Նախագիծ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Օ Ր Ե Ն Ք Ը
§Արտագնա աշխաըանքների կազմակերպման մասին¦
Գ լ ու խ 1. Ը ն դ հ ա ն ու ր դ ր ո ւ յ թ ն ե ր
Հոդված 1. Կարգավորման առարկան
1.
Սույն օրենքը
կարգավորում
է արտագնա աշխատանքների
կազմակերպման
հետ կապված հարաբերությունները:
2. Օրենքը
սահմանում է
արտագնա աշխատանքների
կազմակերպման
հիմունքները,
արտագնա աշխատանքների
կազմակերպման
պետական քաղաքականության
սկզբունքները,
արտագնա աշխատանքի
մեկնելու կարգն
ու պայմանները,
արտագնա աշխատանքների
կազմակերպման
բնագավառում
պետական մարմինների
¨ արտագնա աշխատանքների
բնագավառում
միջնորդական
ծառայություններ
մատուցող կազմակերպությունների
¥այսուհետտ կազմակերպություններ¤
իրավասությունները,
քաղաքացիների
¨ կազմակերպությունների
փոխհարաբերությունների
սկզբունքները:
Հոդված 2. Գործողության
ոլորտը
1.
Օրենքի գործողությունը
տարածվում է
արտագնա աշխատանքների
կազմակերպման
բնագավառում
իրավասություններ
ունեցող պետական
մարմինների,
կազմակերպությունների
¨ սույն օրենքով
սահմանված կարգով
արտագնա աշխատանքների
մեկնող ֆիզիկական
անձանցտ Հայաստանի
Հանրապետության
քաղաքացիների,
ինչպես նա¨ Հայաստանի
Հանրապետությունում
մշտապես բնակվող
օտարերկրյա քաղաքացիների
կամ քաղաքացիություն
չունեցող անձանց
վրա:
2. Օրենքի
գործողությունը
չի տարածվում.
ա) այն ֆիզիկական
անձանց վրա, ովքեր
Հայաստանի Հանրապետության
օրենսդրությանը
¨ միջազգային
պայմանագրերին
համապատասխան
դիվանագիտական
կամ այլ աշխատանքի
են ընդունվում
օտարերկրյա պետություններում
¨ միջազգային
միջկառավարական
(միջպետական) կազմակերպություններում
հավատարմագրված
Հայաստանի Հանրապետության
դիվանագիտական
ներկայացուցչություններում,
հյուպատոսական
հիմնարկներում,
առ¨տրական ¨ այլ
ներկայացուցչություններում.
բ) գործուղման,
ուսման, բուժման,
հանգստի կամ զբոսաշրջիկության,
արտասահմանում
գտնվող հարազատին
կամ ծանոթին
այցելելու նպատակով
օտարերկրյա պետություններ
մեկնող անձանց,
ինչպես նա¨ արտասահմանում
մշտապես բնակվող
¨ ժամանակավոր
Հայաստանում գտնվող
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների
վրա.
գ) Հայաստանի
Հանրապետությունում
մշտապես բնակվող
այն օտարերկրյա
քաղաքացիների
վրա, ովքեր աշխատանքի
կամ այլ նպատակով
մեկնում են իրենց
քաղաքացիության
պատկանելության
պետություն:
Հոդված 3. Արտագնա աշխատանքների կազմակերպման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները
1.
Պետությունը
քաղաքացիների
աշխատանքի իրավունքի
իրացման ¨ աշխատանքի
շուկայում առաջարկի
ու պահանջարկի
հարաբերակցության
կարգավորման
գլխավոր ¨ նախապատվելի
ուղին համարում
է նոր աշխատատեղերի
ստեղծումը: Միաժամանակ,
հաշվի առնելով
բավարար քանակությամբ
աշխատատեղերի
ստեղծման համար
պահանջվող խոշոր
ներդրումների
իրականացման
տ¨ական բնույթը
¨ առաջիկա տարիներին
արտագնա աշխատանքների
կար¨որ դերը բազմաթիվ
ընտանիքների
կենսապահովման
գործում, պետությունը
կարճ ¨ միջին ժամկետ
հեռանկարում
նպաստավոր պայմաններ
է ստեղծում իր
քաղաքացիներին
արտագնա աշխատանքներում
ներգրավման
համար, ինչպես
նա¨ իրավական
երաշխիքներ է
ստեղծում արտագնա
աշխատանքի մեկնողների
իրավունքների
¨ օրինական շահերի
պաշտպանության
ուղղությամբ:
2. Հայաստանի
Հանրապետության
քաղաքացիների
իրավունքների
¨ օրինական շահերի
պաշտպանության
նկատառումներից
ելնելով, Հայաստանի
Հանրապետությունը
արտագնա աշխատանքների
կազմակերպման
առումով նախապատվությունը
տալիս է այն պետություններին,
որտեղ գործում
է աշխատանքային
իրավահարաբերությունները
կարգավորող ¨
միջազգային
իրավունքի հանրաճանաչ
նորմերին ¨ սկզբունքներին
համապատասխանող
օրենսդրություն,
¨ որտեղ Հայաստանի
Հանրապետության
քաղաքացիների
իրավունքները
քաղաքական, տնտեսական
կամ այլ պատճառներով
չեն ոտնահարվում
կամ նսեմացվում:
3. Ելնելով
Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության
¨ հասարակության
բարեկեցության
շահերից, պետությունը
կարող է ժամանակավորապես
չերաշխավորել
արտագնա աշխատանքը
որոշակի պետություններում,
սակայն դա չի կարող
հիմք հանդիսանալ
քաղաքացիներին
այդ պետություններ
արտագնա աշխատանքի
մեկնման արգելման
համար:
4. Պետությունը
իրավական պայմաններ
է ստեղծում արտագնա
աշխատանքների
կազմակերպման
հետ կապված գործառույթները
համակարգելու,
արտագնա աշխատանքներում
ներգրավելու
նպատակով Հայաստանի
Հանրապետությունում
համապատասխան
աշխատուժի հավաքագրման
¨ օտարերկրյա
պետություններ
փոխադրման ուղղությամբ
իրականացվող
գործողություններին
կազմակերպված
բնույթ տալու,
ինչպես նա¨ Հայաստանի
Հանրապետության
քաղաքացիների
աշխատանքային
իրավունքի իրականացման
հնարավորություններն
ընդլայնելու
համար:
Այդ
նպատակով արգելվում
է արտագնա աշխատանքների
կազմակերպման
ոլորտում խտրականությունըտ
կապված արտագնա
աշխատանքի մեկնողի
ազգությունից,
ռասայից, սեռից,
լեզվից, դավանանքից,
քաղաքական կամ
այլ հայացքներից,
սոցիալական ծագումից,
գույքային կամ
այլ դրությունից
¨ աշխատանքի կատարման
հետ կապ չունեցող
որ¨է այլ հանգամանքից:
Հոդված 4. Հիմնական հասկացությունները
Սույն
օրենքում օգտագործվում
են հետ¨յալ հիմնական
հասկացությունները.
ա) արտագնա
աշխատանքտ օտարերկրյա
պետությունում
այդ պետության
գործատուի (օտարերկրյա
գործատու) հետ
սույն օրենքով
սահմանված կարգով
կնքված աշխատանքային
պայմանագրի հիման
վրա արտագնա աշխատողի
կողմից կատարվող
աշխատանք.
բ) օտարերկրյա
գործատուտ որ¨է
օտարերկրյա պետության
օրենսդրությամբ
սահմանված կարգով
այդ պետությունում
աշխատանքային
պայմանագրով
վարձու աշխատողներ
ընդունելու
իրավունք ունեցող
իրավաբանական
կամ ֆիզիկական
անձ, որը սույն
օրենքով սահմանված
կարգով կնքված
աշխատանքային
պայմանագրով
կամ իր կողմից
լիազորված կազմակերպության
հետ կնքված պայմանագրով
աշխատանքի է ընդունում
արտագնա աշխատանքի
մեկնողներին.
գ) միջնորդական
ծառայությունտ
կազմակերպության
կողմից արտագնա
աշխատանքի մեկնողների
համար օտարերկրյա
գործատու հայտնաբերելու,
օտարերկրյա պետություն
մեկնելու համար
նրա հետ աշխատանքային
պայմանագիր կնքելու,
արտագնա աշխատանքի
հետ կապված այլ
հարցերով խորհրդատվություն,
այդ թվում իրավաբանական,
¨ անհրաժեշտ այլ
ծառայություն
մատուցելը.
դ) արտագնա
աշխատողտ Հայաստանի
Հանրապետության
տարածքում բնակվող
Հայաստանի Հանրապետության
քաղաքացի, ինչպես
նա¨ Հայաստանի
Հանրապետության
տարածքում մշտապես
բնակվող օտարերկրյա
քաղաքացի կամ
քաղաքացիություն
չունեցող անձ,
որը օտարերկրյա
գործատուի մոտ
աշխատանքի է անցել
սույն օրենքով
սահմանված պայմանագրերի
հիման վրա.
ե¤ լիազոր
պետական մարմինտ
Հայաստանի Հանրապետության
կառավարության
կողմից լիազորվածտ
արտագնա աշխատանքների
բնագավառը համակարգող
գործադիր մարմին.
զ¤ կազմակերպությունտ
արտագնա աշխատանքների
բնագավառում
միջնորդական
ծառայություններ
մատուցող իրավաբանական
անձ կամ անհատ
ձեռնարկատեր,
որը Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված կարգով
ունի նման գործունեությամբ
զբաղվելու լիցենզիա.
զ) արտագնա
աշխատանքների
կազմակերպումտ
սույն օրենքով
¨ այլ իրավական
ակտերով նախատեսված
պետական մարմինների
¨ նրանց պաշտոնատար
անձանց, ինչպես
նա¨ կազմակերպությունների
կողմից իրականացվող
կազմակերպական
¨ իրավական միջոցառումների
ամբողջություն,
որը նպատակամղված
է օտարերկրյա
պետություններում
աշխատելու համար
Հայաստանի Հանրապետության
տարածքում արտագնա
աշխատանքի մեկնողների
հավաքագրմանը
¨ օտարերկրյա
գործատուների
հետ աշխատանքային
պայմանագրով
նրանց համապատասխան
աշխատանքով ապահովմանը:
Հոդված 5. Արտագնա աշխատանքների կազմակերպման բնագավառի մասին օրենսդրությունը
1.
Արտագնա աշխատանքների
կազմակերպման
հետ կապված հարաբերությունները
կարգավորվում
են միջազգային
իրավունքի նորմերով,
Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությամբ,
Հայաստանի Հանրապետության
աշխատանքային
օրենսգրքով,
բնակչության
զբաղվածության
մասին Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությամբ,
սույն օրենքով
¨ այլ իրավական
ակտերով:
2. Եթե
Հայաստանի Հանրապետության
միջազգային
պայմանագրերով
սահմանվում են
այլ նորմեր, քան
սույն օրենքով,
ապա կիրառվում
են միջազգային
պայմանագրերի
նորմերը:
ԳԼՈՒԽ 2.Արտագնա
աշխատանքների
կազմակերպման
բնագավառում
պետական մարմինների
իրավասությունները
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
Արտագնա
աշխատանքների
կազմակերպման
բնագավառում
Հայաստանի Հանրապետության
կառավարությունը
ապահովում է
միասնական պետական
քաղաքականության
իրականացումը,
ուղղորդում
է այդ աշխատանքներըտ
կազմակերպված
¨ նպատակաուղղված
բնույթ տալու
նպատակով:
Հայաստանի
Հանրապետության
կառավարությունըտ
ա) միջպետական
հարաբերությունների
զարգացման իրավիճակից
ելնելով, հանդես
է գալիս առանձին
պետություններում
կամ տարածաշրջաններում
արտագնա աշխատանքի
մեկնման աննպատակահարմարության
մասին հայտարարությամբ.
բ¤ սահմանում
է արտագնա աշխատանքների
կազմակերպման
բնագավառում
պետական կառավարման
լիազոր մարմինը
¨ դրա իրավասությունների
շրջանակը.
գ¤ սահմանում
է կազմակերպություններին
լիցենզավորող
լիազոր պետական
մարմինը.
դ) կնքում
է միջկառավարական
պայմանագրերտ
արտագնա աշխատանքների
կազմակերպման,
ինչպես նա¨ աշխատանքային
միգրանտների
շահերի պաշտպանության
հարցերով.
ե) իրականացնում
է սույն օրենքից
բխող ¨ արտագնա
աշխատանքների
կազմակերպման
բնագավառում
պետական քաղաքականության
բարելավմանը
նպատակաուղղված
օրենքով սահմանված
այլ լիազորություններ:
Հոդված 7. Արտագնա աշխատանքների կազմակերպման բնագավառում լիազոր պետական մարմնի իրավասությունները
Արտագնա
աշխատանքների
կազմակերպման
բնագավառում
լիազոր պետական
մարմինը համակարգում
է արտագնա աշխատանքների
կազմակերպման
ուղղությամբ
պետական մարմինների
¨ լիցենզիա ունեցող
կազմակերպությունների
գործունեությունը:
Հայաստանի
Հանրապետության
լիազոր պետական
մարմինըտ
ա) Հայաստանի
Հանրապետության
արտաքին գործերի
նախարարության
¨ օտարերկրյա
պետություններում
Հայաստանի Հանրապետության
դիվանագիտական
ներկայացուցչությունների
¨ հյուպատոսական
հիմնարկների
միջոցով տեղեկություններ
է ստանում այդ
պետություններում
աշխատանքի շուկայի
պահանջարկի ¨
առաջարկի, օտարերկրացիներին
այդ պետություններում
աշխատանքի ընդունելու
պայմանների վերաբերյալ,
դրանց հիման
վրա մշակում ¨
իրականացնում
է միջոցառումներտ
արտագնա աշխատանքների
կազմակերպման
բարելավման ուղղությամբ.
բ) արտագնա
աշխատանքի մեկնող
անձանց իրավունքների
¨ օրինական շահերի
պահպանման վիճակը
պարզելու նպատակով
ուսումնասիրություններ
է կատարում կազմակերպություններում.
գ) արտագնա
աշխատանքի մեկնողների
խնդրանքով խորհրդատվություն
է տալիս օտարերկրյա
գործատուի հետ
նրանց կնքած
աշխատանքային
պայմանագրերի
վերաբերյալ.
դ) ի կատարումն
միջկառավարական
պայմանագրերի
կամ սեփական նախաձեռնությամբ
¨ օրենքով սահմանված
կարգով կնքում
է միջգերատեսչական
միջազգային
պայմանագրեր
օտարերկրյա պետությունների
համապատասխան
պետական կառավարման
մարմինների
հետ.
ե) իրականացնում
է արտագնա աշխատանքների
կազմակերպման
համակարգման,
ինչպես նա¨ այդ
ուղղությամբ
իրականացվող
գործառույթներին
կազմակերպված
բնույթ տալու
հետ կապվածտ սույն
օրենքից ¨ այլ
իրավական ակտերից
բխող լիազորություններ
զ) մշակում
է արտագնա աշխատանքների
ոլորտի օրենսդրական
կատարելագործմանն
ուղղված առաջարկներ
¨ սահմանված կարգով
ներկայացնում
ՀՀ կառավարություն:
Հոդված 8. Պետական մարմինների պարտականությունները
Սույն օրենքին ¨ ՀՀ կառավարության որոշումներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները, տարածքային կառավարման ¨ տեղական ինքնակառավարման մարմինները արտագնա աշխատանքների կազմակերպման հարցերով իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են լիազոր պետական մարմնին:
Հոդված 9. Դիվանագիտական
ներկայացուցչությունների
¨ հյուպատոսական
հիմնարկների
խնդիրները արտագնա
աշխատանքների
կազմակերպման
ոլորտում
1.
Օտարերկրյա պետություններում
Հայաստանի Հանրապետության
դիվանագիտական
ներկայացուցչությունները
¨ հյուպատոսական
հիմնարկները
միջոցառումներ
են իրականացնում
նստավայր պետություններում
աշխատանքի շուկայի
իրավիճակի ուսումնասիրման,
դրա համար անհրաժեշտ
տեղեկությունների
ձեռքբերման,
աշխատանքի շուկայի
իրավիճակի հնարավոր
փոփոխությունների
¨ դրանց ակնկալվող
ուղղությունների
վերաբերյալ:
Իրենց
մոտ առկա նյութերի
¨ ուսումնասիրությունների
արդյունքների
հիման վրա, դիվանագիտական
ներկայացուցչությունները
¨ հյուպատոսական
հիմնարկները,
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի
նախարարություն
են ներկայացնում
առաջարկություններտ
նստավայր պետություններ
առանձին մասնագիտությունների
գծով Հայաստանից
արտագնա աշխատանքի
մեկնողների
հավաքագրման
նպատակահարմարության,
նրանց այդ պետություններում
տեղավորելու
¨ աշխատանքի ընդունելու
հնարավորությունների,
նստավայր պետությունների
աշխատանքային
օրենսդրության,
այդ պետություններ
մուտքի ¨ ելքի,
ինչպես նա¨ արտագնա
աշխատանքների
կազմակերպմանն
առնչվող այլ
հարցերի վերաբերյալ:
Ստացված
նյութերը ¨ առաջարկությունները
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի
նախարարությունը
պարբերաբար տրամադրում
է լիազոր պետական
մարմնին:
2. Օտարերկրյա
պետություններում
պատերազմ, համաճարակ,
բնական կամ տեխնածին
աղետներ կամ այլ
արտակարգ իրավիճակ
առաջանալու դեպքում
Հայաստանի Հանրապետության
դիվանագիտական
ներկայացուցչությունները
¨ հյուպատոսական
հիմնարկները
ձեռնարկում
են Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ
¨ միջազգային
պայմանագրերով
նախատեսված միջոցներտ
այդ երկրներից
արտագնա աշխատանքի
մեկնածների ապահով
դուրսբերման,
նրանց Հայաստանի
Հանրապետություն
կամ ժամանակավորապես
այլ երկիր տեղափոխելու
ուղղությամբ:
ԳԼՈՒԽ 3.Արտագնա
աշխատանքների
կազմակերպումը
Հոդված 10. Արտագնա
աշխատանքի մեկնումը
¨ արտագնա աշխատանքում
չներգրավելու
դեպքերը
1.
Արտագնա աշխատանքի
կարող են մեկնել
18 տարեկանը լրացած
անձինք:
2. Արտագնա
աշխատանքի չեն
կարող մեկնել
այն անձինք, որոնց
արտագնա աշխատանքի
մեկնելու ժամկետը
համընկնում
է այն ժամանակահատվածի
հետ, որի ընթացքում
այդ անձանց ելքը
Հայաստանի Հանրապետությունից
օրենքով կամ
Հայաստանի Հանրապետության
միջազգային
պայմանագրերով
սահմանված կարգով
թույլատրված
չէ:
3. Չի
թույլատրվում
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների
ներգրավումը
արտագնա այնպիսի
աշխատանքներում,
որոնք Հայաստանի
Հանրապետության
աշխատանքային
օրենսդրությամբ
արգելված են
որոշակի կատեգորիայի
անձանց համարտ
կապված նրանց
տարիքի, առողջական
վիճակի կամ այլ
էական հանգամանքների
հետ:
Հոդված 11. Արտագնա աշխատանքի ժամանակի հաշվարկումը արտագնա աշխատողների աշխատանքային ստաժում
1.
Արտագնա աշխատանքի
ժամանակը, օրենքով
սահմանված կարգով,
հաշվարկվում
է արտագնա աշխատանքի
մեկնած Հայաստանի
Հանրապետության
քաղաքացու ընդհանուր
¨ մասնագիտական
աշխատանքային
ստաժի մեջ ¨ հաշվի
է առնվում Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված կարգով
կենսաթոշակներ,
ինչպես նա¨ գործազրկության,
ժամանակավոր
անաշխատունակության
նպաստներ նշանակելիս,
եթե տվյալ քաղաքացին
արտագնա աշխատանքի
ժամանակահատվածում
կատարել է սոցիալական
ապահովագրության
գծով Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված վճարները:
2. Սույն
օրենքով սահմանված
կարգով արտագնա
աշխատանքի մեկնած
օտարերկրյա քաղաքացիների
¨ քաղաքացիություն
չունեցող անձանց
արտագնա աշխատանքի
ժամանակը աշխատանքային
ստաժի մեջ կարող
է հաշվարկվել
Հայաստանի Հանրապետության
աշխատանքային
օրենսդրությամբ
նախատեսված դեպքերում:
Հոդված 12. Արտագնա աշխատանքի մեկնած գործազուրկների կարգավիճակի վերացումը
1.
Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված կարգով
գործազուրկ
ճանաչված ¨ սույն
օրենքով սահմանված
կարգով արտագնա
աշխատանքի մեկնած
անձինք կորցնում
են գործազուրկի
կարգավիճակըտ
օտարերկրյա գործատուի
հետ կնքած աշխատանքային
պայմանագրի գործողության
ողջ ժամանակահատվածում:
Արտագնա
աշխատանքի մեկնող
գործազուրկները
պարտավոր են մինչ¨
Հայաստանի Հանրապետությունից
մեկնելը զբաղվածության
պետական ծառայությանը
տեղեկացնել արտագնա
աշխատանքի մեկնելու
մասին:
2. Օտարերկրյա
պետություն
ժամանելուց հետո
որ¨է պատճառով
արտագնա աշխատանքի
չանցնելու կամ
արտագնա աշխատանքն
ավարտելուց հետո
Հայաստանի Հանրապետություն
վերադառնալու
դեպքում արտագնա
աշխատանքի մեկնած
անձինք կարող
են գործազուրկի
կարգավիճակ ստանալ
ընդհանուր հիմունքներով:
Հոդված 13. Արտագնա աշխատանքների բնագավառում կազմակերպությունների լիցենզավորումը
1.
Արտագնա աշխատանքների
կազմակերպման
գործունեություն
իրականացնող
կազմակերպությունների
լիցենզավորումըտ
լիցենզիա տալը,
դրա գործողության
ժամկետի երկարաձգումը,
վերաձ¨ակերպումը,
գործողության
կասեցումը ¨ դադարեցումը
սահմանվում են
օրենքով:
2. Արգելվում
է լիցենզիա չունեցող
կազմակերպությունների
կողմից զանգվածային
լրատվության
միջոցներով
¨ այլ ձ¨երով կամ
եղանակներով
արտագնա աշխատանքի
կազմակերպման
գովազդումը:
Հոդված 14. Արտագնա աշխատանքներ կազմակերպող կազմակերպությունները
1.
Արտագնա աշխատանքների
կազմակերպման
գործունեությամբ
կարող են զբաղվել
միայն կազմակերպությունները:
2. Կազմակերպություններն
իրականացնում
են արտասահմանյան
երկրների աշխատաշուկաների
ուսումնասիրություն,
համագործակցում
են օտարերկրյա
գործատուի կամ
աշխատանքի տեղավորման
հարցերով զբաղվող
կազմակերպությունների
հետ, միջնորդական
ծառայություններ
են մատուցում
արտագնա աշխատանքի
մեկնել ցանկացողներինտ
նրանց արտասահմանում
աշխատանքի տեղավորելու
նպատակով:
3. Կազմակերպությունները,
արտագնա աշխատանքներ
կազմակերպելու
նպատակով արտագնա
աշխատանքի մեկնել
ցանկացողների
ու համագործակցող
կազմակերպությունների
հետ կնքում են
պայմանագրեր:
Հոդված 15. Կազմակերպության պարտականությունները
Կազմակերպությունը
պարտավոր է.
ա) արտագնա
աշխատանքի մեկնել
ցանկացող անձանց
անվճար տալ արտագնա
աշխատանքների
¨ օտարերկրյա
գործատուների
վերաբերյալ նախնական
կողմնորոշման
ուղղվածություն
ունեցող տեղեկություններ
¨ արտագնա աշխատանքի
մեկնելու նպատակով
օտարերկրյա գործատուի
հետ աշխատանքային
պայմանագիր կնքելու
կամ կնքմանն ուղղված
այլ փաստաթղթեր
կազմելու հետ
կապված իրավական
օգնություն,
որոնց ցանկը
հաստատում է ՀՀ
կառավարությունը.
բ¤ արտագնա
աշխատանքներ
կազմակերպելու
նպատակով կնքել
սույն օրենքի
16 հոդվածով սահմանված
պայմանագրեր.
գ) արտագնա
աշխատանքի մեկնողներին
իր կողմից օտարերկրյա
պետություններ
փոխադրելու դեպքում
այն իրականացնել
միայն նրանց
¨ օտարերկրյա
գործատուների
կամ վերջիններիս
կողմից լիազորված
անձանց հետ կնքված
պայմանագրերի
հիման վրա.
դ) անձամբ
կամ իր լիազոր
ներկայացուցչի
միջոցով իրականացնել
արտագնա աշխատանքի
մեկնածներիտ
օտարերկրյա պետությունում
կացարանով ապահովումը,
օտարերկրյա գործատուի
մոտ աշխատանքի
ընդունումը,
եթե համապատասխան
պայմանագրերով
այդ պարտականություններն
իրենց վրա չեն
վերցրել օտարերկրյա
գործատուն կամ
արտագնա աշխատանքի
մեկնածները.
ե) օտարերկրյա
պետություն
ժամանելուց հետո
եռօրյա ժամկետում
այդ պետությունում
Հայաստանի Հանրապետության
դիվանագիտական
ներկայացուցչություն
կամ հյուպատոսական
հիմնարկ ներկայացնել
իր կողմից այդ
պետություն
փոխադրած արտագնա
աշխատողների
ցուցակը (Հայաստանի
Հանրապետության
քաղաքացիներինըտ
առանձին)տ նրանց
վերաբերող տեղեկություններով.
զ) կատարել
սույն օրենքից
¨ այլ իրավական
ակտերից բխող
այլ պարտականություններ:
Հոդված 16. Արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողի ¨ կազմակերպության միջ¨ կնքվող պայմանագիրը
Կազմակերպությունը,
Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ
սահմանված կարգով,
արտագնա աշխատանքի
մեկնել ցանկացողի
հետ կնքում է
միջնորդական
ծառայությունների
պայմանագիր:
Նշված
պայմանագրով
կողմերը նախատեսում
են այն ծառայությունների
շրջանակը, որոնք
կազմակերպությունը
պարտավորվում
է կատարել արտագնա
աշխատանքի մեկնել
ցանկացողի համար,
ինչպես նա¨ միջնորդական
ծառայության
դիմաց վճարման
չափն ու կարգը:
Պայմանագրում
նշվում են նա¨
արտագնա աշխատանքի
մեկնողի նախասիրություններըտ
կապված արտագնա
աշխատանքի մեկնման
երկրների, մասնագիտության
կամ աշխատանքի
բնույթի, աշխատանքի
վարձատրության
չափի, աշխատանքի
տ¨ողության ¨
աշխատանքային
գործունեություն
իրականացնելու
այլ էական պայմանների
հետ:
Միջնորդական
ծառայության
պայմանագրով
կազմակերպության
մատուցած ծառայությունների
դիմաց արտագնա
աշխատանքի մեկնել
ցանկացողի կողմից
վճարներ կատարելը
պետք է պայմանավորվի
օտարերկրյա պետության
որոշակի գործատուի
հետ աշխատանքային
պայմանագրի փաստացի
կնքմամբ:
Միջնորդական
ծառայությունների
դիմաց արտագնա
աշխատանքի մեկնել
ցանկացողը պարտավոր
է լրիվ չափով
վճարել, եթե ապագայում
հրաժարվում
է կազմակերպության
կողմից մատնանշված
որոշակի գործատուի
հետ, ըստ իր հայտնած
նախասիրությունների,
աշխատանքային
պայմանագրի կնքումից:
Միջնորդական
ծառայության
պայմանագրով
կազմակերպության
պարտականությունների
կատարման արդյունքը
պետք է լինեն
որոշակի օտարերկրյա
գործատուի հայտնաբերումը
¨ վերջինիս ու
արտագնա աշխատանքի
մեկնել ցանկացողի
միջ¨ աշխատանքային
պայմանագրի կնքումըտ
ըստ արտագնա աշխատանք
կատարելու մասին
նրա կողմից նշված
նախասիրության:
Հոդված 17. Արտագնա աշխատանք կատարելու մասին պայմանագիրը
1.
Սույն օրենքի
16 հոդվածով սահմանվածտ
միջնորդական
ծառայության
պայմանագրով
նախատեսված պայմաններին
համապատասխան,
կազմակերպության
կողմից պահանջվող
աշխատատեղի հայտնաբերման
¨ առաջարկվող
աշխատանքի պայմանների
վերաբերյալ արտագնա
աշխատանքի մեկնողի
հետ համաձայնության
ձեռք բերման
դեպքում, կնքվում
է արտագնա աշխատանք
կատարելու մասին
պայմանագիր:
2. Արտագնա
աշխատանք կատարելու
մասին պայմանագիրը
կարող է կնքվելտ
ա¤ անմիջականորեն
արտագնա աշխատանքի
մեկնել ցանկացողի
¨ օտարերկրյա
գործատուի միջ¨,
բ¤ արտագնա
աշխատանքի մեկնել
ցանկացողի ¨ օտարերկրյա
գործատուի լիազոր
ներկայացուցչի
միջ¨:
3. Արտագնա
աշխատանք կատարելու
մասին պայմանագրում
պետք է նշվենտ
ա¤ օտարերկրյա
գործատուի անվանումը
(անունը),
բ¤
գտնվելու վայրը
(իրավաբանական
հասցեն),
գ¤ առաջարկվող
աշխատանքը, դրա
բնույթն ու պայմանները
¥աշխատաժամեր
¨ այլն¤,
դ¤ վարձատրության
չափը,
ե¤ պայմանագրի
գործողության
ժամկետը,
զ¤ արտագնա
աշխատանքի մեկնողիտ
գործատուի պետություն
տեղափոխման ¨
բնակության պայմանները,
է¤ արտագնա
աշխատանքի մեկնողի
սոցիալական ապահովության
(ապահովագրության)
հարցերը,
ը¤ Հայաստանի
Հանրապետության
միջազգային
պայմանագրերով
կամ կողմերի կողմից
նախատեսվող այլ
էական պայմաններ:
3. Կազմակերպության
կողմիցտ օտարերկյա
գործատուի անունից
արտագնա աշխատանքի
մեկնել ցանկացողի
հետ աշխատանքային
պայմանագրի կնքման
դեպքում (սույն
օրենքի 18 հոդվածի
2-րդ կետ) կազմակերպության
¨ արտագնա աշխատանքի
մեկնել ցանկացողի
միջ¨ ծառայությունների
մատուցման վերաբերյալ
պայմանագրի կնքումը
նույնպես պարտադիր
է: Ըստ այդ պայմանագրի
էլ կարգավորվում
են համապատասխան
ծառայություններ
մատուցելու
¨ դրա դիմաց վարձատրության
կարգն ու պայմանները:
Հոդված 18. Կազմակերպության ¨ օտարերկրյա գործատուի միջ¨ պայմանագրերը
1.
Օտարերկրյա գործատուի
¨ կազմակերպության
միջ¨ կնքվող
պայմանագրում
պետք է սահմանվեն
կողմերի պարտավորությունները
Հայաստանի Հանրապետությունում
արտագնա աշխատանքի
մեկնողներ հավաքագրելու
¨ համապատասխան
օտարերկրյա պետություն
փոխադրելու, տեղավորելու,
տվյալ գործատուի
հետ աշխատանքային
պայմանագիր կնքելու
¨ այլ պայմանների
վերաբերյալ, որոնք
էական կարող են
համարվել արտագնա
աշխատանքի մեկնողների
համար:
2. Գործատուի
¨ կազմակերպության
միջ¨ կնքվող
պայմանագրում
պետք է նա¨ նախատեսվի,
թե արտագնա աշխատանքի
մեկնողի հետ
ով է կնքելու
աշխատանքային
պայմանգիրը.
գործատուն, թե
կազմակերպությունը:
Եթե գործատուի
անունից արտագնա
աշխատանքի մեկնողի
հետ աշխատանքային
պայմանագիր կնքելու
լիազորությունը
տրվում է կազմակերպությանը,
ապա գործատուի
¨ կազմակերպության
միջ¨ արտագնա
աշխատանքի մեկնողներ
հավաքագրելու
պայմանագրում
պետք է սահմանվեն
նա¨ կնքվելիք
աշխատանքային
պայմանագրի էական
պայմանները:
3. Սույն
հոդվածի 1-ին կետով
նախատեսված պայմանագիրը,
սահմանված կարգով
կնքելուց հետո,
կազմակերպությունը
պարտավոր է այն
ներկայացնել
լիազոր պետական
մարմին:
ԳԼՈՒԽ 4.Եզրափակիչ
դրույթներ
Հոդված 19. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
Սույն օրենքի պահանջների խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն
օրենքն ուժի
մեջ է մտնում
պաշտոնական հրապարակման
պահից: