ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ
ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՀԱՐՑԵՐ
Անձի
ազատ տեղաշարժի
իրավունքը համարվում
է մարդու անքապտելի
իրավունքներից
մեկը: §Մարդու
իրավունքների
համընդհանուր
հռչակագրի¦
13-րդ հոդվածը սահմանում
է. §Յուրաքանչյուր
ոք ունի տվյալ
պետության սահմաններում
ազատ տեղաշարժվելու
¨ բնակավայր ընտրելու
իրավունք: Յուրաքանչյուր
ոք ունի ցանկացած,
այդ թվում սեփական
երկրից մեկնելու
¨ իր երկիրը վերադանալու
իրավունք¦: §Մարդու
իրավունքների
¨ հիմնարար ազատությունների
պաշտպանության
մասին¦ եվրոպական
կոնվենցիան
կոնկրետացնում
է հիշյալ իրավունքի
իրականացման
շրջանակները:
Այսպես. տվյալ
պետության սահմաններում
ազատ տեղաշարժվելու
¨ բնակավայր ընտրելու
իրավունքը վերապահվում
է միայն այն անձին
որը. §օրինական
հիմքերով է գտնվում
որ¨է պետության
տարածքում¦,
սահմանվում
են այն հիմքերը
որոնց առկայությամբ
կարող է արդարացվել
տեղաշարժի ազատության
իրավունքի սահմանափակումը:
Հարկ
է նշել որ տեղաշարժի
ազատությունը
չի ներառում
կամայական ընտրությամբ
որ¨է երկիր մուտք
գործելու ընդհանուր
իրավունք, չնայած
դա տեղաշարժի
ազատության իրավունքի
հենց այն բացակայող
բաղադրիչն է,
որը մարդիկ շատ
հաճախ ցանկանում
են ունենալ: Բացի
այդ, ընդունված
միջազգային
նորմերի համաձայն
օտարեկրացուն
մուտքի իրավունքի
տրամադրումը
համարվում է
տվյալ երկրի
ինքնիշխան իրավունքներից
մեկը, ¨ այն օտարերկրացիները,
որոնք տվյալ
երկրի տարածք
են մուտք գործում,
այնտեղ բնակվում,
աշխատում, կամ
որ¨է այլ գործունեությամբ
զբաղվում տվյալ
երկրի օրենսդրությամբ
սահմանված կանոնները
խախտելով համարվում
են անօրինական
միգրանտներ:
Անօրինական միգրանտի
կարգավիճակում
անձը կարող է
հայտնվել թե
անօրինական ճանապարհով
երկիր մուտք
գործելու /մուտք
առանց օրենսդրությամբ
սահմանված փաստաթղթերի,
կեղծ փաստաթղթերի
ներկայացում
¨ այլն/, ¨ թե օրինական
ճանապարհով երկիր
մուտք գործելու,
սակայն թույլատրելի
ժամկետից ավելի
մնալու, չարտոնված
բնույթի գործունեությամբ
զբաղվելու կամ
որ¨է այլ խախտում
կատարելու պարագայում:
Սակայն այս կարգը
բացառություններ
է նախատեսում
այն անձանց համար
ովքեր ապաստան
են հայցում տվյալ
պետությունից,
ինչը պայմանավորված
է այն իրողությամբ,
որ այլ երկրներում
ապաստան փնտրելու
¨ ստանալու իրավունքը
նույնպես ամրագրված
է ինչպես միջազգային
իրավական փաստաթղթերում
/Մարդու իրավունքների
համընդհանուր
հռչակագիր, §Փախստականների
մասին¦ ժն¨յան
կոնվենցիա/ այնպես
էլ մի շարք պետությունների
սահմանադրություններում
¨ օրենքներում:
Ապաստանի տրամադրումը
ենթադրում է
պաշտպանություն
ետ վերադարձվելուց/
§non-refoulerment¦ սկզբունք/
¨ տվյալ երկրի
տարածքում մնալու
հնարավորություն
այնքան ժամանակ,
որքան որ պաշտպանության
կարիք կա: Այլ կերպ
ասած մինչ¨ տվյալ
երկրի սահմանային
կետ հասած ¨ այդ
երկրից ապաստան
հայցող անձին
թույլատրվում
է մուտք գործել
երկիր, ¨ այնտեղ
մնալ առնվազն
այնքան ժամանակ
քանի դեռ բացասական
որոշում չի կայացվել
նրա հայցի վերաբերյալ:
Դրան ավելացնենք
նա¨ այն իրողությունը,
որ որոշ երկրներ
ապաստանի հայցադիմումներ
են ընդունում
նա¨, արդեն իրենց
երկիր մուտք
գործած ¨ այնտեղ
անօրինական բնակվող
օտարերկրացիներից,
ինչը վերջիններիս
կողմից դիտվում
է որպես իրենց
անլեգալ վիճակը
լեգալացնելու
լավ հնարավորություն:
§Զարգացող
երկրների¦ հարյուր
հազարավոր քաղաքացիներ
փորձում են օգտագործել
այս ճանապարհըտ
բարեկեցիկ ար¨մտյան
երկրներում
հայտնվեու նպատակով,
իսկ ԽՍՀՄ փլուզումից
¨ դրան հետ¨ած
իրադարձություններից
հետո ապաստան
հայցողների
բանակը համալրվեց
նախկին սոց երկրների
քաղաքացիներով,
որի հետ¨անքով
§մուտքի երկրներում¦
գրանցվեց ապաստան
հայցողների
թվի կտրուկ աճ
/տես Աղյուսակ
1-ը/:
Աղյուսակ
1
Եվրոմիության
երկրների կողմից
ստացված ապաստանի
հայցերի թիվը
|
1990
|
1991
|
1992
|
1993
|
1994
|
1995
|
1996
|
1997
|
1998
|
1999
|
2000
|
2001
|
|
| Հայցերի թիվը/հազ. մարդ/ |
397
|
511.2
|
672.4
|
516.7
|
300.3
|
263.7
|
227.8
|
242.8
|
295.5
|
393.1
|
390.1
|
384.3
|
Եվրոմիության անդամ պետությունների կողմից 1990-2001թթ. ընթացքում բավարաված հայցադիմումների թվի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրական ընթացք ստացած հայցերի թիվը միջին հաշվով չի գերազանցում հայցերի ընդհանուր թվի 10%-ը: Նման ցածր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձին ապաստան է տրամադրվում միայն այն դեպքերում երբ նա. §ըստ ռասսայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելիության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիության պատկանելիության պետությունից դուրս ¨ չի կարող կամ չի կամենում օգտվել այդ պետության պաշտպանությունից կամ չունենալով որ¨է պետության քաղաքացիություն ¨ գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է, սակայն երկյուղ ունի որ չի կարող օգտվել այդ պետություններից որ¨է մեկի պաշտպանությունից¦ /§Փախստականների կարգավիճակի վերաբերյալ¦ 1951 Ժն¨յան կոնվենցիա/: Ստացվում է որ ապաստանի հայցով դիմողների գերակշիռ մեծամասնությունը չի համապատասխանում վերոհիշյալ պահանջներին, հետ¨աբար նրանց կացությունը երկրում դիտվում է անօրինական ¨ դրվում է նրանց, իրենց երկրները վերադարձի խնդիրը:
Ինչ
վերաբերում
է ՀՀ քաղաքացիներին,
ապա նրանք նույնպես
ջանում են օգտագործել
այս հնարավորությունը
§զարգացած¦ երկրներ
մուտք գործելու
համար: Ըստ ՄԱԿ-ի
Փախստականների
երագույն Հանձնակատարի
հայաստանյան
գրասենյակի կողմից
տրամադրված տեղեկատվության,
որում բերված
են ապաստանի համար
ամենահաճախ դիմվող
29 երկրների տվյալները,
ՀՀ –ն 1999թ.-ից սկսած,
ապաստան հայցողների
թվով ԱՊՀ երկրների
շարքում զբաղեցրել
է երկրորդ տեղը
Ռուսաստանի Դաշնությունից
հետո, ¨ իր §կայուն¦
տեղն է ունեցել
ամենաշատ թվով
հայցեր ներկայացնող
20 պետությունների
շարքում: Այսպես.
1999թ.-ին գրանցվել
է ապաստան հայցող
9.399 ՀՀ քաղաքացի,
2000թ-ինտ 8587, 2001թ.-ինտ
8.610, իսկ 2002թ.-ին 7.977: Սակայն
վիճակը կտրուկ
փոխվել է 2003թ.-ի
առաջին կիսամյակի
ընթացքում, երբ
ներկայացված
հայցադիմումների
թիվը կտրուկ
նվազել էտ արձանագրվել
է ընդամենը 2.286-ը,
ինչը 51% -ով պակաս
է նախորդ տարվա
նույն ժամանակահատվածի
ցուցանիշիցտ
4.713 հայցադիմում:
Սրա շնորհիվ
Հայաստանին հաջողվել
է դուրս գալ հիշատակված
20 երկրների ցանկից:
Սակայն 2003թ.-ի հունիս-հոկտեմբեր
ամիսներին կրկին,
ՀՀ քաղաքացիների
կողմից ներկայացվող
հայցերի աճ է
գրանցվել, ¨ 2003թ.-ի
տաս ամիսների
կտրվածքով ներկայացված
հայցերի թիվը
կազմել է արդեն
4.647, ինչի պատճառով
Հայաստանը նորից
վերադարձել է
§պատվավոր¦ 20
երկրների շարքը,
այնտեղ գրավելով
17-րդ տեղը, այս անգամ
սակայն, ԱՊՀ պետություններից
զիջելով ոչ միայն
Ռուսաստանին,
այլ¨ Վրաստանին,
որոնք հիշատակված
20 երկրների ցանկում
զբաղեցնում
են 1-ին ¨ 13-րդ տեղերը
համապատասխանաբար:
2003թ.-ի
առաջին կիսամյակում
գրանցված դրական
փոփոխությունները
առաջին հերթին
պայմանավորված
են եղել ՀՀ բնակչության
շրջանում 2002թ-ի
երկրորդ կիսամյակից
սկսված լայնածավալ
քարոզարշավի
իրականացմամբ,
ինչի շարունակումն
այսօր հնարավոր
չէ, ֆինանսական
ռեսուրսների
բացակայության
պատճառով: Այդ
մասին ավելի
մանրամասն կարելի
է տեղեկանալ §Անօրինական
միգրացիայի
դեմ պայքարի ուղղությամբ
ՀՀ-ում ձեռնարկվող
քայլերը¦ հոդվածից:
ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացվող հայցադիմումների աշխարհագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում նվազել է ավանդաբար ամենամեծ թվով ապաստանի հայցեր ստացող երկրներումտ Բելգիա, երմանիա, Հոլանդիա ¨ այլն, ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացվող հայցերի թիվը, փոխարենը նկատվել է հայցադիմումների աճ ոչ ավանդական այլ երկրներումտ Չեխիայում, Սլովակիայում, Նորվեգիայում, Ավստրիայում, Լեհաստանում ¨ այլն: Ինչ մնում է հայցադիմումների բավարարմանը, ապա կարելի է ասել որ դրական պատասխանի ստացումը ավելի շուտ բացառություն է քան օրինաչափություն: Ասվածի խոսուն վկայությունն են ՀՀ-ում երմանիայի դեսպանության տրամադրած տվյալները, ըստ որի 2001թ-ին գերմանական իշխանություններին ապաստանի հայցով դիմած 1239 ՀՀ քաղաքացիներից ընդամենը մեկ հայ ընտանիք է ստացել փախստականի կարգավիճակ, իսկ մնացածը մերժվել են: Ըստ էության գրեթե նույն վիճակն է նա¨ Բելգիայում, Նիդեռլանդներում, Դանիայում ¨ ար¨մտաեվրոպական այլ երկրներում:
Ապաստան
հայցելու միջոցով
իրենց ցանկալի
երկրներում
հայտնվելու
ճանապարհը միակը
չէ, շատ-շատերն
էլ փորձում
են օրինական
ճանապարհովտ
տուրիստական
կամ գործնական
ուղ¨որությունների,
ուսուցման կամ
այլ պատրվակներով
երկիր մուտք
գործելուց հետո
աշխատանք գտնել
այդ երկրներում`
չունենալով
դրա համար ոչ
մի օրինական
հիմք: Այս իրավիճակի
առաջացմանը մեծապես
նպաստում է նա¨
այն հանգամանքը,
որ զարգացած
երկրների աշխատանքի
շուկաներում
առկա են ստվերային
աշխատատեղեր,
որոնք առավելապես
զբաղեցվում
են միգրանտների
կողմից: Այս պատճառով
անօրինական միգրացիայի
շրջապտույտի
մեջ են հայտնվում
միլիոնավոր
մարդիկտ հիմնականում
էժան ¨ իրավազուրկ
աշխատուժը: Աշխատանքի
նման բաժանումը
վերաճում է կայուն
տնտեսական ռեժիմի,
որն արտահայտվում
է զարգացած երկրների
կողմից ցածր
որակավորում
ունեցող աշխատուժի
նկատմամբ կայուն
պահանջարկի ձ¨ավորմամբ,
որն էլ բավարարվում
է զարգացող երկրների
կողմից: Այս իրավիճակից
առավելապես օգուտ
են քաղում մարդկանց
անօրինական փոխադրումներով
¨ առ¨տրով զբաղվող
հանցագործ խմբավորումները,
որոնք բնակչության
միգրացիան օգտագործում
են շահութաբեր
բիզնես վարելու
նպատակով: Ըստ
ՄԱԿ-ի տվյալների
այս գործունեությունը
հանցագործ կազմավորումներին
բերում է տարեկան
5-7 մլրդ դոլլար
եկամուտ:
Անօրինական միգրանտների այս խմբիտ անլեգալ աշխատողների վերաբերյալ վիճակագրական տվյալներն ի տարբերություն ապաստան հայցողների խմբի, ավելի մոտավոր են, քանի որ, հասկանալի պատճառներով այս անձինք խուսափում են հարաբերություններ ունենալ իշխանությունների հետ ¨ հետ¨աբար ոչ մի տեղ չեն հաշվառվում: Այնուհանդերձ գոյություն ունեցող ինչպես պաշտոնական տվյալները, այնպես էլ փորձագիտական գնահատակնները վկայում են որ անօրինական միգրանտների թիվը սպառնալի չափերի է հասնում: Այսպես ըստ որոշ գնահատականների, 1990-ականների կեսերին անօրինական միգրանտների թիվը ԱՄՆ –ում մոտենում էր 5 միլիոնի, իսկ Եվրոպայում` 3 միլիոնի: Վիճակն ավելի լավ չէ նա¨ ներկայումս` համարյա տասը տարի անց: Անօրինական միգրանտների մեծ կուտակումներ կան նա¨ Ռուսաստանի Դաշնությունում, նրանց թվի վերաբերյալ շրջանառվում են տարբեր տվյալներ` պաշտոնական վիճակագրությունը նշում է 1.5 մլն, իսկ ըստ փորձագետների այդ թիվը հասնում է մինչ¨ 10 մլնի:
Չնայած
նրան, որ անօրինական
միգրացիան այսօր
լուրջ սպառնալիքներ
է ստեղծում միջազգային
հանրության
համար /մուտքի
երկրներում
աճում է հանցագործությունների
թիվը, սրվում
են ազգամիջյան
հարաբերությունները,
ելքի երկրներն
էլ իրենց հերթին
զրկվում են ակտիվ
վերարտադրողական
տարքիում գտնվող
բնակչությունից/,
դեռ¨ս գտնված
չեն այս եր¨ույթի
դեմ պայքարելու
գործուն մեխանիզմներ:
Անօրինական միգրացիայի
դեմ պայքարի մեթոդների
վերաբերյալ այսօր
միանշանակ կարծիք
չկա, դրանք գտնվում
են ամենաազատական
մոտեցմանտ համաներման,
¨ ամենածայրահեղ
միջոցառմանտ
արտաքսման միջ¨
ընկած գործողությունների
տիրույթում:
Մասնագետների
մի մասի կարծիքով
համաներման
ծրագրերն օգնում
են հաղթահարելու
անօրինական միգրացիայի
հիմնախնդիրը,
իսկ մյուսներն
ընդհակառակը
գտնում են, որ
դրանք միայն
խթանում են անօրինական
միգրացիան: Հետաքրքիր
է որ նման ծրագրերի
գործնական իրականացման
փորձը ¨ս միանշանակ
պատասխան չի տալիս
այս հարցին: Այսպես
1986թ. ԱՄՆ Կոնգրեսի
կողմից ընդունվեց
վերջին ժամանակների
ամենախոշոր օրինականացման
ծրագիրը, որի
ընթացքում 3 մլն
անլեգալ միգրանտներ
որոնք կազմում
էին երկրում
գտնվող բոլոր
անօրինական միգրանտների
60% -ը, ստացան ԱՄՆ
քաղաքացիություն,
սակայն ըստ վերջին
տվյալների, ԱՄՆ-ում
անլեգալ բնակվողների
թիվը նախկինի
պես կազմում
է մոտ 5 մլն մարդ:
Ստացվում է որ
օրինականացման
ծրագրերի կիառման
արդյունավետությունն
այնքան էլ մեծ
չէ, նույնը կարելի
է ասել նա¨ անօրինական
միգրացիայի
դեմ պայքարի մյուս
մեթոդի` արտաքսման
վերաբերյալ:
Ինչպես
ցույց է տալիս
թե այլ երկրների,
¨ թե անցած տարիների
ընթացքում ՀՀ
ձեռք բերած փորձը
(խոսքը 1997թ երմանիայից
դեպորտացված
ՀՀ քաղաքացիների
մասին է) քաղաքացիների
մեխանիկական
վերադարձը հարցը
չի լուծում:
Նշված օրինակի
դեպքում ՀՀ վերադարձված
1500-ից ավելի ՀՀ քաղաքացիների
մեծ մասը երկու
տարիների ընթացքում
նորից դիմեցին
միգրացիայի,
ընդ որում առավելապես
նորից դեպի երմանիա:
Ինչպես ցույց
են տալիս վերջերս
ՄՄԿ-ի կողմից
վերադարձվողների
շրջանում անցկացված
հարցումները,
իրենց հայրենիքում
նորից ադապտացվելու
ընթացքում վերադարձած
անձինք բախվում
են բազմաթիվ
հիմնախնդիրներիտ
սկսած հոգեբանականից
վերջացրած ֆինանսականով,
որոնց լուծումն
անհնար է առանց
պետական աջակցության:
Այս
ամենը միջազգային
հանրությանը
ստիպում է անօրինական
միգրացիայի
հիմնախնդրի
հաղթահարմանն
ուղղված նոր
ուղիներ փնտրել
¨ աստիճանաբար
ամրապնդվում
է այն կարծիքը
որ անօրինական
միգրացիայի
դեմ պայքարն անհրաժեշտ
է սկսել ելքի
երկրներիցտ
կանխարգելելով
դրա առաջացումը,
¨ օժանդակելով
իրենց երկրներից
վերադարձվող
անօրինական միգրանտների
ռեինտեգրացիային:
Այսպիսով
սկսում են նշմարվել
այս քաղաքականության
հիմնական ուղղությունները.
- անօրինական
միգրացիայի
կանխարգելում
ելքի երկրներում
տեղեկատվության
տարածման ճանապարհով;
- արտերկրներում
անօրինական գտնվող
քաղաքացիների
վերադարձի մասին
երկկողմ համաձայնագրերի
կնքում
- վերադարձող
միգրանտների
ռեինտեգրացիային
ուղղված ծրագրերի
իրականացում:
Հայաստանի
Հանրապետությունում
այս ուղղությամբ
տարվող աշխատանքների
մասին կարելի
է կարդալ §Անօրինական
միգրացիայի
դեմ պայքարի ուղղությամբ
ՀՀ-ում ձեռնարկվող
քայլերը¦ նյութում: