,
5) ելքի համար նախատեսված ճամփորդական փաստաթղթերի օրինականության ստուգում ¨ ուղ¨որափոխադրողի կողմից:

Դեպի էջի սկիզբը

մար նախատեսված ճամփորդական փաստաթÕղղությամբ պետության կողմից միջազգային իրավունքին համապատասխան միջոցների ձեռնարկումը,
4) ելքի ¨ մուտքի ժամանակ անձը հաստատող այնպիսի իսկական փաստաթղթի առկայության պահանջի սահմանում, որը ճանաչվում է մուտքի ¨ ելքի երկրներում; Անձը հաստատող փաստաթղթերի վավերականության առումով օրենքով չնախատեսված պահանջների ներկայացման բացառումը,
5) ելքի համար նախատեսված ճամփորդական փաստաթղթերի օրինականության ստուգում ¨ ուղ¨որափոխադրողի կողմից:

Դեպի էջի սկիզբը

մար նախատեսված ճամփորդական փաստաթÕղղությամբ պետության կողմից միջազգային իրավունքին համապատասխան միջոցների ձեռնարկումը,
4) ելքի ¨