ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Կիմի Եգանյան

     Ծնվել է 1956թ. հունիսի 2-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Առաքել գյուղում: Տնտեսագետ- մաթեմատիկոս: 1981թ-ից տնտեսագիտության թեկնածու:
     1981-83թթ դասավանդել է Եր¨անի ժողովրդական տնտեսության իստիտուտում: 1983-90թթ աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդում, 1990-91–ինտ ՀԽՍՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ, 1991-98-ինտ ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ, 1998-99-ինտ սոցիալական ապահովության նախարար:
     1999թ.-ից ղեկավարել է ՀՀ կառավարության առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչությունը: Ներկայումս ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետն է: 2006թ.-ի ապրիլին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի կազմում գործող Եվրոպայի միգրացիոն հանձնաժողովի (CDMG) փոխնախագահ:
     Ամուսնացգած է, ունի երկու տղա:

Հարգելի այցելու     

          
          ԽՍՀՄ փլուզումը ¨ նոր պետությունների առաջացումն ուղեկցվեցին աննախադեպ միգրացիոն տեղաշարժերով: Մեզ մոտ այդ եր¨ույթն առանձնապես մեծ չափեր ընդունեց, քանի որ դրա վրա ազդող §բնական¦ գործոններին գումարվեցին նա¨ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկական զտման քաղաքականությունը ¨ սանձազերծած պատերազմը, ինչպես նա¨ 1988թ. աղետալի երկրաշարժը: Այդ տարիներին Հայաստանում իրենց ապաստանը գտան մազապուրծ եղած շուրջ 420 հազար փախստականներ, որոնց գումարվեցին ՀՀ սահմանամերձ տարածքներից հրետակոծությունների պատճառով բնավեր եղած 72 հազար ներքին տեղահանվածներ: Սպիտակյան աղետալի երկրաշարժի հետ¨անքով Հայաստանից էվակուացվեցին շուրջ 200.000 տուժյալներ:
          Հանրապետությունն իր անկախության առաջին օրվանից բախվեց մեկ միլիոնից ավելի անօթ¨ան մնացած մարդկանց սոցիալական խնդիրների թնջուկին: Հետագայում սոցիալ-տնտեսական իրողություններով պայմանավորված սկիզբ առավ բնակչության զանգվածային արտագաղթը: Տարբեր գնահատականների համաձայն սկսած 1992թ. Հայաստանը լքած բնակչության թիվը տատանվում է 900.000-1000000-ի շրջանակներում: Հսկայածավալ արտագաղթը ¨ նրա բացասական հետ¨անքները հասարակական կյանքի բոլոր կողմերի վրա, այդ եր¨ույթի կարգավորումը դարձրեցին պետության համար առաջնահերթ կար¨որության խնդիր, ուստի ¨ պատահական չէր, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 1999թ. ստեղծվեց միգրացիոն հիմնահարցերով համակողմանի զբաղվելու առաքելություն ունեցող գործադիր իշխանության հանրապետական մարմինտ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչություն: Վերջինիս ստեղծմամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության տեղաշարժերի ¨ հետբախումային խմբերի նկատմամբ պետության վերաբերմունքն իրավիճակով թելադրված առանձին §վթարային¦, §հակահրդեհային¦ միջոցառումների իրականացումից վերածվեց ամբողջական, հետ¨ողական քաղաքականության, որի հիմնական նպատակն էր առավելագույնս ներդաշնակել պետության, հասարակության առանձին խմբերի ¨ միգրացիոն հոսքերում ներառված անհատների շահերըտ վերջիններիս համար ապահովելով մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերում ամրագրված նորմերը:
          2005թ.-ին ՀՀ կառավարության կազմում տեղի ունեցած կառուցվածքային բարեփոխումների արդյունքում վարչությունը ներառվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում որպես միգրացիոն գործակալություն: Գործակալության գործառույթների ոլորտն իր մեջ համընդհանուր հնչեղություն ունեցող փախստականների, ապաստան հայցողների ¨ ներքին տեղահանված անձանց հիմնախնդիրներից բացի, ներառում է նա¨ արտաքին աշխատանքային միգրացիան, վերաբնակեցումը, տարաբնույթ այլ հարցեր: Մեծապես կար¨որելով համազգային նշանակություն ունեցող այս գործում բնակչությանը պետական քաղաքականության մասին իրազեկելը ¨ դրա մշակման ու արդյունվետ կիրառման հարցում հասարակության կողմից տրվող գնահատականները, դիտողություններն ու առաջարկները, սիրելի ընթերցող, քո ուշադրությանն եմ ներկայացնում մեր գործակալության գործունեության մասին պատմող էջը:
          Հուսով եմ, որ այն կօգնի ավելի ավելի ճիշտ գնահատել իրավիճակը ¨ իր համեստ լուման կբերի աշխարհասփյուռ հայությանը Հայրենիքում համախմբած տեսնելու մեր ազգային երազանքի իրականացմանը:
          Բարի մուտք մեր ինտերնետային էջ:

          Լավագույն ցանկություններով

       
        ՀՀ տարածքային կառավարման նախարարության
         միգրացիոն գործակալության պետտ             Գագիկ Եգանյան


Դ�պի էջի սկիզ�ը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ


www.president.am
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿՆ ԷՋ


www.gov.am
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ

www.parliament.am
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ

www.armeniaforeignministry.com
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ

www.ossada.am
ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

www.gateway.am
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

www.karabagh.am

زԾրագրերܶ� в�ββ� ԾրագրերƲ�Ʋ

www.forum.gov.am

 

Հայ. Հցրր. Eng.

 

 

 

 

 


 

ng;րն. Գ. Եգանյանի ելույթները
Հայ.
Հայ. Հցրր. Eng.

 

 

 

 

 


 

ng;րն. Գ. Եգանյանի ելույթները
Հայ.
Հայ. Հցրր. Eng.

 

 

 

 

 


 

ng;րն. Գ. Եգանյանի ելույթները
Հայ.
Հայ. Հցրր. Eng.

 

 

 

 

 


 

ng;րն. Գ. Եգանյանի ելույթները
Հայ.
<
Հայ.