| Հայ. | Eng. |
Միգրացիայի
հարցերով Եվրոպական
կոմիտեի 45-րդ հանդիպում
Միգրացիայի կառավարման ռազմավարություն
Միգրացիայի ¨ Փախստականների Վարչության պետտ
Գագիկ Եգանայինի ելույթը
Մեծարգո
նախագահող.
Հանդիպման
հարգելի մասնակիցներ.
Առաջին
անգամ եմ մասնակցում
Միգրացիայի
հարցերով Եվրոպական
Կոմիտեի նիստին
¨, այդ իսկ պատճառով,
իմ զեկույցիի
սկզբում համառոտ
Ձեզ կծանոթացնեմ
Հայաստանի միգրացիոն
իրավիճակին
¨ դրա կարգավորմանն
ուղղված մեր
կառավարության
ձեռնարկած քայլերին,
իսկ այնուհետ¨
կանդրադառնամ
անլեգալ միգրացիայի
դեմ պայքարի,
ինչպես նա¨ իմիգրանտների
լոկալ ինտեգրացման
հարցերում միջազգային
համագործակցության
¨ համատեղ ջանքերի
կիրառման կար¨որությանը:
1988
թ. սկսած, ապա նա¨
անկախության
ձեռք բերումից
ի վեր, Հայաստանը
բազմաթիվ մարտահրավերների
հետ մեկտեղ ստիպված
էր դիմագրավել
բնակչության
զանգվածային
տեղաշարժերով
պայմանավորված
բազում հիմնախնդիրների:
Սկզբում այդ տեղաշարժերը
հանդես եկան հարկադիր
տեղահանության
գրեթե բոլոր
ձ¨երով. 360 հազար
փախստականներ`
Ադրբեջանի կողմից
վարված էթնիկական
զտումների քաղաքականության
արդյունքում,
530 հազար էկոլոգիական
միգրանտներտ
Սպիտակյան ավերիչ
երկրաշարժի պատճառով,
72 հազար ներքին
տեղահանված անձինքտ
Ադրբեջանի կողմից
Հայաստանի սահմանամերձ
շրջանների սիստեմատիկ
ռմբակոծությունների
արդյունքում:
Այնուհետ¨, Հայաստանի
սոցիալ-տնտեսական
անմխիթար իրողություններով
պայմանավորված
1992 թվականից սկսվեց
¨ մարումով մինչ¨
մեր օրերը հասավ
բնակչության
մեծածավալ էմիգրացիան
Հայաստանից: Տարբեր
գնահատականների
համաձայն նշված
տարիներին Հայաստանից
արտագաղթել է
մինչ¨ 1 մլն. մարդ:
Ահա թե ինչու
Հայաստանի նորանկախ
պետության ամրապնդման
գործում առանձնահատուկ
կար¨որություն
ունեն միգրացիոն
հիմնահարցերը:
Եթե նախկինում
պետության դերը
այս ոլորտում
հիմնականում
սահմանափակված
էր հետ փաստական
արձագանքման
¨ հիմնախնդիրների
հետ¨անքների
թուլացմանը
ուղղված քայլերով,
ապա 1999 թ. սկսած, Միգրացիայի
¨ փախստականների
պետական վարչության
ստեղծումով
Հայաստանի կառավարությունը
իր առջ¨ խնդիր
դրեց մշակել ¨
իրականացնել
բնակչության
միգրացիայի
կարգավորման
միասնական քաղաքականությունտ
սկսած սահմանային
հսկողության,
միգրացիոն հոսքերի
հաշվառման հարցերից
¨ վերջացրած
մարդու իրավունքների
մասին միջազգային
փաստաթղթերում
ամրագրված սկզբունքներին
համապատասխան
իմիգրանտների
առանձին կատեգորիաների
նկատմամբ տարվող
աշխատանքներով:
Նշված
խնդիրը իր լուծումն
ստացավ ՀՀ Կառավարության
կողմից 2000 թ. §Բնակչության
տեղաշարժերի
պետական կարգավորման
հայեցակարգի¦
հաստատումով,
¨ հիմնվելով
այդ փաստաթղթի
վրա, անցած երեք
տարիների ընթացքում
Հայաստանում
զգալի առաջընթաց
է արձանագրվել
միգրացիոն առանձին
հարցերի առընչությամբ
քաղաքականությունների
հստակ սահմանման
¨ դրանց կիրարկումն
ապահովող իրավական
դաշտի ձ¨ավորման
¨ այլ ծրագրային
աշխատանքների
կատարման ուղղությամբ:
Այսօր մեզ մոտ
ամբողջությամբ
կարգավորված
է ապաստանի տրամադրման
հարցերի ողջ
համակարգը, որն
իր մեջ ներառում
է §Փախստականների
մասին¦ օրենքը
¨ նրա իմպլիմենտացիայի
նպատակով ընդունված
կառավարական
7 որոշումները,
համապատասխան
մասնագիտացված
կառույցներըտ
իրենց արհեստավարժ
անձնակազմով:
Ստեղծվել
է ¨ այս տարվանից
արդեն պետական
բյուջեից միջոցներ
են տրամադրվելու
ապաստան հայցողների
համար նախատեսված
§հատուկ կացարանի¦
համար: Անցած
տարի, հիմնվելով
Եվրոխորհրդի
Նախարարների
Կոմիտեի 2001 թ. նոյեմբերի
27-ի երաշխավորության
վրա, ՀՀ Ազգայի
Ժողովի կողմից
ընդունվեց օրենք
§Ժամանակավոր
պաշտպանված անձանց
մասին¦, համաձայն
որի Հայաստանը,
առաջնորդվելով
մարդասիրական
մոտեցումներով,
պատրաստ է պաշտպանություն
տրամադրել այն
օտարերկրյա քաղաքացիներին,
որոնց կյանքին
¨ ազատությանը
վտանգ է սպառնում
զինված հակամարտությունների
պատճառով:
Մշակվել են ¨ առաջիկայում
կքննարկվեն
§Ազգային փոքրամասնությունների
մասին¦, §ՀՀ քաղաքացիների
ՀՀ-ից ելքի ¨ ՀՀ
մուտքի մասին¦,
§Արտագնա աշխատանքների
մասին¦, §Օտարերկրյա
քաղաքացիների
իրավական կարգավիճակի
մասին¦ /նոր խմբագրություն/,
§Տուրիզմի մասին¦
օրենքների նախագծերը:
Նշված քայլերի
իրականացման
գործում անգնահատելի
օժանդակություն
են ցուցաբերել
¨ շարունակում
են ցուցաբերել
ՄԱԿ ՓՀ-ն, ՄՄԿ ¨
այլ միջազգային
կազմակերպություններ:
Հարգելի նախագահող.
Անօրինական
միգրացիան մարտահրավեր
է բազմաթիվ երկրների
համար ¨ այս եր¨ույթի
դեմ պայքարում
մենք կարող ենք
հաջողության
հասնել միայն
համապարփակ /կոմպլեքս/
մոտեցման դեպքումտ
կիրառելով այդ
եր¨ույթի առաջացման
¨ զարգացման յուրաքանչյուր
փուլին յուրահատուկ
մոտեցում:
Դեռ¨ս
անօրինական միգրացիայի
սաղմնավորման
փուլում, որպես
կանխարգելիչ
միջոց, անհրաժեշտ
է ծագման երկրների
բնակչության
շրջանում իրականացնել
լայն քարոզչությունտ
մուտքի երկրներ
մուտք գործելու,
բնակվելու, աշխատանքային
գործունեություն
ծավալելու պայմանների
մասին: Հայաստանում
վերջերս անցկացված
սոցիոլոգիական
հարցումները
ցույց տվեցին,
որ ազգաբնակչության
40%-ը տեղյակ չէ եվրոպական
երկրներ մուտք
գործելու համար
entry permit (visa-ի) անհրաժեշտության
մասին, 58.7% գաղափար
չունեին, որ
աշխատանքային
գործունեություն
ծավալելու համար
անհրաժեշտ է հատուկ
work permit: Այսպիսի պայմանները
պարարտ հող են
ստեղծում անլեգալ
միգրացիայի
առաջացման համար,
մանավանդ, եթե
ի նկատի ունենանք,
որ քիչ չեն տուրիստական
կամ միջնորդ
այն կազմակերպությունները
կամ անհատ անձինք,
որոնք կարողանում
են իրենց §հաջող¦
բիզնեսը կառուցելտ
օգտվելով այս
անիրազեկությունից:
Այն
փուլում, երբ
այս եր¨ույթը
դրս¨որվում
է արդեն մուտքի
երկրներում
հայտնաբերված
անօրինական միգրանտների
տեսքով, անհրաժեշտ
է կազմակերպել
նրանց վերադարձը
ելքի երկրներտ
կնքելով ռեադմիսիոն
համաձայնագրեր:
Եվ
վերջապես, որպեսզի
թույլ չտրվի
վերադարձված
քաղաքացիների
հետագա մեկնումը
այն երկիր, որտեղից
նրան վերադարձրել
են, անհրաժեշտ
է ռեադմիսիոն
գործընթացը
փոխլրացնել
/to compliment/ ռեինտեգրացիոն
ծրագրերով:
Նշված
մոտեցումների
կիրարկման նպատակով
ՄՄԿ-ի §Փնջային
նախաձեռնություն¦
ծրագրի շրջանակներում
Հայաստանի միգրացիայի
¨ փախստականների
պետական վարչությանը
կից շուրջ մեկ
տարի առաջ ստեղծվեց
միգրանտների
սպասարկման կենտրոնտ
իր ութժամյա
հեռախոսային
թեժ գծով: Կենտրոնը
մի շարք սեմինարներ
է կազմակերպել
լրագրողների
¨ աշխատաշուկայում
միջնորդ ծառայություններ
մատուցող գործակալությունների
ներկայացուցիչների
համար, որոնց
ընթացքում հաղորդումներով
հանդես են եկել
Եր¨անում տեղակայված
օտարերկրյա դեսպանատների
աշխատակիցներ:
Կենտրոն այցելած
քաղաքացիները
ստանում են արժանահավատ
տեղեկություններ
իրենց հուզող
հարցերի առընչությամբ:
Բազմահազար տպաքանակով
հրապարակվել
¨ բնակչության
շրջանում տարածվել
են անօրինական
միգրացիայի
մասին պատմող
հանրամատչելի
բրոշյուրներ,
ցուցապաստառներ:
Կազմակերպվել
է հեռուստա ¨ ռադիոհաղորդումների
շարք, իրականացվել
է §Արտաքին աշխատանքային
միգրացիա¦ եռամսյա
պարբերականի
4 համարի հրատարակումը
¨ այլ միջոցառումներ:
Մեր
կողմից ձեռնարկած
քայլերի արդյունավետության
մասին է խոսում
այն փաստը, որ
2002 թ. ընթացքում,
MSP-ի գործունեության
ծավալման շրջանում,
եռամսյակից եռամսյակ
անշեղորեն նվազել
է Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների
կողմից 28 զարգացած
երկրների իշխանություններին
ներկայացված
ապաստանի հայցերի
թիվը: Այսպես.
2002 թ. 2-րդ եռամսյակում
ապաստանի հայցերի
թիվը 1-ին եռամսյակի
համեմատ նվազել
է 11%–ով, 3-րդ եռամսյակում
նույն ժամանակաշրջանի
համեմատ նվազումը
արդեն կազմել
է 24% , իսկ 4-րդ եռամսյակում
այն հասել է 38%-ի
: Ավելացնեմ նա¨,
որ անցած տարի
2000 թ. համեմատ Հայաստանի
քաղաքացիների
կողմից ներկայացված
ապաստանի հայցերի
տարեկան թվաքանակը
կրճատվել է շուրջ
500-ով, այն էլ այն
դեպքում, երբ
տարածաշրջանի
մյուս երկրների
կտրվածքով մի¨նույն
ժամանակաշրջանի
համար արձանագրվել
է աճ:
Դրա հետ մեկտեղ,
ափսոսանքով պետք
է նշեմ, որ MSP-ի այսքան
կար¨որ գործունեության
հետագա շարունակումը
հարցականի տակ
է ¨ ես երախտապարտ
կլինեի, եթե մեր
այս հանդիպման
մասնակիցներից
ոմանք արձագանքեին
մեզ աջակցելու
կոչին: MSP-ի գործունեությունը
ներկայացնող
նյութը կարելի
է ձեռք բերել
քարտուղարությունից:
Հայաստանը
ակտիվորեն ներգրավվել
է տարբեր երկրների
հետ անօրինական
միգրանտներին
վերադարձնելու
նպատակով կնքվելիք
միջկառավարական
համաձայնագրերի
քննարկման գործընթացին:
Ընթացքի մեջ
են բանակցությունները
Բենիլյուքսի
երկրների, Չեխիայի,
Լեհաստանի, Ուկրաինայի
հետ, իսկ Շվեյցարիայի
Դաշնության
¨ Դանիայի Թագավորության
հետ դրանք ավարտված
են ¨ առաջիկա ժամանակաշրջանում
համաձայնագրերը
կառավարությունների
կողմից կստորագրվեն:
Օգտվելով առիթից,
ցանկանում եմ
տեղեկացնել, որ
Հայաստանը, հարազատ
մնալով Եվրոխորհուրդ
մուտք գործելիս
իր ստանձնած
պարտավորություններին,
միշտ էլ պատրաստ
է այս կար¨որ հարցի
առընչությամբ
սկսել բանակցություններտ
խնդրով հետաքրքրված
երկրների իշխանությունների
հետ:
Ինչպես
ասվեց վեր¨ում,
վերադարձից
հետո անլեգալ
միգրանտների
հետագա ռեցիկլացիա
թույլ չտալու
համար խիստ կար¨որ
են ռեինտեգրացիոն
ծրագրերը, ¨ ես
ուրախությամբ
ուզում եմ տեղեկացնել,
որ այս հարցում
մենք համաձայնություն
ենք ձեռք բերել
Շվեյցարիայի
դաշնային իշխանությունների
հետ, ¨ որպես փորձնական
ծրագիր, նրանք
կօժանդակեն Շվեյցարիայից
վերադարձող
50 ՀՀ քաղաքացիների
ռեինտեգրացիային:
Մենք շահագրգիռ
ենք նմամատիպ
համագործակցություն
հաստատել նա¨
այլ երկրների
հետ:
Մեր կողմից մշակված
կոնկրետ ռեինտեգրացիոն
ծրագրերը հանդիպման
մասնակիցները
կարող են վերցնել
քարտուղարությունից:
Հարգելի պարոն նախագահող.
Միգրացիոն
հիմնախնդիրների
շարքում Հայաստանի
համար առանձնահատուկ
կար¨որություն
ունեն Ադրբեջանից
բռնագաղթած
փախստականների
հարցերը, քանի
որ նրանք կազմում
են ազգաբնակչության
10%-ը , ինչը, ի դեպ,
ամենաբարձր ցուցանիշն
է ԱՊՀ երկրների
մեջ: 90-ականների
կեսերից, երբ
ակնհայտ դարձավ,
որ այդ անձանց
կամավոր վերադարձը
նախկին բնակության
վայրեր իրատեսական
չէ կյանքի անվտանգության
երաշխիքների
բացակայության
պատճառով, մեր
կառավարությունը
նրանց նկատմամբ
սկսեց կիրառել
ինտեգրման քաղաքականությունը:
Այդ տարիներին
օրենսդրորեն
սահմանվեց, որ
նրանք ունեն
տեղացիներին
համահավասար
սոցիալական, տնտեսական
իրավունքներ,
նրանք կարող
են քաղաքացիության
ձեռք բերել բավականին
պարզեցված մեխանիզմով:
Չնայած այս ամենին,
ինտեգրման գործընթացը
խիստ դանդաղ էր
ընթանում, որին
խոչընդոտում
էին 2 հիմնական
պատճառներ.
1/
փախստականների
շրջանում լայն
տարածում ուներ
այն մտայնությունը,
որ քաղաքացիություն
ձեռք բերելու
դեպքում նրանք
կզրկվեն ինչ-ինչ
արտոնություններից,
ասել է , թե կունենան
պաշտպանության
ավելի ցածր մակարդակ,
2/
փախստականների
գերակշիռ մասի
խիստ անբավարար
սոցիալ-տնտեսական
պայմանները
/տեղացիների
համեմատ գործազրկության
մակարդակը բարձր
է 2.4 անգամ, հանրային
ծառայություններից
օգտվելու դժվարությունները
¨ այլն/ , որի արդյունքում
այս խմբի ներկայացուցիչները
իրենց համարում
են մոռացված
պետության ուշադրությունից
¨ ապրում են հասարակությունից
մեկուսացված
վիճակում:
Այս
ամենի պատճառով
մինչ¨ 1999 թ., 10 տարվա
ընթացքում, նատուրալիզացված
փախստականների
թիվը կազմում
էր միայն 6000 մարդ:
Իրավիճակը
արմատապես փոխվեց
մեր վարչության
ստեղծումով:
ՄԱԿ ՓՀ-ի հետ համատեղ
ծավալեցինք
լայն քարոզչությունտ
նպատակ ունենալով
տեղեկացնել փախստականի
¨ քաղաքացու կարգավիճակների
տարբերությունները
¨ առավելությունները:
Ազգային Ժողովի
կողմից ընդունվեցին
քաղաքացիության
ձեռք բերումը
խթանող4 օրենք,
նրանց սոցիալ-տնտեսական
խնդիրների լուծումը
դրվեց ծրագրային
հենքի վրա ¨ այլն:
Արդյունքում,
վերջին 3 տարում,
կտրուկ ավելացավ
/շուրջ 10 անգամ/
քաղաքացիություն
ձեռք բերած անձանց
թիվըտ հասնելով
60 հազարի:
Փաստորեն
մեզ հաջողվեց
բեկում մտցնել
լոկալ ինտեգրման
ոչ միայն Հայաստանի
համար, այլ ամբողջ
աշխարհի կտրվածքով
խիստ մասշտաբային
խնդրում: Այսօր
արդեն խնդիրը
ձեռք բերվածը
պահպանելն ու
զարգացնելն
է, ¨ այդ նպատակով,
խիստ կար¨որվում
է փախստականների
սոցիալ-կենցաղային
պահանջների
բավարարմանն
ուղղված ծրագրերի
շարունակականության
ապահովումը:
Փորձը ցույց
է տալիս, որ այն
վայրերում, որտեղ
որ իրականացվում
է փախստականների
համար բնակարանային
շինարարություն
այդ տարածքում
բնակվող փախստականները
զանգվածաբար
դիմում են ՀՀ
քաղաքացիություն
ձեռք բերելու
նպատակով: Այս
առումով մեզ
համար անգնահատելի
է փախստականների
Նորվեգական խորհրդի
¨ ՄԱԿ ՓՀ-ի կողմից
ցուցաբերվող
աջակցությունը:
Ցանկալի
կլիներ այլ եվրոպական
կառույցներ,
փախստականների
հարցերով զբաղվող
այլ երկրների
կազմակերպություններ
նույնպես իրենց
ջանքերը ներդնեին
¨ Հայաստանին աջակցեին
փախստականներին
ինտեգրելու
հսկայածավալ
ծրագրի իրականացման
հարցում, մանավանդ
որ, նորից կրկնեմ,
ստեղծված է այդ
գործի հաջող
կազմակերպման
բոլոր նախադրյալները
տ թե օրենսդրական,
¨ թե ինստիտուցիոնալ
առումներով:
Հարգելի նախագահող.
Վերջացնելով ելույթս, ուզում եմ մեկ անգամ ¨ս ընդգծել իմ երկրի պատրաստակամությունը համագործակցության ճանապարհով կարգավորելու միգրացիոն գործընթացները, որպեսզի այն ազգերը տարանջատող ¨ հակամարտություն ծնող գործոնից վերածվի ազգերը միմյանց հետ կապող կամրջի:
Շնորհակալություն
ուշադրության
համար: