Նախագիծ
§Ազգային
փոքրամասնությունների
մասին¦ ՀՀ օրենքի
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ Ը
1. Ազգային փոքրամասնությունների տեղը ՀՀ բնակչության սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքում
Երկրորդ
համաշխարհային
պատերազմից հետո
իրականացված
մարդահամարների
տվյալների համաձայն,
Հայաստանում ազգային
փոքրամասնությունների
թիվը ոչ միայն
չի պակասել, այլ¨
ունեցել է աճի
միտում: Այսպես.
1970- 79թթ. ընթացքում
ՀՀ - ում բնակվող
ռուսների թիվը
ավելացել է 4.000- ով,
ադրբեջանցիներինըտ
13.000-ով: Հետաքրքիր
է որ այդ նույն
ժամանակահատվածում
նկատվել է ազգային
փոքրամասնությունների
թվի նվազում
հար¨ան Վրաստանումտ
ռուսներինըտ
25.000-ով հայերինըտ
4.000-ով ¨ Ադրբեջանում
համապատասխանաբար
35.000-ով ¨ 9.000-ով:
80-90-ական
թվականների սահմանագլխից
սկսած մեր հանրապետությունում
իրավիճակը կտրուկ
ապակայունացվեցտ
պայմանավորված
այնպիսի արտակարգ
գործոններով
ինչպիսիք էին
միջէթնիկական
հակամարտությունները/
ղարաբաղյան հակամարտությունը/,
սպիտակյան երկրաշարժը,
քաղաքական, սոցիալական
¨ տնտեսական կտրուկ
անցումները
/ ԽՍՀՄ փլուզում,
տնտեսական շրջափակում,
արտադրության
անկում, անցում
շուկայական հարաբերությունների,
տնտեսության
կառուցվածքային
տեղաշարժեր ¨
այլն/: Այս ամենն
իր հերթին ապակայունացրեց
միգրացիոն իրավիճակը
¨, բնականաբար,
ազգային փոքրամասնությունները
նույնպես ընդգրկվեցին
միգրացիոն շրջապտույտի
մեջ: 90-ականների
ընթացքում արձանագրվեց
ազգային փոքրամասնությունների,
մասնավորապեստ
հրեաների հույների,
ռուսների ուկրաինացիների
արտահոսք հանրապետությունից,
որը պայմանավորված
էր միմիայն անցումային
շրջանի սոցիալ-տնտեսական
բնույթի դժվարություններով
¨ այդ ազգերի ազգային-պետական
կազմավորումների
առկայությամբ
ուր կենսամակարդակը
շատ ավելի բարձր
էր քան Հայաստանում
(այդ տարիներին
սոցիալ- տնտեսական
ծանր պայմանների
պատճառով հանրապետությունից
հեռացան նա¨ մի
քանի հարյուր
հազար հայեր):
Դրա հետ¨անքով
ազգային փոքրամասնությունների
թիվը ՀՀ-ում կրճատվեց:
Եթե 1989թ մարդահամարի
տվյալներով ՀՀ
- ում հայերը կազմում
էին 93.3% իսկ ազգային
փոքրամասնությունները
6.7%, ապա ներկայումս,
ըստ պաշտոնական
տվյալների, ազգային
փոքրամասնությունները
կազմում են ՀՀ
ընդհանուր բնակչության
շուրջ 3% -ը (այս նվազումը
պայմանավորված
է նա¨ 1988-90թթ ընթացքում
ՀՀ-իցտ մոտ 170.000 հայաստանաբնակ
ադրբեջանցիների
արտագաղթով, ¨
Ադրբեջանից հայերի
զանգվածային
ներգաղթով (360-420
hազար ):
Ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, մշակութային ծաղկման ¨ ընդհանուր բարեկեցության հիմքն են հանդիսանում տարբեր ազգային, էթնիկական ¨ այլ խմբերի խաղաղ գոյակցությունն ու համագործակցությունը: Ազգային փոքրամասնությունների վիճակը քաղաքացիական հասարակության ¨ ժողովրդավարության կար¨որ չափանիշներից է, ¨ յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակություն պարտավոր է ոչ միայն հարգել ազգային փոքրամասնություններին պատկանող ցանկացած անձի էթնիկական, մշակութային, լեզվական ¨ կրոնական ինքնությունը, այլ¨ ստեղծել համապատասխան պայմաններ, որոնք թույլ կտան արտահայտել, պահպանել ¨ զարգացնել այդ ինքնությունը:
2. Ազգային փոքրամասնությունների
խնդիրները Հայաստանում,
օրենքի ընդունման
անհրաժեշտությունը
Հայաստանի
տարածքում ազգամիջյան
հարաբերությունների
ամբողջ պատմությունը
հավաստել է, որ
հայերը ավանդաբար
բարյացկամ ու
վերին աստիճանի
հանդուրժող
վերաբերմունք
են ունեցել իրենց
երկրում ապրղ
տարբեր ազգությունների
ներկայացուցչությունների
նկատմամբ ¨ այստեղ
երբ¨է ազգամիջյան
բախումներ չեն
արձանագրվել:
Նման վերաբերմունքը
շարունակվել
է նա¨ խորհրդային
տարիներին: Խորհրդային
Հայաստանի գոյության
70 տարիների ընթացքում
երբ¨է չի վարվել
ազգային փոքրամասնությունների
դուրս մղման
քաղաքականություն
¨ նրանց նկատմամբ
չի կիրառվել
որ¨է կարգի խտրականություն:
Հետխորհրդային
տարիներին ¨ս
Հայաստանում չի
արձանագրվել
ազգային փոքրամասնությունների
իրավունքների
որ¨է քիչ թե շատ
լուրջ ոտնահարում,
կամ հանրապետության
բնիկ բնկաչության
հետ ազգային փոքրամասնությունների
ներկայացուցիչների
լուրջ բախումներ:
Այսքանով
հանդերձ, այսօր
Հայաստանի ազգային
փոքրամասնությունները
ունեն մի շարք
ոչ մեծ խնդիրներ,
որոնք ավելի
շուտ պայմանավորված
են ոչ թե նրանց
նկատմամբ Հայաստանի
Հանրապետության
իշխանությունների
վարած խտրական
քաղաքականության
կամ բնիկ բնակչության
անբարյացկամ
վերաբերմունքով,
այլ հանրապետության
սոցիալ-տնտեսական
ընդհանուր ծանր
վիճակով: Սոցիալ-տնտեսական
ընդհանուր վիճակով
պայմանավորված
այսօր դժվարացել
է հանրապետության
ողջ բնակչության
մի շարք առանցքային
քաղաքացիական
իրավունքների
իրացման խնդիրը:
Եթե այսօր Հայաստանի
ազգային փոքրամասնությունների
մի մասը չունի
իրենց համայնքներում
մայրենի լեզվով
դպրոցներ բացելու
կամ լուրջ մշակույթային
միջոցառումներ
իրականացնելու
հնարավորություն,
ապա դա ոչ թե պետության
կամ բնիկ բնակչության
կողմից կիրառվող
խտրականության
ու ստեղծված խոչընդոտների
արդյունք է, այլ
պետության հնարավորությունների
կտրուկ կրճատման
¨ հասարակության
մեծ մասի սոցիալ-տնտեսական
անբարենպաստ
վիճակի: Դրա վկայությունն
այն է, որ երկրի
հայազգի բնակչության
ճնշող մեծամասնությունը
¨ս այսօր գտնվում
է աղքատության
վիճակումտ զրկված
լինելով որակյալ
կրթություն
ստանալու, բավարար
չափով հոգ¨որ
մշակութային
արժեքների հետ
հաղորդակցվելու
¨ որակյալ առողջապահական
սպասարկում ստանալու
հնարավորություններից:
Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրությունը,
§Հայաստանի Հանրապետության
ընտրական օրենսգիրքը¦,
§Հայաստանի Հանրապետության
քաղաքացիության
մասին¦, ¨ այլ օրենսդրական
փաստաթղթերը
ընդհանուր առմամբ
երաշխավորում
են Հայաստանի Հանրապետության
բոլոր քաղաքացիների
համար, անկախ նրանց
ազգային, ռասսայական
պատկանելիությունից,
լեզվից, կրոնական
հավատալիքներից
¨ այլն, հավասար
քաղաքական, տնտեսական
¨ սոցիալական
պաշտպանության
իրավունքներ:
Հայաստանի
Հանրապետությունում
ապրող ազգային
փոքրամասնություններին
պատկանող անձանց
լեզվամշակութային
բնույթի իրավունքները
¨ս քաղաքակիրթ
ժողովրդավարական
հասարակություններին
բնորոշ մակարդակով
պաշտպանված են
ինչպես ՀՀ Սահմանադրությամբ,
այնպես էլ §Լեզվի
մասին¦, §Կրթության
մասին¦ ՀՀ օրենքներով
¨ §Մշակութային
օրենսդրության
հիմունքների
մասին¦ շուտով
ընդունվելիք
ՀՀ օրենքով ¨ ՀՀ-ի
միջազգային
բազմաթիվ համաձայնագրերով
ու պարտավորություններով:
Այսպիսով
§Ազգային փոքրամասնությունների
մասին¦ օրենքի
ընդունման անհրաժեշտոքւթյունը
թելադրվում
է ոչ թե հանրապետությունում
ապրող ազգային
փոքրամասնություններին
պատկանող անձանց
ընդհանուր-քաղաքացիական
¨ առանձնահատուկ
էթնիկական իրավունքների
ոտնահարման հետ¨անքով
առաջացած հիմնախնդիրներով,
այլ ավելի շուտտ
Հայաստանի Հանրապետության
միջազգային
հանրության
առջ¨ ստանձնած
բարոյաիրավական
պարտավորություններով
¨ կանխարգելիչ
բնույթի հետ¨յալ
հանգամանքներով.
– հանրապետությունում
կայունության,
փոխադարձ համաձայնության,
վստահության
¨ բարյացկամության
մնթոլորտի պահպանման,
ազգային ու կրոնական
հիմքով հնարավոր
հակամարտությունների
¨ ընդհարումների
բացառման,
– ազգային
փոքրամասնությունների
վերաբերյալ ՀՀ
ընդունած միջազգային
փաստաթղթերից
բխող պարտավորությունների
կատարման,
– որպես
ժողովրդավարության
ուղին բռնած
պետությունտ
ազգային փոքրամասնությունների
նկատմամբ պետական
քաղաքականության
սկզբունքների
հռչակման ¨ դրանց
իրականացումն
ապահովող իրավական
հիմքի ձ¨ավորման
անհրաժեշտությամբ
¨ այլն:
3. Ազգային փոքրամասնությունների
հիմնահարցերըտ
որպես օրենսդրական
կարգավորման
առարկա
§Ազգային
փոքրամասնությունների
մասին¦ օրինագիծը
նպատակահարմար
է կառուցել ազգային
փոքրամասնությունների
հետ¨յալ սահմանման
հիման վրա §Հայաստանի
Հանրապետության
տարածքում մշտապես
բնակվող ¨ ՀՀ քաղաքացիություն
ունեցող անձինք,
որոնք իրենց
էթնիկական ծագմամբ,
լեզվով, մշակույթով,
կրոնով ¨ ավանդույթներով
տարբերվում են
Հայաստանի բնիկ
բնակչությունիցտ
հայերից¦:
Ազգային
փոքրամասնությունների
հիմնական իրավունքները
բաժանվում են
երկու խմբի.
1. ընդհանուր-քաղաքացիական,
2. առանձնահատուկ-էթնիկական,
որոնք կապված
են ազգային փոքրամասնություններին
պատկանող անձի
ազգային-էթնիկական
առանձնահատկությունների
պահպանման ու
զարգացման հետ:
Առաջին
խմբի իրավունքները
արտացոլված լինելով
ՀՀ Սահմանադրության
¨ օրենսդրական
այլ փաստաթղթերում,
չեն կարող դառնալ
սույն օրինագծի
առարկա, քանի որ
դրանց պաշտպանումն
իրականացվում
է երկրի բոլոր
քաղաքացիների
համար հավասարազորտ
այդ թվում նա¨
երկրի հիմնական
բնակչությունը
կազմող էթնիկ
մեծամասնության
համար:
Չնայած
այս հանգամանքին,
ազգային փոքրամասնությունների
իրավունքների
մասին ստեղծվելիք
օրինագիծը կարող
է մեկ անգամ ¨ս
փաստել, որ Հայաստանի
Հանրապետության
բոլոր քաղաքացիները
իրենց ազգային
պատկանելիությունից
անկախ, օգտվում
են պետության
պաշտպանությունից
հավասարապես ¨
հավասար են օրենքի
առաջ:
Օրինագծում
մեկ անգամ ¨ս պետք
է հռչակվի այն
դրույթը, որով
պետությունը
պարտավորվում
է պատժել բոլոր
կարգի գործողությունները,
որոնց ընթացքում
խտրականություն
է դրս¨որվում
ըստ ազգային պատկանելիության,
խոչընդոտներ
են առաջանում
ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
իրավունքների
իրացման ճանապարհին,
ինչպես նա¨ հրահրվում
է ազգամիջյան
թշնամանք ¨ անհանդուրժողականություն:
Օրինագիծը,
ընդհանուր առմամբ,
ամրագրելու
է Հայաստանի Հանրապետության
բոլոր քաղաքացիները
հավասար քաղաքական,
տնտեսական ¨ սոցիալական
իրավունքների
պաշտպանության
ուղղությամբ
պետության պատրաստակամությունը:
Նշված
իրավունքների
առումով, մասնավորապես,
նշվելու է, որ
Հայաստանի Հանրապետության
բոլոր քաղաքացիները,
անկախ ազգային
պատկանելիությունից,
հավասար իրավունք
ունեն մասնակցելու
պետական իշխանության
բոլոր մակարդակների
ընտրություններինտ
ՀՀ օրենսդրությամբ
սահմանված համընդհանուր
ուղղակի ընտրությունների
միջոցով: Ազգային
փոքրամասնություններին
պատկանող անձինք
Հայաստանի բնիկ
բնակչության
հետ հավասար իրավունք
ունեն առաջադրել
իրենց թեկնածությունը
իշխանության
բոլոր մակարդակի
ընտրովի մարմիններում
(ընդհուպտ երկրի
նախագահի պաշտոնի
համար), ինչպես
նա¨ ունեն պետական
կառավարման ցանկացած
մարմնում ցանկացած
մակարդակի պաշտոն
զբաղեցնելու
իրավունք:
Օրնագիծը
մեկ անգամ ¨ս շեշտելու
է նա¨ տեղական
ինքնակառավարման
մարմիններում
ազգային փոքրամասնությունների
ներկայացուցիչների
առաջադրվելու
¨ ընտրվելու
ՀՀ օրենսդրությամբ
սահմանված հավասար
իրավունքը: Այս
առումով նպատակահարմար
չէ լրացուցիչ
պայմաններ առաջադրել
տեղական ինքնակառավարման
մարմինների
ընտրությունների
ոլորտում, որովհետ¨
§Տեղական ինքնակառավարման
մարմինների
մասին¦ ՀՀ գործող
օրենքը լիովին
կարգավորում
է այդ գործընթացը
(հոդված 3-ի III մաս)տ
նշելով, որ տեղական
ինքնակառավարման
մարմիններն
ընտրվում են
համայնքի անդամների
կողմից, իսկ համայնքի
անդամ է համարվում
ՀՀ այն քաղաքացին,
որը մշտապես բնակվում
է տվյալ համայնքում
կամ վերջին երեք
տարում անընդմեջ
ընդգրկված է
համայնքում
հարկեր, տեղական
տուրքեր ¨ վճարումներ
մուծողների
ցուցակներում:
Մեր
կարծիքով հարցի
այսպիսի դրվածքը
թույլ է տալիս
ազգային փոքրամասնությունների
ներկայացուցիչներին
ցանկացած համայնքում
հարաբերական
մեծամասնություն
ունենալու դեպքում
ընտրվել համայնքի
ներակայացուցչական
մարմնիտ ավագանու
կազմում, իսկ որակյալ
մեծամասնություն
ունենալու դեպքումտ
ընտրվել համայնքի
ղեկավար: Նույն
կերպտ մեծամասնական
ընտրահամակարգով
ազգային փոքրամասնության
ցանկացած ներակայացուցիչ
կարող է ընտրվել
պետական իշխանության
բարձրագույն
մարմիններում:
Հետ¨աբար, նպատակահարմար
չէ ընտրական համակարգում
ազգային փոքրամասնությունների
միասնական օկրուգ
ստեղծելու ուղղությամբ
որ¨է փոփոխություն
մտցնել, այլապես
խախտվելու է Հայաստանի
մյուս քաղաքացիների
ընտրական իրավունքը:
Հայաստանում
ապրող ազգային
փոքրամասնությունների
տնտեսական իրավունքի
փաստացի պաշտպանվածության
մասին է խոսում
այն փաստը, որ տնտեսավարող
սուբյեկտների
(ձեռնարկությունների
¨ անհատ ձեռներեցների)
գործունեության
գրանցման իրավասություններ
ունեցող պետական
կառավարման լիազորված
մարմնումտ բիզնես
ռեգիստրում
ՀՀ քաղաքացիների
տնտեսական նախաձեռնությունները
գրանցելիս չի
էլ հարցվում
ձեռնարկություն
հիմնադրողների
կամ անհատ ձեռներեցների
ազգային պատկանելիությունը,
հետ¨աբար խոսք
լինել չի կարող
ձեռնարկատիրական
իրավունքի խտրականության
մասին:
Ինչ
վերաբերվում
է ազգային փոքրամասնությունների
ներկայացուցիչների
սոցիալական ապահովության
իրավունքին,
ապա օրինագծում
պարզապես պետք
է ամրագրվի սահմանադրական
այն նորմը, ըստ
որի Հայաստանի
բոլոր քաղաքացիները,
անկախ իրենց ազգային
պատկանելիությունից,
ունեն կյանքի
արժանավայել
պայմաններ ¨ բավարար
կենսամակարդակ
ունենալու իրավունք:
Պետք է պարզապես
նշել նա¨, որ ազգային
փոքրամասնություննեին
պատկանող անձինք
ունեն պետական
սոցիալական աջակցություն
ստանալու հավասար
իրավունք:
Ազգային
փոքրամասնությունների
երկրորդ խմբիտ
առանձնահատուկ-էթնիկական
իրավունքներն
առնչվում են
նրանց ինքնության
հիմնական տարրերիտ
լեզվի, կրոնի,
ավանդույթների,
մշակութային
ժառանգության
պահպանմանն ու
զարգացմանը,
ինչպես նա¨ քաղաքացիների
ազգային-էթնիկական
ծագման ինքնաճանաչմանն
ու այս կամ այն
ազգին կամ էթնիկ
խմբին պատկանելու
ինքնագիտակցությանն
ու դրանից բխող
անբարենպաստ
հետ¨անքներից
պաշտպանելու
երաշխիքներին:
Ազգային-էթնիկական
ինքնությանը
բնորոշ վերը
նշված տարրերի
պաշտպանությունը
կար¨որվում է
նա¨ Եվրոխորհրդի
անդամ պետությունների
կողմից 1995թ. վավերացված
§Ազգային փոքրամասնությունների
պաշտպանության
մասին¦ շրջանակային
կոնվենցիայում
(հոդված 5/1) ¨ ԱՊՀ երկրների
կողմից 1994թ. վավերացված
§Ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
իրավական ապահովության
մասին¦ կոնվենցիայում:
Ազգային
փոքրամասնությունների
էթնկական ինքնության
կար¨որագույն
տարրիտ լեզվի
պահպանման հարցը
օրենսդրական
առումով արմատական
լուծում է ստացել
§Լեզվի մասին¦
ՀՀ օրենքում, որի
հենց առաջին
հոդվածի չորրորդ
պարբերությունում
նշվում է, որ Հայաստանի
Հանրապետությունն
իր տարածքում
երաշխավորում
է ազգային փոքրամասնությունների
լեզունների
ազատ գործածությունը:
Այնուհետ¨ այդ
նույն օրենքը
ամրագրում է,
որ Հայաստանի
ազգային փոքրամասնության
համայնքներում
հանրակրթական
ուսուցումը
¨ դաստիարակությունը
կարող են կազմակերպվել
իրենց մայրենի
լեզվովտ պետական
ծրագրերով ¨
հովանավորությամբտ
հայերենի պարտադիր
ուսուցմամ:
Քանի
որ §Լեզվի մասին¦,
ինչպես նա¨ §Կրթության
մասին¦ ՀՀ օրենքներում
հստակ չի եր¨ում,
թե պետությունը
կոնկրետ ինչ կերպ
է աջակցելու ազգային
փոքրամասնությունների
համայնքներում
մայրենի լեզվով
հանրակրթական
կրթության կազմակերպմանը,
ապա սույն օրինագիծը
ի պաշտպանություն
ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
իրենց մայրենի
լեզվով կրթություն
ստանալու իրավունքի,
ի լրումն §Լեզվի
մասին¦ ՀՀ օրենքի
վերը նշված դրույթի,
հռչակելու է
նա¨, որ պետությունը
պարտավոր է ազգային
փոքրամասնությունների
կողմից իրենց
համայնքներում
մայրենի լեզվով
հանրակրթական
դպրոց բացելու
նախաձեռնություն
ցուցաբերելու
¨ օրենքով սահմանված
կարգով կրթության
գործի կառավարման
պետական լիազորված
մարմնին դիմելու
դեպքում, այդ համայնքներին
ցուցաբերել
ֆինանսական ¨
գիտամեթոդական
օգնությունտ
հանրակրթական
դպրոցների համար
ՀՀ օրենսդրությամբ
սահմանված նորմատիվների
սահմաններում:
Ինչ
վերաբերվում
է Հայաստանում
ապրող ազգային
փոքրամասնություններին
պատկանող անձանց
հոգ¨որ մշակութային
ինքնատիպության
պահպանմանն ու
զարգացմաննը,
ապա այդ հարցը
համալիր կերպով
կարգավորվում
է §Մշակութային
օրենսդրության
հիմունքների
մասին¦ ՀՀ օրենքում,
որի նախագիծն
արդեն անցել է
միջգերատեսչական
քննարկումների
¨ միջազգային
փորձաքննության
փուլերը ¨ արդեն
դրված է ՀՀ Ազգային
Ժողովի օրակարգում:
Այդ օրինագծի
յոթերորդ հոդվածում
ուղղակիորեն
նշվում է, որ §Հայաստանի
Հանրապետությունը
աջակցում է իր
տարածքում ապրող
ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
մշակութային
ինքնատիպության
պահպանմանն ու
զարգացմանըտ
մշակույթի պահպանման,
տարածման ¨ զարգացման
պետական ծրագրերի
իրականացման
միջոցով նպաստելով
նրանց կրոնի,
ավանդույթների,
լեզվի, մշակութային
ժառանգության,
մշակույթի պահպանման,
տարածման ¨ զարգացման
համար պայմանների
ստեղծմանը¦:
§Ազգային
փոքրամասնությունների
մասին¦ առաջարկվող
օրինագծով ազգային
փոքրամասնություններին
պատկանող անձանց
համար արվում
է նրանց ազգային
ինքնությունը
պահպանելուն
նպաստող մի կար¨որագույն
քայլ ¨ս. հռչակվելու
է նրանց կողմից
իրենց էթնիկական
ծագումը ¨ ազգային
պատկանելիությունը
ազատորեն ընտրելու,
այն անարգել նշելու
իրավունքը: Այդ
առումով, ազգային
փոքրամասնություններին
պատկանող անձանց
իրավունք է վերապահվելու
ազատորեն ընտրել
իրենց ազգանունը,
անունը, հայրանունը,
ցանկության դեպքում
դրանք ամբողջությամբ
նշելով անձը
հաստատող փաստաթղթերում,
այդ թվումտ Հայաստանի
Հանրապետության
քաղաքացիության
անձնագրում:
Անձնագրում,
նրանց ցանկությամբ,
կարող է նշվել
նա¨ քաղաքացու
ազգային պատկանելիությունը:
Օրինագիծը
ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց
երաշխավորելու
է նա¨ իրենց ազգային
պատկանելիության
հետ¨անքով հասարակական
կյանքի բոլոր
ոլորտներում
որ¨է կարգի խտրականությունից
պաշտպանված լինելու
իրավունքը: