ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 


Հասցեն
Կանոնադրություն
Կառուցվածքը
Հայտարարություններ
Արխիվ
Միգրացիոն օրենսդրություն
Հարկադիր տեղաշարժվածանձինք
Անօրինական միգրացիա

Ծրագրեր
Միգրացիոն իրավիճակը
ՀՀ-ում

ՌԴ-ից վերաբնակվելու ցանկություն ունեցոց ՀՀ քաղաքացիների համար
Վերադարձ ¨ վերաինտեգրում
Հաախակի տրվող հարցեր
ՄԳ պետ պրն. Գ. Եգանյանի ելույթները
Դեպի առաջին էջ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


(զեկուցում Հայաստան-Սփյուռք Համահայկական երկրորդ խորհրդաժողովում)

 

 

 

          Սիրելի հայրենակիցներ,
          Ողջունում եմ Համահայկական երկրորդ խորհրդաժողովի մասնակիցներին ¨ ուրախ եմ, որ Հայաստանի ¨ համայն հայության համար կար¨որություն ունեցող հիմնահարցերը ազգովի քննարկելու այսպիսի լուրջ ավանդույթ է ձ¨ավորվում:
          1988թ. սկսած, ապա նա¨ անկախության ձեռք բերումից ի վեր, Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների հետ մեկտեղ ստիպված էր դիմագրավել ¨ս մի մեծ սոցիալական հիմնահարցիտ կապված բ ն ա կ չ ու թ յ ա ն զ ա ն գ վ ա ծ ա յ ի ն տ ե ղ ա շ ա ր ժ ե ր ի ¨ փ ա խ ս տ ա կ ա ն ն ե ր ի խնդիրների հետ:
          Եթե խորհրդային տարիներին հայ բնակչության տեղաշարժերն ունեին հստակ արտահայտված ներգաղթային բնույթ (միայն 1946-47 թվականներին Հայաստան ներգաղթեցին ավելի քան 85,5 հազար, իսկ ընդհանուր առմամբ հայրենադարձվեց ավելի քան 200 հազար հայեր), ապա ԽՍՀՄ փլուզման հետ կտրուկ փոխվեց միգրացիոն իրավիճակըտ սկզբնավորելով նորագույն շրջանի միգրացիոն հոսքերի 1-ին փուլը.
          Ղարաբաղյան հակամարտության արդյունքում անասելի զրկանքներ կրեցին Ադրբեջանում բնակվող ավելի քան կես միլիոն հայեր, որոնցից շուրջ 360 հազարը բռնագաղթեցին Հայաստան: Որպես Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ վարվող բարբարոսական քաղաքականության արձագանք, 1988-92 թվականներին Հայաստանը լքեցին շուրջ 160 հազար ադրբեջանցիները:
          Միգրացիոն հոսքերի վրա մեծ ազդեցություն ունեցավ նա¨ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը:
Նորագույն շրջանի միգրացիոն հոսքերի ձ¨ավորման երկրորդ փուլում (1992-97թթ.) բնակչության տեղաշարժերը գլխավորապես պայմանավորված էին սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով: Այդ ընթացքում հանրապետությունից արտագաղթել է 500.000-700.000 մարդ:
          Այս փուլում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետ¨անքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ¨ նրա հարակից հայաբնակ գյուղերից շուրջ 60 հազար հայեր ստիպված էին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան: Բացի դրանից հանրապետության սահմանամերձ գոտու ռմբակոծությունների պատճառով ավելի քան 72 հազար անձինք լքեցին իրենց մշտական բնակավայրերը:
          Միգրացիոն հոսքերի առաջացման երրորդ փուլումտ սկսած 1997 թվականից, նկատվել է միգրացիոն իրավիճակի որոշակի կայունացում, որը շարունակվում է մինչ¨ այսօր: Այդ տարիներին Հայաստանից տարեկան հեռացել է 40-45 հազար մարդ:
Փաստորեն, վերջին 14 տարիներին զանգվածային միգրացիոն տեղաշարժերի արդյունքում Հայաստանից, տարբեր գնահատականների համաձայն, հեռացել է 800 հազարից մինչ¨ 1 մլն մարդ:
          Չնայած Հայաստանի կառավարության, ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի, Փախստականների նորվեգական խորհրդի ¨ այս տարի նրանց միացած Ջինիշյան հայկական հիմնադրամի գործադրված ջանքերին, Ադրբեջանից բռնագաղթած փախստականները ունեն մի շարք լրջագույն հիմնախնդիրներ, որոնցից առաջնահերթ լուծման կարիք ունի նրանց բնակարանային ապահովումը:
          Դեռ¨ս 13 հազար ընտանիք չունի իր մշտական կացարանը, նրանց մեծ մասը ապրում է տարրական կոմունալ-կենցաղային պայմաններ չունեցող հանրակացարաններում, ինչպես նա¨ զրկված է առաջնային սոցիալական ծառայություններից լիարժեքորեն օգտվելու հնարավորություններից:
          Փախստականների բնակարանային հիմնախնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է §1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության¦ ծրագիրը, իսկ սահմանամերձ գոտուց տեղահանված անձանց իրենց նախկին բնակավայրերը վերադարձնելու ¨ այնտեղ ամրագրելու համարտ §ՀՀ սահմանամերձ տարածքների հետբախումային վերականգման¦ ծրագիրը, համապատասխանաբար 54 ¨ 81 մլն. ԱՄՆ դոլար արժեքներով: Նշված ծրագրերի իրականացման շնորհակալ գործին կարող է իր մասնակցությունը բերել Սփյուռքը /այս ծրագրերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ են զետեղված մեր վարչության գործունեության մասին պատմող տեղեկատու-գրքույկում, որը բաժանվել է խորհրդաժողովի մասնակիցներին):
          Ինչ վերաբերվում է այն հարցերին, թե ովքեր են արտագաղթում, ինչ դրդապատճառներով ¨ ինչ հետ¨անքներ է թողնում արտագաղթը, ապա հարկ է նշել, որ արտագաղթողների թվում գերակշռում են միայնակները (55%), որոնց թվում ճնշող մեծամասնություն են կազմում 20-44 տարեկան տղամարդիկ:
          Հետազոտությունները ցույց են տալիս, որ արտագաղթողներն ունեն հանրապետության միջին կրթամակարդակից զգալիորեն բարձր կրթամակարդակ, որը լուրջ հիմնախնդիր է դառնում հանրապետության համարտ երկրի մտավոր ներուժի թուլացման առումով:
Հայաստանից գլխավորապես հեռանում են սոցիալ-տնտեսական ¨ հոգեբանական դրդապատճառներով:
          
Վերջին շրջանում զգալի թիվ են կազմում նա¨ ընտանիքների միավորման նպատակով արտասահման մեկնողները:
          Ուզում եմ ընդգծել զանգվածային արտագաղթի խթանման ¨ս մի բացասական գործոն, որը պայմանականորեն կարելի է անվանել ինֆորմացիոն-հոգեբանական: Վերջինիս իմաստն այն է, որ Հայաստանից հեռացող անձինք, արդարացնելու համար հայրենիքից իրենց հեռացումը, հակված են երկու ուղղությամբ ապատեղեկատվություն տարածել.
          մի կողմիցտ նրանք միայն ս¨ գույներով են ներկայացնում Հայաստանի իրավիճակը, նշում, որ այստեղ ոչ մի լավ բան չկա ¨ չի էլ սպասվումտ դրանով իսկ բացասաբար ազդելով ¨ Հայաստանի նկատմամբ սփյուռքահայերի պոտենցիալ նախաձեռնությունների ¨ Հայաստանից վերջին տարիներին հեռացած անձանց հնարավոր վերադարձի մտադրությունների վրա,
          մյուս կողմիցտ անկախ դրանից, թե իրենք ինչպիսի պայմաններում են հայտնվում արտասահմանում, այնուամենայնիվ, շարունակում են Հայաստանում մնացածներին ներշնչել այստեղ մնալու անհեռանկարայնության գաղափարըտ նպաստելով վերջիններիս հասարակական ակտիվության թուլացմանը, ուժեղացնելով նրանց միգրացիոն տրամադրությունները:
          1990-ական թվականների զանգվածային արտագաղթը տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, բարոյահոգեբանական ¨ այլ առումներով իր բացասական ազդեցությունն է թողել Հայաստանի հասարակական կյանքի ¨ պետական շինարարության վրա:
          Ակնհայտ է, որ զանգվածային արտագաղթի կանխման ամենահուսալի ¨ արմատական ճանապարհը երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, բնակչության բավարար կենսամակարդակի, արդարացի հասարակա-քաղաքական հարաբերությունների, ազատ տնտեսվարման իրական հնարավորությունների ապահովումն է կամ, ավելի կարճ ասած, արտագաղթը ծնող պատճառների վերացումը, խնդիրներ, որոնք ընկած են Հայաստանի կառավարության ընթացիկ ¨ հեռանկարային գործունեության հիմքում:
          Մի¨նույն ժամանակ, վերջին երկու-երեք տարիների ընթացքում ՀՀ կառավարությունն իր գործունեությունը նպատակաուղղել է բնակչության տեղաշարժերի ոլորտի ընդհանուր կանոնակարգման ¨ Հայաստանից անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման հարցերին:
          Առաջին խնդրի առնչությամբ ձեռնարկվող քայլերին ¨ս մանրամասնորեն կարող եք ծանոթանալ մեր ներկայացրած տեղեկատվական գրքույկում:
          Անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ կար¨որ է բնակչության շրջանում մուտքի երկրների մասին առավել ճիշտ տեղեկությունների տարածումը ¨ արտասահմանը անվերապահորեն որպես §ավետյաց երկիր¦ պատկերացնելու կարծրատիպի հաղթահարումը: Նման քարոզչություն արդեն իսկ տարվում է Հայաստանում, օգտակար կլիներ այս հարցում Սփյուռքի շահագրգիռ կառույցների մասնակցությունը:
          Համագործակցություն է ծավալվել եվրոպական մի շարք երկրների հետ (Գերմանիա, Հոլանդիա, Դանիա, Բելգիա ¨ Շվեյցարիա)տ Հայաստանից այդ երկրներում անօրինական ճանապարհով հայտնված մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու արդյունավետ ուղիների որոնման ուղղությամբ:
          Ամփոփելով ելույթս, ուզում եմ մեկ անգամ ¨ս ընդգծել. բնակչության հարկադիր զանգվածային տեղաշարժերը (թե ներքին ¨ թե արտաքին) ծանր սոցիալական հիմնախնդիր են Հայաստանի ¨ համայն հայության համար, ուստի դրանց շուտափույթ լուծման համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը:


Շնորհակալություն

Դեպի էջի սկիզբը

ույթ լուծման համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը:


sp;         Ամփոփելով ելույթս, ուզում եմ մեկ անգամ ¨ս ընդգծել. բնակչության հարկադիր զանգվածային տեղաշարժերը (թե ներքին ¨ թե արտաքին) ծանր սոցիալական հիմնախնդիր են Հայաստանի ¨ համայն հայության համար, ուստի դրանց շուտափույթ լուծման համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը:


Շնորհակալություն

Դեպի էջի սկիզբը

ույթ լուծման համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը:


sp;         Ամփոփելով ելույթս, ուզում եմ մեկ անգամ ¨ս ընդգծել. բնակչության հարկադիր զանգվածային տեղաշարժերը (թե ներքին ¨ թե արտաքին) ծանր սոցիալական հիմնախնդիր են Հայաստանի ¨ համայն հայության համար, ուստի դրանց շուտափույթ լուծման համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը:


Շնորհակալություն

Դեպի էջի սկիզբը

ույթ լուծման համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը:


sp;         Ամփոփելով ելույթս, ուզում եմ մեկ անգամ ¨ս ընդգծել. բնակչության հարկադիր զանգվածային տեղաշարժերը (թե ներքին ¨ թե արտաքին) ծանր սոցիալական հիմնախնդիր են Հայաստանի ¨ համայն հայության համար, ուստի դրանց շուտափույթ լուծման համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը:


Շնորհակալություն

Դեպի էջի սկիզբը

ույթ լուծման համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը:


sp;         Ամփոփելով ելույթս, ուզում եմ մեկ անգամ ¨ս ընդգծել. բնակչության հարկադիր զանգվածային տեղաշարժերը (թե ներքին ¨ թե արտաքին) ծանր սոցիալական հիմնախնդիր են Հայաստանի ¨ համայն հայության համար, ուստի դրանց շուտափույթ լուծման համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը:


Շնորհակալություն

Դեպի էջի սկիզբը

ույթ լուծման համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը:


sp;         Ամփոփելով ելույթս, ուզում եմ մեկ անգամ ¨ս ընդգծել. բնակչության հարկադիր զանգվածային տեղաշարժերը (թե ներքին ¨ թե արտաքին) ծանր սոցիալական հիմնախնդիր են Հայաստանի ¨ համայն հայության համար, ուստի դրանց շուտափույթ լուծման համար անհրաժեշտ է միավորել բոլորիս ջանքերը:


Շնորհակալություն