Նախագիծ
§Իմիգրացիայի
մասին¦ ՀՀ օրենքի
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ Ը
Օրենքի անհրաժեշտությունը
Բնակչության
միգրացիայի
արդյունավետ
կառավարման նախապայմաններից
մեկը առնվազն
ներքոհիշյալ
երեք հիմնախնդիրների
օրենսդրական
կարգավորումն
է տ
-- քաղաքացիների
ելքն իրենց երկրից
¨ մուտքն իրենց
երկիր;
-- օտարերկրյա
քաղաքացիների
մուտքը տվյալ
երկիր, կացությունը
¨ ելքն այդ երկրից;
-- սահմանային
անցումային
կետերում սահմանահատող
անձանց նկատմամբ
մուտքի-ելքի
սահմանային հսկողության
իրականացում:
Օտարերկրյա
քաղաքացիների
մուտքի, կացության
¨ ելքի օրենսդրական
կարգավորման
խնդիրը պետությունների
մեծ մասի կողմից
լուծվում է
օտարերկրացիներին
որոշակի չափանիշներով
տարանջատելու
¨ այդ խմբերի հետ
առաջացող իրավահարաբերությունները
համապատասխան
օրենքներով
կարգավորելու
ճանապարհով:
Այսպես, որպես
առանձին սուբյեկտներ
են դիտվում տվյալ
երկիր ժամանակավոր
մուտք գործող,
ապաստան հայցող
¨ մշտական բնակության
նպատակով մուտք
գործող օտարերկրացիները:
Վերջիններս
միջազգային
իրավունքում
ընդունված տերմինաբանության
համաձայն անվանվում
են իմիգրանտներ:
Օտարերկրյա
քաղաքացիների
նման տարբերակման
անհրաժեշտությունը
պայմանավորված
է նրանց նկատմամբ
մուտքի թույլտվության
¨ կացության կարգավիճակի
շնորհման մի¨նույն
չափանիշները
կիրառելու անհնարինությամբ:
Եթե օտարերկրացիների
վերոհիշյալ
երեք խմբերին
դիտարկենք որ¨է
երկիր նրանց
մուտքի թույլտվության
§խստության¦
տեսանկյունից,
ապա պետությունների
մեծամասնության
կողմից ամենաազատական
մոտեցումը ցուցաբերվում
է ապաստան հայցողների
նկատմամբ, այսինքն
երկիր մուտք
գործելու սահմանային
անցումային
կետում ներկայացված
ապաստանի հայցը
հիմք է հանդիսանում
տվյալ անձի մուտքը
այդ երկիր թույլատրելու
համար: Պետությունների
մեծամասնության
կողմից վարվող
նման քաղաքականությունը
թելադրվում
է մարդու իրավունքների
պաշտպանության
բնագավառում
իրենց կողմից
ստանձնած պարտավորությունների
կատարման անհրաժեշտությամբ:
Օտարերկրացիների
հիմնական խումբը
ամենատարբեր
նպատակներով
(սակայն ոչ ապաստանի
հայցով ¨ ոչ անժամկետ
բնակության)
տվյալ երկիր
մուտք գործող
անձինք են, որոնց
մուտքի թույլտվություն
տրամադրելու
համար առաջադրվող
հիմնական պահանջը
հանգում է նրանց
օրինապահ քաղաքացի
լինելուն: Այսպես,
որպես կանոն,
անձի մուտքը
կթույլատրվի
տվյալ երկիր,
եթե նա նախկինում
հանցագործություն
կատարած կամ ներկայումս
այդ կասկածով
հետախուզվող
անձ չէ, վտանգ
չի ներկայացնում
տվյալ պետության
ազգային անվտանգության
տեսանկյունից,
ցանկանում է
մուտք գործել
տվյալ պետություն
կոնկրետ նպատակով
¨ ժամկետով, որոնց
իսկությունը
կասկածներ չի
հարուցում, սահմանի
վրա ներկայացնում
է տվյալ պետության
օրենսդրությամբ
այդ երկիր մուտք
գործելու համար
պահանջվող փաստաղթերը
¨ այլն:
Վերջապես
ամենախիստ պահանջները
պետություններն
առաջադրում են
մշտական բնակության
նպատակով իրենց
երկիր մուտք
գործող օտարերկրացիներիտ
իմիգրանտների
նկատմամբ, քանի
որ այս դեպքում
պետությունները
հնարավորություն
ունեն §ընտրել¦
այս կամ այն տեսանկյունից
պետության համար
նախընտրելի
համարվող օտարերկրյա
այն քաղաքացիներին,
ովքեր ցանկանում
են մշտապես բնակվել
տվյալ երկրում:
Այդ նպատակով
սահմանվում
են.
ա/ օտարերկրյա
քաղաքացիների
կատեգորիաներ,
որոնք կարող
են մշտական բնակության
նպատակով ժամանել
տվյալ երկիր
իմիգրացիոն
քվոտայի (առավելագույն
թվաքանակի) սահմաններում
(օրինակ գիտության,
մշակույթի ականավոր
գործիչներ ,
մեծ ներդրումներ
կատարողներ ¨
այլն);
բ/ օտարերկրյա
քաղաքացիների
այնպիսի կատեգորիաներ
որոնց համար
չի նախատեսվում
առավելագույն
թվաքանակ (օրինակ
երկրի բնիկ բնակչության
հետ մի¨նույն
էթնիկական ծագումը
ունենալու հանգամանքը
¨ այլն):
ՀՀ
գործող օրենսդրությունն
անդրադառնում
է օտարերկրացիների
վերոհիշյալ
երեք խմբերից
միայն երկուսին.
§Օտարերկրյա
քաղաքացիների
իրավական կարգավիճակի
մասին¦ ՀՀ օրենքը
կարգավորում
է Հայաստան ժամանակավոր
մուտք գործող
օտարերկրացիների
հետ առաջացող
իրավահարաբերություններըտ
սահմանելով
նրանց մուտքի
կարգն ու պայմանները,
կացության կարագավիճակներն
ու դրանց տրամադրման
ընթացակարգը,
կացության կարգավիճակներից
յուրաքանչյուրի
դեպքում օտարերկրացիներին
տրամադրվող իրավունքներն
ու պարտականությունները,
կացության կարգավիճակների
դադարեցման ու
օտարերկրացիների
ՀՀ-ից արտաքսման
հիմքերը ¨ այլն:
Ապաստան
հայցող օտարերկրացիներին
են անդրադառնում
§Փախստականների
մասին¦ ¨ §Քաղաքական
ապաստանի մասին¦
ՀՀ օրենքները,
որոնցով սահմանվում
են փախստականի,
ժամանակավոր
պաշտպանված անձի
կարգավիճակ ¨
քաղաքական ապաստան
տրամադրելու
հիմքերն ու կարգը,
նշված անձանց
իրավունքներն
ու պարտականությունները,
կարգավիճակի
տրամադրման մերժման
¨ դադարեցման
հիմքերը ¨ այլն:
Այսպիսով,
ՀՀ գործող օրենսդրությամբ
կարգավորվում
են Հայաստան ժամանակավոր
մուտք գործող,
այդ թվում ապաստան
հայցող օտարերկրացիների
մուտքի, կացության,
ելքի հետ կապված
հարաբերությունները:
Մշտական բնակության
նպատակով ՀՀ ժամանող
օտարերկրացիների
կամ իմիգրանտների
հետ կապված հարաբերությունները
օրենսդրորեն
կարգավորված
չեն: §Իմիգրացիայի
մասին¦ օրենքի
ներկայացված
նախագիծը նպատակ
ունի լրացնել
այդ բացը, ամբողջականացնելով
ՀՀ ժամանող օտարերկացիներին
առնչվող օրենսդրական
դաշտը: Սակայն
օրենքի ընդունումը
պայմանավորված
չէ միայն օտարերկրացիների
վերաբերյալ միջազգային
պրակտիկայում
ընդունված չափանիշներին
համապատասխանող
օրենքներ ունենալու
անհրաժեշտությամբ:
Ինչպես արդեն
վեր¨ում նշվեց
§իմիգրացիոն¦
օրենքների օգնությամբ
պետությունները
կարողանում
են իրենց շահերին,
¨ իրենց առջ¨
դրված խնդիրներին
համապատասխան
§ընտրություն
կատարել¦ իրենց
երկիր մշտական
բնակության նպատակով
մուտք գործելու
ցանկություն
ունեցող օտարերկրացիների
միջ¨տ նախապատվությունը
տալով նրանց,
ովքեր անհրաժեշտ
են, կամ կարող
են նպաստել իրենց
տնտեսության,
գիտության կամ
մշակույթի զարգացմանը,
կամ խրախուսելով
նրանց մուտքը,
ովքեր էթնիկական
ծագման, արյունակցական-ընտանեկան
կապերով կապված
են տվյալ ազգի
հետ ¨ որոնց այդ
երկրում բնակություն
հաստատելուն
նպաստելը դիտվում
է որպես տվյալ
պետության ¨ մարդասիրական
պարտականություն
¨ ռազմավարական
զարգացման գերակայություն:
Ակնհայտ է, որ
Հայաստանի դեպքում
դա վերաբերում
է մեր այն սփյուռքահայ
հայրենակիցներին,
ովքեր ցանկանում
են բնակություն
հաստատել մայր
հայրենիքում:
Այս իմաստով §Իմիգրացիայի
մասին¦ օրենքի
խնդիրներից
մեկը պետք է լինի
այդպիսի անձանց
մշտական բնակության
համար դյուրացված
պայմանների
ստեղծումը կամ
սփյուռքահայերի
նկատմամբ օրենքի
մակարդակով հայրենադարձության
խրախուսման երաշխիքների
ապահովումը:
Օրենքում արծարծված հարցերը
Օրենքի նախագծում սահմանվում են §իմիգրացիա¦, §իմիգրանտ¦, §հայրենադարձ¦, §իմիգրացիայի թույլտվություն¦, §իմիգրացիոն քվոտա¦, §իմիգրացիոն վիզա¦ ¨ մի շարք այլտ ՀՀ գործող օրենսդրության մեջ բացակայող հասկացությունները:
Իմիգրացիոն
գործընթացների
վերահսկման ¨
կարգավորման
կար¨որագույն
լծակներից մեկը
իմիգրացիոն
քվոտայի սահմանումն
է, որը մշտական
բնակության նպատակով
տվյալ երկիր
ժամանող որոշակի
կատեգորիայի
անձանց այն առավելագույն
թիվն է, որոնց
պատրաստ է ընդունել
այդ երկիրը տվյալ
տարում: Օրինագծում
սահմանվում
են իմիգրացիոն
քվոտայի որոշման
¨ ընդունման
ընթացակարգը,
քվոտայի չափի
վերաբերյալ առաջարկ
ներկայացնող
¨ քվոտան հաստատող
պետական կառավարման
մարմինները,
քվոտայի հաստատման
կարգը, քվոտայում
փոփոխություններ
կատարելու իրավասություն
ունեցող մարմինը:
Օրենքի նախագծում
սահմանվում
են նա¨ քվոտայի
բաշխման չափանիշները:
Իմիգրացիոն
քվոտան ընդունված
պրակտիկայի համաձայն
կարող է բախշվել
կամ ըստ §ելքի¦
երկրների կամ
ըստ իմիգրանտների
կատեգորիաների:
Ներկայացված
օրենքի նախագծում
ընդունված է
վերջին մոտեցումըտ
սահմանված են
իմիգրանտների
այն կատեգորիաները
որոնց միջ¨ պետք
է բաշխվի քվոտան:
Դրանք ենտ օտարերկրյա
քաղաքացի հանդիսացող
իմիգրանտի կարգավիճակ
ստացած անձանց
ըմտանիքի անդամները,
գիտության ¨
մշակույթի ականավոր
գործիչները
¨ բարձր մասնագիտական
որակավորում
ունեցող անձինք:
Օրենքում սահմանվում
է նա¨ նշված կատեգորիաներից
որ¨է մեկին պատկանելու
հանգամանքը
հաստատող փաստաթղթերի
ներկայացման
կարգը: Ելնելով
մասնագիտությունների
բազմազանությունից
¨ այդ անձանց որակավորումը
հաստատող իրավասու
պետական միասնական
մարմին սահմանելու
անհնարինությունից,
բարձր մասնագիտական
որակավորում
ունեցող մասնագետների
դեպքում իմիգրացիայի
հարցերով լիազոր
մարմինն է կոնկրետ
մասնագիտության
համար որոշում,
թե իրավասու
որ մարմնի կողմից
տրամադրված փաստաթուղթն
է հիմք հանդիսանում:
Օրենքը
ծագումով հայ
օտարերկրյա քաղաքացիների,
ինչպես նա¨ նրանց
ընտանիքների
անդամների, նրանց
ամուսնացած զավակների,
վերջիններիս
ամուսինների
ու երեխաներըի
համար սահմանում
է իմիգրացիայի
թույլտվության
ստացման իրավունք
իմիգրացիոն
քվոտայից դուրս:
Այդ իրավունքից
օգտվում են նա¨
ՀՀ նախկին քաղաքացիները,
ՀՀ քաղաքացուտ
օտարերկրյա պետության
քաղաքացի հանդիսացող
ընտանիքի անդամները
¨ ՀՀ տնտեսության
մեջ համապատասխան
չափի ներդրում
կատարած օտարերկրյա
քաղաքացիները:
Ծագումով
հայ, ինչպես նա¨
ՀՀ նախկին քաղաքացի
օտարերկրացիների
մշտական բնակության
նպատակով ՀՀ ժամանելը
խթանելու նպատակով
օրինագծում
առանձին հոդվածով
սահմանված են
այդ անձանց տրամադրվող
արտոնությունները:
Այսպես. նրանք
ազատվում են
իմիգրացիայի
թույլտվության
տրամադրման համար
սահմանված պետական
տուրքի վճարումից,
ՀՀ մուտք գործելիս
իրենց թե անձնական
¨ թե արտադրական
նշանակության
գույքը ներմուծելիս
օգտվում են մաքսային
արտոնություններից:
Նրանց իրավունք
է տրվում սեփականության
իրավունքով
ձեռք բերելու
հող, ՀՀ պետական
բարձրագույն
¨ միջնակարգ մասնագիտական
ուսումնական
հաստատություններ
ընդունվելու
ՀՀ քաղաքացիների
համար սահմանված
ընդհանուր հիմունքներով,
իսկ ՀՀ տարածքում
առ¨տրային կազմակերպություն
ստեղծելու կամ
որ¨է առ¨տրային
կազմակերպության
կանոնադրական
կապիտալում առնվազն
300 մլն դրամ փաստացի
ներդրում կատարելու
դեպքում օգտվելու
շահութահարկի
արտոնություններից:
Եվ վերջապես ծագումով
հայ օտարերկրյա
քաղաքացիներին
մշտական բնակության
նպատակով ՀՀ ժամանելուց
հետո հնարավորություն
է տրվում ճանաչվելու
ՀՀ քաղաքացի:
Այսպիսի
քաղաքականության
նպատակահարմարությունը
թելադրված է
հետ¨յալ իրողություններով.
Ա ռ ա ջ ի նտ
Հայաստանը հանդիսանում
է ողջ հայության
պատմական հայրենիքը
¨ յուրաքանչյուր
հայ ունի հայրենիքում
ապրելու ազատ
¨ անկապտելի իրավունք:
Ե ր կ ր ո ր դտ
Հայաստանը նա¨
ողջ հայության
հոգ¨որ-մշակութային
կենտրոնն է, որի
պատմամշակութային
¨ հոգ¨որ-մշակութային
արժեքների հետ
մշտապես ¨ ազատորեն
հաղորդակցվելու
իրավունքը ¨ս
կարելի է դասել
հայկական ծագում
ունեցող անձանց
բնածին իրավունքների
շարքը: Այսպիսի
ազատ ¨ տ¨ական հաղորդակցությունը
դրական նշանակություն
ունի նա¨ հայ
մշակույթի զարգացման
¨ աշխարհասփյուռ
հայկական գաղթօջախների
հոգ¨որ մշակութային
ինքնության
պահպանման համար:
Ե ր ր ո ր դտ
աշխարհասփյուռ
հայությունը
ունի բավականաչափ
մեծ տնտեսական
ներուժ, առանց
որի արդյունավետ
ներգրավման
շատ դժվար կլինի
պատկերացնել
Հայաստանի տնտեսական
հզորացումը:
Իսկ որպեսզի սփյուռքահայությունը
Հայաստանում
ազատորեն ներդնի
իր միջոցները,
անհրաժեշտ է նրա
համար ստեղծել
այնպիսի պայմաններ,
որոնց շնորհիվ
վերջինս իրեն
տեր զգա այս երկրում
¨ ոչ թե միայն
ժամանակավոր
առաքելություն
ունեցող հարուստ
ազգական:
Չ ո ր ո ր դ Եվ
վերջապեստ սփյուռքահայության
հայրենադարձության
խթանումը Հայաստանի
սոցիալ-ժողովրդավարական
զարգացման համար
¨ս ունենալու
է կար¨որ նշանակություն.
հայրենադարձությունը
թույլ է տալու
վերականգնել
Հայաստանի հասարակության
ժողովրդագրական
խաթարված հավասարակշռությունը,
մեծացնելու
է աշխատունակ
բնակչության
տեսակարար կշիռը:
Այս վերջին հանգամանքը
իր հերթին դրականապես
է ազդելու ինչպես
երկրի սոցիալ-տնտեսական
կայունության
ամրապնդման, պաշտպանունակության
հզորացման, այնպես
էլ բարոյահոգեբանական
մթնոլորտի առողջացման
վրա:
Օրենքում սահմանվում է իմիգրացիայի բնագավառում պետական կառավարման մարմիններիտ ՀՀ կառավարության, իմիգրացիայի հարցերով լիազոր մարմնի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ¨ հյուպատոսկան հիմնարկների իրավասությունները:
Օրենքով
սահմանվում
են իմիգրացիայի
թույլտվության
տրամադրման ընթացակարգը,
իմիգրացիոն
քվոտայի շրջանակներում
¨ իմիգրացիոն
քվոտայից դուրս
իմիգրացիայի
թույլտվության
տրամադրման վերաբերյալ
դիմում ներկայացնելու
կարգը, դիմումին
կից ներկայացվող
փաստաթղթերի
ցանկը, իմիգրացիայի
թույլտվության
մերժման հիմքերը
ինչպես նա¨ մշտական
բնակության կարգավիճակը
հավաստող մշտական
կացության քարտի
կամ հայրենադարձի
վկայականի տրման
կարգն ու պայմանները:
Օրենքի
նախագծում նախատեսված
են նա¨ իմիգրացիայի
թույլտվության
անվավեր ճանաչման
հիմքերը, այդ
դեպքում իմիգրացիայի
թույլտվության
համար կրկին
դիմում ներկայացնելու
կարգը, իմիգրացիայի
թույլտվությունը
անվավեր ճանաչված
անձի կողմից
նրա ՀՀ տարածքը
լքելու, ¨ նշված
որոշումը բողոքարկելու
կարգը: