ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 


Նախագիծ

ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ռ ՔՈՉԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----- --------2002թ. N ---------§Ն¦
քաղ. Եր¨ան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ԻՆՍՊԵԿՑԻԱ) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ
ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
                                              ----------------------------------------------------------------------------------

          Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողությունը միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպելու ¨ սահմանային վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողությունը կազմակերպել առաջնային ¨ երկորդային հսկողության համակարգի միջոցով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողությունը առաջնային ¨ երկրորդային հսկողություն համակարգի միջոցով իրականացնելու կարգը (կցվում է):
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարություններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչությանըտ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման կատարումն ապահվող միջոցառումների ծրագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                         Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
------------ -------ի N ----- որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ԻՆՍՊԵԿՑԻԱ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ


I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
-----------------------------------------------------

          1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողությունը առաջնային ¨ երկրորդային հսկողության համակարգի միջոցով իրականացնելու կարգը:
          2. Սահմանային առաջնային հսկողության ընթացքում ուսումնասիրվում են ժամանող կամ մեկնող անձանց փաստաթղթերը, պարզվում նրանց մտադրությունները, ճշտվում նա¨ այլ տվյալներ, որից հետո կայացվում է անձի մուտքը կամ ելքը թույլատրելու, կամ նրան երկրորդային հսկողության ուղարկելու վերաբերյալ որոշում:
          3. Սահմանային երկրորդային հսկողության ընթացքում մանրամասնորեն ուսումնասիրվում են առաջնային հսկողությունից ուղարկված անձանց փաստաթղթերըտ անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան նախարարությունների ¨ գերատեսչությունների աշխատակիցներին, որից հետո միայն որոշում է կայացվում անձի մուտքը կամ ելքը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ:
          4. Սահմանային երկրորդային հսկողության արդյունքում մուտքի թույլտվություն ստացած անձինք առանց վերադարձվելու սահմանային առաջնային հսկողության, ուղարկվում են մաքսային հսկողության, իսկ ելքի թույլտվություն ստացածները մեկնում են Հայաստանի Հանրապետությունից:
          5. Սահմանային երկրորդային հսկողության արդյունքում Հայաստանի Հանրապետություն մուտքի մերժում ստացած անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում են ելքի երկիր, եթե առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքեր անձին վարչական ձերբակալման ենթարկելու համար, իսկ ելքի մերժում ստացածները մնում են Հայաստանի Հանրապետությունում:


II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՔԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
----------------------------------------------------------------------------------------------------------

          6. Հայաստանի Հանրապետություն մուտքի ¨ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում սահմանային առաջնային հսկողությունն իրականացվում է պետական սահմանի անցման կետերում տեղակայված սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետերումտ սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից, իսկ երկրորդային հսկողությունը սահմանապահ զորքերի զինծառայողների կողմիցտ անհրաժեշտության դեպքում համապատասխան գերատեսչությունների (Ազգային անվտանգության նախարարության, Ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետությանն կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փասխատականների վարչության) աշխատակիցների ներգրավմամբ:
          7. Սահմանային առաջնային հսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի զինծառայողների հիմնական իրավասություններն են .
ա/ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ¨ Հայաստանի Հանրապետությունից մեկնող անձանց անձը հաստատող փաստաթղթերի ստուգում.
բ/ մուտքի արտոնագրով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց մուտքի արտոնագրի ¨ դրա գործողության ժամկետի ստուգում.
գ/ անձի ինքնության ուսումնասիրումտ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, անհրաժեշտության դեպքումտ հակիրճ հարցազրույցտ այցելության նպատակները, երկրում մնալու համար նախատեսված ժամանակահատվածից հետո Հայաստանից մեկնելու հավանականությունն ու հնարավորությունը պարզելու նպատակով.
դ/ անձը հաստատող փաստաթղթերի տվյալների ստուգում ըստ §հսկողական ցուցակների¦.
ե/ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների զննություն.
զ/ տրանսպորտային միջոցներին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու իրավունք տվողտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստուգում.
է/ անձը հաստատող փաստաթղթերի տվյալների ¨ օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվության մուտքագրում.
ը/ սահմանային առաջնային հսկողությունը անցած անձանց անձը հաստատող փաստաթղթերում սահմանի անցման փաստը վավերացնող կնիքի դրոշմում.
թ/ սույն կարգի 8-րդ ¨ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում անձի ուղարկում սահմանային երկրորդային հսկողության :
          8. Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձինք, սահմանային առաջնային հսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից ուղարկվում են սահմանային երկրորդային հսկողության հետ¨յալ դեպքերում.
ա/ երբ անձը հաստատող փաստաթղթերում կամ մուտքի արտոնագրում անճշտություններ կան, դրանց վավերականունությունն ու իսկությունը կասկածներ են առաջացնում ¨ այդ փաստաթղթերը առավել մանրամասն ուսումնասիրման կարիք ունեն.
բ/ երբ անձը չունի մուտքի պահանջվող արտոնագիրը, կամ այն ժամկետանց է.
գ/ երբ անձի տվյալները հայտնաբերվել են §հսկողական ցուցակներում¦.
դ/ երբ անձի մտադրությունները կասկած են հարուցում ¨ առավել մանրազննին պարզաբանման կարիք ունեն.
ե/ երբ անձը ապաստան է հայցում:
զ/ երբ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող տրանսպորտային միջոցները լրացուցիչ զննության կարիք ունեն.
է/ երբ տրանսպորտային միջոցներին Հայաստանի Հանրապետություն մուտք գորելու իրավունք տվող փաստաթղթերում անճշտություններ կան, կամ դրանք լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունեն:
          9. Հայաստանի Հանրապետությունից մեկնող անձինք, սահմանային առաջնային հսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից ուղարկվում են սահմանային երկրորդային հսկողության հետ¨յալ դեպքերում.
ա/ երբ անձը հաստատող փաստաթղթերի հավաստիությունը կասկածելի է.
բ/ ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը լրացել է մինչ¨ ՀՀ-ից մեկնելու պահը.
գ/ երբ անձի տվյալները հայտնաբերվել են §հսկողական ցուցակներում¦.
դ/ երբ Հայաստանի Հանրապետությունից մեկնող տրանսպորտային միջոցները լրացուցիչ զննության կարիք ունեն;
ե/ երբ տրանսպորտային միջոցներին Հայաստանի Հանրապետությունից մեկնելու իրավունք տվող փաստաթղթերում անճշտություններ կան, կամ դրանք լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունեն:
          10. Անձի անցումը սահմանային առաջնային հսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետից սահմանային երկրորդային հսկողության կետ, կատարվում է սահմանապահ զորքերի զինծառայողի ուղեկցությամբ:
          11. Սահմանային երկրորդային հսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի զինծառայողի հիմնական իրավասություններն են .
ա/ անձը հաստատող փաստաթղթերի ¨ մուտքի արտոնագրերի մանրամասն ուսումնասիրություն.
բ/ համապատասխան գերատեսչությունների (Ազգային Անվտանգության նախարարություն, Ներքին ործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչության ¨ այլն ) տեղեկացում նրանց լիազորությունների հետ առնչություն ունեցող անձանց վերաբերյալ.
գ/ ապաստան հայցողների առանձնացումտ դրա համար հատուկ նախատեսված սենյակում.
դ/ օրենսդրությամբ սահմանված հիմքերով վարչական ձերբակալման ենթակա անձանց մեկուսացումտ այդ նպատակի համար նախատեսված սենյակում;
ե/ սահմանային երկրորդային հսկողության կողմից Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ¨ Հայաստանի Հանրապետությունից ելքի թույլտվություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերում սահմանի անցման փաստը վավերացնող կնիքի դրոշմում.
զ/ սահմանային երկրորդային հսկողության կողմից Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի տվյալների ¨ օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվության մուտքագրում:
          12. Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի հսկիչ-անձնագրային կետերի կապը սահմանային վերահսկողություն իրականացնող այլ ստորաբաժանումնեի հետ բերված են հավելվածներ 1-ում ¨ 2--ում:
          13. Առաջնային ¨ երկրորդային հսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի զինծառայողների գործառույթների շրջանակը հաստատվում է ՀՀ ազգային անվտանգության նախարարության կողմից:
          14. Սահմանային երկրորդային հսկողությանը մասնակցող համապատասխան գերատեսչությունների ներկայացոցիչների լիազորությունների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (§Ոստիկանության մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենք, §Փախստականների մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, §ՀՀ պետասկան սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին¦ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. մարտի 24-ի թիվ 200 որոշում):

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

          Միգրացիոն գործընթացների համալիր կարգավորման պետական քաղաքականության ենթատեքստում կար¨որ խնդիրներից մեկը ՀՀ սահմանային կառավարման համակարգի կատարելագործումն է:
          Արդյունավետ սահմանային կառավարման համակարգը, ըստ միջազգային պրակտիկայում ընդունված նորմերի, պետք է մի կողմից հնարավորինս §աննկատ¦, այսինքն հեշտ ¨ արագ անցկացվի տվյալ երկիր մուտք գործելու կամ նրանից ելք կատարելու համար այդ երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ուղ¨որների համար, մյուս կողմից հնարավորություն ընձեռնի ավելի մանրամասն ուսումնասիրել նշված պահանջներին չհամապատասխանող ուղ¨որներին: Մուտքի ¨ ելքի նշված պահանջների բավարարումը հնարավոր է սահմանային վերահսկողությունը սահմանային առաջնային ¨ երկորդային հսկողության համակարգի միջոցով իրականացվելու դեպքում: Ի±նչ է իրենից ներկայացնում այդ համակարգը:
          Առաջնային ինսպեկցիա իրականացնող պաշտոնյաները, ըստ հստակ սահմանված ստուգման չափանիշների շատ արագ իրականացնում են ուղ¨որների ¨ փաստաթղթերի հիմնական ստուգումը: Այդ չափանիշների թվում, բացի փաստաթղթերի ստուգման ենթակա կետերի ¨ տվյալների մուտքագրման պահանջների, ստուգման համար անհրաժեշտ ժամանակի սահմանման, պաշտոնյաի կողմից մուտքի իրավունքի վերապահման, նշվում է նա¨ այն, թե որ կատեգորիայի անձանց երկրորդային ինսպեկցիայի համար ում մոտ պետք է ուղարկել: Ուղ¨որի անցումը առաջնային ինսպեկցիայից երկրորդայինի իրականացվում է սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ: Երկրորդային ինսպեկցիան անցկացվում է ավելի մասնագիտացված անձնակազմի, ավելի կատարելագործված տեխնիկայի օգնությամբ, ընդ որում յուրաքանչյուր դեպքի հետազոտման համար ավելի շատ ժամանակ է հատկացվում, քան դա հնարավոր էր առաջնային ինսպեկցիայի ժամանակ: Սովորաբար երկրորդային ինսպեկցիայի անցկացման համար հատկացվում է առանձին տարածք (մեկ կամ երկու սենյակ կախված ուղ¨որահոսքի ծավալից) որն ունի նա¨ ժամանակավոր կալանքի հարմարություններ, ընդ որում ապահովվում է կալանավորիտ իր երկրի դիվանագիտական ներկայացուցչի հետ անհապաղ կապ հաստատելու իրավունքը: Երկիր մուտքի կամ երկրից ելքի թույլտվություն ստանալու դեպքում ուղ¨որը երկրորդային ինսպեկցիայիցտ երկրորդային ինսպեկցիայի կնիքի առկայությամբ, անցնում է օրենսդրությամբ սահմանված հսկողության մյուս գոտի, առանց վերադառնալու առաջնային ինսպեկցիայի:
          Սահմանային վերահսկողության կազմակերպումը սահմանային առաջնային ¨ երկորդային հսկողության համակարգի միջոցով հնարավորություն է տալիս արագ սպասարկել մեծ թվով ճանապարհորդների, հեշտացնելով §օրինապահ¦ անձանց ելքն ու մուտքը երկիր, ինչպես նա¨ ավելի արդյունավետ բաշխել ¨ ուսուցանել սահմանային հսկողություն իրականացնող անձնակազմին, նրանցից առավել փորձառուների ուժերը կենտրոնացնելով առավել մասնագիտական քննություն պահանջող դեպքերի վրա:
          
Ներկայումս մեր հանրապետությունում սահմանային վերահսկողությունն իրականացվում է §Պետական սահմանի մասին¦ ՀՀ օրենքին համապատասխան: Մասնավորապես օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է որ §Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռները ¨ այլ գույքը ենթակա են սահմանային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողության ¨ մաքսային հսկողության: Վերահսկողության կազմակերպման ու իրականացամն կարգը սահմանվում է ՀՀ օրենքներով ¨ այլ իրավական ակտերով¦: Սակայն որ¨է օրենսդրական ակտով սահմանային վերահսկողությունը տարանջատված չէ սահմանային առաջնային ¨ երկորդային հսկողության համակարգի, գոյություն չունի հստակ սահմանված երկրորդային ինսպեկցիոն գործընթաց, որի պատճառով էլ §երկրորդային ինսպեկցիայի¦ ավարտից հետո ուղ¨որը, գործող կարգի համաձայն, նորից վերադառնում է առաջնային ինսպեկցիայի, փոխանակ անցնելու հաջորդ ինսպեկցիոն գոտի:
          Ելնելով վերոգրյալից մշակվել է §Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողությունը առաջնային ¨ երկրորդային հսկողության (ինսպեկցիա) համակարգի միջոցով իրականացանելու մասին¦ ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
         
ՀՀ պետական սահմանի անցման կետերում սահմանային առաջնային ¨ երկրորդային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի սահմանային հսկողություն իրականացնող աշխատակիցների համար սահմանակետերում ունենալ համապատասխան տեխնիկական միջոցներով այդ թվում անձնագրեր ¨ արտոնագրեր կարդացող սարքերով ապահովված աշխատատեղեր: Հետագայում այդ աշխատատեղերը կմիավորվեն ՀՀ բոլոր սահմանակետերը իրար կապող միասնական ցանցի մեջ, ինչպես նա¨ կկապվեն տարբեր գերատեսչությունների տրամադրության տակ գտնվող տվյալների շտեմարանների հետ ինչպիսիք ենտ §հսկողական ցուցակները¦ որոնք տվյալներ են պարունակում ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՀՀ մուտքի ¨ ՀՀ-ից ելքի իրավունք չունեցող անձանց վերաբերյալ, §մուտքի արտոնագրերի ամփոփ տվյալները¦ որոնք տեղեկատվություն են պարունակում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից օտարերկրյա քաղաքացիներին տրված արտոնագրերի մասին, §քաղաքացիների ամփոփ տվյալները¦ որոնք պարունակում են ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալները:
          Մինչ¨ վերոհիշյալ աշխատատեղերի ստեղծումը, ՀՀ պետական սահմանի անցման կետերում սահմանային առաջնային ¨ երկրորդային հսկողությունը կիրականացվի առկա միջոցներով:

          §ՀՀ պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողությունը առաջնային ¨ երկրորդային հսկողության համակարգի միջոցով իրականացնելու կարգ¦-ի ներկայացված նախագծում սահմանված են ՀՀ մուտքի ¨ ՀՀ-ից ելքի դեպքում
     - սահմանային առաջնային ¨ երկորդային հսկողությունն իրականացնող իրավասու մարմինները;
     - սահմանային առաջնային ¨ երկրորդային հսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի զինծառայողների հիմնական իրավասությունները;
     - անձին սահմանային երկրորդային հսկողության ուղարկելու հիմքերը;
     - սահմանային առաջնային հսկողության գոտուց երկորդայինին անցման կարգը;
     - սահմանային առաջնային ¨ երկրորդային հսկողություն իրականացնող ստորաբաժանման գործառույթային կապերը սահմանային հսկողություն իրականացնող այլ ստորբաժանումների հետ:

Հավելված 1

Մուտքի գործընթաց

Հավելված 2

Ելքի գործընթաց

Դեպի էջի սկիզբը

>

Հավելված 2

Ելքի գործընթաց

Դեպի էջի սկիզբը

Դեպի էջի սկիզբը

>

Հավելված 2

Ելքի գործընթաց

Դեպի էջի սկիզբը

Դեպի էջի սկիզբը

>

Հավելված 2

Ելքի գործընթաց

Դեպի էջի սկիզբը

Դեպի էջի սկիզբը

>

Հավելված 2

Ելքի գործընթաց

Դեպի էջի սկիզբը

Դեպի էջի սկիզբը

>

Հավելված 2