ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 


Հասցեն
Կանոնադրություն
Կառուցվածքը
Հայտարարություններ
Արխիվ
Միգրացիոն օրենսդրություն
Հարկադիր տեղաշարժվածանձինք
Անօրինական միգրացիա
Ծրագրեր
Միգրացիոն իրավիճակը
ՀՀ-ում

ՌԴ-ից վերաբնակվելու ցանկություն ունեցոց ՀՀ քաղաքացիների համար
Վերադարձ ¨ վերաինտեգրում
Հաախակի տրվող հարցեր
ՄԳ պետ պրն. Գ. Եգանյանի ելույթները
Դեպի առաջին էջ

Ընդունվել է է 1999 թվականի մարտի 3-ին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ


ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձանց ժամանակավոր տեղավորելու, փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու, փախստականի կարգավիճակը կորցնելու, ինչպես նա¨ օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր ապաստան տալու հիմքերը, կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետտ լիազորված մարմին) իրավասությունները, փախստականի կարգավիճակ հայցողի ¨ փախստականի իրավունքներն ու պարտականությունները, նրանց իրավական ու սոցիալական պաշտպանվածության երաշխիքները:
(նախաբան լրաց. 19.03.02 ՀՕ-314 օրենք)

Գլուխ I Ընդհանուր դրույթներ

Գլուխ II Փախստականի կարգավիճակ տալու ¨ մերժելու հիմքերը

Գլուխ III Փախստականի կարգավիճակ հայցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն

Գլուխ
IV Փախստականի կարգավիճակ ստանալը

Գլուխ V
Փախստականի կարգավիճակ ստացած անձանց իրավունքները ¨ պարտականությունները

Գլուխ VI Փախստականի կարգավիճակի դադարեցում

Գլուխ VI. I
Oտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին ժամանակավոր ապաստան տալը

Գլուխ VII Փախստականների հարցերով լիազորված մարմինը

Գլուխ
VIII Փախստականների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերումը

Գլուխ
IX Պատասխանատվությունն օրենքի խախտման համար

Գլուխ
X Անցումային դրույթ

ԳԼՈՒԽ I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

          Սույն օրենքում օգտագործվում են հետ¨յալ հիմնական հասկացություններըտ
          փախստականտ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձ, որն ըստ ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս ¨ չի կարող կամ չի կամենում օգտվել այդ պետության պաշտպանությունից, կամ, չունենալով որ¨է պետության քաղաքացիություն ¨ գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է, սակայն երկյուղ ունի, որ չի կարող օգտվել այդ պետություններից որ¨է մեկի պաշտպանությունից.
          փախստականի կարգավիճակ հայցողտ անձ, որը դիմում է կամ մտադրություն ունի դիմելու լիազորված մարմնինտ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու համար.
          հատուկ կացարանտ փախստականի կարգավիճակ հայցողին բժշկական զննման ենթարկելու ժամանակամիջոցում ժամանակավոր բնակության համար հատկացված բնակելի տարածք.
          ժամանակավոր կացարանտ փախստականի կարգավիճակ հայցողին ¨ փախստականին ժամանակավոր բնակության համար հատկացված բնակելի տարածք.
          ժամանակավոր ապաստանտ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձիտ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր բնակության իրավունքտ սույն օրենքի 21.1-ին հոդվածին համապատասխան:
(1-ին հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-314 օրենք)

ՀՈԴՎԱԾ 2 ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

          Սույն օրենքի գործողությունը տարածվում է օտարերկրյա քաղաքացիների ¨ քաղաքացիություն չունեցող այն անձանց վրա, ովքեր, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, սույն օրենքով սահմանված կարգով դիմել կամ մտադիր են դիմել լիազորված մարմնինտ փախստականի կարգավիճակ ստանալու համար կամ արդեն իսկ ձեռք են բերել փախստականի կարգավիճակ, կամ ստացել են մերժում:

ՀՈԴՎԱԾ 3. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

          Փախստականի ¨ փախստականի կարգավիճակ հայցողի իրավական վիճակը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով:
          Եթե սույն օրենքի նորմերը հակասում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերին, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 4. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

          Փախստականի կարգավիճակ ստացած անձին լիազորված մարմինը տալիս է փախստականի վկայական ¨ ճամփորդական փաստաթուղթ, որոնց ձ¨երն ու տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
          Փախստականի ճամփորդական փաստաթուղթը տրվում է §Փախստականի կարգավիճակի վերաբերյալ¦ 1951 թ. Ժն¨ի կոնվենցիային համապատասխան:
          Փախստականի վկայականը Հայաստանի Հանրապետությունում համարվում է փախստականի անձը հաստատող փաստաթուղթ ¨ տրվու է փախստականի կարգավիճակ ստացած, 16 տարին լրացած բոլոր անձանց, իսկ ճամփորդական փաստաթուղթըտ փախստականի վկայական ստացած անձանցտ ըստ ցանկության:
          Սույն օրենքով սահմանված կարգովտ փախստականի կարգավիճակ ստացած, 16 տարին չլրացած փախստականների մասին տվյալները նշում են նրանց ծնողներիտ փախստականի վկայականում ¨ ճամփորդական փաստաթղթում կամ այլ օրինական ներկայացուցչի համապատասխան փաստաթղթերում:
          Փախստականի կարգավիճակ ստացած անձանց երեխաները 16 տարին լրանալուց հետո կարող են դիմել լիազորված մարմնինտ փախստականի վկայական ¨ ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար:

ԳԼՈՒԽ II ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 5. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

          Փախստականի կարգավիճակ հայցողն իրավունք ունի դիմել լիազորված մարմնին ¨ սույն օրենքով սահմանված կարգով ստանալ փախստականի կարգավիճակ:
          Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանում է սույն օրենքի 1 հոդվածում նշված անձը, եթետ
    ա) գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
      բ) այլ պետության կողմից չի ստացել փախստականի կարգավիճակ:

ՀՈԴՎԱԾ 6. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

          Փախստականի կարգավիճակ չի տրվում այն անձին, եթետ
    ա) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը նա կատարել է խաղաղության ¨ մարդկության դեմ ուղղված հանցագործություն կամ զինվորական հանցագործությունտ միջազգային ակտերում այդ արարքներին տրված բնորոշումներով.
     բ) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը նա կատարել է ոչ քաղաքական բնույթի հանցագործություն, կամ նրա նկատմամբ ուժի մեջ է Միջազգային դատարանի վճիռըտ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ¨ սկզբունքներին հակասող հանցագործության համար.
    գ) նա կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը.
    դ) նա ունի մի քանի պետությունների քաղաքացիություն, բայց առանց հիմնավոր պատճառների չի օգտվում այդ պետություններից որ¨է մեկի պաշպանությունից.
    ե) սույն օրենքի համաձայն նրատ փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը նախկինում մերժվել է, իսկ նոր դիմումը լրացուցիչ տեղեկություններ չի պարունակում.
    զ) նա Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել այն պետության տարածքից, որտեղ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառներ չկան, ¨ նա կարող էր ստանալ փախստականի կարգավիճակ.
     է) նա հրաժարվում է հաղորդել անհրաժեշտ տեղեկություններ կամ հայտնում է ակնհայտ սխալ տեղեկություններ իր կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հանգամանքների մասին.
     ը) նա օրինական ամուսնության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ.
     թ) նա §Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ստացել է կացության կարգավիճակ:
(6 հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ- 152 օրենք)

ԳԼՈՒԽ III ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ
ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


ՀՈԴՎԱԾ 7. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

          Փախստականի կարգավիճակ հայցող, ինչպես նա¨ այլ պետություններից զանգվածաբար Հայաստանի Հանրապետություն եկող անձինք Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փախստականի կարգավիճակ հայցողը փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը կարող է ներկայացնել ինչպես 5 հոդվածում նշված դեպքերում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմանակետումտ լիազորված մարմնի ներկայացուցչին:
Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվություն չունենալու դեպքում փախստականի կարգավիճակ հայցելու դիմումը հիմք է հանդիսանում փախստականի կարգավիճակ հայցողին անարգել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն ¨ օգտվել սույն օրենքով սահմանված իրավունքներից:

ՀՈԴՎԱԾ 8. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ ԲՆԱԿԵՑՈՒՄԸ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ

          Փախստականի կարգավիճակ հայցող, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, լիազորված մարմինը ժամանակավորապես տեղավորում է այդ նպատակի համար նախատեսված հատուկ կացարաններումտ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում, անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու ¨ փաստաթղթային ստուգումներ անցկացնելու համար:
          Մինչ¨ իր դիմումի վերջնական պատասխան ստանալը փախստականի կարգավիճակ հայցողն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաշարժվել, բնակության վայրը ընտրելտ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ՀՈԴՎԱԾ 9. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻՆ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼԸ

          Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձը, սույն օրենքի 8 հոդվածով նախատեսվածտ բժշկական զննման ենթարկելուց ¨ փաստաթղթային ստուգումներից հետո տեղավորվում է ժամանակավոր կացարաններումտ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ՀՈԴՎԱԾ 10. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

          Փախստականի կարգավիճակ հայցողն իրավունք ունիտ
     ա) ստանալ թարգմանչական, իրավական խորհրդատվոթւյան անվճար ծառայություններ, բժշկական օգնություն ¨ սպասարկումտ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ինչպես նա¨տ տեղե-կատվություն ազգականների վերաբերյալ.
    բ) ստանալ միանվագ նպաստտ Հայաստանի Հանրապետության կառավա-րության սահմանած կարգով ու չափով.
    գ) հետ վերցնել փախստականի կարգավիճակ հայցողի դիմումը:
Փախստականի կարգավիճակ հայցողն օգտվում է սույն օրենքի 19 հոդվածով նախատեսված երաշխիքներից, ինչպես նա¨ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչին:

ՀՈԴՎԱԾ 11. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՈՒՆՆԵՐԸ

          Ժամանակավոր կացարաններում տեղավորված անձինք, մինչ¨ փախստա-կանի կարգավիճակ ստանալու մասին իրենց գրավոր դիմումը քննարկելն ու դրա վերաբերյալ որոշում ընդունելը, պարտավոր ենտ
    ա) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ու լիազորված մարմնիտ ժամանակավոր կացարաններում բնակվելու համար սահմանված կարգն ու կանոնները.
     բ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու ցանկության դեպքում այդ մասին հայտնել լիազորված մարմնին. 
    գ) վերջնական մերժում ստանալուց հետոտ 5-օրյա ժամկետում, դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից, եթե իրավասու մարմինների սահմանած կարգով նման պահանջ է ներկայացվել.
     դ) ենթարկվել պարտադիր բժշկական զննման:

ԳԼՈՒԽ IV ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼԸ


ՀՈԴՎԱԾ 12. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

          Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձինքտ ըստ իրենց ժամանակավոր կացարանների գտնվելու վայրի, սահմանված կարգովտ տասնօրյա ժամկետում, գրավոր դիմում են լիազորված մարմնինտ փախստականի կարգավիճակ ստանալու համար:
          Փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացրած անձինք ստանում են փախստականի կարգավիճակ հայցողի վկայական:
          Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմելու իրավունք ունեն 16 տարին լրացած անձինք: 16 տարին չլրացած անձանց համար դիմումները ներկայացնում են նրանց ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչներ:
Եթե 16 տարին չլրացած անձինք Հայաստանի Հանրապետությունում չունեն ծնողներ կամ այլ օրինական ներկայացուցիչներ, ապա նրանք անհապաղ վերցվում են պետության խնամքի տակ:
          Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմումները պարտադիր ընդունվում ¨ սահմանված կարգով գրանցվում են:
          Փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի ձ¨ն ու գրանցման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
          Դիմողն ազատվում է փախստականի կարգավիճակի համար դիմումը քննարկելու ¨ դրա վերաբերյալ որոշում ընդունելու հետ կապված ծախսերից:
          Փախստականի կարգավիճակը տրվում է երեք տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգվում է փախստականի կարգավիճակ տալուտ օրենքով սահմանված կարգով: Եթե դադարել են այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, ապա անձը կորցնում է փախստականի կարգավիճակը:
(12 հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ – 152 օրենք)

ՀՈԴՎԱԾ 13. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

          Փախստականի կարգավիճակ ստանալու համար ներկայացված դիմումները քննարկվում են 1 -ամսյա ժամկետում:
Այն դեպքում, երբ դիմումի քննարկումը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություն, քննարկումը կարող է երկարաձգվել մինչ¨ 3 ամիս:

ՀՈԴՎԱԾ 14. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ Ի ՄԵՐԺՈՒՄԸ

          Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմումը կարող է մերժվել, եթետ
     ա) դիմողի տվյալները չեն համապատասխանում սույն օրենքի 1 ¨ 5 հոդվածներով նախատեսված անձանց համար սահմանված պահանջներին.
       բ) նախքան դիմումի քննարկումը ¨ դրա վերաբերյալ որոշում ընդունելն անձն առանց լիազորված մարմնին տեղեկացնելու հեռացել է Հայաստանի Հանրապետությունից կամ խախտել է սույն օրենքի 8 հոդվածի պահանջները.
      գ) առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրութամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսվածտ մերժման ¨ այլ հիմքեր:

ՀՈԴՎԱԾ 15. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԵՐԺՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՆԳԱՏԱՐԿԵԼԸ

          Լիազորված մարմինը ընդունում է փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու վերաբերյալ, որի մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին:
          Դիմումը մերժելու դեպքում նշվում է սույն օրենքով նախատեսված այն հիմքերը, որոնք մերժման պատճառ են հանդիսացել:
Դիմումի մերժումը կարող է գանգատարկվել վերադասության ¨ դատական կարգովտ մեկամսյա ժամկետում:
Եթե փախստականի կարգավիճակ հայցողը դիմել է դատարան, ապա մինչ¨ գանգատի վերաբերյալտ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելն անձն օգտվում է փախստականի կարգավիճակ հայցողի իրավունքներից, ¨ արգելվում է նրա վտարումը Հայաստանի Հանրապետությունից:

ՀՈԴՎԱԾ 16. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԵՐԺՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

          Փախստականի կարգավիճակ տալու վերջնական մերժումըտ ներառյալ բողոքարկման գործընթացի ավարտը, իրավասու մարմինների համար հիմք է հանդիսանում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունից վտարելու փախստականի կարգավիճակ հայցողին, եթե նա հրաժարվում է սահմանված ժամկետում կամավոր մեկնել, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են Հայաստանի Հանրապետությունում նրա մնալու համար սահմանված այլ օրինական հիմքեր:
Հայաստանի Հանրապետությունից փախստականի կարգավիճակ հայցողի վտարումը կասեցվում է այն դեպքում, երբ նա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելիս կատարել է հանցագործությունտ մինչ¨ նրա նկատմամբ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
          Անձի վտարումը կարող է հետաձգվել, եթե նա Հայաստանի Հանրապե-տության, նրա քաղաքացիների կամ նրա տարածքում գործող կամ գտնվող այլ անձանց հանդեպ ունի այնպիսի պարտականություններ, որոնց կատարումը պահանջում է այդ անձի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում:

ՀՈԴՎԱԾ 17. ՄԵՐԺՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՐՑՐԱԾ ԿԱՄ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ
ԶՐԿՎԱԾ ԱՆՁԻ ՎՏԱՐՈՒՄԸ

           Սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված կարգով մերժում ստացած փախստականի կարգավիճակ հայցող, ինչպես նա¨ փախստականի կարգավիճակը կորցրած կամ կարգավիճակից զրկված անձանց, ովքեր հրաժարվում են լիազորված մարմնի կողմից ընդունված որոշման համաձայն սահմանված ժամկետում կամավոր մեկնել,վտարումը Հայաստանի Հանրապետությունից իրականացվում է օտարերկրյա քաղաքացիների ¨ քաղաքացիություն չունեցող անձանց համարտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
          Մերժում ստացած փախստականի կարգավիճակ հայցող անձը վտարվում է այն երկիր, որի քաղաքացին է կամ որ¨է այլ երկիր, որտեղ մեկնելու ցանկություն է հայտնել, եթե տվյալ երկիրը նրան ընդունելու պատրաստակամություն է հայտնել:
Փախստականի կարգավիճակը կորցրած անձը վտարվում է միայն դատական կարգով:


ԳԼՈՒԽ V
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 18. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

          Փախստականը Հայաստանի Հանրապետությունում ունի օտարերկրյա քաղաքացիներին ¨ քաղաքացիություն չունեցող անձանց համար սահմանված իրավունքները ¨ պարտականությունները, այդ թվումտ մտքի, խոսքի, խղճի ¨ դավանանքի ազատության իրավունք:
Փախստականն իրավունք ունի ազատ տեղաշարժվել ¨ սահմանված կարգով ընտրել բնակավայր:
          Փախստականն ունի անձնական ¨ ընտանեկան կյանքին անօրինական միջամտելուց օրենքով պաշտպանելու, անձի ¨ բնակարանի անձեռնամխելիության, հաղորդակցության գաղտնիության, պատվի ¨ արժանապատվության, կյանքի ¨ առողջության, անձնական ազատության ¨ գույքի դեմ ոտնձգություններից դատական պաշտպանության Հայաստանի Հանրապետության, աշխատանքի ¨ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
          Փախստականն ընտանեկան հարաբերություններում ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ ¨ պարտականություններ:
          Փախստականն իրավունք ունի ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ծառայել զինված ուժերումտ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
          Փախստականն օգտվում է սոցիալական պաշտպանվածության իրավունքիցտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով:
          Փախստականը Հայաստանի Հանրապետությունում չունի ընտրական իրավունք, (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքից), չի կարող ընտրվել կամ նշանակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոններում:
          Փախստականը վճարում է հարկեր, տուրքեր ¨ կատարում այլ պարտադիր վճարումներտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
          Փախստականն իր իրավունքներից ու ազատություններից օգտվելիս չպետք է վնաս հասցնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հասարակական կարգին, ընդհանուր բարեկեցությանը, Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
          Փախստականի կարգավիճակ ստացած անձը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
          Սույն օրենքով չնախատեսված այլ իրավունքների ¨ պարտականությունների հարցում փախստականն օգտվում է օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից:
(18 հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ-152 օրենք)


ՀՈԴՎԱԾ 19. ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

          Փախստականը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն տրված իրավունքները ¨ ազատություններն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության հովանավորությունից ու գտնվում է նրա պաշտպանության ներքո:
Փախստականին իրավունք չունեն վտարել Հայաստանի Հանրապետությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:
Փախստականին ձերբակալելու, կալանավորելու, քրեական պատասխանատվության ենթարկելու կամ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքն արգելելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել լիազորված մարմնին ¨ Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչին:
Փախստականն իր կամքին չի կարող վերադարձվել այն երկիրը, որտեղից նա հեռացել է կամ ուղարկվել այլ արկիր, որտեղ վտանգ է սպառնում նրա կյանքին ¨ ազատություններին:

ԳԼՈՒԽ VI ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 20. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

          Անձը կորցնում է փախստականի կարգավիճակը եթետ
    ա) կամավոր կերպով կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր նա.
      բ) կորցրած լինելով իր քաղաքացիությունըտ կամավոր կերպով վերստանձնել է այն.
    գ) ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որ¨է պետության քաղաքացիություն ¨ օգտվում է այն պետության պաշտպանությունից, որի քաղաքացին է դարձել.
    դ) կամավոր կերպով վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից մեկնել էր հալածանքի երկյուղի պատճառով.
     ե) ալյ¨ս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր նա, որովհետ¨ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ.
    զ) լինելով քաղաքացիություն չունեցող անձտ ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական դադարել են գոյություն ունենալ.
    է) մեկնել է մշտական բնակության Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.
    ը) լրացել է սույն օրենքի 12 հոդվածի յոթերորդ մասով սահմանված ժամկետը:
Անչափահաս փախստականները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որդեգրում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրողները փախստականներ են կամ քաղաքացիություն չունեցող անձինք:
(20 հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ-152 օրենք)


ՀՈԴՎԱԾ 21. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԶՐԿԵԼԸ

          Անձը զրկվում է փախստականի կարգավիճակից, եթե ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել, ¨ որոնք սահմանված են օրենքի 6 հոդվածով ¨ հիմք են հանդիսանում անձին զրկելու փախստականի կարգավիճակից:

ԳԼՈՒԽ VI. I OՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼԸ


ՀՈԴՎԱԾ 21.1. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

          Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն իրավունք ունի դիմել լիազորված մարմին ¨ ստանալ ժամանակավոր ապաստանտ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրվում է ժամանակավոր ապաստան, եթետ
     ա) նրա տվյալները համապատասխանում են փախստական ճանաչվելու համար սույն օրենքով նախատեսված պահանջներին, սակայն գրավոր դիմում է լիազորված մարմինտ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր ապաստան ստանալու համար.
      բ) նրա տվյալները չեն համապատասխանում փախստական ճանաչվելու համար սույն օրենքով նախատեսված պահանջներին, սակայն նա չի կարող կամ չի կամենում վերադառնալ իր քաղաքացիական պատկանելության կամ հիմնական բնակության վայրի պետությունտ խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի պատճառով, կամ եթե այդ պետությունում իր կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում զինված հակամարտությունների հետրանքով:
          Ժամանակավոր ապաստանը տրվում է 1 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո դա կարող է երկարաձգվել ժամանակավոր ապաստան տալու հիմքերի առկայության դեպքում:
(21.1-ին հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-314 օրենք)


ՀՈԴՎԱԾ 21.2. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

          Ժամանակավոր ապաստան ստանալու համար լիազորված մարմին դիմում ներկայացրած անձինք ունեն փախստականի կարգավիճակ հայցողների համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով միանվագ նպաստ ստանալու իրավունքի) ¨ պարտականությունները:
Ժամանակավոր ապաստան ստացած անձինք ունեն փախստականի կարգավիճակ ստացած անձանց համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ տեղակալ ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքի) ¨ պարտականությունները:
(21.2-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-314 օրենք)

ՀՈԴՎԱԾ 21.3. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

          Ժամանակավոր ապաստան ստացած անձին լիազորված մարմինը տալիս է ժամանակավոր ապաստանի վկայական, որի տրման կարգն ու նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ժամանակավոր ապաստանի վկայականը հիմք է Հայաստանի Հանրապետության տարածքում անձի օրինական բնակության համար:
(21.3-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-314 օրենք)


ՀՈԴՎԱԾ 21.4. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄՆ ՈՒ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻՑ ԶՐԿԵԼԸ

          Ժամանակավոր ապաստանը դադարեցվում է, եթետ
     ա) դադարել են այն հանգամանքները, որոնք հիմք են անձին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավո ապաստան տալու համար.
      բ) անձը Հայաստանի Հանրապետությունում ստացել է փախստականի կամ որ¨է այլ օրինական կացության կարգավիճակ.
      գ) անձը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որ¨է այլ օտարերկրյա պետության քաղաքացիություն.
      դ) անձը մեկնել է մշտական բնակության Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.
      ե) լրացել է սույն օրենքի 21.1-ին հոդվածով սահմանված ժամկետը:
          Անձը զրկվում է ժամանակավոր ապաստանից, եթե նատ
     ա) հաղրդել է ակնհայտ սխալ տեղեկություններ կամ ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, որոնց հիմք են հանդիսացել նրան ժամանակավոր ապաստանի իրավունք տալու համար.
       բ) կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
(21.4-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-314 օրենք)

ՀՈԴՎԱԾ 21.5. ԱՆՁԻ ՎՏԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

          Ժամանակավոր ապաստանը դադարեցվելու կամ ժամանակավոր ապաստանից զրկվելու դեպքում անձը պարտավոր է իրավասու պետական մարմինների առաջարկով հնգօրյա ժամկետում մեկնել Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե չունի Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու այլ օրինական հիմքեր:
          Անձը, որը հրաժարվում է սահմանված ժամկետում մեկնել Հայաստանի Հանրապետության տարածքից, ենթակա է վտարմանտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(21.5-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ 314 օրենք)

ԳԼՈՒԽ VII ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

ՀՈԴՎԱԾ 22. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

          Հայաստանի Հանրապետության տարածքում անձին փախստականի կարգավիճակ տալու, մերժելու, դադարեցնելու, զրկելու իրավունքը վերապահվում է փախստականների հարցերով զբաղվող լիազորված պետական մարմնին:
          Լիազորված մարմինը կազմակերպում է փախստականի հայցողի ընդունումը, տեղադրումը ¨ սոցիակայան պաշտպանվածության ապահովումըտ սույն օրենքի պահանջներին համապատասխան ¨ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ VIII ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 23. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

          Փախստականների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությոն են ձեռք բերում §Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
          Պետական համապատասխան մարմիններին իրենց իրավասության շրջանակներում օժանդակում են փախստականներինտ ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

ԳԼՈՒԽ IX ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀՈԴՎԱԾ 24. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

          Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամն սահմանված կարգով:


ԳԼՈՒԽ X
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

ՀՈԴՎԱԾ 25. 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

          Սույն օրենքի այն նորմերը, որոնք սահմանափակում են փախստականի կարգավիճակ հայցողների իրավունքները, չեն տարածվում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց վրա:

27 մարտի 1999թ.
ՀՕ-288

Դեպի էջի սկիզբը

iacute;ում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետոface="Sylfaen" size="4">ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

ՀՈԴՎԱԾ 25. 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

          Սույն օրենքի այն նորմերը, որոնք սահմանափակում են փախստականի կարգավիճակ հայցողների իրավունքները, չեն տարածվում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց վրա:

27 մարտի 1999թ.
ՀՕ-288

Դեպի էջի սկիզբը

iacute;ում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետոface="Sylfaen" size="4">ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

ՀՈԴՎԱԾ 25. 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

          Սույն օրենքի այն նորմերը, որոնք սահմանափակում են փախստականի կարգավիճակ հայցողների իրավունքները, չեն տարածվում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց վրա:

27 մարտի 1999թ.
ՀՕ-288

Դեպի էջի սկիզբը

iacute;ում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետոface="Sylfaen" size="4">ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

ՀՈԴՎԱԾ 25. 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

          Սույն օրենքի այն նորմերը, որոնք սահմանափակում են փախստականի կարգավիճակ հայցողների իրավունքները, չեն տարածվում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց վրա:

27 մարտի 1999թ.
ՀՕ-288

Դեպի էջի սկիզբը

iacute;ում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետոface="Sylfaen" size="4">ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

ՀՈԴՎԱԾ 25. 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

          Սույն օրենքի այն նորմերը, որոնք սահմանափակում են փախստականի կարգավիճակ հայցողների իրավունքները, չեն տարածվում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց վրա:

27 մարտի 1999թ.
ՀՕ-288

Դեպի էջի սկիզբը

iacute;ում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետոface="Sylfaen" size="4">ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ