Նախագիծ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա
Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ
ՈՒ Թ Յ Ա Ն
Օ Ր Ե Ն Ք Ը
§Ազգային փոքրամասնությունների մասին¦
Գլուխ 1. Ընդհանուր
դրույթներ
Հոդված 1. Օրենքի
կարգավորման
առարկան
Հայաստանի
Հանրապետության
տարբեր ազգություններին
պատկանող քաղաքացիների
քաղաքացիական,
քաղաքական, հոգ¨որ-մշակութային,
սոցիալական ¨
այլ իրավունքների
առավել արդյունավետ
պաշտպանության,
Հայաստանի Հանրապետության
տարբեր ազգերին
պատկանող քաղաքացիների
միջ¨ խաղաղ, բարիդրացիական
հարաբերությունների
պահպանման, ինչպես
նա¨ հանրապետության
տարածքում բնակվող
ազգային փոքրամասնույթունների
մշակույթների
ազատ զարգացումն
ապահովելու
ուղղությամբ
սույն օրենքը
կարգավորում
է Հայաստանի Հանրապետության
տարբեր ազգություններին
պատկանող քաղաքացիների
միջ¨ իրավահարաբերությունները,
սահմանում է
ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
ընդհանուր - քաղաքացիական
¨ առանձնահատուկ
- էթնիկական իրավունքներն
ու պարտականությունները:
Հոդված 2. Ազգային
փոքրամասնությունների
մասին Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությունը
Ազգային
փոքրամասնությունների
մասին Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությունը
բաղկացած է Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրությունից,
սույն օրենքից,
§Հայաստանի Հանրապետության
քաղաքացիության
մասին¦, §Լեզվի
մասին¦, §Կրթության
մասին¦, §Հեռուստատեսության
¨ ռադիոյի մասին¦,
§Մամուլի ¨ մյուս
զանգվածային
լրատվության
միջոցների մասին¦,
Հայաստանի Հանրապետության
օրենքներից,
Հայաստանի Հանրապետության
§Ընտրական օրենսգրքից¦,
ինչպես նա¨ Հայաստանի
Հանրապետության
այլ օրենսդրական
ակտերից:
Հոդված
3. §Ազգային փոքրամասնություններին
պատկանող անձինք¦
հասկացությունը
Սույն
օրենքի իմաստով,
§ազգային փոքրամասնություններին
պատկանող անձինք¦
հասկացության
տակ հասկացվում
են Հայաստանի
Հանրապետության
տարածքում մշտապես
բնակվող ¨ նրա
քաղաքացիությունն
ունեցող անձինք,
որոնք էթնիկական
ծագմամբ, լեզվով,
հոգ¨որ մշակույթով,
կրոնով ¨ ավանդույթներով
տարբերվում
են Հայաստանի
Հանրապետության
բնիկ բնակչությունիցտ
հայերից:
Գլուխ 2. Ազգային
փ ոքրամասնություններին
պատկանող քաղաքացիների
ընդհանուր քաղաքացիական
իրավունքներն
ու պարտականությունները
Հոդված
4. Ազգային պատկանելիության
որոշման իրավունքը
Հայաստանի
Հանրապետության
յուրաքանչյուր
քաղաքացի ինքն
է ազատորեն որոշում
իր ազգային պատկանելիությունը:
Ազգային պատկանելիության
պատճառով հասարակական
կյանքի որ¨է
ոլորտում քաղաքացու
համար չպետք
է առաջանան անբարենպաստ
հետ¨անքներ:
Ոչ-ոք
իրավունք չունի
Հայաստանի Հանրապետության
քաղաքացուց
իր ազգային պատկանելիության
ապացուցում
կամ դրանից հրաժարում
պահանջել:
Հայաստանի
Հանրապետության
բոլոր քաղաքացիներըտ
անկախ ազգային
պատկանելիությունից,
ցանկության
դեպքում, իրավունք
ունեն պահանջելու,
որ Հայաստանի
Հանրապետության
քաղաքացու իրենց
անձնագրում
կամ անձը հաստատող
այլ փաստաթղթերում
նշվի իրենց ազգային
պատկանելիությունը:
Ազգային
փոքրամասնություններին
պատկանող անձանց
անունը, ազգանունը
¨ հայրանունը
պետական մարմինների
կողմից տրվող
փաստաթղթերում
գրվում է քաղաքացու
կամ, օրենսդրությամբ
սահմանված կարգով,
նրանց իրավունքները
ներկայացնող
անձի ցուցումով:
Հոդված
5. Ազգային փոքրամասնությունների
իրավունքների
հավասարությունը
Հայաստանի
Հանրապետության
բոլոր քաղաքացիները,
անկախ ազգությունից,
ռասայից, լեզվից,
կրոնական հավատալիքներից,
սովորույթներից,
ունեն Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրությամբ
¨ օրենքներով
սահմանված իրավունքներն,
ազատություններն
ու պարտականությունները:
Բոլորը
հավասար են օրենքի
առաջ ¨ առանց խտրականության,
հավասարապես
պաշտպանվում
են օրենքով:
Հայաստանի
Հանրապետության
քաղաքացու որ¨է
իրավունքի սահմանափակումտ
ելնելով նրա
ազգային պատկանելիությունից,
պատժվում է օրենսդրությամբ
սահմանված կարգով:
Հոդված
6. Ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
միավորումներ
կազմելու իրավունքը
Հայաստանի
Հանրապետության
ազգային փոքրամասնություններին
պատկանող յուրաքանչյուր
քաղաքացի ունի
այլ անձանց հետ
միավորումներ
կազմելու, այդ
թվումտ արհեստակցական
միություններ,
կուսակցություններ
ստեղծելու ¨ դրանց
անդամագրվելու
իրավունք: Այդ
իրավունքի իրացումը
կարող է սահմանափակվել
միայն զինված
ուժերում ¨ իրավապահ
մարմիններում
ծառայողների
համար:
Ազգային
փոքրամասնություններին
պատկանող անձանց
կողմից միավորումներ
ստեղծելու իրավունքի
իրացմանը խանգարելու
ցանկացած փորձ,
բացառությամբ
սույն հոդվածի
առաջին մասում
նշված դեպքերի,
պատժվում է Հայաստանի
Հանրապետության
օրենսդրության
սահմանված կարգով:
Ազգային
փոքրամասնություններին
պատկանող անձինք
ունեն խաղաղ,
առանց զենքի
ժողովներ, հանրահավաքներ,
երթեր ¨ ցույցեր
կազմակերպելու
¨ անցկացնելու
իրավունք:
Հոդված 7. Ազգային
փոքրամասնություններին
պատկանող անձանց
պարտականությունները
Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, աջակցել Հայաստանի Հանրապետության պետական անկախության, անվտանգության ¨ տարածքային ամբողջության պահպանմանը, հարգել հանրապետության տարածքում բնակվող բոլոր ազգերի ավանդույթները, սովորույթները, լեզուն ¨ մշակույթը:
Հոդված
8. Ազգային փոքրամասնություւներին
պատկանող անձանց
ընտրական իրավունքը
Հայաստանի
Հանրապետության
ազգային փոքրամասնություններին
պատկանող տասնութ
տարին լրացած
քաղաքացիները
հանրապետության
բոլոր քաղաքացիների
պես, ունեն անմիջականորեն
կամ կամքի ազատ
արտահայտությամբ
ընտրված իրենց
ներկայացուցիչների
միջոցով պետության
կառավարմանը
մասնակցելու
իրավունք:
Ազգային
փոքրամասնություններին
պատկանող քաղաքացիներն
իրավունք ունեն,
ՀՀ Սահմանադրությամբ
¨ օրենքներով
սահմանված կարգով,
առաջադրվել ¨
ընտրվել Հայաստանի
Հանրապետության
պետական կառավարման
բարձրագույն
մարմիններում,
տեղական ինքնակառավարման
մարմիններում,
զբաղեցնել պետական
բարձրաստիճան
պաշտոններ:
Հոդված
9. Ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
սոցիալական պաշտպանության
իրավունքները
Ազգային
փոքրամասնություններին
պատկանող անձինք
ունեն աշխատանքի
ազատ ընտրության
իրավունք: Նրանք
օգտվում են աշխատանքի
ոլորտում Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրությամբ
¨ օրենքներով
սահմանված բոլոր
իրավունքներից:
Ազգային
փոքրամասնությանը
պատկանող յուրաքանչյուր
քաղաքացի ունի
իր ¨ իր ընտանիքի
համար բավարար
կենսամակարդակի,
այդ թվումտ բնակարանի,
բավարար կենսապայմանների,
ինչպես նա¨ ծերության,
հաշմանդամության,
հիվանդության,
կերակրողին
կորցնելու, գործազրկության
¨ օրենսդրությամբ
նախատեսված այլ
դեպքերում, սոցիալական
ապահովության
իրավունք:
Ազգային
փոքրամասնությանը
պատկանող յուրաքանչյուր
անձ ունի առողջության
պահպանման իրավունք:
Գլուխ 3 Ազգային
փոքրամասնությունների
առանձնահատուկ
- էթնիկական իրավունքները
Հոդված
10. Ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
առանձնահատուկ-էթնիկական
իրավունքների
շրջանակը
Սույն
օրենքի իմաստով,
ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
առանձնահատուկ-էթնիկական
իրավունքներ
են դիտվում քաղաքացիների
ազգային ավանդույթների
ու սովորույթների,
կրոնական հավատալիքների
ու համոզմունքների,
ազգային լեզվի
պահպանման, ինչպես
նա¨ ազգային ավանդույթներից,
սովորույթներից
ու կրոնական
հավատալիքներից
բխող ծիսակարգեր
կազմակերպելու
¨ դրանց մասնակցելու
իրավունքները:
Հոդված
11. Ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
առանձնահատուկ-էթնիկական
իրավունքների
պաշտպանության
սահմանադրական
երաշխիքները
Հայաստանի
Հանրապետության
յուրաքանչյուր
քաղաքացի, անկախ
ազգային պատկանելիությունից,
ունի ազգային
սովորույթների,
ավանդույթների,
մտքի, խղճի ազատության,
կրոնական այս
կամ այն հավատքը
ազատորեն դավանելու,
դրանք ազատորեն
կիրառելու ¨
քարոզելու իրավունք:
Ագելվում
է ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
իրենց ազգային
ավանդույթներից,
սովորույթներից,
կրոնական հավատալիքներից
բխող ծեսերին
ու միջոցառումներին
մասնակցության
որ¨է կերպ խոչընդոտումը:
Հոդված
12. Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների
առանձնահատուկ-էթնիկական
իրավունքների
իրացման սահմանափակումները
Հայաստանի
Հանրապետության
յուրաքանչյուր
քաղաքացի իր
ազգային ավանդույթների,
սովորույթների,
կրոնական
հավատալիքների
պահպանմանն ուղղված
ծիսական ¨ այլ
կարգի արարողություններ
իրականացնելիս
չպետք է վիրավորի
Հայաստանի Հանրապետության
այլ ազգերի պատկանող
քաղաքացիների
ազգային ¨ մարդկային
արժանապատվությունը,
իր գործունեություններով
չպետք է խանգարի
հասարակական կարգը,
քաղաքացիների
անդորրը, ինչպես
նա¨ պարտավոր
է նրանց համար
չստեղծել ֆիզիկական
կամ հոգեբանական
անհարմարություններ:
Քաղաքացու
ազգային, կրոնական,
դավանաբանական
համոզմունքների
արտահայտման
իրավունքը կարող
է սահմանափակվել
միայն Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված դեպքերում:
Հոդված
13. Ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
իրենց ազգային
լեզուն սովորելու
իրավունքը
Հայաստանի
Հանրապետության
պետական լեզվին
զուգահեռ իր
ազգային լեզուն
սովորելու ¨
դրա ազատ գործածելու
իրավունքը Հայաստանի
Հանրապետության
յուրաքանչյուր
քաղաքացու անկապտելի
իրավունքն է:
Ազգային
փոքրամասնություններին
պատկանող քաղաքացիների
երեխաների հանրակրթական
դպրոց ընդունելությունը
կատարվում է
այդ լեզվով ուսուցման
դասընթաց ունեցող
դպրոցում (դասարանում),
իսկ դրա բացակայության
դեպքումտ պետական
լեզվով ուսուցմամբ
դպրոցում:
Գլխավորապես
ազգային փոքրամասնություններով
բնակեցված կամ
նրանց զգալի
թվի առկայություն
ունեցող համայնքներում,
ազգային փոքրամասնությունների
նեկայացուցիչների
կողմից իրենց
լեզվով դպրոց
(դասարան) կամ ազգային
փոքրամասնության
պատկանող աշակերտների
համար մայրենի
լեզվի ուսուցման
դասընթաց բացելու
նախաձեռնություն
ցուցաբերելու
¨, օրենսդությամբ
սահմանված կարգով,
կրթության գործի
կառավարման պետական
լիազորված մարմնին
դիմելու դեպքում,
պետությունը
պարտավոր է այդ
համայնքներին
ցուցաբերել
ֆինանսական ¨
գիտամեթոդական
օգնությունտ
հանրակրթական
դպրոցների համար
Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված նորմատիվների
սահմաններում:
Հոդված 14. Ազգային
փոքրամասնությունների
լեզվով հանրակրթական
դպրոց (դասարան)
կամ ազգային փոքրամասնության
պատկանող աշակերտների
համար մայրենի
լեզվի ուսուցման
դասընթաց բացելու
համար դիմելը
Հայաստանի
Հանրապետության
համայնքներում
Հայաստանի Հանրապետության
որ¨է ազգային
փոքրամասնության
լեզվով հանրակրթական
դպրոց (դասարան)
բացելու կամ
ազգային փոքրամասնության
պատկանող աշակերտների
համար մայրենի
լեզվի ուսուցման
դասընթացի համար
կարող են դիմել
Հայաստանի Հանրապետության
գյուղական, քաղաքային
կամ քաղաքի թաղային
համայնքի ղեկավարը,
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման
համապատասխան
մարմինը կամ,
Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված կարգով,
պետական գրանցում
ստացած ազգային
փոքրամասնությունների
միավորումները,
տվյալ համայնքից
կամ տարածքից
ընտրված Հայաստանի
Հանրապետության
Ազգային Ժողովի
պատգամավորները,
ինչպես նա¨, Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված կարգով,
օրինական գրանցում
ստացած ցանկացած
քաղաքական կուսակցություն:
Ազգային
փոքրամասնությունների
լեզվով դպրոց
(դասարան) բացելու
համար աշակերտների
անհրաժեշտ թվի
նվազագույն
նորման սահմանում
է Հայաստանի Հանրապետության
հանրակրթական
կրթության ոլորտը
կարգավորող
ՀՀ կառավարության
կողմից լիազորված
պետական կառավարման
մարմինը (կամ
ուղղակիտ ՀՀ կառավարությունը):
Հոդված 15. Ազգային
փոքրամասնություններին
պատկանող անձանց
մշակութային
իրավունքները
Պետությունն
աջակցում է իր
տարածքում բնակվող
Ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
մշակութային
ինքնության
պահպանմանն ու
զարգացմանըտ
մշակույթի պահպանման,
տարածման ¨ զարագացման
պետական ծրագրերի
իրականացման
միջոցով նպաստելով
նրանց մշակութային
ժառանգության
պահպանման, տարածման
¨ զարգացման համար
պայմանների
ստեղծմանը:
Ազգային
փոքրամասնությունների
կողմից ստեղծված
հոգ¨որ-մշակութային
բարձրարժեք
հուշարձաններըտ
որպես համաժողովրդական
արժեք պահպանվում
են պետության
կողմիցտ պատմամշակույթային
հուշարձանների
¨ հոգ¨որ այլ
արժեքների պահպանման
համար ՀՀ օրենսդրությամբ
սահմանված կարգով:
Հոդված
16. Ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
իրավունքները
զանգվածային
լրատվամիջոցների
նկատմամբ
Հայաստանի
Հանրապետության
տարածքում գործող
հեռուստա ¨ ռադիո
ընկերությունները,
մամուլի ¨ զանգվածային
լրատվության
մյուս միջոցները
իրավունք չունեն
հրապարակել ազգային
փոքրամասնությունների
ազգային, կրոնական,
մշակութային
արժեքները նսեմացնող,
ազգային փոքրամասնությունների
ազգային արժանապատվությունը
վիրավորող կամ
ազգային փոքրամասնությանը
պատկանող որ¨է
քաղաքացու անձնական
արժանապատվությունը
արատավորող տեղեկություններ:
Հեռուստա
¨ ռադիո ընկերություները,
զանգվածային
լրատվության
այլ միջոցները
պարտավոր են,
ՀՀ օրենսդրությամբ
սահմանված կարգով,
հեռուստառադիոլսարանին
¨ ամբողջ բնակչությանը
մատուցել ազգային
փոքրամասնությունների
շահերն արտահայտող
հաղորդումներ
¨ հրապարակումներ:
Հոդված 17. Օրենքի
ուժի մեջ մտնելը
Սույն
օրենքը ուժի
մեջ է մտնում
հրապարակման
պահից: