| Engl. | Հայ. |
Փախստականների
ինտեգրացման
գործընթացը
Հայաստանի Հանրապետության
իմիգրացիոն
պետական
քաղաքականության
շրջանակներում
ՀՀ կառավարությանն
առընթեր միգրացիայի
¨ փախստականների
վարչության
պետ պ-րն Գ. Եգանյանի
ելույթը
Հելսինկիի համաժողովում
Հարգելի
տիկնայք ¨ պարոնայք,
մեծարգո նախագահող
Թույլ
տվեք ողջունել
խորհրդաժողովի
մասնակիցներին
¨ գոհունակությունս
հայտնել իմիգրացիոն
հիմնախնդիրները
նման մեծ ուշադրության
արժանացնելու
առթիվ:
Բնակչության
զանգվածային
իմիգրացիան
¨ դրա հետ կապված
խնդիրները վերջին
12 տարիներին կրկին
դարձել են Հայաստանի
Հանրապետությանը
հուզող առավել
կար¨որագույն
հիմնախնդիրներից:
Երկրաշարժից
խստորեն տուժած
Հայաստանն 1988-92թթ.
ստիպված եղավ
դիմագրավել իմիգրացիոն
մի հզոր ալիք.
ազգամիջյան հակամարտության
հետ¨անքով ընդամենը
4 տարվա ընթացքում
հար¨ան Ադրբեջանից
տեղահանվեցին
ավելի քան կես
միլիոն հայեր,
որոնցից 360 հազարը
հանգրվանեց
մեր հանրապետությունում:
Բացի դրանից,
այդ ¨ հաջորդ մի
քանի տարիներին
Հայաստան ներգաղթեցին
նա¨ 48 հազար հայեր
ԼՂՀ-ից ¨ վերջինիս
հար¨ան հայաբնակ
շրջաններից:
Եվս 11 հազար հայեր
էլ Հայաստան ներգաղթեցին
նախկին ԽՍՀՄ այլ
տարածքներում
ծագած հակամարտությունների
հետ¨անքով: Արդյունքում
մինչ¨ 1994-95թթ. Հայաստանն
ստիպված եղավ
ընդունել շուրջ
420 հազար իմիգրանտ-փախստականների,
որը հավասար էր
հանրապետության
այդ ժամանակվա
բնակչության
շուրջ 12 %-ին:
1990-ական
թվականների կեսերից
սկսած, երբ վերջնականապես
պարզ դարձավ, որ
Ադրբեջանից բռնագաղթված
հայազգի փախստականների
կամավոր ¨ անվտանգ
վերադարձը նախկին
բնակության վայրեր
անհնար է, Հայաստանի
Հանրապետությունը
ձեռնամուխ եղավ
փախստականների
ի ն տ ե գ ր ա ց մ
ա ն ք ա ղ ա ք ա կ ա
ն ու թ յ ա ն իրականացմանը:
Այսպիսի
քաղաքականության
առաջնային նպատակն
է փախստականների
Հայաստանի հասարակությունում
արդյունավետ
ներգրավման
/ինտեգրման/ ¨
ինքնիրացման
/նատուրալիզացիայի/
ապահովումը,
ինչը մեծամասամբ
պայմանավորված
է փախստականների
համար կենսական
կար¨որություն
ներկայացնող
մի շարք խնդիրների
լուծմամբ:
Այս
խնդիրները կարելի
է բաժանել մի
քանի խմբի.
ա/ սոցիալ
- տնտեսական /սոցիալ-կենցաղային
պայմանների բարելավում,
կենսամակարդակի
բարձրացում
¨ այլն/,
բ/
իրավա-քաղաքական
/իրավունքների
ու շահերի պաշտպանությանն
ուղղված օրենսդրության
ստեղծում, դրանց
իրագործման
պետաիրավական
երաշխիքների
ապահովում/,
գ/
հոգ¨որ-մշակութային
/հայոց լեզվի
տիրապետման պայմանների
ապահովում, հոգ¨որ
մշակույթի արժեքներից
լիարժեքորեն
օգտվելու պայմանների
ստեղծում ¨ այլն/,
դ/ բարոյա-հոգեբանական
/բռնի տեղահանման
ժամանակ ապրած
բարոյահոգեբանական
ցնցումների
հաղթահարում,
նոր սոցիալական
կապերի հաստատում/,
ե/
անհատական մտածելակերպ
/փախստականներից
շատերը մտավախություն
ունեին նա¨, որ
ՀՀ քաղաքացիություն
ընդունելով
միանգամից դուրս
կմնան ինչպես
պետության, այնպես
էլ միջազգային
կազմակերպությունների
կողմից ցուցաբերվող
ուշադրությունից/
:
Միայն
այս խնդիրների
համակողմանի
լուծումը կարող
է տրամաբանորեն
հանգեցնել փախստականների
մեր հասարակության
հետ վերջնական
ինտեգրմանը,
որի բարձրագույն
իրավաքաղաքական
դրս¨որումը Հայաստանի
Հանրապետության
քաղաքացիության
ընդունումն
է:
Վերը
նշված խնդիրները
միշտ չէ, որ հավասարարժեք
ազդեցություն
են ունեցել նրանց
ինտեգրման գործընթացի
վրա:
Այսպես,
եթե Հայաստան ներգաղթելու
ժամանակաշրջանի
սկզբում հոգ¨որ-մշակութային
¨ բարոյա-հոգեբանական
խմբերի խնդիրները
ցայտուն արտահայտված
բնույթ ունեին,
ապա հետագայում,
պայմանավորված
փախստականների
հանդեպ թե ՀՀ կառավարության
օպերատիվ ¨ թե
ամբողջ հասարակության
սրտացավ վերաբերմունքով
նշված խնդիրները
հետզհետ¨ կորցրեցին
իրենց սրությունը:
Իրավա-քաղաքական
խնդիրների առնչությամբ
վիճակը էապես
փոխվեց 1999թ. մարտի
3-ին ՀՀ ԱԺ-ի կողմից
§Փախստականների
մասին¦ ՀՀ օրենքի
ընդունմամբ
¨ այդ օրենքի դրույթները
փախստականներին
իրազեկելու ուղղությամբ
պետական, հասարակական
կազմակերպությունների
¨ հատկապես ՄԱԿ
ՓԳՀ-ի հայաստանյան
գրասենյակի գործադրած
ակտիվ ջանքերի
շնորհիվ:
Փաստորեն
1999թ-ից հետո փախստականների
ինտեգրման քաղաքականության
հաջող իրականացմանը
ամենաշատը խոչընդոտում
էին սոցիալ-տնտեսական
¨ անհատական մտածելակերպով
պայմանավորված
գործոնները:
Վերջինիս հաղթահարման
գործում վճռական
դեր խաղաց Հայաստանի
Հանրապետության
կառավարության
կողմից ՄԱԿ ՓԳՀ-ի
հայաստանյան գրասենյակի
օժանդակությամբ
իրականացրած
¨ իրականացվող
լայնածավալ քարոզչական-բացատրական
բնույթի ծրագրերը,
ինչպես նա¨ համապատասխան
նորմատիվ օրենսդրական
փաստաթղթերի
ընդունումը:
Դրանց ազդեցությամբ
կտրուկ մեծացավ
ՀՀ քաղաքացիություն
ընդունող փախստականների
թիվը:
Եթե
1992-1999թ. ՀՀ քաղաքացիություն
էր ընդունել
շուրջ 6 հազար
փախստական, այն
էլ գլխավորապես
ՀՀ անձնագիրըտ
որպես այլ երկրներ
մեկնելու միջոց
օգտագործելու
դրդապատճառով,
ապա միայն 1999թ. վերջին
հինգ ամիսների
ընթացքումտ
ավելի քան 8000-ը:
Իսկ 2000թ. §1988-1992թթ. Ադրբեջանի
Հանրապետությունից
բռնագաղթված
¨ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն
ստացած անձանց
իրավական ¨ սոցիալ-տնտեսական
երաշխիքների
մասին¦ ՀՀ օրենքի
ընդունումը
էլ ավելի խթանեց
փախստականների
կողմից ՀՀ քաղաքացիության
ընդունման գործընթացը,
քանի որ օրենքի
մակարդակով հայտարարվեց,
որ ՀՀ քաղաքացիություն
ընդունելուց
հետո էլ Ադրբեջանից
բռնագաղթված
անձանց համար
կշարունակի գործել
աջակցության
¨ պաշտպանության
մի¨նույն համակարգը:
Թողնված ունեցվածքի
փոխհատուցման
խնդիրը երբ¨իցե
լուծվելու դեպքում
քաղաքացիության
հանգամանքը խոչընդոտող
դեր չի խաղա: Օրենքում
ամրագրվեցին
փախստականների
մտավախությունները
փարատող նմանատիպ
այլ դրույթներ:
ՀՀ քաղաքացիություն
ընդունելու
հետ կապված հոգեբանական
անվստահության
հաղթահարման
շնորհիվ միայն
2000թ. ՀՀ քաղաքացիություն
ընդունեց 15631, իսկ
2001թ. 16259 փախստական:
Մեծարգո
պարոն նախահագող,
այս տարի զգալիորեն
նվազել է քաղաքացիության
ընդունման գործընթացը.
անցած ութ ամիսներին
ՀՀ քաղաքացիություն
է ընդունել ընդամենը
6512 փախստական, ինչը
կազմում է 2001թ.
համանման ցուցանիշի
երկու երրորդը:
Այս
փաստը խոսում
է այն մասին, որ
քաղաքացիության
ընդունման ճանապարհին
հոգեբանական
խոչընդոտի վերացումից
հետո, այս խմբում
կրկին գերիշխող
են դառնում սոցիալ-տնտեսական
անբարենպաստ
վիճակով պայմանավորված
խոչընդոտները,
որոնց հետ¨անքով
նրանց մոտ խորանում
է հասարակությունից
մեկուսացվածության,
պետության ¨ միջազգային
կազմակերպությունների
ուշադրությունից
մոռացված լինելու
զգացողությունը:
Այն
որ փախստականների
խումբը տեղացիների
համեմատ ունի
ավելի խոցելի
բնութագրեր,
ցույց են տալիս
վերջին տարիներին
Հայաստանում արված
տարբեր հետազոտությունները
մասնավորապեստ
-
շուրջ 2-3 անգամ
բարձր է գործազրկության
իրական մակարդակը,
-
ավելի սուր
է արտահայտված
մարդկային աղքատությունը
/վատ կոմունալ-կենցաղային
պայմաններ, առաջնային
առողջապահական
¨ կրթական ծառայություններից
օգտվելու ավելի
սուղ հնարավորություններ/,
- ավելի
ցածր են կենսամակարդակն
ու եկամուտները:
Փաստորեն,
ստեղծվել է մի
իրավիճակ, երբ
փախստականների
հիմնական մասն
ունենալով լուրջ
սոցիալ-տնտեսական
խնդիրներ, ակնհայտորեն
չի շտապում ընդունել
ՀՀ քաղաքացիություն:
Այս
մեծաքանակ խմբի
ներկայացուցիչների
կողմից քաղաքացիության
ձեռք բերման
գործընթացի
խոչընդոտները
հաղթահարելու
համար անհրաժեշտ
է իրականացնել
նրանց սոցիալ-տնտեսական
պայմանների բարելավմանն
ուղղված ծրագրեր:
Այս դրույթի ճշմարտացիությունը
հաստատվել է նա¨
հետազոտությունների
արդյունքում.
բնակարանով ապահովված
փախստականների
90% -ը ընդունել
է քաղաքացիություն,
մինչդեռ ժամանակավոր
կացարաններում
ապրողների մոտ
այդ ցուցանիշը
շատ ցածր է:
Մեծարգո
պարոն նախագահող,
տիկնայք ¨ պարոնայք,
Հայաստանի կառավարությունը
հաստատել է նմանատիպ
մի շարք ծրագրեր
/§Բնակարանային
ապահովության¦
~ 54 մլն $ արժողությամբ,
§Զբաղվածության¦
¨ այլն/, սակայն
հանրապետության
համար ոչ պակաս
կար¨որ խնդիրների
առկայությունը
/1988թ. երկրաշարժի
հետ¨անքների
վերացումը, սահմանամերձ
բնակավայրերի
հետբախումային
վերականգնումը
¨ այլն/, հնարավորություն
չի տալիս առկա
սուղ միջոցներից
բավարար հատկացումներ
կատարել փախստականների
հիմնախնդիրների
լուծմանը: Արդյունքում
հանրապետության
բնակչության
12%-ը կազմող մի ստվար
զանգված /ԱՊՀ-ի
երկրներում
ամենաբարձր ցուցանիշը/
ավելի քան 12 տարի
ապրելով մի¨նույն
էթնոմշակութային
միջավայրում,
շարունակում
է իրեն համարել
օտար հայրենի
հողի վրա: Եվ պատահական
չէ, որ փախստականների
մոտ տեղացիների
համեմատ 2-3 անգամ
բարձր են էմիգրացիոն
մտադրությունները:
Այսպիսի իրավիճակը
կարող է խարխլել
ինչպես հասարակության
համերաշխության
հիմքերը, այնպես
էլ տարածաշրջանային
կայունության
¨ անվտանգության
խաթարման գործոն
դառնալ:
Այս
իրողությունը
հրամայական պահանջում
է ձեռնարկել
փախստականների
սոցիալ-տնտեսական
չլուծված խնդիրների
հրատապ լուծմանն
ուղղված ծրագրերի
իրականացում,
որում մեր հանրապետությունը
սուր կերպով
զգում է միջազգային
հանրության
աջակցության
կարիքը: