ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 



ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՀՀ- ՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

          Անօրինական միգրացիայի դեմ պայքարի նպատակով Միգրացիայի միջազգային կազմակերպությունը /ՄՄԿ/ 2001թ.-ին հանդես եկավ նախաձեռնությամբ` կազմակերպելով հանդիպում հարավկովկասյան երկրների` որպես անօրինական միգրացիայի ծագման երկրներ ¨ ար¨մտաեվրոպական երկրների` որպես անօրինական միգրանտների նշանակակետ երկրներ, միգրացիոն հիմնահարցերով զբաղվող մարմինների ներկայացուցիչների միջ¨: Նախաձեռնությունը, որը ստացավ §Cluster proposal¦ (խմբային առաջարկ) անունը, արժանացավ բոլոր կողմերի հավանությունը:
          2001թ. փետրվարի 19-21-ը Թբիլիսիում կայացավ առաջին հանդիպումը հարավային Կովկասի երեք հանրապետությունների ¨ Բելգիայի, Դանիայի, Գերմանիայի Նիդեռլանդների ¨ Շվեյցարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Անօրինական միգրացիայի ծավալների կրճատման ¨ կանխարգելման նպատակով կողմերը համաձայնության եկան համատեղ ծրագրեր իրականացնել հետ¨յալ հինգ հիմնական ուղղություններով.

          Թբիլիսիում կայացած առաջին հանդիպմանը հետ¨եցին երկրորդ ¨ երրորդ հանդիպումները, համապատասխանաբար` 2001թ.-ի հոկտեմբերին ¨ 2002թ.-ի ապրիլին, որոնց ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվեցին կոնկրետ ծրագրային առաջարկներ վերոհիշյալ հինգ հարցերի առնչությամբ: Առաջարկված ծրագրերը կյանքի կոչելու համար 2002թ.-ի ապրիլից, ՄՄԿ –ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի ¨ փախստականների վարչությանը կից հիմնադրվեց ¨ սկսեց գործել Միգրանտների սպասարկման կենտրոնը /ՄՍԿ/:
          
Նորաստեղծ կենտրոնի նպատակն էր տեղեկատվության տարածման միջոցով անօրինական միգրացիայի կանխարգելումը: Իսկ որ դա խիստ կար¨որ ¨ անհրաժեշտ է, վկայում էին անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Այսպես. հարցվողների 40%-ի կարծիքով ար¨մտաեվրոպական երկրներ կարելի է մեկնել նա¨ առանց մուտքի թույլտվության, իսկ 58 %-ը համոզմունք է հայտնել որ այդ երկրներում աշխատելու համար ¨ս հատուկ թույլտվություն հարկավոր չէ: Հարցման ենթարկվածների 55%-ի կարծիքով ապաստան հայցող անձինք կարող են աշխատել, իսկ 49%-ը միանգամայն վստահ է եղել որ անօրինական ճանապարհներով ար¨մտաեվրոպական երկրներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներին ի վերջո հաջողվում է այնտեղ հիմնավորվել: Եվ վերջապես ռեսպոդենտների 61%-ը ցանկություն էր հայտնել լրացուցիչ տեղեկություններ ստանալ օրինական միգրացիայի ¨ մասնավորապես աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին: Այսպիսով ակնհայտ էր, որ բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը շատ դեպքերում կարող է կանխարգելել մարդկանց տեղաշարժը դեպի արտերկրներ, ինչպես նա¨ սահմանափակել իրենց բիզնեսը տեղեկատվության պակասի վրա կառուցող կազմակերպությունների հնարավորությունը ¨ մարդկանց զերծ պահել անօրինական փոխադրումներով ¨ տրաֆիկինգով զբաղվող անձանց հետ հարաբերվելուց:
          Ելնելով իր առջ¨ դրված խնդիրներից Միգրանտների սպասարկման կենտրոնը ձեռնամուխ եղավ անօրինական միգրացիայի բոլոր դրս¨որումների ¨ փուլերի վերաբերյալ քարոզարշավի կազմակերպմանը որի ընթացքում իրականացվեցին հետ¨յալ միջոցառումները.

          Անցած մեկ տարուց էլ պակաս ժամանակաշարջանում ծավալած գործունեության շնորհիվ ՄՍԿ-ն ճանաչում ստացավ ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, կայուն աշխատանքային կապեր հաստատվեցին բնագավառով հետաքրքրվող լրագրողական անձնակազմի, հասարակական կազմակերպությունների, աշխատանքային միգրացիայի հարցերով հետաքրքրվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ձեռք բերվեց կենտրոնի ծառայություններից օգտվող բնակչության վստահությունը:
          Ար¨մտաեվրոպական պետությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում հաջորդ կար¨որ հարցը այդ երկրներում անօրինական կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի վերաբերյալ ռեադմիսիոն /վերադարձի/ համաձայնագրերի նախապատրաստումը ¨ կնքումն է: Կնքված համաձայնագրերի ցանկին կարելի է ծանոթանալ §Անօրինական միգրացիայի հարցերով կնքված միջկառավարական համաձայնագրեր¦ հոդվածում:
          
Ըստ պաշտոնական տվյալների ար¨մտաեվրոպական երկրներում ներկայումս գրանցված են հարյուրավոր անօրինական միգրանտներ ՀՀ-ից, ¨ նրանց վտարման գործընթացն արդեն իսկ ընթանում է: Ռեադմիսիոն պայմանագրերի բացակայության պայմաններում վտարման գործընթացն իրականացվում է վարչական բնույթի կանոնակարգերով ¨ ընդունող երկրի, տվյալ դեպքում ՀՀ-ի համար, իր քաղաքացիների շահերը պաշտպանելու քիչ հնարավորություններ կան, մինչդեռ պայմանագրի առկայության դեպքում կարելի է այնտեղ ամրագրել մեր քաղաքացիների շահերի պաշտպանությանն ուղղված որոշակի դրույթներ: Այսպես օրինակ. կոլեկտիվ արտաքսման բացառման, քաղաքացիների գործերը անհատական կարգով քննելու, դատական մարմիններին դիմելու վերաբերյալ ¨ մի շարք այլ դրույթներ կոչված են հնարավորինս պաշտպանելու մեր քաղաքացիների իրավունքները:
          Ներկայումս ռեադմիսիոն հանաձայնագրերի նախագծեր են մշակված ¨ քննարկման փուլում են գտնվում Բենիլյուքսի երկրների, Չեխիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Նորվեգիայի, երմանիայի հետ: Իսկ Շվեյցարիայի Դաշնության, Դանիայի Թագավորության ¨ Լիտվայի Հանրապետության կառավարությունների հետ այդ համաձայնագրերն արդեն ստորագրված են:
          Մյուս կար¨որագույն հարցը անօրինական միգրացիայի դեմ պայքարի համատեքստում դա վերադարձվող քաղաքացիներին իրենց երկրներում ռեինտեգրվելու օժանդակմանն ուղղված ծրագրերի իրականացւոմն է / §Cluster proposal¦ -ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների V կետ /: Գաղտնիք չէ, որ ծագման երկրներում եկամուտ ստեղծող գործունեությամբ զբաղվելու սահմանափակ հնարավորությունների պատճառով, շատ հաճախ, վերադարձված անձը ստիպված է լինում նորից մեկնելու արտասահման, մեծամասամբ այն երկիր, որտեղից որ նա արտաքսվել է: Այս անգամ իր նպատակի իրականացման հարցում նա անգամ խտրականություն չի դնում թե ինչ ճանապարհով մուտք կգործի այդ երկիր: Այդ իսկ պատճառով, անօրինական միգրացիայի դեմ ձեռնակվող քայլերում վերջնական նպատակին հասնելու ¨ անօրինական միգրանտների վերադարձից հետո նրանց հետագա ռեցիկլյացիա թույլ չտալու նկատառումներից ելնելով, շատ կար¨որ է օժանդակել նրանց ռեինտեգրմանը:
          
ՀՀ վերադարձող քաղաքացիների ռեինտեգրացիային ուղղված ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Շվեյցարիայի Դաշնության հետ: Ծրագրով նախատեսվում է օժանդակություն ցուցաբերել վերադարձող քաղաքացիներին` ՀՀ-ում նրանց ռեինտեգրացիան հնարավորինս արագ ¨ լիարժեք իրականացնելու նպատակով: Այսպես. վերադարձող քաղաքացիների համար նախատեսվում է կազմակերպել մասնագիտական վերապատրաստման կուրսեր, նրանց ընտանքի անչափահաս անդամների համար` ուսումնական ծրագրեր, վերադարձող անձանց օգնել բիզնես ծրագրեր մշակելու, ¨ այդ ծրագրերն իրականացնելու համար ցածր տոկոսներով վարկ ստանալու հարցում: Նման ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա հայրենիքում աշխատանքով ապահովել ոչ միայն բուն վերադարձող միգրանտին ¨ իր ընտանիքի անդամներին, այլ¨ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել ¨ աշխատանքով ապահովել իր վիճակում գտնվող այլ քաղաքացիների /վարկի տրամադրման պայմաններից մեկը/:
          Վերադարձող քաղաքացիների ռեինտեգրացիային ուղղված` Շվեյցարական կողմի հետ համաձայնեցված ծրագրի շրջանակներում, 2004թ-ի փետրվարից սկսված է փորձնական ծրագրի իրականացումը, որը նախատեսված է վերադարձողների 50 հոգիանոց խմբի համար: Փորձնական ծրագրի հաջող իրականացման դեպքում այն կդառնա շարունակական ¨ կիրականացվի Շվեյցարիայում բնակվող բոլոր 690 անօրինական միգրանտ ՀՀ քաղաքացիների համար:

          Փորձնական ծրագրի իրականացումը, անօրինական միգրացիայի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ շարունակվող աշխատանքների հետ միասին, կկազմի Միգրանտների սպասարկման կենտրոնի առաջիկա գործունեության հիմնական մասը:
          Մշակվել է Ար¨մտա¨րոպական երկրներից վերադարձող անօրինական միգրանտների ռեինտեգրացիայի ծրագիր:

Դեպի էջի սկիզբը

է Ար¨մտա¨րոպական երկրներից վերադարձող անօրինական միգրանտների ռեինտեգրացիայի ծրագիր:

Դեպ& ուղղությամբ շարունակվող աշխատանքների հետ միասին, կկազմի Միգրանտների սպասարկման կենտրոնի առաջիկա գործունեության հիմնական մասը:
          Մշակվել է
Ար¨մտա¨րոպական երկրներից վերադարձող անօրինական միգրանտների ռեինտեգրացիայի ծրագիր:

Դեպի էջի սկիզբը

է Ար¨մտա¨րոպական երկրներից վերադարձող անօրինական միգրանտների ռեինտեգրացիայի ծրագիր:

Դեպ& ուղղությամբ շարունակվող աշխատանքների հետ միասին, կկազմի Միգրանտների սպասարկման կենտրոնի առաջիկա գործունեության հիմնական մասը:
          Մշակվել է
Ար¨մտա¨րոպական երկրներից վերադարձող անօրինական միգրանտների ռեինտեգրացիայի ծրագիր:

Դեպի էջի սկիզբը

է Ար¨մտա¨րոպական երկրներից վերադարձող անօրինական միգրանտների ռեինտեգրացիայի ծրագիր:

Դեպ& ուղղությամբ շարունակվող աշխատանքների հետ միասին, կկազմի Միգրանտների սպասարկման կենտրոնի առաջիկա գործունեության հիմնական մասը:
          Մշակվել է
Ար¨մտա¨րոպական երկրներից վերադարձող անօրինական միգրանտների ռեինտեգրացիայի ծրագիր:

Դեպի էջի սկիզբը

է Ար¨մտա¨րոպական երկրներից վերադարձող անօրինական միգրանտների ռեինտեգրացիայի ծրագիր:

Դեպ& ուղղությամբ շարունակվող աշխատանքների հետ միասին, կկազմի Միգրանտների սպասարկման կենտրոնի առաջիկա գործունեության հիմնական մասը:
          Մշակվել է
Ար¨մտա¨րոպական երկրներից վերադարձող անօրինական միգրանտների ռեինտեգրացիայի ծրագիր:

Դեպի էջի սկիզբը

է Ար¨մտա¨րոպական երկրներից վերադարձող անօրինական միգրանտների ռեինտեգրացիայի ծրագիր:

Դեպ& ուղղությամբ շարունակվող աշխատանքների հետ միասին, կկազմի Միգրանտների սպասարկման կենտրոնի առաջիկա գործունեության հիմնական մասը:
          Մշակվել է