ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 

Հասցեն
Կանոնադրություն
Կառուցվածքը
Հայտարարություններ
Արխիվ
Միգրացիոն օրենսդրություն
Հարկադիր տեղաշարժվածանձինք
Անօրինական միգրացիա

Ծրագրեր
Միգրացիոն իրավիճակը
ՀՀ-ում

ՌԴ-ից վերաբնակվելու ցանկություն ունեցոց ՀՀ քաղաքացիների համար
Վերադարձ ¨ վերաինտեգրում
Հաախակի տրվող հարցեր
ՄԳ պետ պրն. Գ. Եգանյանի ելույթները
Դեպի առաջին էջ


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Գ. ԵԳԱՆՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 46-րդ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ

 

 

Ռոտերդամ 8-10 դեկտեմբեր 2003թ.

 


          Մեծարգո Նախագահող.
          Հարգելի գործընկերներ.

          Նախ ¨ առաջ կուզենայի CDMG-ի հարգարժան անդամներին տեղեկացնել որ այսօր քննարկվող հարցըտ Եվրոպայի խորհրդի միգրացիայի կառավարման ռազմավարությունը, ընդգրկված էր այս տարվա հոկտեմբերին Կի¨ում կայացած Եվրոխորհրդի 4-րդ տարածաշրջանային կոնֆերանսի օրակարգում: Օգտվելով ներկայիս ավելի լայն լսարանի առջ¨ այս հարցի վերաբերյալ իմ տեսակետը արտահայտելու, ¨ դրա առնչությամբ Ձեր կարծիքներին ծանոթանալու ընձեռնված հնարավորությունից, ես կցանականայի Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ մի շարք նկատառումները, որոնց մասին առիթ եմ ունեցել խոսելու նա¨ Կի¨ի կանֆերանսի ժամանակ:

          Միգրացիոն հիմնախնդիրների կառավարումը մարտահրավեր էր ոչ միայն Հայաստանի, այլ նա¨ նորանկախ մյուս պետությունների համար, ¨ դրանց էությունը ըմբռնելու, առաջացած խնդիրների վերաբերյալ մոտեցումներ ձ¨ավորելու գործում մեծ դեր ունեցավ 1995թ. սկսված Ժն¨յան գործընթացը: Որպես այդ գործընթացին մասնակցելու արդյունք, մենք մշակել ենք միգրացիայի կարգավորման մեր ազգային հայեցակարգը, որը 2000թ.-ին հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Հայեցակարգում նախանշված էին ՀՀ միգրացիոն քաղաքականության գերակա խնդիրները ¨ դրանց լուծման մեխանիզմներն ու ճանապարհները, օրենսդրական դաշտում պահանջվող փոփոխությունները, ինչպես նա¨ ՀՀ-ում միգրացիայի կառավարման ինստիտուցիոնալ համակարգը:

          Միգրացիոն գործընթացների կարգավորման արդյունավետ ռազմավարությունների մշակման ¨ իրականացման հարցերում անդամակցությունը Եվրոխորհրդին մեզ համար բացեց նոր, ավելի լայն հնարավորություններ: ժողովրդավարական սկզբունքները ¨ մարդու իրավունքները առաջնային համարող եվրոպական ստանդարտների կիրառումը, միգրացիոն հիմնահարցերի կարգավորման առնչությամբ եվրոպական երկրների կուտակած հարուստ փորձի օգտագործումը մեզ համար անգնահատելի օժանդակություն է: Այս առումով հատկապես կուզենայի կար¨որել CDMG-ի կողմից 2002թ.-ին հավանության արժանացած §Միգրացիայի կարգավորման ռազմավարությունը¦ փաստաթղթի դերը, որում նշված բազմաթիվ երաշխավորություններ ու սկզբունքներ, ինչպես նա¨ ազգային ծրագրերի մշակման ժամանակ կոմպլեքսային մոտեցման պահանջը, ընկած է մեր կողմից վերջերս մշակած միգրացիայի կարգավորման նոր հայեցակարգի հիմքում, որն ընդամենը երկու ամիս առաջ ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը:

          Այդուհանդերձ հարկ է նշել, որ մեզ համար գոյություն ունեն մի շարք միգրացիոն գերակա խնդիրներ, որոնք հարկ եղած մանրամասնությամբ չեն լուսաբանված Ռազմավարության մեջ: Դա հավանաբար արդյունք է այն բանի, որ ինչպես իրենք, Ռազմավարություն մշակողներն են նշում, այն մշակված է եղել, ի նկատի ունենալով, որ Եվրոպան հանդիսանում է իմիգրացիոն տարածաշրջան: Նման մոտեցումն իհարկե, արդարացված էր 1998 թ.-ի համար, երբ սկսվեցին Ռազմավարության մշակման աշխատանքները, բայց ոչ ներկայումս, երբ ԵԽ-ին անդամակցել են մի շարք երկրներ, որոնց, անգամ մեծ ցանկության դեպքում, հնարավոր չէ համարել իմիգրացիոն երկրներ:
          Հիշատակված բացթողումները հիմնականում վերաբերում են սահմանային հսկողության համակարգի /առաջնային ¨ երկրորդային ինսպեկցիա, քաղաքացիական թե± ոստիկանական ծառայություն/, ծագման երկրներում աշխատանքային միգրացիայի եր¨ույթի հնարավոր կանոնակարգման, ԵԽ-ին նոր անդամակցած երկրներում ապաստանի տրամադրման համակարգերը գործնականում կյանքի կոչելու ¨ այլ հարցերին: ԵԽ-ի անդամ երկրների տարածաշրջանային առանձնահատկությունները հաշվի առնելը, իմ կարծիքով պետք է որպես հիմնարար սկզբունք ընկած լինի եվրոպական միգրացիոն նոր քաղաքականության հիմքում, հակառակ պարագայում եվրոպական մեծ տարածաշրջանում կշարունակենք ունենալ երկրներ, անգամ նույնիսկ ռեգիոններ, որոնցից չեն դադարի դեպի Կենտրոնական ¨ Ար¨մտյան Եվրոպայի երկրներ ուղղված միգրացիոն մարտահրավերները:

          Խնդիրը լուծելու, այն է` էմիգրացիոն ուղղվածություն ունեցող երկրների առանձնահատկությունները բավարար չափով Ռազմավարությունում լուսաբանելու ¨ վերանայելու նպատակով, կարծում եմ ճիշտ կլիներ ստեղծել աշխատանքային խումբ, որը, ուսումնասիրելով Միգրացիոն ործընթացների Կարգավորման Ռազմավարությունից դուրս մնացած խնդիրները, կփորձի լրամշակել այն: Որպես այլընտրանք, առաջարկում եմ քննարկել նա¨ հետ¨յալ տարբերակը` փաստաթղթի լրամշակման գործը վերապահել առաջիկայում ստեղծվելիք Միգրացիայի Եվրոպական ործակալությանը:


          Շնորհակալություն ուշադրության համար:


Դեպի էջի սկիզբը

 

ի Եվրոպական ործակալությանը:


          Շնորհակալություն ուշադրության համար:


Դեպի էջի սկիզբը
          Շնորհակալություն ուշադրության համար:


Դեպի էջի սկիզբը

 

ի Եվրոպական ործակալությանը:


          Շնորհակալություն ուշադրության համար:


Դեպի էջի սկիզբը
          Շնորհակալություն ուշադրության համար:


Դեպի էջի սկիզբը

 

ի Եվրոպական ործակալությանը:


          Շնորհակալություն ուշադրության համար:


Դեպի էջի սկիզբը
          Շնորհակալություն ուշադրության համար:


Դեպի էջի սկիզբը

 

ի Եվրոպական ործակալությանը:


          Շնորհակալություն ուշադրության համար:


Դեպի էջի սկիզբը
          Շնորհակալություն ուշադրության համար:


Դեպի էջի սկիզբը

 

ի Եվրոպական ործակալությանը:


          Շնորհակալություն ուշադրության համար:


Դեպի էջի սկիզբը
          Շնորհակալություն ուշադրության համար:


Դեպի էջի սկիզբը