Նստաշարջան
1. Միգրացիոն
շարժերը Եվրոպայի
ար¨ելյան
սահմաններով
Անօրինական միգրացիայի կանխարգելումը
Մեծարգո
Նախագահող.
Հարգելի
գործընկերներ.
Կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանում ձեռնարկվող անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վրա, որը մարտահրավեր է բազմաթիվ երկրների համար: Մենք գտնում ենք, որ այս եր¨ույթի դեմ պայքարում կարող ենք հաջողության հասնել միայն համապարփակ մոտեցման դեպքումտ կիրառելով այդ եր¨ույթի առաջացման ¨ զարգացման յուրաքանչյուր փուլին յուրահատուկ մոտեցում:
Անօրինական
միգրացիան, որպես
կանոն, ծագման
երկրներում
սկզբնավորվում
է օրինական միգրացիայի
տեսքով ¨ միայն
հետագայում է
այն վերաճում
անօրինականի:
Խնդիրը նրանում
է, որ մարդիկ բավարար
տեղեկատվություն
չունենալով,
շատ հաճախ խաբվում
են, ¨ դաոնում
իրենց դյուրահավատությունից
օգտվող §գործարար
մարդկանց¦ զոհը:
Հայաստանում վերջերս
անցկացված սոցիոլոգիական
հարցումները
ցույց տվեցին,
որ ազգաբնակչության
40%-ը տեղյակ չէ եվրոպական
երկրներ մուտք
գործելու համար
մուտքի թույլտվության
(վիզայի) անհրաժեշտության
մասին, 58.7% գաղափար
չունեին, որ աշխատանքային
գործունեություն
ծավալելու համար
անհրաժեշտ է հատուկ
աշխատանքի թույլտվություն:
Այսպիսի պայմաններում
մուտքի երկրներ
մուտք գործելու,
բնակվելու, աշխատանքային
գործունեություն
ծավալելու պայմանների
մասին ծագման
երկրների բնակչության
շրջանում լայն
քարոզչություն
իրականացումը
կարող է լինել
արդյունավետ
կանխարգելիչ
քայլ:
Ուրախությամբ
ուզում եմ Ձեզ
տեղեկացնել, որ
մենք Հայաստանում
ակտիվորեն սկսել
ենք աշխատել այս
ուղղությամբ
¨ արդյունքներն
արդեն իրենց
զգալ են տալիս:
ՄՄԿ-ի §Փնջային
նախաձեռնություն¦
ծրագրի շրջանակներում
ՀՀ կառավարությանն
առընթեր միգրացիայի
¨ փախստականների
վարչությանը
կից 2002թ. ապրիլին
ստեղծվեց Միգրանտների
Սպասարկման Կենտրոնտ
իր ութժամյա
հեռախոսային
թեժ գծով: Կենտրոնը
մի շարք սեմինարներ
է կազմակերպել
լրագրողների
¨ աշխատաշուկայում
միջնորդ ծառայություններ
մատուցող գործակալությունների
համար: Կենտրոն
այցելած քաղաքացիները
ստանում են արժանահավատ
տեղեկություններ
իրենց հուզող
հարցերի առընչությամբ:
Բազմահազար տպաքանակով
հրապարակվել
¨ բնակչության
շրջանում տարածվել
են անօրինական
միգրացիայի
մասին պատմող
հանրամատչելի
բրոշյուրներ,
ցուցապաստառներ:
Կազմակերպվել
է հեռուստա ¨ ռադիոհաղորդումների
շարք, իրականացվել
է §Արտաքին աշխատանքային
միգրացիա¦ եռամսյա
պարբերականի
4 համարի հրատարակումը
¨ այլ միջոցառումներ:
Արդյունքում
մենք ունենք
ՀՀ քաղաքացիների
կողմից ներկայացվող
ապաստանի հայցերի
թվի անշեղ կրճատում:
Այսպես. 2002 թ. 4-րդ եռամսյակում
28 զարգացած երկրների
իշխանություններին
ներկայացրած
ապաստանի հայցերի
թիվը 1-ին եռամսյակի
համեմատ նվազել
է 38%–ով: Նույն տենդենցը
շարունակվում
է այս տարի. 2003թ.-ի
առաջին վեց ամիսների
տվյալները վկայում
են, որ անցյալ
տարվա նույն ժամանակահատվածի
համեմատությամբ
հայցերի թիվը
կրճատվել է 51%-ով
¨ Հայաստանը դուրս
է եկել ամենաշատ
թվով հայցեր
ներկայացնող
20 երկրների ցանկից:
Կարծում եմ որ
այս թվերն այնքան
պերճախոս են, որ
մեկնաբանություններ
չեն պահանջում:
Դրա հետ մեկտեղ,
ափսոսանքով պետք
է նշեմ, որ այժմ
ՄՍԿ-ի այսքան կար¨որ
գործունեությունը
դադարեցված էտ
ֆինանսավորում
չլինելու պատճառով:
Եվ ես երախտապարտ
կլինեի, եթե մեր
այս հանդիպման
մասնակիցներից
ոմանք արձագանքեին
մեզ աջակցելու
կոչին:
Անօրինական միգրացիայի հետ առնչվող հաջորդ խնդիրը, մուտքի երկրներ անօրինական ճանապարհներով մուտք գործած կամ բնակվող անձանց վերադարձի կազմակերպումն է, որը լուծվում է ռեադմիսիոն համաձայնագրերի կնքմամբ: Հայաստանը ակտիվորեն ներգրավվել է նա¨ այս գործընթացում: Նման համաձայնագիր արդեն ստորագրված է Դանիայի Թագավորության հետ, ընթացքի մեջ են բանակցությունները Նորվեգիայի, Շվեդիայի ¨ Ուկրաինայի հետ, մինչդեռ Բենիլյուքսի երկրների, Չեխիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի Դաշնության հետ դրանք ավարտված են ¨ առաջիկա ժամանակաշրջանում համաձայնագրերը կստորագրվեն: Օգտվելով առիթից, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանը, հարազատ մնալով Եվրոխորհուրդ մուտք գործելիս իր ստանձնած պարտավորություններին, միշտ էլ պատրաստ է այս կար¨որ հարցի առընչությամբ սկսել բանակցություններտ խնդրով հետաքրքրված երկրների իշխանությունների հետ:
Վերադարձված քաղաքացիների հետագա ռեցիկլյացիան կանխելու համար ռեադմիսիոն գործընթացը անհրաժեշտ է փոխլրացնել ռեինտեգրացիոն ծրագրերով: Այս հարցում մենք համաձայնություն ենք ձեռք բերել Շվեյցարիայի դաշնային իշխանությունների հետ, ¨ որպես փորձնական ծրագիր, նրանք կօժանդակեն Շվեյցարիայից վերադարձող 25 ՀՀ քաղաքացիների ռեինտեգրացիային: Մենք շահագրգիռ ենք նմամատիպ համագործակցություն հաստատել նա¨ այլ երկրների հետ այն համարելով կար¨որ խնդիր անօրինական միգրացիայի դեմ պայքարի ընդհանուր շրջանկարում:
Եվ
վերջապես օրինական
աշխատանքային
միգրացիայի
հնարավորությունների
ստեղծումը կարող
է արդյունավետ
այլընտրանք հանդիսանալ
անօրինական միգրացիային:
Խնդիրը հատկապես
կար¨որ է հիմա,
երբ դեմոգրաֆիական
փոփոխություններով,
տնտեսության
առանձին ճյուղերի
առաջընթաց զարգացման
տեմպերով պայմանավորված,
եվրոպական մի
շարք երկրներ
ստիպված են մեղմացնել
օտարերկրացիների`
իրենց աշխատաշուկա
ներթափանցելու
պայմանները:
Ստեղծված
իրավիճակը, իմ
կարծիքով, հրամայաբար
պահանջում է
օր առաջ սկսել
բանակցություններ
ԵԽ-ի անդամ` ավանդաբար
ուղարկող ¨ ընդունող
երկրներ համարվող
պետությունների
միջ¨: Հակառակ դեպքում,
ստեղծված պայմաններից
ավելի շատ կարող
են օգտվել միգրացիոն
գործընթացների
շնորհիվ շահույթներ
ստացող կազմակերպությունները,
իսկ աշխատանքային
միգրանտներից
շատերը կշարունակեն
հայտնվել անլեգալ
վիճակում:
Անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ հիշատակված բոլոր միջոցառումների իրականացումը անհնարին կլիներ առանց եվրոպական մի շարք պետությունների հետ առկա համագործակցության, ինչպես նա¨ ՄՄԿ-ի կողմից ցուցաբերվող աջակցության: Կարծում եմ, որ Եվրոխորհրդի համապատասխան կառույցների ներգրավումն այս գործընթացներում, մեծապես կաջակցեր անօրինական միգրացիայի դեմ մղվող պայքարի հաջող իրականացմանը:
Շնորհակալություն
ուշադրության
համար: